Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայերենի դասեր է առել Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ։ Վերադառնալով Թիֆլիս՝ զբաղվել է ուսուցչությամբ, թղթակցել հայ մամուլին։ 1872-ին հիմնել է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը։ Ա. հայ լիբերալիզմի ականավոր գաղափարախոսներից է։ Կողմնակից էր Հայաստանում կապիտալիզմի զարգացմանը, բուրժուա-դեմոկրատ. կարգերի հաստատմանը։ հայկական հարցը

քննել Է նրա ձևավորման շրջանում՝ դեռևս մինչև հայերի զանգվածային կոտորածները Թուրքիայում։ Ըստ till, հայկական հարցի լուծումը հնարավոր է ռուսների հետ հայերի զինակցության և թուրք, բռնատիրության դեմ համատեղ պայքարի միջոցով։ Ռուսաստանի օգնությունը համարել է վճռական գործոն արևմտահայերի ազատագրման գործում՝ չժխտելով ժողովրդական ապստամբությունը։ Ա. գտնում Էր, որ ազգի լուսավորությունը, նրա մշակույթի զարգացումը կարևոր միջոց են և’ արևելահայերի, և արևմտահայերի ինքնության պահպանման համար։

«ԱՐՁԱԳԱՆՔ», շաբաթաթերթ, ապա (1892-ից)՝ օրաթերթ։ Հրատարակվել է Թիֆլիսում, 1882-Ց8-ին։ Խմբագիր՝ Ա.

«Արձագանք», թերթ

Հովհաննիսյան։ Թերթը նկարագրել է արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, թուրքերի հայահալած քաղաքականությունը. բռնությունները, սովը, հարկադրական արտագաղթը, հայ բնակչության թվի նվազումը, «համիդիե» գնդերի կազմավորումը և այլն։ Այդ ամենը, ըստ «Ա.»-ի, հետապնդել է հայերին իրենց հայրենիքից տեղահանելու նպատակ։ «Ա.» մանրամասն լուսաբանել է 189496-ի հայկական կոտորածներն արևմտյան Հայաստանում. մասնավորապես՝ Սասունում, Ալաշկերտում, Բաղեշում, Կարինում, Վանում, Տրապիզոնում և Կ. Պոլսում։ Թերթն անդրադարձել է նաև մեծ տերությունների քաղաքականությանը, որով հետապնդել են սեփական շահերը և ոչինչ չեն արել արևմտյան Հայաստանում «մայիսյան» բարենորոգումները (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) իրագործելու համար։ 1895-ից թերթի մուտքը Թուրքիա արգելվել Է։

Մ. Մխիթարյան

ԱՐՎՈՒԹՅԱՆ Հովսեփ, Իշխան, Խ ա նասորի իշխան (1863, գ. Աանահին (Լոռու գավառում) -1925, Փարիզ), ազգային ազատագրական շարժման գործիչ։ Շագումով՝ Արղության իշխանական

ընտանիքից։ ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1884)։ Աշխատել Է Ջալալօղլիի, Աուրամի, Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889-ին անցել Է արևմտյան Հայաստան, գործակցել եպիսկոպոս Ներսես Խարախանյանի, Արաբոյի հետ։ 1890-ին մեկնել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել Է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև։ Վերադառնալով՝ անցել Է Պարսկաստան (Թավրիզ), որտեղ հսկել և կարգավորել է ՀՀԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել արևմտյան Հայաստան զենքի և զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խըմբով անձամբ հասել Վան։ Մասնակցել Է Խանասորի արշավանքին (1897)։

Արշավանքից հետո պարսկական իշխանությունները ձերբակալել են Ա-ին և որպես ռուսահպատակի հանձնել ռուս, կառավարությանը։ Բանտարկվել է Մետեխի (Թիֆլիս) բանտում, ապա աքսորվել Վոլոգդա (1903-ին վերադարձել է)։ Մեծ աշխատանք է կատարել 190506-ին թաթար ջարդարարների դեմ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատարն էր. Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում՝ Վիրահայոց ազգային խորհրդի նախագահը, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, ապա հանրապետության դեսպանը՝ Պարսկաստանում։ 1922-ից հաստատվել է Փարիզում։

Գ. Խուդինյան

ԱՐՃԱԿ. Է ր չ և կ, գավառ արևմտյան Հայաստանի Վանի նահանգում, Արճիշակ (այժմ Մահմեդիկդերե) գետի հովտում։ Տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արճիշակովիտ գավառին։ վարչական կենտրոնը՝ Արճակ գ.։

XVI դ. կեսին Ա. զավթել է օսմ. Թուրքիան։ Մինչև 1840-ական թթ. ենթարկվել է Մահմդանքի (Մահմուդի) կիսանկախ իշխանությանը, հարևան Աարայի հետ կոչվել Ներքին Խոշաբ։ Հետագայում վերածվել է գյուղախմբի և մտցվել Վանի նահանգի մեջ։ XVI-XVII դդ-ից Ա. թափանցած քրդ. ցեղերն աստիճանաբար հաստատվել են նախկինում հայաբնակ մի շարք գյուղերում։ 1860ական թթ. թուրք, կառավարությունը հայկական Ազկարա գ-ում վերաբնակեցրել է Հս. Կովկասից գաղթած լեռնականների։ Այնուամենայնիվ, ըստ Վանի հայոց առաջնորդարանի տվյալների, 1878-ին Ա-ում ապրող 5685 հայերը կազմել են բնակչության 85%-ը։ Գավառում բնակվել են նաև զգալի թվով ասորիներ։ Հետագայում թուրք, նոր բռնություններն էապես փոխել են Ա-ի բնակչության էթնիկ կազմը։ 1896-ի հունիսյան կոտորածների ընթացքում միայն 7 հայաբնակ գյուղերում, ոչ լրիվ