Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րաբերյալ, գրախոսական ու քննադատ. նյութեր։ «Բ. Հ. ա.» իր հրապարակումներում մշտապես լուսաբանում է հայկական հարցը, հայերի ցեղասպանության հիմնահարցերը։ Հրապարակում է սկզբնաղբյուրներ՝ իրենց արխիվային բնագրերի տեսքով կամ թարգմանաբար, գիտական մեկնաբանություններով, արտատպվում են նաև հրապարակումներ հազվագյուտ և օտարալեզու հրատարակություններից։

«Բ. Հ. ա.» 1965-90-ի համարներում (բացառությամբ աոանձին տարեթվերի) հայկական հարցի, ցեղասպանության վերաբերյալ եղել են 25 անուն հրապարակում, 17 անուն տեսական հոդված։ Շրջանառության մեջ է դրվել 171 նորահայտ փաստաթուղթ։

Ռ. Գրիգորյան

«ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ» ՄԻՋԱԴԵՊ 1896, Կ. Պոլսի օսմանյան բանկի գրավումը (օգոստ. 14-ին) 31 հայ ֆիդայիների (հնչակյաններ և դաշնակցականներ, ԲաբկԵն Սյունիի գլխավորությամբ) կողմից՝ եվրոպական պետությունների ուշադրությունը հայկական հարցի վրա հրավիրելու և հայկական բարենորոգումների ծրագրի (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) իրականացումն արագացնելու նպատակով։ Այդ արդարացի պահանջները չբավարարելու դեպքում ֆիդայիներն Ապառնում էին պայթեցնել բանկը (որտեղ պատանդ էին պահվել 150 պաշտոնյաներ ու հաճախորդներ)։ Բաբկեն Սյունիի նահատակվելուց հետո, ղեկավարությունը իրենց ձեռքն են վերցրել նրա օգնականներ Հրաչը և Արմեն Գարոն. եվրոպական պետությունների դեսպանների անունից ռուս, դեսպանության թարգման Մաքսիմովը հավաստիացրել է. որ խոստանում են ազդել Բ. դռան վրա և իրագործել տալ բարենորոգումները, ինչպես նաև ապահովել ֆիդայիների անվնաս հեռանալը Կ. Պոլսից։ Ֆիդայիների և թուրք, ոստիկանների միջև 13 ժամ տևած բախումներից հետո բանկը գրավողները համաձայնել են Մաքսիմովի առաջարկին և, թողնելով բանկը, ֆրանս. նավով մեկնել արտասահման։ Միջադեպը առիթ է ծառայել Կ. Պոլսում և գավառներում հայկական նոր կոտորածների։

ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918, տեղի է ունեցել մայիսի 23-2Ց-ին։ Սարդարապատի ճակատամարտի (1918)Ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է Ց-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան՝ փորձելով Երևան արշավել հյուսիս-ից և դուրս գալ Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը՝ նրան կտրելով Երևանից։ Թուրք, այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան։

Հայկ. կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել ինչպես հայերեն այնպես էլ եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ։ Մարտերի ընթացքում թուրք, հրոսակները գլխովին ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից արևմտյան։ Բ. Ա. ճ. Սարդարապատի ճակատամարտի և Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ կարևոր դեր է խաղացել դեպի Երևան և Արարատյան դաշտ թուրք, զորքերի արշավանքները կասեցնելու գործում։

Ապարանում կանգնեցված է Բ. Ա. ճ-ի հերոսների հուշարձան.

ե. Սարգսյան

ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ Գևորգ Զաքարի (1857, Սղնախ (Վրաստանում)-1925, Թիֆլիս), նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիրը։ Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության Թիֆլիսի դպրոցում (1876-78) և Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1879-83)։ Իր արվեստում բազմիցս անդրադարձել է հայ ժողովրդի պատմության եղերական էջերին։ «Սովը Հայաստանում», «Տաճկահայոց դրությունը» (երկուսն էլ՝ 1882), «Հրդեհ». «Հայկական գյուղի հրդեհումը» (1900-ական pp. սկիզբ) կտավներում պատկերված են