Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բալկաններից հվ. ստեղծվում էր մի նահանգ (Արևելյան Ռումելիա), որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմ, իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն։ Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Ռումինիան ստանում էր Հս. Դոբրուջան։ Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին։ ԱվստրոՀունգարիան իրավունք էր ստանում գրավել Բոսնիան և Հերցեգովինան։ Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը ե Բաթումը՝ իրենց մարզերով, Ալաշկերտի հովիտը և Բայազետը վերադարձվում էին Թուրքիային։ Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ։ Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ կատարել հայերով բնակեցված իր փոքրասիական տիրույթներում (Արևմտյան Հայաստանում), ինչպես նաև խղճի լիակատար ազատություն և քաղաքացիական ու սոցիալական իրավունքների հավասարություն ապահովել իր հպատակների համար։ Դաշնագիրը անփոփոխ էր թողնում սևծովյան նեղուցների վերաբերյալ Փարիզի 1856-ի պայմանագրի և Լոնդոնի 1871-ի կոնվենցիայի դրույթները։

Բեռլինի դաշնագիրը միջազգային կարևոր փաստաթուղթ էր, որի հիմնական մասն իր ուժը պահպանեց մինչև 1912-13-ի Բալկանյան պատերազմները։ Բայց չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր (սերբերի ազգային միավորումը, մակեդոն., հունա-կրետ., հայկական հարցեր և այլն) և ավելի սրելով ռուսավստր. ու սերբա-բուլղ. մրցակցությունը՝ Բեռլինի դաշնագիրը հող նախապատրաստեց 1914-18-ի համաշխարհային պատերազմի համար։

Ձգտելով Բ. կ-ի մասնակից եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական հարցի ու Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա և հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված հայկական բարենորոգումների իրականացմանը՝ Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին Էին ուղարկել ազգային պատվիրակություն՝ Մ. Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել կոնգրեսի աշխատանքներին։ Պատվիրակությունը կոնգրեսին ներկայացրեց արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիր, որոնք նույնպես մատնվեցին անուշադրության։

Բ. կ-ում հայկական հարցը քննարկվեց հուլիսի 4-ի և 6-ի նիստերում, որի շուրջ բախվեցին երկու տեսակետ, ռուս, պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուս, զորքերի դուրսբերումը արևմտյան Հայաստանից, իսկ անգլ. պատվիրակությունը, ելակետ ունենալով 1878ի մայիսի 30-ի անգլո-ռուս. համաձայնագիրը (որը Ռուսաստանին պարտավորեցնում էր վերադարձնել Ալաշկերտի հովիտն ու Բայազետը) և հունիսի 5- ի անգլո-թուրքական գաղտնի կոնվենցիան (տես Կիպրոսի կոնվենցիա 1878), որով Անգլիան պարտավորվում էր ռազմ, միջոցներով. դիմագրավել Ռուսաստանին հայկական նահանգներդ մ, աշխատում էր բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուս, զորքի առկայությամբ։ Ի վերջո կոնգրեսն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16- րդ հոդվածի անգլ. խմբագրությունը, որը որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի դաշնագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բ. դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական կարիքներից բխող բարելավումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին Բ. դուռը պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությանը» (Сборник договоров России с другими государствами. 1856-1917 гг., 1952, с. 205)։ Այսպիսով հայկական բարենորոգումների իրագործման քիչ թե շատ իրական երաշխիքը (ռուս, զորքերի առկայությունը հայաբնակ վայրերում) փոխարինվում էր պետությունների՝ բարենորոգումներին վերահսկելու ոչ իրական հավաքական երաշխավորությամբ։ Բեռլինի դաշնագրով հայկական հարցը Օսմանյան կայսրության ներքին հարցից փաստորեն վերածվեց միջազգային հարցի՝ դառնալով իմպեր. պետությունների շահադիտ. քաղաքականության ու միջազգային դիվանագիտության չարաշահման առարկա, որը ճակատագր. հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար։ Միաժամանակ Բ. կ. շրջադարձ եղավ հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպ. դիվանագիտությունից հուսախաբ հայ հաս-քաղ. շրջանները որդեգրեցին արևմտյան Հայաստանը զինված պայքարով թուրք, լծից ազատագրելու գաղափարը։

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 83-130։ Բ ա դ ա и ա ն Խ„ •Հայկական հարցը» Սան Ստեֆանոյի պայմանագրում և Բեոլինի կոնգրեսում 1878, Ե., 1955։ Կիրակոսյան Տ., Բուրժուա֊ կան դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դարի 70-ական թթ), Ե., 1978։ История дипломатии, т. 2, М., 1962;Լ 6 a rt M, La Question armenienne a la lumiere des documents. P., 1913.

Տ. Թորոսյան

ԲԵՌԼԻՆԻ (ՊՌՏՍԴԱՄԻ) ԿՈՆՖԵՐԱՆՍ 1945 երեք դաշնակից տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ) ղեկավարների, տեղի է ունեցել հուլիսի 17-ից-օգոստոսի 2-ը, Պոտսդամում (Բեռլինի մոտ, Գերմանիա)։ Մասնակցեւ են ԱՄՆ-ի պրեզիդենտ Հ. Տրումենը, Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Ու. Չերչիլը (հուլիսի 28-ից՝ նոր պրեմիեր մինիստր Կ. Էտլին), ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի. Ստալինը, ինչպես նաև արտգործնախարարներ, զինվորական խորհրդականներ ու փորձագետներ։ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո կայացած Բ. կ-ի նպատակն էր քննարկել Գերմանիայի ապառազմականացման, ապանացիականացման, ժողովրդավարացման և մի շարք այլ, այդ թվում՝ տարածքային խնդիրներ։

Բ. կ-ում քննարկվել է սևծովյան նեղուցների ու խորհրդա-թուրքական հարաբերությունների, այդ համադրության մեջ նաև առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից բռնազավթած հայկական և վրաց. տարածքների հարցը։ Հարցը կոնֆերանսի օրակարգի մեջ մտցնելն ուներ իր նախապատմությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Թուրքիայի որդեգրած հակախորհրդ. դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ խորհրդային Միությունը 1945-ի մարտի 19-ին, նոր իրադրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեղյալ հայտարարեց 1925-ի դեկտ.