Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1974, ՀԳՄ մրց. 1973) վեպը, «Ձորի Սիրոն» (1983) վիպակը) Գ. նպատակ է հետամտել հոգևոր կամուրջ ստեղծել Մեծ եղեռնն ապրած հայության և ժամանակակից սերնդի միջև, անցյալից ավանդված բարոյական արժեքները փոխանցել այսօրվա մարդուն։ Գ-ի երկերի հիման վրա նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները։

ԳԱԼՈՅԱՆ Գալուստ Մնուշավանի (ծ. 1927), պատմաբան, ՀՀ ԳԱՄ ակադեմիկոս։ Հիմնական աշխատությունները նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժման պատմությանը, Ռուսաստանի և Անդրկովկասի ժողովուրդների փոխհարաբերություններին։ Մի շարք աշխատություններում անդրադարձել է հայկական հարցի և հայերի ցեղասպանության. XX դ. 1-ին տասնամյակներում Անդրկովկասում ազգամիջյան հարաբերությունների խնդիրներին։ «Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները» (1978) աշխատության մեջ լուսաբանել է Անդրկովկասի ժողովուրդների վերաբերմունքը 1877-78-ի ռուսթուրք. պատերազմին, նշել նրանց ազգ-ազատագրական պայքարի խնդիրների համընկնումը ռուս, ինքնակալության ռազմ, և քաղաքական շահերին, ընդհանուր գծերով տվել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1915-ի իրադարձություններն ավելի հանգամանալից ուսումնասիրվել են «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ. հեղինակը վեր է հանել հայերի ցեղասպանության պատճառները և նախադրյալները. նշել, որ սկսած XIX դ. ՑՕ-ական թթ. Թուրքիայի կառավարող շրջանները ձեոնամուխ են եղել հայերի ոչնչացման եղանակով հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակմանը, և որ արևմտահայերի ազատագրության խնդիրը XIX դ. կեսից ձեռք էր բերել համազգային նշանակություն, հավասարապես հուզում էր հայ ժողովրդի երկու՝ արևմտահայ և արևելահայ հատվածներին էլ։ Դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չկարողացան հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով հայկական հարցի լուծման հույսերը։ «Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900-1922» (1969, ռուս.) աշխատության մեջ անդրադառնալով 1905-06-ին Կովկասում հայ-թաթար. ընդհարումներին, ցույց է տվել, որ դրանց հրահրողները և կազմակերպիչները ցարական իշխանություններն էին։

ԳԱԼՖԱՅԱՆ ԽՈՐԵՆ, Ն Ш ր Պ ե J (1832-1892), բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, եկեղեցական գործիչ։ Եպիսկոպոս (1867)։ սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Կ. Պոլսում, ապա ավարտել Վենետիկի Ռափայելյան վար ժարանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Մխիթարյան միաբանության աշխատանքներին, «Բազմավեպի» հրատարակությանը։ 1857-ին, հրա ժարվելով Մխիթարյաններից, մեկնել է Փարիզ, մասնակցել Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնի» հանդեսի հրատարակմանը, միաժամանակ դաասվանդել Հայկազյան վարժարանում։ 1861ին՝ Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի ուսուցիչ։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Գ. ուղարկվել է Պետերբուրգ՝ դիվանագիտական բանակցությունների, ապա Մ. Խրիմյանի պատվիրակության կազմում, որպես թարգմանիչ-խորհրդական, մասնակցել է 1878-ի Բեռլինի կոնգրեսին։ Գրել է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ, բազմաթիվ հոդվածներ, որոնցում անդրադարձել է Հայաստանի անազատ վիճակին, ապագա Հայաստանի սոցքաղ. կարգին վերաբերող հարցերին։

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ հայ, Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջանների բնիկները, որոնք, ենթարկվելով թուրքական իշխանությունների հալածանքներին, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ հարկադրված լքել են իրենց հայրենի բնակավայրերը և ապաստան փնտրել օտարության մեջ։ Գաղթականության առաջին ալիքը բարձրացավ XIX դ. վերջին, երբ թուրք, կառավարությունը, ճնշելով 1894-ի Սասանի ապստամբությունը, ձեռնամուխ եղավ հայերի զանգվածային կոտորածների։ Մուշից, Վանից, Կարինից. Բիթլիսից, Խնուսից, Կ. Պոլսից, Տրապիզոնից և այլն գաղթածները հիմնականում բնակություն են հաստատել Նախիջևանի, Երևանի, Սուրմալուի, Էջմիածնի գավառներում, Կարսի մարգում, Սևծովյան երկրամասում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Բաքվում, Նուխիում, Ելիզավետպոլում, Բաթումում, Նովոռոսիյսկում, Եկատերինոդարում, մի զգալի մասն անցել է ավելի հեռու Անդրկասպյան երկրամաս, Հարավային Ռուսաստան, մի մասն էլ՝ Ֆինլանդիա և եվրոպական այլ երկրներ։ Միայն Վասպուրականից այդ ժամանակաշրջանում այլ երկրներ են գաղթել 40000 հայեր։ Արևմտահայերի հարկադիր արտագաղթը շարունակվել է նաև հետագա տարիներին։ 1900-ական թթ. սկզբին ուժեղացել է գաղթը Քըղիի, Գյումուշխանեի, Տրապիզոնի, Սամսունի կողմերից՝ դեպի Բաթում, Սուխում և Կովկասի այլ քաղաքներ։ Ընդհանուր առմամբ XIX դ. վերջին և XX դ. սկզբին արևմտյան Հայաստանից և Թուրքիայի հայաբնակ շրջաններից Ռուսաստան, Պարսկաստան, Բալկանյան երկրներ, Ֆրանսիա, Անգլիա, Ամերիկա են գաղթել մոտ 290 հազար հայեր։ Գ-ի մեծ մասը հայտնվել է թշվառ ու անօգնական վիճակում, առանց գոյության միջոցների։ Նրանց