բանը։ Մեկ ամիս կտտանքների ենթարկելուց հետո հայ մտավորականներին հունիսի 6-ին տարել են Խարբերդի ուղղությամբ և ոչնչացրել Եփրատի ափին Կապան-Մադեն քաղաքի մոտ ու Լևենկի ձորում, շատերը ջրասույզ են արվել գետում։ Հուլիսի 18-ին արաբկիրցիների 1-ին կարավանը տարվել է Մալաթիա-Եդեսիա ուղղությամբ։ Մինչև հոկտ. տեղահանվել է գավառակի ամբողջ հայ բնակչությունը, այդ թվում՝
ին բռնի մահմեդականության պարտադրված հայությունը։ Բանակի պետքերի համար տեղում թողնվել է արհեստավորների մի ոչ մեծ խումբ։ Տարագրվածների մեծ մասը կոտորվել է, սովամահ եղել կամ համաճարակներից մահացել Մալաթիայի, Եդեսիայի, Խարբերդի շրջաններում, Ռաս ուլ Այն և Դեյր էգ Զոր անապատներում։ Մինչև
ը հետ վերադարձած գաղթականների հաշվին Ա-ում հայերի թիվը հասել է 3 հզ-ի, սակայն քեմալականների հալածանքների պատճառով նրանց մեծ մասը 1920-ական թթ. գաղթել է արաբական երկրներ, Եվրոպա և ԱՄՆ։ Արաբկիրցիների մի ոչ մեծ կարավան հայրենադարձվել Է Խորհրդային Հայաստան, որտեղ 1925-ի նոյեմբ. հիմնադրվել Է Նոր Արաբկիր ավանը, որը հետագայում մտավ Երևանի մեջ։
Գրականություն
Բախտիկյան ԱՍ.,Արաբկիր և շրջակա գյուղերը, Բեյրութ, 1934։ Փ ո լ ա տ յ ա ն Ա, Պատմություն հայոց Արաբկիրի, Նյու Յորք, 1969։
ԱՍելքոնյան
ԱՐԱԲՈ (Առաքել, Մխիթարյան Ստեփանոս) (1863, գ. Կուռթեր (Բռնաշենի շրջանում) 1893, Գյալիսորի ձոր), ազ-
Արաբո
գային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ական թթ.)։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Կազմակերպել Է զինված խումբ ինքնապաշտպանության նպատակով, պայքարել բռնության դեմ։ 1892-ին թուրք, իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Ա-ին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը։ 1889-ից սկսած քանիցս այցելել Է Կովկաս, 1892-ին, Թիֆլիսում, մասնակցել է ՀՀԴ կուսակցության I ընդհ. ժողովին։ Կովկասից վերադառնալիս, Խնուսից Մուշ տանող ճանապարհին, Գյալիսորի ձորում, ընդհարվել է քրդերի հետ և զոհվել։
ԱՐԱՄՅԱՆ Արամ, Ա շ ո տ. Թաթուլ (1870, Կարին-1899, Կարին), ազգայինազատագրական շարժման գործիչ, վրիժառու։ ՀՀԴ կուսակցության ան-
դամ։ Սովորել Է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար։ 1888-89-ին Թիֆլիսում մտել Է հեղափոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում։ Կաբինում, 1891-ին, գաղափարական տարաձայնությունների պատճառով անարդարացիորեն ահաբեկել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր Խ. Կերեքցյանին։
ին գործել է Տարոնում, 1896-ին՝ Կարսում, Բասենում, Կաբինում, գործակցել Հրայրին, կազմակերպել ֆիդայական խմբեր։ Մատնությամբ ձերբակալվել է. թուրք, իշխանությունները նրան կախաղան են բարձրացրել Կաբինում։
U. Ներսիսյան
ԱՐԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918, տեղի Է ունեցել սեպտեմբերի 1Ց-ին, Պաղեստինի Արարա (Ոաֆաթ-Արարա) բարձունքի վրա, թուրքական բանակի և Հայկական լեգեոնի (հիմնականում բաղկացած էր հայ կամավորներից և հանդես էր գալիս ֆրանս. բանակի
հաջողվել է կոտրել թշնամու դիմադրությունը և տիրանալ ռազմավար, կարևոր նշանակություն ունեցող Արարա բարձունքին։ Ա. ճ-ում տարած հաղթանակով լեգեոնը մեծապես նպաստեց թուրք, ճակատի քայքայմանը ու դաշնակիցների ընդհանուր հաջողությանը։ Հայ լեգեոնականներն արժանացան ֆրանս. և անգլ. հրամանատարության դրվատանքին։
Գրականություն
Պ ո յ ա 6 յ ա ն Տ., Հայկական լեգեոնը, Բոստոն, 1965։
C. Թորոսյան
«ԱՐԱՐԱՏ» ("Ararat"), գրական-գեղարվեստական հանդես։ ՀԲԸՄ պաշտոնաթերթ։ Հրատարակվում է անգլ., Նյու Յորքում, 1960-ից տարին 4 համար։ Հրապարակում Է անգլիալեզու հայ հեղինակների, սփյուռքի բանաստեղծների գործերը, թարգմանություններ հայ-ից, մշակույթի գործիչների հիշողություններ։ Թողարկում է նաև թեմատիկ համարներ («Հայերը Հարավային Ամերիկայի երկրներում», «Վիլյամ Սարոյան», «Հայերը ԱՄՆ-ում» և այլն)։ Հանդեսը մշտապես անդրադառնում է հայկական հարցին և հայերի ցեղասպանության խնդիրներին։
է. Մելքոնյան
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՈԿԱՏ, կազմվել Է 1915ին. հայ կամավորական խմբերի (2-րդ,