ի նոյեմբ. կեսին Ա-ի ընդամենը 4-5-օրյա թուրք, գրավման ժամանակ գազանաբար ոչնչացվեց գավառի հայության գրեթե կեսը։ Բոլոր հայկական գյուղերը հիմնահատակ ավերվեցին։ Քաղաքի բնակչության մի մասը և գյուղերից տասնյակ մարդիկ միայն կարողացան փախչհլ Քութայիս և Հս. Կովկաս։ Նրանց մի մասը վերադարձավ 1915-16-ին։ 1921-ի փետր. թուրք, զորքերի կողմից Ա-ի վերագրավումից հետո տեղի հայ և վրացի բնակչությունը ամբողջովին արտագաղթեց Վրաստան, Աբխազիա և Խորերդ. Հայաստան։ 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրք. պայմանագրով Ա. հանձնվեց Թուրքիային։
U. Սելքոնյան
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԳԵՈՆ, տես Հայկական լեգեոն։
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Հայաստանի արևելյան մասի պայմանական անվանումը։ Շրջանառության մեջ է մտցվել է IV դ. վերջին, երբ հարևան զորեղ տերությունների մրցաբեմ դարձած Հայաստանը 387-ին բաժանվել է Հռոմ. կայսրության և Սասանյան Իրանի միջև։
Երկրի շուրջ երեք քառորդ մասը (Մեծ Հայքի Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան, Սյունիք, Մոկս, Տայք, Արցախ նահանգները) ընդգրկող Ա.Հ. ընկել է Սասանյանների տիրապետության տակ։ Այնուհանդերձ, Հայաստանի երկու հատվածում էլ սկզբնապես պահպանվել է հայոց թագավորական իշխանությունը։ Ա.Հ-ում այն վերացվել Է 428-ին, երբ Արշավանիների վերջին գահակալ Արտաշես Գ գահընկեց է արվել, և Հայաստանի արևելյան մասը վերածվել Է մարզպանության։ Հայաստանի բաժանումը չի խախտել երկրի էթնիկական, տնտեսական, կրոն, և հոգևոր-մշակութ. փոխկապվածությունը, ինչին մեծապես նպաստել է հայոց գրերի գյուտը և V դ. ծայր առած մշակութային հզոր վերելքը։ Կրոնամշակութ. միասնության պահպանման գործում վիթխարի դեր Է խաղացել հայոց եկեղեցին սատարելով ոչ միայն մշակութային զագացմանը, այլև համառ և երկարատև պայքարում պահպանելով իր ազգային և կրոն, ուրույն դեմքը (քաղկեդոնականության մերժում, հայոց տոմարի ստեղծում և այլն).
VII դ. կեսին Ա.Հ. ընկել է Արաբ, խալիֆայության տիրապետության տակ, որի կազմում Հայոց իշխան Թեոդորոս Ոշտունու օրոք (634-654), Բյուզանդիային ենթակա հայկական տարածքների միավորմամբ (639), հիմնականում վերականգնվել է Հայաստանի միասնությունը. որից հետո մինչև XVI դ. կեսը, Ա.Հ. քաղաքական հասկացությունը չի գործածվել։ 885-ին միասն(սկան Հայաստանում ստեղծվել է Բագրատունիների հայոց թագավորությունը, որի անկումից (1045) հետո Հայաստանի տարածքային ամբողջությունը պահպանվել է օտարերկրյա գերիշխանության պայմաններում։ XVI-XVII դդ. Հայաստանին մեծամեծ աղետներ են պատճառել երկրին տիրանալու համար մղված անվերջանւպի թուրք-պարսկ. պատերազմները։ 1555-ի Ամասիայի պայմանագրով Ա.Հ. անցել է Սեֆյան Պարսկաստանին, իսկ Արևմտյան Հայաստանը՝ օսմ. Թուրքիային (սահմանը կազմել են Ախուրյան գետը, Հայկական պար և ԿոտուրԶագրոսյան լեռները), և այդ բաժանմամբ վերստին հարություն են առել Ա.Հ. և արևմտյան Հայաստան հասկացությունները։ 1639-ի Կասր իՇիրինի նոր թուրք-պարսկ. պայմանագրով Հայաստանի բաժանման սահմանագիծն անցել է Ջավախքի լեռներով, Ախուրյան գետով, Երասխով (Արաքս) մինչև հայկական պար լեռնաշղթան, ապա Վասպուրականի լեռներով դեպի հփ։ XVIII դ. 20-ական թթ., Սեֆյան հարստության կործանումից հետո, օսմ. Թուրքիան վերստին փորձել է զավթել Ա.Հ., ամբողջ Անդրկովկասը և Ատրպատականը։ Չնայած Ռուսաստանը 1724-ի հունիսի 12-ի Կոստանդնուպոլսի պայմանագրով ճանաչել է օսմ. Թուրքիայի գերիշխանությունը Ա.Հ-ի նկատմամբ, սակայն Երևանի և, հատկապես, փաստական անկախություն ձեռք բերած Արցախի ու Սյունիքի հայերը զինված դիմադրել են թուրք, բանակներին։ Եվ երբ Նադիր խանը կարողացել է Ա. Հ-ից վտարել թուրք, զորաբանակները, որպես երախտագիտության նշան ճանաչել Է Արցախի հայոց մելիքների ինքնավար իրավունքները։ XVII դ. վերջից Ա.Հ. մեծ դեր Է խաղացել հայ ազգ-ազատագրական շարժման մեջ, ինչը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Ա.Հ. և նրա մասը կազմող Արարատյան բնաշխարհը դարեր շարունակ եղել է հայ պետական կյանքի կենտրոնը (այստեղ է գտնվել հայոց հնագույն մայրաքաղաքների մեծ մասը՝ Արմավիրը. Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Uնին և այլն), 1441-ից՝ վերստին հայոց կաթողիկոսի նստավայրը (էջմիածին)։ հայկական պետականության կորստից հետո հայոց հոգևոր կենտրոնն ստանձնել Է նաև որոշ պետական ֆունկցիաներ արտաքին հարաբերությունների, Հայաստանը զավթած պետությունների հետ առնչությունների ասպարեզում, մնացել հայ ժողովրդին և նրա աշխարհասփյուռ զանգվածները շաղկապող, ազգությունը պահպանող միակ հաստատությունը։ Նման պայմաններում հայ ազգ-ազատագր. շարժման առանցքը դարձել է Ա.Հ-ի ազատագրման և հայկական պետականության վերականգնման խնդիրը. Ռուսաստանի վերելքը Պետրոս I-ի օրոք, Ազովյան արշավանքների ժամանակ դրսևորած նրա արևելյան քաղաքականության միտումները, համեմատաբար մերձավոր հարևանությունը Ա.Հ-ի հետ նպաստել են հայ ազգ-ազատագր. շարժման համար քրիստոնյա Ռուսաստանի ռազմաքաղ. դաշնակցությունը և հովանավորությունն ապահովելու գաղափարի ծագմանը։ Այդ նպատակն են հետապնդել Իսրայել Օրու և Եսայի Հասան -Ջալալյանի բանակցությունները (XVIII դ. 1ին քառորդ) ռուս, արքունիքի հետ։ Սակայն Կ.Պոլսի ռուս-թուրք. պայմանագիրը (1724) Ա.Հ. հանձնել է օսմ. Թուրքիայի ողորմածությանը։
Եկատերինա ll-ի գահակալմամբ (1761) վերստին կյանքի է կոչվել Ա.Հ-ի հենքի վրա հայկական պետականությունը վերականգնելու նպատակադրումը, 1780-ական թթ. վերսկսվել են բանակցությունները ռուսաստանաբնակ հայկական գործիչների, Արցախի մելիքների, Ամենայն հայոց կաթողիկոսության հետ, բայց այդ նպատակով նախատեսված պարսկական արշավանքները (Ա Սուվորովի, այնուհետև Պ. Պոտյոմկինի հրամանատարությամբ) չեն իրականցվել։ Վ. Զուբովի գլխավորած պարսկական արշավանքը (1796), չնայած սկզբնա