Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Այդ օրենքի համաձայն. արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Թուրքիայի այլ հայաբնակ վայրերի հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին դեպի երկրի խորքերը, Միջագետքի անապատները (տես Մեծ ԵղեռՕ)։ Հայերի տեղահանությունը իրականում նրանց բնաջնջումը եղավ, տեղահանված բնակչության միայն չնչին մասը հասավ տեղ և տեղաբաշխվեց համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նույնպես ենթարկվեց կանոնավոր ոչնչացման, մատնվեց սովի և համաճարակների։

Գրականություն

Liba rid ian G„ The Ideabgy of the Young Turk Movement. In։ A Crime of Silence. The Armenian Genocide, Cambr.Mass., 1985, p. 37-52.

Գ. Մախմուրյան

ՕՐՄԱՆՅԱՆ Մաղաքիա (Պողոս) (1841, Կ. Պոլիս 1918, Կ. Պոլիս), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բանասեր. Կ. Պոլսի հայոց պատրիարք (1896-1907)։ Սկգբ. կրթությունն ստացել է ծննդավաւոում. 1851-ից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց լուսավորչ. վանքում, 1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում, ընդունել կաթոլիկություն։

1877-ին Կ. Պոլսում հրաժարվել է կաթոլիկությունից, 1879-ին օծվել հայ աոաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետ։ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ն. Վարժապետյանին օգնել է հայկական հարցի արծարծման գործում, կազմել եվրոպական պետությունների, դեսպանատների ղեկավարներին ուղղված գրություններ, կատարել խորհրդա տուի, բանագնացի պարտականություններ։ 1880-ին ընտրվել է Բարձր Հայքի հոգևոր առաջնորդ, իր աթոռանիստ Կարինում կապ հաստատել «гՊաշտպան Հայրենյաց» ազատագրական կազմակերպության ղեկավարների հետ։ Ընտրվելով Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ սուլթան, բռնապետության պայմաններում վարել է զգույշ, չափավոր քաղաքականություն, որով հարուցել է հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարների դժգոհությունը։

1908-ի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օ-ին հայտարարել պաշտոնանկ։ 1914-ին հաստատվելով Երուսաղեմի Ս. Հակոբ վանքում՝ շարունակել է գրակ-պատմագիտ. գործունեությունը։ Նրա գրչին են պատկանում հայ եկեղեցու պատմությանը, աստվածաբանության հարցերին, հայ ժողովրդի քադ-մշակութ. կյանքին նվիրված մի շարք աշխատություններ։ Արժեքավոր են «Ազգապատումը» (մաս 1-3, 1912 , «Հայոց եկեղեցին և իր պատմությունը» (1952) և այլն։

ՕՔՐՈՅԱՆՅ Դավիթ Գրիգորի (1874, Թիֆլիս 1943, Լենինգրադ), նկարիչ, մանկավարժ։ Ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը (1909, աշակերտել է Ի. Ռեպինին և Պ. Չիստյակովին)։ 1892-ից պատկերազարդումներով աշխատակցել է Թիֆլիսի և Պետերբուրգի հայկական, վրաց. և ռուս, ամսագրերին։ 1906-07-ին Պետհրբուրգում հրատարակել է «Սափրիչ» երգիծ-գեղ. ամսագիրը, որտեղ տպագրել է նաև իր քաղաքական ծաղրանկարները։ Գրանցում առանձնահատուկ տեղ են գրավում 1905-06-ին հայ-թաթար. ընդհարումներին վերաբերող «Հայ-թուրքական համագումարի առթիվ», «ժամանակակից ենիչերիներ», «Դալի Ալի ավազակապետի պաշտոնական փառավոր ընդունելու թյունը». «Ինքնապաշտպանության հերոսներից» և այլ նկարներ, որոնք մերկացնում, անարգանքի սյունին են գամում ռուս, ցարիզմի սադրիչ քաղաքականությունը։ Առանձին աշխատանքներում կծու հեգնանքով մերկացրել է սուլթան. Թուրքիայի ռազմամոլ և հայահալած քաղաքականությունը, սուլթան Աբդուլ Համիդ ll-ի մարդատյաց, գազանային նկարագիրը («Գերմանական քաղաքականությունը արևելքում», «Տաճկաստանի բռնակալը խոհանոցում»)։ Սկսված սովի կապակցությամբ Օ. վրձնել է պատկերներ, որոնցում արտահայտել է հուսախաբություն ու վրդովմունք սեփական ժողովրդի թշվառության հանդեպ անտարբեր. ապազգային մեծահարուստների նկատմամբ («Պարահանդես հայ սովյալների օգտին», «Սով Տաճկաստանում, իսկ հայ կապիտալիստը Փարիզում» և այլն)։ Ազգային խնդիրների արծարծման և, մասնավորապես, հայկական ջարդերի գեղարվեստական պատկերման իմաստով կարևոր այս պատկերներում Օ. հայկական հարցը ներկայացրել է միջազգային քաղաքականության ոլորտում, որոշ դեպքերում ստեղծել քաղաքական սատիրայի փայլուն օրինակներ։