Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը (Անթիլիաս), սովորել է նաև Բեյրութի ֆրանս. Սեն ժոզեֆ համալսարանի հայագիտ. բաժանմունքում։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1976-84-ին՝ Բեյրութի Ռուբինյան ազգային վարժարանի տնօրեն։ 1948-ից՝ հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի խմբագրության անդամ։ հայկական հարցին են նվիրված Գ-ի «Հայ հեղափոխությունը օսմանյան բռնատիրության դեմ» (1974), «Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը» (1984), «Հայաստան 1920-21 և միջազգային դիվանագիտությունը» (1986), «ՍԴՀԿ հանուն Հայրենիքի» (1990) աշխատությունները, որտեղ շեշտը դրված է հնչակյանների գործունեության ու քաղաքական դիրքորոշման վրա։ Գ. հեղինակ է բազմաթիվ գեղարվեստական երկերի։

U. Սանջյան (Լիբանան)

ԳԱՌԶՌՒ (Carzou). Կ ա ռ զ n ւ ժան Մարի (ծ. 1938), ֆրանսիական լրագրող և գրող, ռադիոյի աշխատակից։ Հետպատերազմյան ժամանակաշրջանի եվրոպական առաջին հեղինակներից, որը հատուկ ուսումնասիրել է հայերի ցեղասպանության պատմությունը և գրել «Օրինակելի ցեղասպանություն. Հայաստան, 1915» մենագրությունը։ Փաստ, աղբյուրների հետազոտման հիման վրա Գ. ցույց է տվել, որ հայերի ցեղասպանությունը նախապատրաստվել էր Աբդուլ Համիդ ll-ի և նրա հաջորդների՝ երիտթուրքերի վարած քաղաքականությամբ, ապացուցել հայերի տեղահանության անհրաժեշտության վերաբերյալ թուրք, պաշտոն, մեկնակերպի սնանկությունը, նշել, որ 1915 ի տեղահանությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության իրականացում։ Գ. եզրակացրել է. որ հայերի ցեղասպանությունը, որպես XX դ. առաջին ցեղասպանություն, իր մեջ պարունակում է մարդկության դեմ հանցագործություն հասկացության բոլոր բնորոշ բաղադրամասերը։ Արժեքավոր է գրքին կցված փաստաթղթերի հավելվածը՝ երիտթուրքական պարագլուխների դատավարության վերաբերյալ։

եիկ. Սո g6nocide exemplaire։ Arminie. 1915, P., 1975.

Ռ. Սահակյան

ԳԱՐԱՄԱՆՈԷԿՅԱՆ ԱրԼԱմ Հակոբի (ծ. 1910, Այնթապ), սիրիական բանակի գեներալ-լեյտենատ, իրավաբան։ Մեծ եղեռնից հետո ընտանիքով հաստատվել է Հալեպում։ Ավարտել է ֆրանս. բանակի սիրիական գնդերի համար սպաներ պատրաստող Դամասկոսի զինվորական դպրոցի (1934) հրետանային բաժինը։ 1938-ին ուղարկվել է Ֆրանսիա՝ կատարելագործվելու, 1945-ին ընդունվել է Փարիզի ֆրանս. բանակի բարձրագույն ռազմական հաստատությունը՝ պատերագմավարական դպրոցը։ Սիրիայի անկախության ձեռքբերումից (1946) հետո մասնակցել է սիրիական ազգային բանակի կազմավորմանը։ 1948-ին Իսրայելի դեմ պատերազմում եղել է հրետանային գնդի հրամանատար, 1949ից՝ սիրիական բանակի հրետանու ընդհանուր հրամանատարը (մինչև 1957-ը)։ 1957-ից՝ Սիրիայի ռազմական կցորդ ԱՄՆ-ում։ 1964-ից հետևել է իրավունքի դասընթացների Բեյրութի ֆրանս., ապա Փարիզի համալսարանում, 1972-ին ստացել է իրավունքի դրի գիտական աստիճան։ «Օտարականները և զինվորական ծառայությունը» (1978, ֆրանս.) գրքի գլուխներից մեկը նվիրել է Հայկական լեգեոնի պատմությանը՝ օգտագործելով նորահայտ փաստաթղթեր և նյութեր։

Երկեր Les Elrangers el Խ Service miiiaire, P., 1978.

ԳԱՐԵԳԻՆ U Հովսեփյան (1867, գ. Մաղավուզ (Լեռնային Ղարաբաղում)1952, Անթիլիաս), կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, մշակութային գործիչ, մանկավարժ, հայագետ։ սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցում, այնուհետև սովորել Շուշիի թեմ. հոգևոր դպրոցում, էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Լայպցիգի, Հալլեի, Բեռլինի համալսարաններում, ուսումնասիրել աստվածաբանություն, փիլիսոփայություն, պատմություն։

1894-ին վերադառնալով Գերմանիայից՝ եղել է ուսուցիչ Գևորգյան ճեմարանում, Վրաստանի հայոց առաջնորդական փոխանորդ, Երևանի թեմ. դպրոցի տեսուչ, Գևորգյան ճեմարանի վերատեսուչ, «Արարատ» ամսագրի խմբագիր, Հռիփսիմեի վանքի վանահայր։ 1909-11-ին մասնակցել է Նիկոլայ Մառի ղեկավարած Գառնիի և Անիի պեղումներին։ Աոաջին համաշխարհային պա- տերագմի ժամանակ՝ Եղբայրական օգնության կոմիտեի անդամ, մեծ աշխատանք է կատարել գաղթականներին ընդունելու, տեղավորելու, ամենայն օգնություն կազմակերպելու համար։ Սարդարապատի ճակատամարտի (1918) ոգեշնչողներից ու կազմակերպիչներից էր և անմիջական մասնակիցը։ Այնուհետև զբաղվել է մանկավարժությամբ և գիտական աշխատանքով։ 1927ին ընտրվել է Նոր Նախիջևանի և ռուսահայոց թեմի, 1938-ին՝ ԱԱՆ-ի հայոց թեմի առաջնորդ, 1943-ից՝ կաթողիկոս (օծվել է 1945-ին) Մեծի Տանն Կիլիկիո։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նպաստել է խորհրդային բանակի և «Սասունցի Գավիթ» տանկային շարասյան համար դրամ, միջոցների հանգանակության կազմակերպմանը, աջակցհլ 1946-ին սփյուռքահայերի հայրենադարձությանը։

Գ. Ա-ի ուսումնասիրությունները վերաբերում են հայ բանասիրությանը, բանահյուսությանը, մանրանկարչությանը, պատմագիտությանը, մատենագիտությանը, արձանագրագիտությանը և ձեռագրագիտությանը, ճարտարապետությանը։

Լ. Ձոլգասզյան

ԳԵԼԻԵԳՈՒԶԱՆԻ ԿՌԻՎ 1904, Սասանի ապստամբության (1904) վերջին մարտերից։ Աղել են ֆիդայիները ապրիլի 19-22-ը։ Նպատակ ունենալով վերջնականապես ծնկի բերել սասունցիներին՝ թուրք, կառավարությունը 1904-ի ապրիլի կեսին մեծ քանակությամբ ուժեր է կենտրոնացրել Սասունի շուրջը (մոտ 40 հազար)։ Հայերի կռվող ուժերը (որոնք գերակշիռ թուրք, զորքերի ճնշման տակ նահանջել էին Գելիեգուզան)