Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցության ուոլսարիթյան թևի հայացքները։ Այս թերթի էշերում էր հանդես գալիս ամերիկյան բուրժուական հայտնի տեսաբան Ու. Լիպմանը։ Չնայած համեմատաբար ոչ մեծ տպաքանակին, զգալի ազդեցություն ունեն «Վաշինգտոն փոստ» («Washington Post», 1877-ից) և Բոստոնում լույս տեսնող «Քրիսչեն սայենս մոնիթոր» («Christian Scinece Monitor», 1908) օրաթերթերը։ Չտրեստավորված թերթերից պետք է հիշատւսկել նան գործարար շրջանների «Ուոլլ ստրիթ ջոռնել» («Wall Street Jornal», 1889-ից) քաղաքական–տնտեսական թերթը և «Նյու Յորք փոստ» («New York Post», 1801) թերթը, «Յունայթեդ Սթեյթս նյուս Ւնդ ուորլդ ռիփորթ» («United States News and World Report» 1933-ից), «Նյուս ուիկ» («News Week», 1933-ից) շաբաթաթերթերը և «Ֆորին աֆֆերս» («Foreign Affairs», 1922-ից) եռամսյա հանդեսը։ Վերջինս լուսաբանում է արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցեր։ Ամերիկյան և միջազգային հրատարակություններով և հսկայական տպաքանակով լույս է տեսնում գրական–քաղաքական «Ռիդերս դայջեսթ» («Reader's Digest», 1922-ից) ամսագիրը։ Բազմաթիվ տպագիր օրգաններ են հրատարակվում նահանգներում, զանազան բանկային ու արդյունաբերական միավորումների, առանձին մոնոպոլիաների, եկեղեցական ե այլ կազմակերպությունների կողմից։

ԱՄՆ–ի մամուլի ասպարեզում մեծ դեր են խաղում ինֆորմացիոն գործակալությունները և պրես–սինդիկատները։ Դրանցից խոշորագույնը ոչ միայն ԱՄՆ–ում, այլև աշխարհում «Ասսոշիեյթեդ պրեսս»–ն է, որը լուրեր և նյութեր է մատակարարում մի քանի հազար թերթի, ռադիո և հեռուստատեսային կայանների։ Մյուս նշանավոր գործակալությունը «Յունայթեդ պրեզս ինթերնեյշնլ»–ն է։ Պրես–սինդիկատները քաղաքական բնույթի հոդվածներ, տեսություններ, թերթային սյունակներ և այլ նյութեր են մատակարարում տեղական մամուլին։ Ամերիկյան թերթերի և հանդեսների բովանդակության անբաժանելի մասը ռեկլամն է, որ ստացվում է մասնագիտացված գործակալություններից, զբաղեցնում է երբեմն թերթերի ծավալի 40–60% և հանդեսների ծավալի գրեթե կեսը և դրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ 1969-ին մամուլում տրված ռեկլամների վրա ծախսվել է 7.225 մլն. դոլար։ «Մեծ բիզնեսը», կրոնական հիմնարկությունները, կառավարությունը և կոնգրեսը զանազան ճանապարհներով ու միջոցներով հսկում են մամուլի գործունեությունը։ Թերթերին և հանդեսներին հրահանգում են Սպիտակ տան, պետական դեպարտամենտի մամուլի բաժինները, ԱՄՆ–ի ինֆորմացիոն գործակալությունը և այլ պաշտոնական մարմիններ։ Մամուլի վրա ներազդում է Արդյունաբերողների ազգային ասոցիացիան, որն ունի իր պրոպագանդիստական կենտրոնը՝ «Արդյունաբերական ինֆորմացիայի ազգային կոմիտեն»։ Ժամանակակից ամերիկյան բուրժուական մամուլը մոնոպոլիստական կապիտալի սեփականությունն է նրա խոսափողը։ Սերտորեն կապված լինելով ֆինանսական մագնատներ Ռոկֆելլերի, Դյուպոնի, Մորգանի, Հարրիմանի և այլ խմբավորումների հետ, ինչպես կոնցեռններին պատկանող, այնպես էլ չտրեստավորված բուրժուական մամուլը, բացառությամբ մի քանի լիբերալ բնույթի օրգանների, պաշտպանում է ամերիկյան իմպերիալիզմի ներքին և արտաքին քաղաքականությունը, պրոպագանդում նրա ֆինանսա–տնտեսական ն ռազմա–քաղաքական էքսպանսիայի պլանները։ Նյութական դժվարությունների և քաղաքական հալածանքների պայմաններում են գործում մամուլի փոքրաթիվ առաջադիմական օրգանները։ Կոմունիստական կուսակցությունը հրատարակում է «Դեյլի ուորլդ» (Daily World», 1968-ից) թերթը և «Պոլիթիքլ աֆֆերս» («Political Affairs», 1921-ից) տեսական–քաղաքական ամսագիրը։ Աան Ֆրանցիսկոյում լույս է տեսնում «Փիփլս ուորլդ» («Peolple's World», 1937-ից) առաջադիմական շաբաթաթերթը։

Ռադիոն և հեռուստատեսությունը։ 1969-ի սկզբին ԱՄՆ–ում կար 260 մլն. ռադիոընդունիչ (որից 50 մլն. ավտոմեքենաներում) ն 1,7 մլն. բարձրախոս, որոնք միացված էին ռադիոտրանսլյացիոն ցանցին։ Հեռուստացույցների թիվը հասնում էր 77 մլն. (որից 20 մլն. գունավոր հաղորդումներ դիտելու համար)։ Ամերիկյան ռադիոն և հեռուստատեսությունը առևտրական ձեռնարկություն են։ Ռադիոկայանների և հեռուստատեսային կայանների մեծ մասը պատկանում է կապիտալիստական կորպորացիաներին կամ մասնավոր անձանց։ Նրանց եկամտի հիմնական աղբյուրը ռեկլամն է։ 1969-ին ռադիոյով և հեռուստատեսությամբ տրվոդ ռեկլամի վրա ծախսվել է 4.855 մլն. դոլար։ Մոտ 6700 առևտրական ռադիո և հեռուստատեսային կայանների մեծ մասը միավորված է «Նեշնլ բրոդքաստինգ կոմպանի» (Էն–բի–սի), «Կոլամբիա բրոդքաստինգ սիստեմ» (Սս–բի–սի) և «Ամերիկեն բրոդքաստինգ կոմպսւնի» (Էյ–բի–սի) ազգային ցանցերի մեջ։ Այդ 3 ընկերությունները կազմում են այսպես կոչված «մեծ եռյակը»։ Չորրորդ ազգային ցանցը՝ «Մյուչուալ բրոդքաստինգ սիստեմ» (էմ–բի–էս), զբաղվում է միայն ռադիոհաղորդումներով։ Այդ ցանցերից յուրաքանչյուրն իր հաղորդումներով փաստորեն ընդգրկում է ողջ երկիրը և Կանադայի տերիտորիայի մի մասը։

ԱՍՆ–ի ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հիմքում ընկած են ամերիկյան իմպերիալիզմի ներքին և արտաքին քաղաքականության ջատագովումը, ամերիկյան ապրելակերպի և ընդհանրապես կապիտալիստական սիստեմի փառաբանումը, հակակոմունիզմը և ամենից առաջ հակասովետիզմը, միլիտարիզմը և ռասիզմը։ Հեռուստատեսային հաղորդումները առատորեն ներկայացնում են արյունալի ողբերգություններ, սպանություններ, աղետներ, գերմարդկանց, լրտեսների, սեռամոլ տեսարաններ։ Հաղորդումների մի զգալի մասը այս կամ այն ձևով պրոպագանդում է բռնություն։

«Սեծ եռյակի» ցանցերը մրցում են միմյանց և իրենց ազդեցության ոլորտը չներքաշված տեղական, ոչ առևտրական կայանների հետ, որոնք վարում են ուսումնական և հասարակական–քաղաքական բնույթի հաղորդումներ։ ԱՍՆ–ում կա մոտ 400 այդպիսի ռադիո և 160 հեռուստատեսային կայան։ Դրանք պատկանում են ուս. հաստատություններին, մունիցիպալիտետներին, հասարակ, կազմակերպություններին, բարեգործական ֆոնդերին։

Ռադիոն և հեռուստատեսությունը ԱՄՆ–ում գաղափարական էքսպանսիայի միջոց են։ Այդ տեսակետից առանձնահատուկ դեր է կատարում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, որը գործում է 1953-ի օգոստ. 1-ին ստեղծված ԱՄՆ–ի ինֆորմացիոն գործակալության (Յու ՍԻԱ) հետ սերտորեն համագործակցած։ ԱՍՆ–ից դուրս գտնվող ամերիկյան զորքերին սպասարկում է զինված ուժերի ռադիո–հեռուստատեսային ծառայությունը, որի տրամադրության տակ կա ավելի քան 350 ռադիոկայան և 90 հեռուստատեսային կայան (1970)։ Այդ խոշոր ռադիո–հեռուստատեսային սիստեմը զբաղվում է ոչ միայն ամերիկյան զինվորների ու սպաների հոգեբանական և գաղափարական մշակմամբ, այլև ԱՍՆ–ի դաշնակից երկրներում բորբոքում է «սառը պատերազմի» մթնոլորտ։ Ըստ էության ամերիկյան իմպերիալիզմի շահերին են ծառայում այնպիսի հակակոմունիստական և հակասովետական կազմակերպություններ, ինչպես ձևականորեն անկախ «Ազատ Եվրոպա» և «Ազատություն» (նախկին՝ «Ազատագրություն») ռադիոկայանները, որոնց գործունեությունը հիմնականում ֆինանսավորում է ԱՍՆ։ Այդ ռադիոկայանների կենտրոններին, որոնք գտնվում են Մյունխենում, հրահանգավորում են ԱՍՆ–ի պաշտոնական մարմինները, հատկապես կենտրոնական հետախուզական վարչությունը։

XIII. Գրականությունը

Անգլերեն գրականությունը մայր ցամաքում սկզբնավորվել է XVII դ.։ Առաջին ներկայացուցիչներն էին տարեգրող Ջ. Սմիթը («Նոր Անգլիայի նկարագրությունը», 1616), Ա. Ուիթիքրը («Լավ նորություններ Վիրջինիայից», 1613)։ Այդ շրջանի նշանավոր բանաստեղծներից են Ա. Բրեդստրիթը և Է. Թեյլորը։ Արձակի խոշորագույն ներկայացուցիչը բազմաժանր և արգասավոր գրող Ք. Մադրն էր (1663–1728), որը տպագրել է 459 գիրք։ Նրա գլուխգործոցը հանրագիտարանն է (1702), ուր տրված է Նոր Անգլիայի տարեգրությունը։ Ազգային գրականությունն իր ծիլերն սկսեց տալ անկախության պատերազմի նախօրյակին, երբ գրական ասպարեզ իջան բուրժուական լուսավորիչդեմոկրատներ Բ. Ֆրանկլինը, Թ. Փեյնը և Թ. Ջեֆերսոնը, որոնք դատապարտեցին Անգլիայի գաղութակալական քաղաքականությունը և գաղափարապես հիմնավորեցին երկրի քաղաքական ինքնուրույնության անհրաժեշտությունը։ Այդ տարիներին վերելք ապրեց պոեզիան։ Ֆ. Ֆրենոյի, Ջ. Բառլոուի, Հ. Բրեքենրիջի պոեզիայում մարմնավորվել են ժամանակի հեղափոխական տրամադրությունները։ XIX դ. սկզբին ազգային գրականությունը թևակոխեց ռոմանտիզմի շրջանը։ Ու. Իրվինգը «Ճանապարհորդի պատմածները» (1824), «Աստորիա» (1836) երկերում