Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԲԱԲ, գյուղաքաղաք Օսմանյան կայսրության Հալեպի նահանգում, Հալեպից հյուսիս-արլ.։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Բ-ում կուտակվել են Թուրքիայի տարբեր վայրերից բռնությամբ տեղահանված հազարավոր հայեր, որոնց համար ստեղծվել են գոյության անտանելի պայմաններ։ Հալեպի գաղթականների տեսչության ղեկավար Մ. Նուրին 1916-ի հունվ. 20-ին Բ-ի իր ենթակա հիմնարկի պաշտոնյային գրավոր կարգադրել է անմիջապես ապահովել Բ-ում գտնվող հայ գաղթականների առաքումը Դեյր էզ Զոր՝ երաշխավորելով, որ նրանց նկատմամբ կիրառվելիք անօրինություններն անպատիժ կմնան, և միաժամանակ դժգոհություն հայտնելով այնտեղ հայերի «հանգիստ կյանքից», շաբաթվա ընթացքում մահացածների անբավարար քանակությունից։ Հալեպի դատախազությունը Բ-ի դատախազին հեռագրով հրամայել է անապատներ քշել նույնիսկ հանցագործություն կատարելու մեղադրանքով բանտերում պահվող հայերին։ Թուրք, իշխանությունները Բ. հայերից 24 ժամում դատարկելու միտումով դիմել են ամենադաժան բարբարոսությունների։ Հայերի ոչնչացումն արագացնելու համար Բ. մեկնած Ա. Նուրիի անմիջական ղեկավարությամբ այրվել են նրանց վրանները, գնդակահարվել դանդաղողները։ Մեկ օրում գաղթականների տեսչության հայասպաններից մեկը Էյուբ Բեյը, 17,5 հազար մերկ, սովահար, հիվանդ հայերի հետիոտն քշել է Բ-ից։ Ձմռան պայմաններում Բ-ից մինչև ՄԵսքԵնե ճանապարհին զոհվել են հազարավոր հայեր։

Ս. Պողոսյան

ԲԱԲԸ ԱԼԻԻ ՑՈՒՅՑ 1895, հայերի քաղաքական խաղաղ ցույց Կ. Պոլսում (սուլթանի նստավայր Բաբը Ալիի շրջակայքում, այստեղից էլ՝ անվանումը) սեպտ. 18ին՝ ի պաշտպանություն 1895-ի «Մայիսյան բարենորոգումների»։ Կազմակերպիչները՝ հնչակյանները (Մ. Հացագործյան, Ա. Կամսարական, Վ. Արզումանյան, Լ. Մկրտչյան և ուրիշներ), թուրք, իշխանություններին և եվրոպական երկրների դեսպաններին նախապես հայտնել էին ցույցի մասին՝ կանխելու համար ցուցարարների նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը։ Ցուցարարները (շուրջ 4 հազար մարդ) «Մայիսյան բարենորոգումների» ոգով կազմել էին մի փաստաթուղթ՝ վարչատարածքային, տնտեսական, դատաիրավ. վերափոխումների պահանջներով։ Չնայած ցույցի խաղաղ բնույթին և կազմակերպիչների ձեռնարկած նախազգուշական միջոցներին, թուրք, իշխանությունները արյունալի ջարդ կազմակերպեցին։ Թեև ցույցի մասնակիցները դիմադրություն ցույց տվեցին, այնուամենայնիվ, կոտորվեց շուրջ 2 հազար մարդ։ Կ. Պոլսում սկսվեց հայերի կոտորածը։

Թուրք, բարբարոսության այդ նոր դրսևորումը առաջ բերեց միջազգային հասարակայնության բողոքը։ եվրոպական պետությունների ճնշման տակ Բ. դուռը 1895-ի հոկտ. հաստատեց «Մայիսյան բարենորոգումները», սակայն այդ փաստաթուղթը մնաց անկատար, իսկ արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում նոր ուժով բռնկեցին հայերի զանգվածային կոտորածները։

Ռ. Խուրշուդյան

ԲԱԲԵՐԴ, Բ ա յ բ ու ր դ. քաղաք և գավառ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի համանուն գավառի Սպեր գավառակում, ճորոխի վերին հոսանքի ավազանում։ Կազմել է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառի մի մասը։ XV դ. 70-ական թթ. գրավել է Օսմ. Թուրքիան։ XVI դ. մտցվել Է էրզրումի էյալեթի մեջ իբրև սանջակ։ Թուրք, պաշտոն, աղբյուրների վկայությամբ, Բ-ի գավառը մինչ նվաճումը գերազանցապես քրիստոնեաբնակ Էր։ XVI դ. կեսից սկսած հայերի բռնի մահմեդականացման, թուրք, ցեղերի ներհոսքի հետևանքով, ինչպես նաև հարկադիր արտագաղթի (մասնավորապես 1829-30-ին 1000 հայ ընտանիք, ռուս, զորքին օգնելու (որոնք 1829-ին գրավեցին Բ.) համար հաշվեհարդարից խուսափելու նպատակով և համաձայն Ադրիանուպոլսի պայմանագրի, տեղափոխվեց հայկական մարզ և Ախալցխայի գավառ)պատճառով մինչև XX դ. սկիզբը զգալիորեն փոխվեց Բ-ի էթնիկ, պատկերը։ XIX դ. սկզբին Բ. քաղաքում և 66 հայկական գյուղերում բնակվում էր շուրջ 31 հազար հայ։ Թուրք, իշխանությունների վարած հայահալած քաղաքականության պայմաններում մինչև XX դ. սկիզբը հայկական գյուղերի թիվը, կրճատվեց մինչև 30-ի, բնակչությունը նվազեց մինչև 15-18 հազար մարդ։1895-ի հոկտ. 14-ին թուրք, խուժանը Բ-ում իրականացրեց հայերի զանգվածային կոտորածներ։ Որոշ տեղերում հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն։ Թուրք, խուժանին օգնության հասան ոստիկանությունն ու կանոնավոր զորքը։ Արյունահեղության ամբողջ մեղքը իշխանությունները բարդեցին հայերի վրա, Ռուսաստանից բերված զենքով Թուրքիայում հեղափոխություն նախապատրաստելու կեղծ մեղադրանքով ձերբակալեցին 200 հոգու։ Կոտորածներին զոհ գնացին 500 հայեր Բ. քաղաքից, նույնքան էլ գյուղերից, 200 ընտանիքներ հեռացան Տրապիզոն։ Բ. քաղաքում և էրկի, Քարավերակ, Քսանթա, Վարզահան, Լուսհոնք և այլ գյուղերում թուրք, կանոնավոր զորքին ցույց տված հերոսական դիմադրության շնորհիվ հաջողվեց փրկել հազարավոր մարդկանց կյանք։ XX դ. սկզբին Բ-ում Կայծակ Աոաքելի և վարզահանցի Սեպուհի ղեկավարությամբ ստեղծվեցին ֆիդայական ջոկատներ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Բ-ի ֆիդայիներից 400 մարդ մտավ հայկական կամավոր.