Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օգնելու նպատակով ինչպես Անդրկովկասում և Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրների հայաբնակ վայրերում կազմակերպվել են բարեգործական ընկերություններ։ Հատկապես շոշափելի աշխատանք է կատարել Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը, որն իր բաժանմունքներն ուներ երկրամասի հայաշատ քաղաքներում։ Հանգանակություններ են կազմակերպվել Կ. Պոլսում, Վարշավայում. Գալիցիայում, Բուկովինայում, Պետերբուրգում, Ալեքսանդրիայում, Իտալիայում։ Արևմտյան Հայաստանում, որտեղ չկային բարեգործական ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ, օժանդակությունը Գ-ին իրականացվել է հայ հոգևոր առաջնորդարանների միջոցով։ Օգնել են նաև արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում հաստատված կաթոլիկ և բողոքական միսիոներներն ու նրանց կազմակերպությունները։ Ռուսաստանի կառավարությունը որոշ օժանդակություն է ցույց տվել իր կայսրության սահմաններում տեղավորված և ռուսահպատակություն ընդունած Գ-ին։ Միևնույն ժամանակ չի խոչընդոտել իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալ ցանկացողներին։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը առաջին ալիքի գաղթած զգալի թվով հայեր վերադարձել են արևմտյան Հայաստան։ Սակայն օսմ. կառավարությունը հարուցել է բազում դժվարություններ՝ խափանելու հայերի սահմանն անցնելը։ Այդ առթիվ արևմտահայ Գ. քանիցս դիմումբողոք են ներկայացրել մեծ տերությունների կառավարություններին ու խնդրել նրանց օգնությունը։

Գաղթականության նոր, հզոր ալիքը պայմանավորված էր 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի պայման ներում երիտթուրքական կառավարության ձեռնարկած՝ հայերի զանգվածային ջարդերով ու տեղահանությամբ (տես Մեծ եղեռն)։ Բազմաթիվ արևմտահայեր և պարսկահայեր գաղթեցին ինչպես Մերձավոր ու Միջին Արևելքի և եվրոպական երկրներ, այնպես էլ ռուս, պետության ներքին շրջաններ։ Աոաջին Գ. էին 1914-ի նոյեմբ. 22-24-ին Բասենի թուրք, շրջաններից Բասենի ռուս, տարածք տեղափոխվածները։ Մինչև 1914ի վերջը մեծ թվով հայեր թողեցին Նարիմանի, Բայազետի, Դիադինի, Կարաքիլիսայի. Ալաշկերտի, Բաշկալեի գավառները, ինչպես նաև Կարսի մարզը (Կաղզվան, Արդահան, Օլթի և Արդվին). Անդրկովկասում ապաստանեցին համապատասխանաբար 33078 (2124 տուն) և 9534 (1411 տուն) Գ.։ Ռազմ, անբարենպաստ պայմանների հետե վանքով, Ատրպատականի ռուս, զորամասի նահանջի ժամանակ, գործող բանակի հետ միասին գաղթեց նաև Պարսկաստանի քրիստոնյա ազգաբնակչության մի մասը՝ թվով 44 հազար հոգի, որից 24 hq-ը՝ հայեր։ Սակայն ռուս, սահմանն անցան և արևելյան Հայաստանում հանգրվանեցին 7226 (1281 տուն) հայ Գ.։ 1915-ի հունվ. 30-ի գաղթականական վիճակագրության համաձայն, 1914- ի վերջին և 1915-ի սկզբին արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49,8 հազար հայեր։ Սակայն, ռուս. զին. պաշտոնական տվյալների համաձայն, գաղթածներից միայն 30 հազար է մնացել Կովկասում, մնացածները կրկին վերադարձել են իրենց բնակության վայրերը։

Կովկասյան ճակատում ռազմական դրության փոփոխությունը պատճառ դարձավ արևմտահայերի նոր զանգվածային գաղթի։ 1915-ի փետր-մայիս ամիսներին ռուս, բանակի գործողությունները ընթանում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։ Հետապնդելով նահանջող թշնամուն՝ ռուս, բանակը գրավեց Մանազկերտը, Բաշկալեն, Շատախը, Կոտուրը, Արճեշը և Վանը։ Սակայն շուտով ռուս. Կովկասյան 4-րդ բանակը, անհասկանալի պատճառներով, նահանջեց դեպի Ալաշկերտի հովիտը, ինչի հետևանքով կոտորածներից մազապուրծ հարակից շրջանների (գլխավորապես Վան-Վասպուրականի) հայ բնակիչները հարկադրված, վերստին բնավեր, ռուս, զորքի հետ իրենք էլ նահանջեցին։ Հուլիսյան այդ դժնդակ օրերին գաղթեցին շուրջ 271888 արևմտահայեր (ըստ Անրի Բարբիի տվյալների՝ 207473 հոգի)։ Գ-ի 55 %-ը՝ իգական, 10 %-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ էին, 30 %-ը՝ երեխաներ, 5 %-ը՝ ծերեր։ 1916-ի ամռանը տեղահան եղան Վասպուրականի, Մուշի, Բիթլիսի և արևմտյան Հայաստանի այլ շրջանների ևս 50 հազար Գ., որոնց գումարվեցին 1916-ի նոյեմբ. գաղթած 16 հազար հայերը։ 1914 ի մի շարք գաղթերի հետևանքով արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչության. որն արդեն նոսրացել էր ջարդերի ու տեղահանության հետևանքով, թվաքանակը ավելի նվազեց։ Ըստ էության, արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ բնակչությունից՝ հայերից։ 1916-ի դեկտ. վիճակագրությամբ, Կովկասում ապաստան էին գտել 373553 Գ.։ Օգնություն կազմակերպելու նպատակով, պատերազմի տարիներին ստեղծվեցին բազմաթիվ գաղթականական կոմիտեներ, շատ բարեգործական կազմակերպություններ էլ վերակազմեցին իրենց գործունեությունն այդ ուղղությամբ։

1916- ի օգոստ. 30-ին ցարական կառավարությունը հրապարակեց մի օրինագիծ, որը գործողության մեջ դրեց «Գաղթականների վիճակի ապահովման միջոցառումների վերաբերյալ կանոնադրությունը»։ 1915-ի հոկտ. 19-ին, Կովկասի փոխարքային կից ստեղծվեց Կովկասյան ճակատի Գ-ի տեղավորման գլխավոր լիազորի հատուկ գրասենյակ։ 1915-ի հոկտ. 29-ին հրապարակվեց ներքին գործերի նախարարության