Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

4-րդ) միավորումով (2800 մարտիկ, որից 2300-ը՝ հետևակ, 500-ը հեծյալ), ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսի կազմում, Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ։ 1915-ին ջոկատը մասնակցել է Բերկրիի (ապրիլի 30), Վանի (մայիսի 5). Շատախի (մայիսի 12), Մոկսի (հունիսի 18) գրավմանը։

ի հունիսի 15-ին Ա.ջ-ին միացել Է հայ կամավորների 1-ին խումբը Անդրանիկի հրամանատարությամբ։ Հայ կամավորները հունիսի 18-ին միացյալ ուժերով գրավել են Ջիվանի բարձունքները, հունիսի 29-ին՝ Սորբը, հուլիսի 7-ին Ուրտափն ու Դատվանը։ Թուրքերի հարձակման ժամանակ 4-րդ կորպուսի հետ նահանջեց նաև Ա.ջ., որի 1-ին և 2-րդ խմբերը Վանա լճի հս. ափով հասան մինչև Իգդիր, 3-րդը և 4րդը հվ. ափով՝ Դիլման (Իրան)։ Մասնակցել Է 1915-ի Ալաշկերտի օպերացիային. այնուհետև կազմալուծվել։

ԱՐԱՐԱՏՈՎ (Արարատյան) Քրիստափոր Գերասիմի (1876, Նալչիկ-1937), ռազմական գործիչ, գեներալ-մայոր։ Ավարտել է Թիֆլիսի կադետական կորպուսը (1892), Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1896), Ցարսկոյե սելոյի սպայական դպրոցը (1914). Մ.Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման

դասընթացները (1926)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (Հվարմ., հյուսիս-արմ., Կովկասյան ռազմաճակատներում)։ 1918-ին՝ հայկական առանձին կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար, մասնակցել Է Սարդարապատի ճակատամարտին։ 1919-ի մարտին ստացել է հրետանու գեն-մայորի կոչում և նշանակվել (մինչև 1920-ի ապրիլը) Հայաստանի Հանրապետության ռազմ, նախարար։ Մասնակցել է

ի Թուրքիայի դեմ պատերազմին, գերի ընկել Կարսի գրավման ժամանակ (հոկտեմբեր)։ Ազատվել է խորերդ, կառավարության միջնորդությամբ և

ի վերջին վերադարձել Հայաստան։ 1923-25-ին՝ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, ապա ղեկավարել Է ԵՊՀ և հայկական գյուղատնտ. ինստ-ի ռազմագիտության ամբիոնները։ Անհիմն բռնադատվել և գնդակահարվել Է, հետմահու արդարացվել։

«ԱՐԱԲՍ», հայագիտական և քաղաքական շաբաթաթերթ։ Հրատարակվել է

07-ին, Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում (ԱՄՆ)։ Խմբագիր՝ Վ.Շահենի (Հ.Հակոբյան)։ Լուսաբանել է արևմտյան Հայաստանի գյուղացիության ծանր վիճակը, մերկացրել թուրք, կառավարության հակահայկ. քաղաքականությունը՝ դրանք համարելով հայերի ազգ-ազատագր. պայքարի իրական պատճառները։ Կոչ է արել հայերին՝ չհեռանալ հայրենիքից և գործուն քաղաքական պայքար մղել։ Սուր քննադատության Է ենթարկել ցարական կառավարությանը՝ արևմտյան Հայաստանի նկատմամբ նրա երկդիմի քաղաքականության և արևելյան Հայաստանում և Այսրկովկասում հայթաթար. ընդհարումներ հրահրելու համար, անիրական համարել արևմտյան Հայաստււնի ազատագրումը Ռուսաստանի ուժով։ Քարոզել է հայ քաղաքական կուսակցությունների համախմբման գաղափարը։ Ամբողջ Հայաստանի ազատագրության գործում որոշակի դեր է վերագրել Արմ-ի երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին վերջինիս համարելով առաջադիմ. գաղափարների հիմնական կրողը։

U. Մելքոնյան

«ԱՐԱՔՍ», գրական-գեղարվեստական հանդես։ Հրատարակվել է Պետերբուրգում, 1887-95 և 1897-98-ին։ Խմբագիր՝ Ս. Գուլամիրյան։ Հրապարակել Է հոդվածներ պատմության, ազգագրության, արևմտյան Հայաստանի բնական պայմանների, բնակչության վիճակի վերաբերյալ։ 1890-ից լուսաբանել Է հայկական հարցը։ «Հայկական խնդրի առիթով» և «Հայկական խնդրի մասին» հոդվածներում (1890-ի N 1-2) քննության է առնված արևմտյան Հայաստանի բնակչության օրավուր վատթարացող վիճակը Բեռլինի կոնգրեսից (1878) հետո։ Հանդեսը լայնորեն անդրադարձել է 1894-

ի իրադարձություններին և եզրակացրել, որ թուրք, կառավարության նպատակը հայերին բնաջնջելու միջոցով հայկական հարցը վերացնելն է։ 1897-ի

րդ համարում «Ա.» մանրամասն նկարագրել Է 1894-96-ի հայկական կոտորածները։ Հոդվածներ Է զետեղել Գ. Ջանշյանի և նրա «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» գրքի, Անգլո-հայկ. միության գործունեության, Լոնդոնում հայկական հարցի օգտին կազմակերպված հանրահավաքների վերաբերյալ և այլն։ «Ա.»-ի մուտքը Թուրքիա արգելված էր։

Ա Մխիթարյան

ԱՐԲԱՇ Սամիր, արաբ լրագրող, հայագետ (Սիրիա)։ 1991-ին Բեյրութում լույս է տեսել Ա-ի «Հայաստան, հող և ժողովուրդ» աշխատությունը՝ գրված աղբյուրագիտ. լայն հենքի վրա։ Հեղինակը ճշմարտացիորեն տվել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Հանգամանորեն լուսաբանել է օսմ. սուլթանների քաղաքականությունը հայերի նկատմամբ արևմտյան Հայաստանը նվաճելուց հետո մինչև XX դ. 10-ական թթ. վերջը։ Մասնավորապես անդրադարձել է սուլթան Աբդուլ Համիդ П-ի բռնակալության շրջանին, երբ սկսվել է հայերի ցեղասպանությունը։ Ամենայն մանրամասնությամբ նկարագրել է

96-ի ջարդերը, քննադատել եվրոպական պետություններին, որոնք գործնական որևէ բան չարեցին՝ կանխելու այդ կոտորածները։ Երիտթուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը. ինչպես մեկնաբանում է Ա.. հայերին վերացնելով հայկական հարցը լուծելու նրանց նպատակն էր, ձգտումն էր նաև Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդներին բռնի թուրքացնելով ստեղծել «մաքուր» թուրք, պետություն։ Ներկայացնելով դարաբաղյան հիմնահարցը և նրա հանդեպ հանդես բերելով անաչառ մոտեցում՝ Ա. ասել է ճշմարտությունը և այն. հասցրել արաբ հասարակայնությանը։