Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պությունների աշխատանքներին, սերտ կապ պահպանել 2-րդ ինտերնացիոնալի գործիչների, Եվրոպայի ս-դ. կուսակցությունների հետ. ձգտել պարզել նրանց վերաբերմունքը արևմտահայերի վիճակին, տեղյակ պահել հայկական հարցի էությանը։ Բ-ի կարծիքով Ռուսաստանի անկեղծ ցանկության դեպքում հնարավոր կլիներ Ռուսաստանի հովանավորությամբ արևմտյան Հայաստանի միացումը արևելյան Հայաստանին, որին, սակայն, լրջորեն կդիմադրեն եվրոպական մեծ տերությունները։ Բ. եղել է Հայաստանը խորհրդային հոչակող Հեղկոմի անդամ, Հայաստանի առաջին խորերդ, կառավարության արտաքին գործերի ժող. կոմիսար։ 1920-ի դեկտ. և 1921-ի հունվ. Թուրքիայի կառավարությանը ուղարկել է նոտաներ՝ պահանջելով դադարեցնել թուրքերի գրաված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել սկսել բանակցություններ Կարսի մարզը և Ալեքսանդրապոլը Խորերդ. Հայաստանին վերադարձնելու համար։ Սակայն 1921-ի փետրմարտին Մոսկվայում սկսված բանակցություններին թուրք, կողմի պահանջով արգելվեց հայկական պատվիրակությանը, Բ-ի գլխավորությամբ, մասնակցել դրանց՝ պատճառաբանելով, որ Հայաստանում հակախորհրդ. ապստամբություն Է բռնկվել։ Հետագա տարիներին Բ. վարել է դիվանագիտական աշխատանքներ։ Անհիմն բռնադատվել է. հետմահու արդարացվել։

Հ. Կարապետյան

ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ (Behaeddin Sakir) ( “-1922), թուրք քաղաքական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության II քարտուղար։ քաղաքական գործունեությունը սկսել է երիտթուրքերի ընկերության Սսղոնիկի բաժանմունքում։ 1915-ի սկզբին մասնակցել է կուսակցության II այն խորհրդակցությանը, որտեղ որոշվել է բնաջնջել հայ ժողովրդին։ Ընդգրկվել Է «Երեքի գործադիր կոմիտեի» մեջ, ղեկավարել «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպություններից մեկը։ Ցեղասպանության ընթացքում տեսչական ուղևորություններ է կատարել արևմտյան Հայաստանում, պաշտոններից հեռացրել այն նահանգապետներին և զինվորականներին, որոնք հրաժարվել են կատարել հայերին բնաջնջելու հրամաններն ու որոշումները։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո ոչնչացրել Է հայերի ծրագրավորված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը և, վերցնելով կուսակց. արխիվը, փախել Թուրքիայից։ Մինչև 1922-ը ծպտված ապրել Է Բեռլինում։ 1922-ի ապրիլի 17ին Բ. Շ-ին Ջեմալ Ազմիի հետ սպանել են հայ վրիժառուներ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը։

Մ. Բոջոլյան

ԲԵՅԼԵՐՅԱՆ (B6yl6rian) Արթուր (ծ. 1925), հայազգի ֆրանսիական պատմաբան։ Հայաստանի նոր պատմության, XIX դ. վերջի-XX դ. սկզբի միջազգային հարաբերությունների մասնագետ. Սորբոնի միջազգային հարաբերությունների ինստ-ի անդամ։ հայկական հարցի, հայ-թուրք., հայ-ֆրանս. հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների հեղինակ։ Առավել արժեքավոր է Բ-ի կազմած և մեկնաբանած «Մեծ տերությունները, Օսմանյան կայսրությունը և հայերը ֆրանսիական դիվաններում (1914-1918)» փաստաթղթերի ժող. (1983)՝ ակադեմիկոս ժ-Բ. Դյուրոզելի նախաբանով։ ժող. ներառնում է աոաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ Թուրքիայում և արևմտյան Հայաստանում հայերի տեղահանության և ցեղասպանության վերաբերյալ 757 փաստաթուղթ (դիվանագետների զեկուցագրեր և այլն)։ գիտական արժեք է ներկայացնում նաև Բ-ի ընդարձակ ներածությունը՝ եվրոպական դիվաններից և թուրք, պաշտոնական աղբյուրներից բերված փաստաթղթերի ընդգրկմամբ։

Գրականություն

Les Grandes Puissances TEmpire Ottoman et tes Armenians dans les archives frangaises (19141918), P., 1983.

Ռ. Սահակյան

ԲԵՅԼԵՐՅԱՆ Մարի (1877, Կ. Պոլիս1915, Մեծ եղեռնի զոհ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայ կանանց ազատագրության գաղափարի ռահվիրա։ Հնչակյան կուսակցության անդամ։ նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի էսայան վարժարանում, ապա սովորել Բերայի արվեստանոցում։ «Հնչակի» Կ. Պոլսի թղթակից։ Եղել է 1895-ի Բարը Ալիի ցույցի կազմակերպիչներից և ժողովրդին հեղափոխության կոչող ելույթ ունեցել։ Խուսափելով թուրք, ոստիկանության հետապնդումից՝ ապաստանել է Եգիպտոսում, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ։ 1902-03-ի ն հրատարակել է «Արտեմիս» կանանց հանդեսը, որը կանանց ազատագրության կոչող առաջին հայկական պարբ-ն էր։ 1908-ի երիտթուրք. հեղաշրջումից հետո վերադառնալով հայրենիք՝ Կ. Պոլսում և Եվդոկիայում զբաղվել է ուսուցչությամբ։ Հրատարակել Է «Դեպի վեր» գրակ. ստեղծագործությունների ժող.։

U. Սանջյան (Լիբանան)

ԲԵՆՏ (Bent) Ջեյմս Թեոդոր (1852-1897) անգլիացի ճանապարհորդ և հնագետ։ 1885-88-ին ճանապարհորդել է Փոքր Ասիայում։ 1890-ին՝ արշավախմբի մասնակից՝ Կիլիկիայամ։ Գրել է գիտական աշխատություններ՝ նվիրված աֆրիկյան երկրների պատմությանը և հնագիտությանը։ Անգլ. գիտական և հաս-քաղ. ամսագրերում հրատարակված հոդվածներով Բ. ընթերցողներին ծանոթացրել է արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բնությանն ու աշխարհագրությանը, հայ ժողովրդի պատմական անցյալին, մշակույթին, եկեղեցուն, ինչպես նաև նկարագրել հայ ժողովրդի ծանր կացությունը Օսմանյան կայսրությունում XIX դ. 80-90-ական թթ.։

Երկեր Notes on the Armenians in Asia Minor, "Journal of Geographical Society", 1890, v. 6; The Two Capitals of Armenia (Sis and Etchmiadz՝m), "Eastern and Western Review," 1892; Travels amongst Armenians, "The Contemporary Review", 1896, v. 70, November.

U. Կիրակոսյան

ԲԵՌԼԻՆԻ ԿՈՆԳՐԵՍ 1878, միջազգային կոնգրես, որ հրավիրվել է (հունիսի 13 հուլիսի 13) Ավստրո-Հունգարիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, Գերմանիայի աջակցությամբ՝ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Ավարտվել է Բեռլինի դաշնագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվել է ինքնավար պետություն՝ մեծ տերությունների հավանությամբ ընտրված և թուրք, սուլթանի կողմից հաստատված իշխանով։