Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան հաջո- դոփյուններին, անավարտ է մնացել Եկատերինա ll-ին հաջորդած Պավել 1-ի բացաս. դիրքորոշման պատճառով։ 1801-ին արևելյան Վրաստանի հետ Ռուսաստանին Է միացվել Ա.Հ-ի հս. և հսարլ. մի շարք գավառներ (Փամբակ, Լոռի. Ուտիք և այլն), որից հետո Ա.Հ-ի հարցում ցարական կառավարության քաղաքական ընթացքն արմատապես փոխվել Է. այն հրաժարվել Է հայկական պետականության վերականգնըման գաղափարից, ձեռնարկել բացահայտ անեքսիոնիստական քաղաքականություն խնդիր դնելով կայսրությունն ընդարձակել մինչև ԱխուրյանԱրաքս-Կուր (Կասպից ծով թափվելու վայրում) բնական սահմանագիծը։ 1804-13-ի ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Ռուսաստանը գրավել է Ա.Հ-ի այլ տարածքներ ևս արևելյան Շիրակի կամ Շորագյալի սուլթանությունը (1805), Ղարաբաղի խանությունը (1805, Զանգեզուրի և Կապանի հետ), Մեղրին։ Երևանի և Նախիջևանի խանությունները գրավելու նպատակով ձեռնարկված երկու արշավանքները (1804-ին գեներալ Պ. Յիցիանովի, 1808-ին ֆելդմարշալ Ի. Գուդովիչի հրամանատարությամբ) ձախողվել են թույլ տրված ռազմաքաղաքական և տակտիկական սխալների պատճառով։ Այնուհանդերձ, չնայած Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությանը, Պարսկաստանը պարտվել է և Գյուլիստանի պայմանագրով (1813) ճանաչել Ա.Հ-ի նշանակալի տարածքների, այդ թվում Ղարաբաղի անցումը ռուս, տիրապետության տակ։ 1826-28-ի ռուս-պարսկ. նոր պատերազմից հետո Թուրքմենչայի հաշտության պայմանագրով (1828) Երևանի և Նախիջևանի խանությունները ևս անցել են Ռուսաստանին, որով ավարտվել Է Ա.Հ-ի հիմնական մասի միացումը Ռուսաստանին։ Պայմանագիրը կնքելիս ռուսական կողմը հրաժարվել է հետևել հայերի հորդորներին՝ Ռուսաստանին միացնել նաև Մակուի խանությունը, որը կարևոր ռազմաստրատեգ. դիրք էր գրավում օսմ. Թուրքիայի և Պարսկաստանի շփակետում՝ որոշ չափով ամբողջացնելով Ա.Հ-ի տարածքային ընդգրկումը։

ի ցարական ռեսկրիպտով Երևանի, Նախիջևանի խանություններից և Օրդուբադի օկրուգից կազմվել է Հայկական մարզ վարչամիավորը, որը ժամանակավոր զիջում էր հայ ժողովրդի ազատագրական բաղձանքներին։ Մինչ այդ, արդեն Երևանի գրավումից (1827-ի հոկտ. 1) հետո, հայ ազատագրական շարժման գործիչները ռուս, կառավարությանն էին ներկայացրել մի ծրագիր, ըստ որի Ռուսաստանին անցած հայկական հողերը պետք է միավորվեին թագավորության մեջ՝ գլուխ ունենալով ռուսաց ցարին որպես հայոց թագավոր։ Այդ ծրագիրն անտեսվել է և որպես մասնակի զիջում ստեղծված Հայկական մարզը գոյատևել Է մինչև 1840-ը, երբ գաղութարարական նպատակներ հետապնդող վարչական նոր փոփոխութուններից հետո կազմավորվել է Երևանի նահանգը։ Այն ներառել է Ա.Հ-ի մի մասը (հս. հատվածը մտցվել է Թիֆլիսի, իսկ արևելյան և հարավ-արլ. մասերը՝ Ելիզավետպոլի նահանգների մեջ)։

1877-78-ի ռուս-թուրք. պատերազմի հետևանքով Ռուս, կայսրությանն է միացվել Կարսի մարզը, որը նախկինում տնտեսապես սերտորեն առնչվում էր Ա.Հ-ին (վերջինիս սահմաններն ընդարձակվել են մինչև Դևեբոյինի և Կարգաբազարի լեռների ջրբաժան գիծը)։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին ձեռնարկելով և ի կատար ածելով հայ ժողովրդի արևմտյան հատվածի ցեղասպանությունը՝ պանթյուրքական գաղափարներով տոգորված երիտթուրք գործիչները ծրագրել էին նույնը կատարել նաև Ա.Հ-ում։ Օգտվելով Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում ստեղծված իրավիճակից (ռուս, զորքերի հեռացումը, վրաց մենշևիկների և մուսավաթականների հակահայկ. դիրքորոշումը)՝ նրանք ձեռնամուխ եղան իրենց ոճրագործ ծրագրերի իրականացմանը։

ի փետրվարից թուրք, զորքերը հարձակվեցին և դարձյալ զավթեցին ռուս, զորքերի գրաված արևմտյան Հայաստանի տարածքները, իսկ 1918-ի ապրիլի 8-ին, խախտելով Բրեստի հաշտության պայմանագիրը, ներխուժեցին Ա.Հ.։ Զավթելով Աարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը՝ թուրք հրոսակները երեք ուղղություններով շարժվեցին դեպի Երևան։ Ոսոխի դեմ մեն-մենակ մնացած հայ ժողովուրդը մայիսյան մի քանի հերոսամարտերում (տես Սարդարամարտի ճակատամարտ 1918, Բաշ Ապարանի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918) հաստատեց իր լինելիության իրավունքը։ Ա.Հ-ի մի մասում 1918-ի մայիսի

ին հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծումը, որով գրեթե վեցհարյուրամյա ընդմիջումից հետո վերականգնվեց հայկական պետականությունը։

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիան Մուդրոսի զինադադարով (1918-ի հոկտ. 30) պարտավորվեց զորքերը հանել Անդրկովկասից և Կարսի մարզից։ Չնայած թուրք, զորքերի հեռանալուն, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղ. կացությունը բարդացավ Ա.Հ-ի հս. շրջանների նկատմամբ վրաց մենշևիկների ոտնձգությունների, Արցախում, Զանգեզուրում և Նախիջևանում մուսավաթականների սանձարձակ գործողությունների հետևանքով։ 1920-ին

Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության ստեղծումն Անատոլիայում լուրջ սպառնալիք դարձավ Հայաստանի Հանրապետության համար արմ-ից։ Հեղափոխականների դիմակով ծըպտըված և համաշխարհային հեղափոխության գաղափարով քողարկվող քեմալական ազգայնականները, որոնց կորիզը նույն երիտթուրք. ջարդարարներն էին, որոշեցին Հայաստանի Հանրապետության հետ հաշիվները մաքրելու համար օգտագործել խորհրդային Ռուսաստանի աջակցությունը։ Ազգային մեծ ժողովի և խորհրդային Ռուսաստանի պատվիրազանությունների 1920-ի օգոստ. 24-ին նախաստորագրած «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը (ըստ էության, ուղղված 1920-ի Սևրի պայմանագրի դեմ) նախատեսում էր ռազմական և դրամական օգնություն քեմալականներին, որի զգալի մասը օգտագործվեց Հայաստանի Հանրապետության դեմ 1920-ի սեպտ. քեմալականների սանձազերծած հայ-թուրք. պատերազմի ժամանակ։ Հայաստանին պարտադրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920) հանրապետության տարածքը սահմանափակեց Արարատյան դաշտավայրով և Սևանա լճի ավա-