Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Գ․ Տեր–Ղևոնդյան Ա․ Հ․ Տեր–Ղուկասով ե բալեւոի թատրոն) օպերաների, «Հրո հարսը» (ըստ Ջ․ Զաբարլու, 1936), «Անա– հիտ» (ըստ Ղ․ Աղայանի, բեմ․ 1940, Երե– վանի օպերայի և բալետի թատրոն) բա– լետների, Սիմֆոնիայի (1942), «Ախթա– մար» սիմֆոնիկ պոեմի (1923), «Վահագնի ծնունդը» վոկալ–սիմֆոնիկ պոեմի (1923), խմբերգերի, ռոմանսների, երգերի։ Դա– սավանդել է (երաժշտա–տեսական առար– կաներ, գործիքավորում) Թիֆլիսի (1917– 1925), Երևանի (1926–34-ին և 1938-ից, 1926–30-ին՝ նաև դիրեկտոր, 1934-ից՝ պրոֆեսոր, 1948–59-ին՝ երաժշտության պատմության, տեսության և կոմպոզի– ցիայի ամբիոնի վարիչ) և Բաքվի (1934– 1938, նաև՝ դիրեկտոր) կոնսերվատորիա– ներում։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր, ղեկավարել իր ստեղծագործու– թյունները։ Տ–Ղ․ գրել է «Ռիխարդ Վագներ» գրքույկը (1933) և «Երաժշտության տարրական թեորիայի դասագիրք» (2 հրտ․, 1934)։ Գ/ւ^Գիլինա Ե․, Անուշավան Տեր–Ղե– վոնդյան, Ե․, 1962։ Тигранов Г․, Ар– мянский музыкальный театр, т․ 2, Е․, 1960, с․ 7-28․ Մ․ Հարությունյան ՏԵՐ–ՂԵՎՈՆԴՅԱՆ Արամ Նահապետի (ծն․ 24․7․1928, Կահիրե), հայ սովետական պատմաբան, աղբյուրագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1983)։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ի արլ․ բաժինը (1954)։ 1981-ից՝ ՀԱՄՀ ԳԱ արևելագիտության ինստ–ի Արլ․ աղբյուրագիտության բաժնի վարիչ։ Գիտ․ ուսումնասիրությունները վերաբե– րում են հայ–արաբ․ միջնադարյան քաղ․ և մշակութային առնչություններին («Հա– յաստանը և արաբական խալիֆայությու– նը», 1977, ռուս․)։ Թարգմանել և «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մա– սին» մատենաշարում ներածականով ու ծանոթագրություններով հրատարակել է «Իբն ալ–Ասիր» երկը (1981)։ Աշխարհա– բարի է վերածել, ներածությամբ ու ծա– նոթագրություններով հրատարակել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» (1983), Ղևոնդի «Պատմությունը^ (1982)։ Երկ․ Արաբական ամիրայությունները Բագ– րատունյաց Հայաստանում, Ե․, 1965 (անգլ․ թրգմ․, Լիսաբոն, 1976)։ Սասունի 749–752 թթ․ անհայտ ապստամբությունը խալիֆայության դեմ, «ՊԲՀ», 1971, Jsfc 3։ Le «Prince d’Arme- nie* a 1* epoque de la domination arabe, «Re– vue des etudes armeniennes», t․ Ill, 1966, p․ 185-200․ ՏԵՐ–ՂԵՎՈՆԴՅԱՆ Նիկողայոս (1848, Ելիզավետպոլ –1920, Թիֆլիս), հայ ման– կավարժ, մեթոդիստ։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1857–67)։ Աշ– խատել է Վերին Ագուլիսի հայոց երկսեռ (1868–71), Թիֆլիսի Գայանյան օրիոր– դաց (1872–74), Մոզդոկի օրիորդաց (1874–77), Երևանի թեմական (1878–81) դպրոցներում որպես հայոց լեզվի և գրա– կանության ուսուցիչ։ 1882-ին տեղավւոիւ– վել է Թիֆլիս։ Տ–Ղ–ի գաղափարները ձևա– վորվել են R Աբովյանի, Ղ․ Աղայանի, Մ․ Նալբանդյանի, Կ․ Ուշինսկու աշխատու– թյունների ազդեցությամբ։ Հիմնակա– նում զբաղվել է տարրական դասարաննե– րում հայոց լեզվի ուսուցման, գրաճա– նաչության, ընթերցանության, ուղղագրու– թյան հարցերով։ Ձգտել է դպրոցի դեմո– կրատացմանը և աշխարհաբարն ուսուց– ման լեզու դարձնելուն։ Կազմել է «Մայրե– նի լեզու» ընթերցարանների շարքը (I–IV դասարաններ)։ Առաշին դասագիրքը՝ «Այբբենարան»-ը (հրատարակվել է 1871- ին), մինչև 1912-ը վերահրատարակվել է 35 անգամ։ Տ–Ղ–ի գրչին են պատկանում նաև «Մայրենի լեզվի քերականության տարերքը» (1883), «Բացատրություն մայ– րենի լեզվի» (ձեռնարկ ծնողների և ուսու– ցիչների համար, 1878), «Արփիկ» (1910) ուս․ ձեռնարկները։ Նրա դասագրքերը օգտագործվել են նաև արևմտահայ դըպ– րոցներում։ Ա․ Իգնաւոյան ՏԵՐ–ՂՈՒԿԱՍՈՎ (Տեր–Ղուկասյան) Ար– շակ Հարությունի (1819, Թիֆլիս –8․1․ 1881, Թիֆլիս), ռուս, բանակի հայազգի զորավար, գեն․–լեյտենանտ (1876)։ Ծըն– վել է Շամխորից Թիֆլիս տեղափոխված հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիս– յան դպրոցում, 1839-ին ավարտել Պետեր– բուրգի Հաղորդակցության ճանապարհ– ների ինստ–ը։ 1842–50-ին, որպես ինժե– ներ, աշխատել է Կովկասում՝ Ռազմավի– րական ճանապարհի շինարարությունում։ 1850-ին անցել է զինվ․ ծառայության, 1852-ից, որպես Ապշերոնյան գնդի 3-րդ գումարտակի հրամանատար, մասնակցել լեռնականների դեմ մղվող մարտերին, ցուցաբերած խիզախության և ռազմավա– րական հմտության համար նշանակվել Ապշերոնյան գնդի հրամանատար։ 1857-ին նրա զորամիավորումը գրավել է լեռնա– կանների Դիլիմ և Բուրդունա, 1859-ին՝ Գունիբ աուլները։ 1865-ին Տ–Ղ․ արժանա– ցել է գեն․-մայորի կոչման և նշանակվել 19-րդ հետևակային դիվիզիայի հրամա– նատարի օգնական, 1869-ի մարտին՝ 38-րդ հետևակային դիվիզիայի հրամա– նատար։ Տ–Ղ–ի զորավարական տաղանդն ավելի ակնառու է դրսևորվել 1877– 1878 թթ․ ռուս–թուրք․ պատերազմի ժամա– նակ։ Նրա հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատը 1877-ի ապրի– լին մտել է Բայազետ, գրավել Դիադինը, Ղարաքիլիսան, մայիսին՝ Ալաշկերտը, Զեդկանը։ Հունիսի 4-ին՝ Դրամդաղի և 9-ին՝ Դհարի ճակատամարտերում ջախ– ջախել է գերակշռություն ունեցող թուրք, զորքերին։ Հունիսի 15-ին հրաման ստա– նալով՝ հմտորեն կազմակերպել է իր զո– րախմբի նահանջը և մոտ 20 հզ․ հայ բնա– կիչների գաղթը դեպի Իգդիր, իսկ հունիսի 28-ին ազատագրել է պաշարված Բայա– զետը։ Նպաստել է Դևեբոյինի մոտ թուր– քերի դեմ ռուս, զորքի հաղթանակին (1877-ի հոկտ․ 23)։ 1878-ի հունվարին նշա– նակվել է Ախալցխայի ուղղությամբ գոր– ծող ռուս, զորքերի հրամանատար, ռուս– թուրք․ պատերազմի ավարտից հետո՝ գլխավորել Անդրկասպյան զորքերը, այ– նուհետև՝ Կովկասյան 2-րդ կորպուսը։ Պարգևատրվել է ռուս, և օտարերկրյա շքանշաններով։ Թաղվել է Թիֆլիսի Հայոց Մայր եկեղեցու բակում։ Գրկ․ Ս ա լ–Մ ա ն, Ռուս–տաճկական պա– տերազմը 1877 – 1878 թթ․ և նրա հայազգի հերոսները, գիրք 3, Բայազետի հերոս գենե– րալ–լեյտենանտ Տեր–Ղուկասյան, Թ․, 1915։ Պարսամյան Վ․, Գեներալ–լեյտենանտ Ա․ Հ․ Տեր–Ղուկասով, Ե․, 1942։ Киш– миш ев С․ Օ–, Война в Турецкой Арме– нии 1877–1878 гг․, СПБ, 1884․ Գ․ Սարգսյան ՏԵՐ–ՄԱՆՈՒԵԼՅԱՆ5 Անտոնին Նիկոլայի (ծն․ 5․7․1924, Վելկա Մորժինա, ՉՍՍՀ), չեխոսլովակյան տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1949)։ Ավարտել է Պրագայի պոլի– տեխնիկական ինստ–ի տնտեսագիտու– թյան և մաթ․ վիճակագրության ֆակ–ը (1948)։ Մաթեմատիկա և արդ․ վիճակա– գրություն է դասավանդել Պրագայի պո– լիտեխնիկական և կառավարման ինստ–նե– րում։ 1964–65-ին՝ հյուր–դասախոս Մա– սաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ում (ԱՄՆ)։ Աշխատությունները հիմնականում նը– վիրված են սոցիալիստ, վերարտադրու– թյան մաթ․ մոդելավորման հարցերին (Տնտեսական պրոբլեմների լուծման մա– թեմատիկական մեթոդներ, 1965, Կառա– վարման օպտիմալացման համալիր մե– թոդներ, հ․ 1–3, 1968–70, Տնտեսական պրոցեսների մոդելավորում, 1973, Պա– շարների կառավարման մաթեմատիկա– կան մոդելներ, 1980 ևն)։ Մշակել է պա– շարների բարդ համակարգերի կառավար– ման օպտիմալացման մեթոդներ, որոշում– ների կայացման բազմանպատակային մո– դելներ, կառավարչական որոշումների կա– յացման տրամախոսական համակարգեր։ Զեկուցումներով ու դասախոսություննե– րով հանդես է եկել ՍՍՀՄ–ում (այդ թվում Երևանում՝ 1974–75-ին), սոցիալիստ, մյուս երկրներում, ԱՄՆ–ում, Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։ Վ․ խոջաբեկյան ՏԵՐ–ՄԱՐԳԱՐՅԱՆ Հարություն Մկրտչի (ծն․ 15․7․1903, Թիֆլիս), հայ սովետական մեխանիկ, ավիացիայի ինժեներ, պրո– ֆեսոր (1953)։ ԱՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Արլ․ լեզուների Լազարյան ինստ–ը (Մոսկվա, 1920), Մոսկվա– յի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1926)։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին Տ–Մ–ի գլխավորու– թյամբ Սարատովի կոմբայնների գործա– րանը կարճ ժամկետում վերասարքավոր– վել է ավիացիոն գործարանի։ 1946–57-ին աշխատել է ավիացիոն արդյունաբերու– թյան մինիստրությունում, 1957–71-ին՝ ՍՍՀՄ պետպլանում։ 1947-ից դասախոսում է Մոսկվայի ավիացիոն ինստ–ում։ Աշխա– տությունները վերաբերում են ինքնաթիռ– ների և ավիացիոն շարժիչների արտադրու– թյան նոր տեխ․ պրոցեսների մշակմանը և ներդրմանը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1946, 1950)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հայրենական պատերազմի I աստիճանի,