հայաբնակ ոստանների ավերումը թուրքերի կողմից։ Հայ ժողովրդի գողգոթան է ներկայացված «Տաճկահայաստանում» և «Փախստականների ճանապարհը» (երկուսն էլ 1915) կտավներում։ Երիտթուրքերի կազմակերպած հայերի հրեշավոր սպանդին և հայրենիքի կորստյան թեմային Բ. անդրադարձել է նաև «Հայ ժողովրդի փախուստը էրզրումից» (1920) մեծադիր կտավում։
Բ. հեղինակ Է Թուրքիայից տարագրված հայության և հատկապես անտուն հայ մանուկների կյանքը ներկայացնող պատմվածքների։
Երկ Նկարչի կյանքից, Ե., 1950։ ճանապարհորդական նոթեր, էսքիզներ, ֆելիետոններ, հոդվածներ,
Ե., 1957։ Երկեր, ե„ 1966։ Ալբոմ, Ե., 1985։
Գրականություն
Աարգս/ան Մ. Ա, Գևորգ Բաշինջաղյան, ե., 1957։
Լ. Չուգասզյան
ԲԱՍԵՆ, Բասեան, Բասեանք, գավառակ արևմտյան Հայաստանի էրզրումի նահանգի համանուն գավառում, Արաքսի վերին հոսանքի համանուն դաշտում։ Եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։
XVI դ. սկզբին գրավել են օսմ. թուրքերը և վերածել էրզրումի էյալեթի Վերին Բասեն և Ստորին (Ներքին) Բասեն (թուրք. Բասենլար, այսինքն՝ Բասեններ) սանջակների։ Բ-ի հայությունը XVI-XX դդ. բազմիցս ենթարկվել է կոտորածների, բռնագաղթի ու բոնի մահմեդականացման։ Օսմ. կառավարությունը Բ-ում բնակեցրել է թուրք ու քուրդ վերաբնակիչների։ 1821-22-ին, թուրք-պարսկ. բախումների ժամանակ, կազմակերպվել Է Բ-ից հայերի զանգվածային բռնագաղթ Իրան։ Այնուամենայնիվ. XIX դ. 20-ական թթ. կեսին Վերին Բ-ում հաշվվում Էր 63 հայկական բնակավայր՝ ավելի քան 25 հազար հայ բնակչությամբ, Ստորին Բ-ում 24 բնակավայր, շուրջ 10 հազար հայ բնակչությամբ։
30-ին, ռուս-թուրք. պատերազմից հետո, հազարավոր բասենցիներ հարկադրված արտագաղթեցին Շիրակ, Ախալքալաքի և Ախալցխայի գավառներ։ 1853-56-ի և 1877-78-ի ՈՈԼԱ-թՈԼրք. պատերազմների ընթացքում ռազմ, գործողությունների թատերաբեմ դարձած Բ-ի տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին, նրանց բնակիչների մի մասը հեռացավ Անդրկովկաս։ Հայալքված բազմաթիվ բնակավայրերում հաստատվեցին հյուսիսկովկասյան լեռնականներ՝ չեչեններ, լեզգիներ, չերքեզներ։ 1878-ին Ստորին Բ-ի արևելյան հատվածը միացվեց Ռուսաստանին։ «Համիդիե» ջոկատների մշտական հալածանքներից փրկվելու նպատակով 1890-ական թթ. մեծ թվով հայեր Բ-ից նույնպես վերաբնակվեցին արևելյան Հայաստանում և Անդրկովկասի այլ շրջաններում։
1895-ի աշնանը Վերին Բ-ի վարչական կենտրոն Հասանկալայում թուրք ջարդարարները կազմակերպեցին հայկական կոտորածներ, ավերեցին Ս. Աստվածածին եկեղեցին, ոմանց պարտագրեցին մահմեդականություն։ Նույն ժամանակ ականավոր հայդուկ Հրայրը, տեղափոխվելով Բ., կազմակերպեց տեղի հայության ինքնապաշտպանությունը։ Նրա ջանքերով հնարավոր դարձավ Բ-ով զենք տեղափոխել արևմտյան Հայաստան։ Օսմ. կառավարության վարած հակահայկ. քաղաքականության հետևանքով Բ-ում հայ բնակչության թիվը 100 տարում կրճատվեց մի քանի անգամ՝ XX դ. սկզբին կազմելով շուրջ 8-10 հազար մարդ. հայկական գյուղերի թիվը նվազեց մինչև 57։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բ. վերստին ռազմ, գործողությունների թատերաբեմ էր և քանիցս ձեռքից ձեռք անցնելու պատճառով կրեց մարդկային ու նյութական մեծ կորուստներ։ 1914-ի նոյեմբ. 22-24-ին, ռուս, բանակի նահանջից հետո, առաջին բասենցիները արտագաղթեցին Սարիղամիշի ու Կարսի շրջանները։ 1915-ի մայիս-հունիսին Վերին Բ-ի շատ գյուղերից բռնագաղթվածները հասցվեցին Դերջան, Երզնկա և Կամախ, որտեղ կոտորվեցին թուրք ոստիկանների և քրդերի ձեռքով։ 1915-ին բասենցիների մնացած մասը արտագաղթեց Ռուս, կայսրության սահմանները։ 1917-ի ամռանը, ժամանակավորապես փոփոխված ռազմ, իրադրության պայմաններում, բասենցիների մի մասը վերադարձավ իր հարազատ բնակավայրերը, սակայն ռազմաճակատի կազմալուծման պատճառով, 1918-ի մարտին նորից արտագաղթեց արևելյան Հայաստան։ Նրանց մի մասը զոհվեց սովից ու համաճարակից 1918-ի վերջին և 1919-ի սկզբին։ Ստորին Բ-ի այն մասը, որը մտնում էր Կարսի մարզի մեջ և 1919-ին անցավ Հայաստանի Հանրապետությանը, բնակեցվեց հայերով։ Սակայն այն ևս թողեցին հայերը՝ 1920-ի աշնանը Թուրքիայի սանզազերծած նոր հարձակման հետևանքով։
Գրականություն
U-Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Հակոբյան Գ. Ա, ՆերքինԲասենի ազգագրությունը և բանահյուսությունը, Ե., 1974։
Ա. Սելքոնյան
ԲԱՐԴԱԿՁՅԱՆ Գևորգ Պարգևի (ծ. 1942, Բեյրութ), պատմաբան (ԱՄՆ), պրոֆեսոր։ Ավարտել է (դպրոցը՝ Դամասկոսում), Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Օքսֆորդի (Անգլիա) համալսարանը։ 1974-87-ին դասախոսել է Հարվարդի համալսարանում (ԱՄՆ), 1987-ից Միչիգանի համալսարանի հայոց լեզվի և գրակ-յան ամբիոնի վարիչն Է։ «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը» (1985, անգլ.) գրքում, հիմնվելով ցայժմ անհայտ արխիվային փաստաթղթերի վրա, Բ. տվել է անառարկելի ապացույցներն այն բանի, որ Հիտլերը, ծրագրելով հրեաների զանգվածային ոչնչացումը, որպես նախադեպ նկատի է ունեցել հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև թուրքերի անպատժելիությունը մարդկության դեմ գործած հանցագործության համար։ Մասնակցել է ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսներին։
Երկեր Hitler and the Armenian Genocide, Camb.Mass., 1985.
ԲԱՐՍԵՂՌՎ (Բարսեդյան) Յուրի Գևորգի (ծ. 1925, Թիֆլիս), իրավաբան-միջազգայնագետ։ Իրավաբ. գիտությունների դ-ր։ Ավարտել է Սոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ 1962-68-ին և 1972-84-ին ՄԱԿ-ի քարտուղարությունում (Նյու Յորք) գլխավոր քարտուղարի տեղակալի օգնականն էր հատուկ իրավաբանական հարցերի գծով։ գիտական աշխատությունները վերաբերում են միջազգային իրավունքի և դիվանագիտության պատմության հարցերին։ ճանաչում է գտել P-ի «Տերիտորիան միջազգային իրավունքում» (1958, ռուս.) ուսումնասիրությունը, որտեղ ցույց է տվել, որ ուրիշի հողերի զավթումը իրավաբանական վաղեմություն