Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րից մեկնել է ռազմաճակատ, ծառայել հայկական 3-րդ հրաձգ. գնդում։ 1918-ին հայկական 1-ին հեծյալ գնդի կազմում մասնակցել Է Քերմանշահի, Սարիղամիշի և Կարսի շրջաններում թուրք, զորքերի դեմ մղված կռիվներին։ 1918-ի մայիսին մարտնչել է Սարդարապատում։ Այնուհետև, որպես կադրային զինվորական, Բ. ծառայել է Խորերդ. Միության զինված ուժերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է բանակներ, եղել ռազմաճակատի հրամանատար։ Բ. թողել է; գրակ. հարուստ ժառանգություն։ Նրա ուշադրութան կենտրոնում են եղել հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմությունը, հայկական հարցի հիմնախնդիրները։ «Իմ հիշողությունները» գրքում դատապարտել է 1915-ին օսմ. Թուրքիայի կառավարող շրջանների կազմակերպած հայերի ցեղասպանությունը, «Արևմտյան Հայաստանի ողբերգությունը» բաժնում վերլուծության ենթարկել ժամանակի ռազմաքաղ. իրադարձությունները, արժանին մատուցել հայ ազգ-ազատագր. շարժման մարտիկներին՝ հայդուկներին, մանրամասն լուսաբանել Սարդարապատի հերոսամարտի ընթացքը և նշանակությունը։

Երկեր Մեծ ժողովրդի զավակները, Ե., 1987։ Mon воспоминания, Е, 1990.

Գրականություն

Ղ ա ր ի բ ջ ա նյ ա ն Գ. Բ. ՍիմոնյանԱ. Պ., Մարշալ Բաղրամյան, ե., 1987։

Խ. Բարսեղյան

ԲԱՅԱԶԵՏ (այժմ Դողուբայազետ), քաղաք և գավառ արևմտյան Հայաստանի էրզրումի նահանգում։ Կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառի մասը։

1555-ին Հայաստանի բաժանումով անցել է օսմ. Թուրքիային։ Սկզբում Պարսկաստանի, ապա՝ XIX դ-ից Ռուսաստանին սահմանակից այս գավառում ուժեղ բուֆերային իշխանություն ստեղծելու նպատակով սուլթան, կառավարությունը XV-XIX դդ. քրդ. բազմաթիվ ցեղեր է բնակեցրել Բ-ում, որի հետևանքով XVIII դ. այն վերածվել է կիսանկախ փաշայության։ Այնուամենայնիվ XIX դ. սկզբին Բ. ամենախիտ բնակեցված հայկական գավառներից էր (40 հայկ. գյուղ՝ շուրջ 31 հազար բնակչով), փաշայության չորս սանջակներում հաշվվում էր 187 հայկական գյուղ՝ 78 հազար բնակչով։ Սակայն. XIX դ. լինելով 1808-14-ի քրդ. միջցեղային բախումների, 1821-23-ի թուրք-պարսկ., 1828-29ի, 1853-56-ի, 1877-78-ի ՈՈԼԱ-թՈԼրք. պատերազմների գլխավոր ռազմաբեմերից մեկը, տուժել է մեծապես, կրել ցեղասպանության բոլոր սարսափները։ Տեղի հայության համար հատկապես աղետալի հետևանքներ են ունեցել 1877-ի ամռանը թուրք, զորքերի հարձակումները Բ-ի ուղղությամբ։ Միայն շնորհիվ գեներալ Ա. Տեր-Ղուկասովի կազմակերպած հերոսական դիմադրության, այնուհետև հազարավոր գաղթականներով իրականացրած նահանջի, հաջողվել է բազմաթիվ բայազետցիների փրկել զանգվածային կոտորածներից։

1907-ի հունվ-փետր. թուրք, զորքերը նոր կոտորածներ են կազմակերպել Արծափ գյուղում։ 1909-ին բուն Բ-ի գավառակում, որը ներառում Էր նախկին Բ. գավառի ամբողջ տարածքը, հայաբնակ էին միայն երեք գյուղեր՝ Արծափը, Քորունը և Մոսունը, որոնցում Բ. քաղաքի հետ հաշվվում էր ընդհամենը 2 հազար հայ։ 1913-ին Բ-ում գումարվել է պանթյուրքիստների գաղտնի ժողով՝ երիտթուրքերի և ադրբ. «մուսավաթ» կուսակցության պարագլուխների մասնակցությամբ, որտեղ ընդունվել Է վերահաս պատերազմի ժամանակ համատեղ գործողությունների ծրագիր, որի հիմնական հարցը հայ ժողովրդի արևմտահայ և արևելահայ հատվածների ֆիզ. ոչնչացման ճանապարհով, պանթյուրքիզմի դրոշի ներքո հնարավոր համատեղ պետություն ստեղծելու գաղափարն էր։

1914-ի հոկտ., ըստ Բ-ում Ռուսաստանի փոխհյուպատոս Գիրսի տեղեկությունների, իշխանությունները զինել են քրեական տարրերին, որոնց հալածանքներից խուսափելու համար շատ տեղացի հայեր բռնել են արտագաղթի ճանապարհը։

1914-ի նոյեմբ. ռուս, զորքերը գրավեցին Բ., բայց շուտով հետ հանձնեցին թուրքերին, ինչի հետևանքով նոյեմբ-դեկտ. բազմաթիվ բայազետցիներ հեռացան արևելյան Հայաստան։ 1915-ի ապրիլին, օգտվելով ռուս, բանակի հարձակման կասեցումից, Բ-ի մահմեդական

բնակչությունը սկսեց կոտորել հայերին։ 1916-ին գեներալ Յուդենիչի հրամանով արգելվեց գաղթական հայերի վե։ րադարձը իրենց բնակավայրերը, որոնցում արդեն հայտնվել էին աոաջին ռուս և կազակ վերաբնակիչները։ Միայն 1917-ի ամռանը արգելքը վերացվեց։ 1918-ի գարնանը թուրքերը վերստին գրավեցին Բ., և վերջին բայազետցի հայերը արտագաղթեցին Արարատյան դաշտ։ Այժմ Բ. գերազանցապես քրդաբնակ է։

Գրականություն

U ֊Դո. Վանի, Բիթւիսի և էրզրումի վիլայեթները, ե., 1912։

U. Մելքոնյան

ԲԱՅՌՒՐ (Bayur) Յուսուֆ Հիքմեթ (1891-1980), թուրք պատմաբան, քաղաքական գործիչ։ Թուրք, պատմական ընկերության հիմնադիրներից։ Գրել է «Թուրքական հեղափոխության պատմությունը» քառահատորյակը, ուր մանրամասն քննում է նաև հայկական հարցը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը. հայ-թուրք. հարաբերությունները ընդհուպ մինչև Լոգանի կոնֆերանսը (1922-23)։ Բ. առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ հայերի «դավաճանության» վերաբերյալ տեսակետի կողմնակիցներից է, արդարացնում է հայ բնակչության տեղահանությունը. չի ընդունում ցեղասպանության փաստը՝ այդ տարիների իրադարձությունները բնորոշելով իբրև «ազգամիջյան բախումներ, որոնք հանգեցրել են երկկողմանի զոհերի»։

Մ. Բոջոլյան

«ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ», պատմաարխիվային քառամսյա հանդես։ Լույս է տեսնում Երևանում. 1960-ից։ Հրատարակում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր արխիվային գլխավոր վարչությունը։ գլխավոր խմբագիրներ՝ Վ. Կզարթմյան (1960-62), Ա. Հարությունյան (1963-86), Պ. Սաֆյան (1987-91-ի մարտ), Հ. Ֆելեքյան (1991-ի ապրիլից)։ «Բ. Հ. ա.» հրապարակում է նորահայտ փաստաթղթեր. արխիվային սկզբնաղբյուրների հիման վրա գրված տեսական հոդվածներ հայ ժողովրդի պատմության նոր և նորագույն շրջանի, հասարակական, քաղաքական ու մշակութային կարևոր անցքերի, նշանավոր գործիչների վե