Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ֆ

ՖԱՅՆ (Fein) էլեն (ծ. 1Ց34), ամերիկյան սոցիոլոգ և քաղաքագետ։ 1987-ից Ցեղասպանության հետազոտության ինստիտուտի (ԱՄՆ) գործադիր տնօրեն։ Իր աշխատություններում ցեղասպանության հիմնախնղիրը քննարկել է միջազգային հարաբերությունների և իրավունքի տեսանկյունից։ Մի շարք հոդվածներում տվել է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Գերմանիայում ֆաշիզմի տարիներին հրեաների ջարդերի համեմատական վերլուծությունը։ Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված մի շարք միջազգային կոնֆերանսների, մասնավորապես Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա) կայացած կոնֆերանսում վճռական քննադատության է ենթարկել թուրք, ներկայացուցչի հաղորդումը, որը ժխտում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։

Գ. Մախմուրյան

ՖԵԹՎԱ (արաբ, որոշում, եզրահանգում), մահմեդական կրոնական-իրավաբանական համակարգում նշանակում է հոգևոր բարձրագույն անձի վճիո՝ իսլամի սկզբունքներին որևէ գործողության, փաստի կամ երևույթի համապատասխանության մասին։

1909-ին Օսմանյան կայսրության շեյխ ուլիսլամը հրապարակել է Ֆ. Ադանայի կոտորածը օրինական ճանաչելու մասին։ 1915-ին շեյխ ուլ-իսլամ Ֆահմին Ֆ-ի հիման վրա («Քանի որ վնասը ընդհանուր է, ապա դրանից խուսափելու համար թույլատրելի է կատարել մասնակի վնաս») թույլատրել է հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և արևմտյան Հայաստանում։ Ֆահմին տվել է նաև հետևյալ բացատրությունը. «Իրավաբանական սկզբունքի համաձայն հաշվի չեն առնվում ծերունիները, երեխաները կամ կանայք, հաշմանդամներն ու տկարները, բոլորին սպանում են կամ ոչնչացնում»։ Նման դեպքերում Ֆ-ի ընդհանուր բանաձևն է՝ «Թույլատրվում է սպանել անհա- վատներին և տիրել նրանց ունեցվածքին»։

Ղ Հովհաննիսյան

ՖԵԹՎԱՃՅԱՆ Արշակ Աբրահամի (1866, Տրապիզոն 1947, Մեդֆորդ, ԱՄՆ), նկարիչ։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կ. Պոլսի գեղարվեստի (ավարտել է 1887-ին) վարժարաններում, Հռոմի գեղարվեստական ակադ-ում (1887-91)։ Օսմ. թուրքերի կազմակերպած հայկական ջարդերը արևմտյան Հայաստանում. 1894-ի և 1904-ի Սասունի ապստամբությունները. աոաջին աշխարհամարտի տարիներին առաջ եկած հայ կամավոր, շարժումը իրենց արտացոլումն են գտել Ֆի արվեստում։ Այդ թեմայով վրձնված առաջին աշխատանքներից է 1908-ին Թիֆլիսում՝ նկարչի անհատ, ցուցահանդեսում ներկայացված «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան») պատկերք։ Մանկանը կրծքին սեղմած, ամեն ինչ կորցրած սասունցի դյուցազնուհին խորհրդանշում է հանուն իր ապագայի ոտքի ելած ժողովրդի ազատագրական պայքարը։ Ֆ. նկարազարդել է «Ձիթենի» ժող-ի (Թիֆլիս, 1915) շապիկը, որտեղ պատկերված է զոհված հայ ռազմիկի անկենդան մարմնի վրա ողբացող կինը։ Ձևավորել է նաև «Հայ կամավորներ, 1914-1916» (Թիֆլիս, 1916, հրատարակչություն Մ. Շաթիրյանի) ալբոմը։ Վերջինիս կազմի նկարը ներկայացնում է համաշխարհային պատերազմի մեջ ներքաշված, հոշոտվող և կռվող Հայաստանի պատկերը։ Այս նկարով տպագրվել է հատուկ փոստային բացիկ։ 1918-ին, էջմիածնում Ֆ. վրձնել է հայ գաղթական կանանց պատկերներ, որոնք իրենց գեղարվեստական արժեքից բացի բացառիկ նյութ են հանդիսանում հայ ազգագրության համար։ Ֆ. իր ժողովրդին է ծառայել ոչ միայն վրձնով այլև ազգանպաստ հասարակական գործերով։

Լ. Չուգասզյան

ՖԸՆՏԸՃԱԳԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1915, Լեռնային Կիլիկիայի Ֆընտըճագ, Դերեքյոյ և Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների գոյամարտը՝ ընդդեմ թուրք ջարդարարների։ 1915-ի գարնանը թուրք, բռնապետության դեմ ապստամբած զեյթունցի մարտիկների մի խումբ ապաստանել է Ֆընտըճագում, որի բնակիչները հայտնի էին դեռևս 1909-ի դեպքերից (Ադանայի ջարդի օրերին նրանք հերոսական դիմադրությամբ փրկվել էին կոտորածից)։ Հուլիսի կեսին հայ բնակիչները ջախջախել են Ֆընտըճագ ուղարկված թուրք ոստիկանների ջոկատը և խլել նրանց զենքերը։ Այնուհետև իրենց միացած Դերեքյոյ ու Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների, ինչպես նաև զեյթունցի մարտիկների հետ (մոտ 3800 մարդ) ֆընտըճագցիները նախապատրաստվել են ինքնապաշտպանության։ Հայերի կռվող ուժի (500 մարդ, ղեկավարներ՝ Վարդևառ Քեհյան, Մինաս Գոլանճյան, Հովսեփ Զեյթունցյան, Նագարեթ Կոջոյան և ուրիշներ) դեմ դուրս է բերվել 8000-անոց կանոնավոր բանակ, որին աջակցել են շրջակայքի թուրք բազմահազար բաշիբոզուկներ։ Հուլիսի 31-ին, հրետակոծելով հայերի դիրքերը, թուրք, բանակը հարավ-արլ-ից հարձակվել է գյուղի վրա և կրել զգալի կորուստներ։ Այնուամենայնիվ, շարունակելով հարձակումը, օգոստ. 1-ին թուրք, գերակշիռ ուժերը ներխուժել են գյուղ, որի անձնազոհ պաշտպանները մարտնչել են մինչև վերջին շունչը։ Հրետակոծումից բռնկած հրդեհը գրեթե ամբողջովին ոչնչացրել է գյուղը։ Ողջ մնացածներն աքսորվել են Միջագետքի անապատները։ Հայերը տվեւ են 2100 զոհ, թուրք, բանակից սպանվել է մոտ 2 հազար զինվոր և մի քանի հազար բաշիբոզուկ։

Ֆընտըճագցիները 1920-ին ևս քաջարի դիմադրություն են ցույց տվել քեմալական հրոսակներին։

Գրականություն

Ֆընտըճագ, Մոնտեվիդեո, 1949։ Ն ո ր ա շ խար հ յա ն Լ., Զեյթունը 1914-1921 թթ., Ե., 1984, էջ 61-67։