Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


խարազանել է ամերիկյան բարքերը և իդեալականացրել նահապետական տնտեսաձևն ու հարաբերությունները, Ֆ. Կուպերը իր ստեղծագործություններում ծաղրել է բուրժուական քաղաքակրթությունը, ցույց տվել հնդկացիների հոգևոր ու բարոյական գերազանցությունը գաղութարարների նկատմամբ։ է. Պոն («Աշերի տան փլուզումը», 1839, «Ագռավը», 1845), Հ. Մելվիլը («Թսւյփի», 1846), Ն. Հոթոռնը («Կարմիր տառը», 1850, «Ցոթճակտոնով տունը», 1851) բացահայտել են կապիտալիստական Ամերիկայի տնտեսական ու հոգևոր կյանքի արատները և ռոմանտիզմի ծավալման շրջանում սաղմնավորել քննադատական ռեալիզմը։ Քննադատական ռեալիզմի տարրերը ԱՄՆ–ի գրականության մեջ երևան են եկել գրական–փիլիսոփայական հոսանքի՝ այսպես կոչված բոստոնյան «տրանսցենդենտալիզմի» ներկայացուցիչների՝ Ռ. էմերսոնի («Ամերիկացի աշակերտը», 1837), Հ. Թորոյի («Կյանքն անտառներում», 1854) մոտ, որոնք իրենց գործերում առաջադրեցին նեգրերի ազատագրման, ստրկատիրության վերացման գաղափարը, որը XIX դ. 30–60-ական թթ. վերաճեց աբոլիցիոնիստական շարժման։ Հակաստրկատիրական գրականության մեջ որոշակի ավանդ է ներդրել նաև Հ. Լոնգֆելլոն իր «Երգեր ստրկության մասին» (1842) գրքով։ Աբոլիցիոնիզմի գաղափարները իրենց արտացոլումը գտան նաև Ջ. Լոուելի, Հ. Բիչեր–Սթոուի ստեղծագործություններում։ Ու. Ուիթմենը պոեզիային հաղորդեց հեղափոխական ռիթմ և այն վերջնականապես մղեց դեպի ռեալիզմը։ Նա դատապարտել է ստրկատիրությունը, գովերգել ամերիկյան ժողովրդի հեղափոխական ավանդույթները («Խոտի տերևները», 1855)։ Հ. Լոնգֆելլոն «Հայսւվաթի երգը» (1855) նշանավոր պոեմում հնդկացիների բանահյուսության հիման վրա տվել է Ամերիկյան մայր ցամաքի հս. մասի հնդկացիների կյանքի գունեղ պատկերը։ Քննադատական ռեալիզմի հասունացումը կապված է գրողներ Ֆ. Բրեթ–Հարթի, Ջ. դե Ֆորեստի, Ռ. Դևիսի, Մ. Տվենի, Ֆ. Նորիսի անվան հետ։ Մ. Տվենը իր ստեղծագործություններում շոշափել է այն հանգամանքները, որոնք խոչընդոտում էին ԱՄՆ–ում քննադատական ռեալիզմի զարգացմանը։ Ֆ. Նորիսն իր ստեղծագործություններում արտացոլել է հասարակական խոր հակասությունները, մանր հողատերերի քայքայումը («Ութոտնիկ», 1901)։ Ջ. Լոնդոնի («Երկաթե կրունկ», 1907, «Մարտին Իդեն», 1909), Թ. Դրայզերի («Ամերիկյան ողբերգություն», 1925), Է. Սինքլերի («Ջունգլի», 1906) ստեղծագործություններում քննադատվում են դրամատիրական աշխարհի բիրտ օրենքները։ Պարզ մարդկանց կյանքը հումորով է պատկերել 0’Հենրին։ Առաջին համաշխարհային պատերազմին և Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին ԱՄՆ–ի գրականությունը հարստացել է Ջ. Ռիդի, Ռ. Բոռնի, Կ. Սենդբերգի, Վ. Լինդսեյի, Յու. 0’Նեյլի, Շ. Անդերսոնի, Ռ. Ֆրոսթի քննադատական ռեալիզմի ոգով գրված ստեղծագործություններով։ Ջ. Ռիդը պատկերել է Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը («Տասը օր, որ ցնցեցին աշխարհը», 1919), Ս. Լյուիսը հանդես է եկել սոցիալական հարաբերությունների սուր քննադատությամբ («Բսւբիտ», 1922)։ Հակապատերազմական - հակաֆաշիստական տրամադրություններով են տոգորված է. Հեմինգուեյի («Հրաժեշտ զենքին», 1929), Վ. Ֆոլկների, Ֆ. Ֆիցջերալդի, Ջ. Դոս–Պասոսի ստեղծագործությունները։ Պատերազմը, ֆաշիզմի գաղափարախոսությունը և գործելակերպը դատապարտված են Ա. Մալցի և Ջ. Լ. Ստեֆենսի ստեղծագործություններում, որոնք ամերիկյան պրոլետարական գրականության և սոցիալիստական ռեալիզմի կենսունակության վկայագրերն են։

Երկրորդ համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին դասակարգային հակասությունները ավելի սրվեցին։ Քաղաքական, փիլիսոփայական, գրական պայքարը հրապարակ հանեց նորանոր առաջավոր դեմքերի՝ Վ. Սարոյան, Ջ. Ստայնբեք, Ջ. Սելինջեր, Ջ. Ապդայկ, Ա. Միլլեր ևն։ Համաշխարհային ճանաչում են գտել նաև ժամանակակից դրամատուրգներ Թ. Ուիլյսւմսը, Տ. Կապոտեն, է. Օլբին, Լ. Սթիվենսը, Վ. Գիբսոնը և ուրիշներ։ 1970-ին լայս տեսած առավել կարևոր վեպերը շոշափում են ավանդական թեմաներ, ինչպես Թ. Բերդերի «Հանապազօրյա գործեր» վեպը։ Իր երկում հեղինակը զարգացնում է այն գաղափարը, որ չնայած պարտության հնարավորությանը, ի վերջո հաղթանակում է նա, ով սիրում է կյանքը և չի վախենում փորձություններից։ Ավելի մռայլ և անկեղծ դառնությամբ է գրված Ս. Բելոու «Միստեր Սեմլերի մոլորակը» վեպը, ուր պատմվում է հրեա մտավորական Արթուր Սեմլերի մասին, որր հասկանում է, թե ինչպես ժամանակակից Ամերիկայում իրենց նշանակությունը կորցնում են այն արժեքները, որոնց համար ինքը պայքարել է։ 1970-ին հրատարակված բանաստեղծությունների ժողովածուներից հիշատակության արժանի են Ու. Սերեդիթի «Երկրային աարածության»–ը, Դ. Իգնատովի «Բանաստեղծություններ. 1934–1969» գիրքը, Մ. Հարփերի «Թանկագին Ջոն, թանկագին Կոլտրեյն»–ը։

Նեգրական գրականությունը ԱՄՆ–ի գրականության մի մասն է։ XVIII դ. նեգր լուսավորիչներ՝ բանաստեղծուհի Ֆ. Ուիթլին, հրապարակախոս Բ. Բանեկերը իրենց ստեղծագործություններում դատապարտել են ստրկությունը։ XIX դ. հրապարակախոսներ Ֆ. Դուգլասը, Դ. Ուոկերը և ուրիշներ պահանջել են վերացնել ստրկատիրությունը։ Նեգրական գրականությունը հարստացել է դեմոկրատական ոգով գրված նշանակալից ստեղծագործություններով (Չ. Չեսնաթ, Ու. է. Բ. Դյուբուա, Լ. Հյուզ, Լ. Բրաուն)։

Նկարում` Վաշինգտոն: Թ. Ջեֆերսոնի հուշարձանը: 1939-41: Ճարտ. Ջ. Ռ. Պոուպ:

Նկարում` Օրենսդիր մարմնի շենքը Ջեքսոնում (Միսսիսիպի)։

Նկարում` Մասնավոր տուն Նյու Քենանում։ Ներքին տեսքը։ Ճարտ. Ֆ. Ջոնսոն։

Նկարում` Նյու Յորք։ Գուգենհայմի թանգարանի ներսը։ 1956–59։ Ճարտ. Ֆ. Ռայթ։

XIV. ճարտարապետությունը և կերպարվեստը

Գաղութատիրական վաղ շրջանի ճարտարապետության վրա զգալի էր տեղաբնիկների բնակելի և պաշտամունքային կառույցների տիպերի ու ձևերի ազդեցությունը։ Եվրոպական շենքերի քարե ճարտարապետությանը բնորոշ ձևերը պարզեցվում, կոպտացվում և հարմարեցվում