Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նայի մամուլում քարոզչական լայն աշխատանք էր տանում արևմտյան Հայաստանում ռուսների «զավթողական ծրագրերի» դեմ՝ քանիցս հայտարարելով, թե Ռուսաստանը սպառնում է Թուրքիայի ամբողջականությանը։ Կ. Պոլսի դեսպանաժողովի առաջին իսկ նիստում (1913-ի հունիս) ավստր. դեսպան Ի. Պալավիչինին, գերմ. դեսպան Հ. Վան֊ գենհայմի աջակցությամբ, նպատակահարմար դիտեց քննարկել նաև բարենորոգումների թուրք, նախագիծը։ Սակայն ռուս, կողմը դժգոհեց այդ առաջարկից և հաջորդ նիստում, հունիսի

ին, ավստր. ներկայացուցիչը հանդես եկավ ռուս, նախագծի հիմնական դրույթների խիստ քննադատությամբ և մերժեց արևմտյան Հայաստանի վեց նահանգներից (վիլայեթներից) մի ամբողջական հայկական մարզ ստեղծելու գաղափարը, որը, իբրև թե, «ոտնահարում էր սուլթանի իրավունքները»։ Չնայած

ավստր. պաշտոն, շրջանների նման դիրքորոշմանը հայկական հարցում, ավստրո-հունգ. հասարակայնության որոշակի մասը դատապարտում էր կառավարության թուրքամետ քաղաքականությունը, պահանջում պաշտպանել արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ 1913-ի նոյեմբ. Փարիզում տեղի ունեցած հայապաշտպան համաժողովում այս ոգով հանդես եկավ ավստր. հասարակայնության ներկայացուցիչ Անտոն Հերմանը։

18-ի առաջին համաշխարհային պատերազմում լինելով Թուրքիայի դաշնակիցը՝ Ավստրո-Հունգարիան անտարբեր գտնվեց հայերի զանգվածային ջարդերի և տեղահանությունների հանդեպ։ 1915-ի գարնանային ամիսների ավստրո-հունգ. դիվանագետների զեկուցագրերում հայերի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը դիտվում էր որպես պատասխան քայլ սկսված «համահայկական ապստամբության». «հայկական վտանգի», «հայերի դավաճանության»։ Կ. Պոլսում տեղի ունեցած հայերի ձերբակալությունների առթիվ ավստր. դեսպանությունը (1915-ի ապրիլի 29-ին) Վիեննային տեղեկացնում էր, որ «Կոստանդնուպոլիսը վերջնականապես մաքրվել է կասկածելի հայերից»։ Ավստր. կառավարությունը երբեք հանդես չեկավ երիտթուրք. կառավարության չարագործությունների դատապարտմամբ։ Եվ միայն 1915-ի մայիսի 2-ին, Թուրքիայում ամերիկյան դեսպան Հ. Մորգենթաուի բազմակի խնդրանքներից ու պահանջներից հետո, Պալավիչինին «բարեկամաբար» Թալեաթին նախազգուշացրեց հայ կանանց ու երեխաների «հալածանքների» մասին, փաստ, որը, նրա կարծիքով, կարող էին «օգտագործել» Թուրքիայի թշնամիները։

ի հունիսի 24-ին Ավստրո-Հունգարիայի արտգործնախարարությունը գրում էր, թե «թուրքերի բիրտ քաղաքականության հետևանքով հայերը ընկան ռուսների ձեռքը»։ Թեև 1915-ի վերջին ավստրո-հունգ. դիվանագետների հաղորդագրություններում երևաց հայ ժողովրդի «բնաջնջում» արտահայտությունը, իսկ 1916-ի մարտին Պալավիչինին հայերի ջարդերն ու տեղահանությունը բնորոշեց որպես «թուրքական կառավարության խայտառակություն». ոչ դեսպանությունը, ոչ էլ կառավարությունը չդիմեցին կոնկրետ միջոցների՝ հայերի ողբերգությունը կանխելու և Թուրքիայի տարաբախտ հայ բնակչությանը օգնելու համար։

ի փետրվարին Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի աջակցությամբ ու պաշտպանությամբ, Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա։ Մարտի 3-ին Ավստրո-Հունգարիան Գերմանիայի և Թուրքիայի հետ ստորագրեց 1918-ի Բրեստի հաշտության պայմանագիրը, որի 4-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանը պետք է «ապահովեր Արևելյան Անատոլիայի գավառների դատարկումն ու կանոնավոր հանձնումը Թուրքիային»։ Հայաստանի Հանրապետության՝ ավստր. կառավարությանը ռազմական օգնության խնդրանքին (1918-ի օգոստոսի 11) ի պատասխան Ավստրո-Հունգարիայի Կ. Պոլսի զինվորական ներկայացուցիչը հայկական պատվիրակությանը հայտնեց, որ պատրաստ է օգնել Հայաստանին և կարող է լեհերից բաղկացած երկու ավստր. գումարտակ ուղարկել Երևան։ Այդ օրերին Թուրքիայում ավստր. ներկայացուցիչները մշտապես շոշափում էին Հայաստանի նկատմամբ ավստրո-հունգարական խնամակալություն հաստատելու գաղափարը՝ վկայակոչելով այն փաստը.

թե Ավստրո-Հունգարիան միակ պետությունն է. որ բարեկամական հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ։ Հավատացնում էին, թե Ավստրիան լավ է վերաբերվում հայերին՝ շնորհիվ Մխիթարյանների, և որ չի առարկի, եթե իր էրցհերցոգներից մեկը նստի հայկական գահին։ 1918-ի օգոստ. 13ին Վիեննայում գտնվող հայկական պատվիրակությանը հայտնվեց, որ կուղարկվի միայն ավստր. հատուկ առաքելություն՝ զինվորական մեկ հարյուրյակի ուղեկցությամբ, իսկ ավելի մեծաքանակ զորամասեր ուղարկելու հարցը օրակարգից հանվում է։

Ավստրո-Հունգարիայի արտգործնախարարի հետ հայկական պատվիրակության անդամ Հ. Օհանջանյանի հանդիպման ժամանակ նախարարը պատրաստակամություն հայտնեց իր կառավարությանն առընթեր ունենալ հայկական ներկայացուցչություն և արտահայտվեց հօգուտ Հայաստանի անկախության պահպանման ու գաղթականների հայրենադարձման։ Եվ, չնայած նման հայտարարություններին, ավստր. կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկեց՝ կանխելու թուրք, բանակի կողմից հայկական տարածքների զավթումը և հայ բնակչության ջարդերը։


Գրականություն

Կիրակոսյան U. Ջ., Ավստրո-հունգարական քաղաքականությունը Հայկական հարցում, ԼՀԳ, 1984, N 1։ С т ր n d н я н С. С., Армения в политике империалистической Германии (конец XIX начало XX века), Е, 1975; The Armenian Genocide, v. 2, Munchen, 1988; О h a n d j a n ia n A, Oslereich Ungam und Armenien 1914 1918, Wien, 1988

U Օհանջանյան (Ավստրիա)

U. Կիրակոսյան

ԱՏՈՄ (Շահրիկյան Հարություն), Ն ի տ ր ա (1860, Շապին Գարահիսար 1915, Կ. Պոլիս), Մեծ եղեռնի զոհ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, իրավաբան։ ՀՀՌ կուսակցության անդամ (1880-ական թթ. հարել է հնչակյան կուսակցությանը)։ Ավարտել է Կ. Պոլսի Կեդր. վարժարանը։ 1890-ական թթ. սկզբին եղել է փաստաբան Տրապիզոնում։ 1895-ի ջարդերից հետո ձերբակալվել է, սակայն, փախչելով բանտից, 1897-ին անցել է Կովկաս։