Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Հաջի Հակոբի, Մակարի, Չոլոյի ղեկավարությամբ դիրքեր են գրավել և կազմակերպել դիմադրությունը։ Սկսելով հարձակումը՝ թուրքերը հրանոթային կրակ են բացել հայ կռվողների վրա։ Անհավասար մարտում թշնամին տվել է բազմաթիվ սպանվածներ, բայց ավելի է սաստկացրել հարձակումը (հատկապես Հաջի Հակոբի և Սպաղանաց Մակարի դիրքերի վրա)։ Հայերը հերոսաբար դիմադրել են, սակայն սպառվել է զինամթերքը։ Ֆիդայիները որոշել են բնակչությանը Գելիեգուզանից տեղափոխել Մշո դաշտ և կռվել են մինչև լրիվ տեղափոխումը։

Գրականություն

Աասուն-Մուշի կռիվները 1904-ին, ժնև, 1906։

Ա Ներսիսյան

ԳԵԼՑԵՐ (Gelzer) Հայնրիխ (18471906), գերմանացի պատմաբան, բանասեր, հայագետ։ ուսումնասիրու թյունները վերաբերում են Հայաստանում քրիստոնեության տարածման, հայ դիցաբանության, հայ ժողովրդի պատմությանը։ «Արմենիեն» ("Armenien") (համահեղինակ՝ Հ. Պետերման) հոդվածում (հայ. հրտ. «Համառօտ պատմութիւն Հայոց», 1897) տեղեկություններ են տրվում Հայաստանի պատմության, մատենագիտության և եկեղեցու մասին։ Գ. բազմիցս նշել է հայերի դերը ընդհանուր քաղաքակրթության և մշակույթի պատմության մեջ։

1900- ին Լայպցիգում լույս տեսած «Թուրք-հունական Արևելքի հոգևոր ու աշխարհիկ կյանքից» աշխատության մեջ նկարագրել է Օսմանյան կայսրությունում ապրող հայերի, բուլղարների, հույների վատթար կացությունը, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի հայասպան քաղաքականությունն ու գերմ. կառավարության անտարբերությունն այդ հարցում և որակել այն որպես բարոյական անկում։

ԳԵՂԱՄՅԱՆ Եղիշե, Հ ա յ կ ու ն ի (1840, Ախալցխա-1920, Թիֆլիս), պատմաբան, հրապարակագիր։ Ավարտել է Թեոդոսիայի Խալիբյան դպրոցը։ Զբաղվել է հայ ազգ-ազատագրական շարժ ման հարցերով։ XIX դ. վերջի հայկական պարբերական մամուլում («Մշակ», «Փորձ», «Արձագանք» և այլն) հրատարակելէ բազմաթիվ հոդվածներ, որոնցում լուսաբանել է հայ եկեղեցու դերը ազատագրական շարժման մեջ, պաշտպանել այդ պայքարում հոգևոր դասի ղեկավար դերը, մերժել է հակաթուրք. պայքարում անհատական ահաբեկչական եղանակները։ Հիմնականում օբյեկտիվ դիրքերից է մեկնաբանել հայկական հարցում Ռուսաստանի երկդիմի քաղաքականությունը 1890-ական թթ. և առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Սուր քննդատության է ենթարկել ցարիզմի ձեռնարկումները 1905-06-ին հայ-թաթար. ընդհարումներ հրահրելու ուղղությամբ։ Ունի աշխատություններ

1916- ին Անդրկովկաս թուրք, ներխուժման, Բաքվի կոտորածների վերաբերյալ, որոնցում մասնավորապես լուսաբանել է երիտթուրքերի պանթյուրքիստ. ծրագրերի իրականացման գործում ադրբ. մուսավաթ, կուսակցության խաղացած դերը։

Երկեր Հայերի ազատագրական շարժումները 20-րդ դարում կամ Հայկական հարցի 7-րդ շրջանը, մ. 1-2, Բաքու, 1916-17։ Տաճիկները Կովկասում և Բաքվի անկումը, պր. 1-2, Բաքու, 1919։

U. Մելքոնյան

ԳԵՄԲԱՐՍԿԻ (Gembarsky) Բոգդան (Ալեքսանդր) Անտոնիի (1905, Պետեր-բուրգ 1978, Վարշավա), լեհ հասարակական գործիչ, հրապարակախոս, արևելագետ, գրող, թարգմանիչ։ Սովորել է Վարշավայի արևելյան կենդանի լեզուների ինստ-ում։ Եղել է 1944-ի Վարշա վայի հակաֆաշիստ, ապստամբության կազմակերպիչներից, ընկել համակենտրոնացման ճամբար։ Պատերազմից հետո խմբագրել է թերթեր ու ամսագրեր։ 1935-ից դասախոսություններ է կարդացել հայկական մշակույթի և հայ հին ու նոր գրակ-յան մասին։ 1956-ին եղել է Հայաստանում։ 1961-ից զբաղվել է հայկական հարցով, գրել հայերի ցեղասպա նության, հայ ժողովրդի հետագա ճակատագրի. արևմտյան Հայաստանի նկատմամբ հայերի իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին հոդվածներ («Նամակ իմ հին թուրք ծանոթին», «Նամակ թուրք մտավորականներին», «Բաց նամակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, նորին մեծություն պարոն Ու Տանին», «Բաց նամակ Հնդկաստանի պրեզիդենտ, նորին գերազանցություն պարոն Սարվապալի Ռադհակրիշնանին», «Նամակ իմ հայ ընթերցողներին», «Երեք նամակ աշխարհի ընթերցողներին», «Շրջանի Հայկական քառակուսին ունի իր լուծումը» (նամակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, 1977)), որոնցում, դատտպարտելով հայերի ցեղասպանությունը, բարոյաիրավաբ-համամարդկային չափանիշներով ապացուցում է, որ հայ ժողովրդի իրավունքները պետք է վերականգնվեն Մեծ Հայքի որոշակի սահմաններում՝ դեպի Սև ծով ելքով (1920-ի Սևրի հաշտության պայմանագրի նախատեսածից անհամեմատ ավելի փոքր տարածք)։

Գ-ու գործունեության դեմ բողոքել է Թուրքիան, և նրան արգելվել է լեհ. մամուլում հանդես գալ հայկական հարցի մասին հոդվածներով։ Գ. ենթարկվել է ավտովթարի, բայց շարունակել է իր հայանպաստ գործունեությունը։

Նամակագրական կապեր է ունեցել Հայաստանի և սփյուռքի մշակութային գործիչների ու գրողների հետ։ Գրել է «Մորիտուրի» (լատ., «Մահւևսն դատապարտվածները») վիպակը նվիրված Մեծ եղեռնին։ Թարգմանել և երկու հատորով հրատարակել է հայ գրողների երկերը։

Երկեր Նամակներ աշխարհին, Ե., 1990։ Մահվան դատապարտվածները, Ե., 1992։

Հ. Կարճիկյան

ԳԵՈՐԳՅԱՆ Տովլեթ (» 1945), գրող, պատմաբան, բանահավաք։ Նախն. կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Զեյթունում, այնուհետև սովորել Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում։ Երկար ժամանակ ապրել է Եվրոպայում։ Գրել է «Զեյթուն» (3 մաս) աշխատությունը, որտեղ կարևոր տեղեկություններ կան գեյթունցի հայերի զբաղմունքի, կենցաղի, թուրք, տիրապետության դեմ պայքարի մասին։