Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տվյալներով, զոհվել է ավելի քան 280 մարդ։ Մեծ թվով հայեր արտագաղթել են։ Բռնությամբ կրոնափոխվել են Ասպստան գ-ի, Արճակի մի մասի, մի շարք ուրիշ գյուղերի հայ բնակիչներ։ Զոհվել են նաև շատ ասորիներ։ Չնայած դրան, Մեծ եղեռնի նախօրեին Ա-ի 1013 տուն (6679 անձ) հայերը շարունակում էին մնալ բնակչության ամենաստվար մասը։ Նշանավոր հայաբնակ գյուղեր Էին Խառակոնիսը (230 տուն), Արճակը (մոտ 200 տուն), Կըզըլջան (65 տուն), Հազարան (մոտ 60 տուն), Մխկները (50-60 տուն), Մանգանը (60 տուն), Շամշադինը (70 տուն), Սևանը (60 տուն)։ 1915-ի փետր-ապրիլին Ա-ի հայ և ասորի բնակիչները ենթարկվել են կոտորածի։ Նրանց մի մասը Շիրին Եղիազարյանի ղեկավարությամբ ինքնապաշտպանական մարտերով տեղափոխվել Է Վան և միացել հերոսամարտի դիմած հայերին։ Փըրկվածները հուլիսին հարկադրված գաղթել են։ Հետագայում Ա. վերադարձածները դարձյալ հեռացել են 1918-ին, թուրք, հարձակման ժամանակ։


Գրականություն

U -Դ ո. Վանի. Բիթլիսի և էր գրումի վիլայեթները, Ե., 1912։ Ն ու յ ն ի, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915թվականներին, Ե., 1917։

Գ. Բադալյան

ԱՐՃԵՇ, Է ր ջ ի շ, գավառակ արևմտյան Հայասատանի Վանի նահանգի հյուսիս-արմում, Վանա լճից մինչև Օաղկանց լեռները։ Համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական և Տուրուբերան նահանգների Քաջբերունիք գավառին։ վարչական կենտրոնը՝ Ականց (Ականիս) գյուղաքաղաք։

Գրեթե լիովին հայաբնակ Ա. մեծապես տուժել Է XVI-XVII դդ. թուրքպարսկ. պատերազմներից (1604-ին պարսից շահ Աբբաս I-ի հայերի մեծ մասին բռնությամբ գաղթեցրել Է Իրան), երբ այնտեղ սկսել են հաստատվել քրդ. ցեղեր։ XVIII դ. վերջին Իրանից Ա. է տեղափոխվել հայդարան (հայդարցի) քրդ. ցեղը։ Ա-ի Էթնիկ, կազմն Էապես փոխվել է 1828-29-ի ռուս-թուրք. պատերազմից հետո ծայր առած հայ բնակիչների արտագաղթի հետևանքով։ Հատկապես տուժել են հս.՝ Սարիսու և Զիլանաձոր (Զեյլանդե- րեսի) գյուղախմբերը, որոնց շատ գյուղեր (Աղի, Գյալահոկ, Գուլադսըզ, Զևիկ, Մարալ, Կանեսպի, Հազարա, Կարաաղաջ, Հացվե, Նանաջանիկ և այլն) ամբողջովին կամ մասամբ հայազրկվել են, բնակեցվել քրդերով։ Այնուամենայնիվ, մինչև 1890-ական թթ. կեսը Ա. մնացել է Վանի նահանգի ամենահայաշատ հատվածներից մեկը (ըստ ռուս, տվյալների, 14 հազար հայերը կազմել են գավառակի բնակչության 64 %-ը, իսկ հայկական աղբյուրների համաձայն, նրանց թիվը հասել Է 26 հզ-ի)։

տատվել է Թիֆլիսում, ուր 1905-ին, հայ-թաթար. բախումների ժամանակ, ղեկավարել է հայերի ինքնապաշտպանությունը։ 1908-ին ընտրվել է

ի կոտորածները մեծամեծ աղետներ են պատճառել նաև Ա-ի հայերին. հիմնահատակ կործանվել են Արճեշի գետահովտի հայաշատ խոշոր գյուղերը (Աղսրավ, Արմիզոնք, Բանոն, Բերդաղ, Բլուրմակ, Գանձակ, Դիլան, Ծայծակ, Հարություն, Մատղավանք և այլն), միայն հւււնիսին Ա-ի 16 գյուղերում զոհվել են 1686 հայեր, մեծ չափերի է հասել արտագաղթը (հիմնականում՝ արևելյան Հայաստան), անկում Է ապրել տնտեսությունը, հայերի հողերի մեծ մասը զավթել են քուրդ բեկերն ու աղաները։ Ոչ լրիվ տվյալներով, Աղսրավից գաղթել 1100, Գանձակից 60, Օրորանից՝ 32, Իրիշատից՝ 27 հայ ընտանիք։ 1908-ից զգալի թվով հայեր վերադարձել են Ա. 1915-ի Մեծ եղեռնի նախօրեին կազմելով գավառակի բնակչության ամենաստվար հատվածը (IQ12 հազար բն. կամ 45 %-ը)։ Մեծ եղեռնի ժամանակ Ա-ում զոհվել Է մոտ 3 հազար հայ, փրկվածները հարկադրված գաղթել են արևելյան Հայաստան։


Գրականություն

U ֊Ղ ո, Վանի, Բիթլիսի, էրզրումի վիլայեթները, ե., 1912։ Ն ու յ ն ի, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915թվականներին, ե., 1917։

Գ. Բադալյա0

ԱՐՄԵՆ ԳԱՐՈ (Փաստրմաճյան Գարեգին Հարությունի) (1872, Կարին-1923, ժնև), հաս-քաղ. գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը (1891)։

ին մեկնել է Ֆրանսիա (Նանսի)՝ երկրագործություն ուսումնասիրելու։

ին վերադարձել է և ստանձնել Զեյթունի ապստամբներին օժանդակելու գործը։ Մասնակցել է 1896-ի «Բանկ Օտոմանի» միջադեպին, ապա ժնևում հետևել համալսարան, դասընթացների, ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան։ 1901-ին հաս- թուրք, խորհրդարանի անդամ։ 1914-ի սեպտ. անցել Է Կովկաս, գործուն մասնակցություն ունեցել հայկական կամավոր, շարժմանը։ 1917-ին, որպես Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնել Է ԱՄՆ և նյութ, օգնություն կազմակերպել պատերազմից տուժած հայերին։ 1920-ի ապրիլից՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Վաշինգտոնում։ Կարևոր դեր է կատարել «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ։

Երկեր Ապրված օրեր, Կալիֆոոնիա, 1990։

Why Armenia should be Free. Boston, 1918.

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒն, Արմենականներ, ազգայինազատագրական կազմակերպություն, առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ։ Հիմնվել (1885-ին) և գործել է Վանում, Մ. Փորթուգալյանի և նրա «Արմենիա» (Մարսել) թերթի (այստեղից էլ՝ անվանումը) շուրջը համախմբված գաղափարակիցների՝ Գ. Թերլեմեզյանի, Մ. Ավետիսյանի, Ռ. Շատվորյանի, Գ. Աճեմյանի և ուրիշներ ջանքերով։

Ա. կ-ի ծրագիրը հրատարակվել Է «Արմենիա»-ում. խնդիրն էր արևմտյան Հայաստանը ազատագրել սուլթան, բռնապետության լծից և ստեղծել անկախ պետություն։ Արմենականները ժողովըրդի ազատագրության միջոց Էին համարում զինված ապստամբությունը, դիվանագիտական ուղիները։ Մ. Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև օսմ. կառավարության կողմից կատարվելիք բարեփոխումների հետ։ Հետագայում Ա. կ-յան աջ թևը (սկսած 1886-87-ից) առաջ քաշեց արևմտահայերի մեջ հեղափոխական գրակ. տարածելու, հայրենասիր. դաստիրակություն սերմանելու. կարգապահության վարժեցնելու, ինքնա-