Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան– ներով։ Ի>«Պեարոսյանց ՏԵՐ–ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Արաաշես Մկրտչի [1892, Ալեքսանդրապոլ (Լենինական)– 27․12․1937, Մոսկվա], հայ հեղաՓոխա– կան–կուսակցական գործիչ, բանաստեղծ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից։ Պատմաբան–հնագետ Հ․ Մւսրտի– րոսյանի հայրը։ Ավարտել է Ալեքսանդրա– պոլի առետր․ ուսումնարանը (1912), սո– վորել Մոսկվայի առետր․ ինստ–ում, զու– գահեռ՝ դասախոսություններ լսել տեղի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ում։ 1917-ին մեկնել է Վրաստան, կատարել ընդհատակյա հեղափոխական աշխատանք, որի համար բանտարկվել է։ Ազատվել է 1919-ին։ Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիսյան ապստամբությա– նը, ձերբակալվել։ Մովետական իշխանու– թյան տարիներին, մինչե 1924-ը, կուսակ– ցական աշխատանքի է եղել Երեանում, Թիֆլիսում, այնուհետե՝ Մոսկվայում։ Տերյանական տխրությամբ համակված իր բանաստեղծություններում Տ–Մ․ եր– գեւ է սեր, բնություն, հոգու տվայտանք– ներ, հնչեցրել սոցիալ․ մոտիվներ։ Նրա բանաստեղծություններից երկուսը Վ․ Բրյուսովը թարգմանել և զետեղել է «Հայ պոեզիան․․․» անթոլոգիայում։ Տ–Մ․ գրել է գրաքննադատական հոդվածներ, գրախոսականներ, որոնք տպագրվել են Թիֆլիսի և Երեանի հայ պարբերական մամուլում («Մարտակոչ», «Պրոլետար» են)։ Երկ․ Աշնուտ, Ալեքսանդրապոլ, 1912։ Մ․ Մեւքոնյան ՏԵՐ–ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Կարեն Ավետիքի (ծն․ 28․9․1922, Թիֆլիս), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան։ Ֆիզմաթ, գիտ․ դ–ր (1957), պրոֆեսոր (1963)։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանը (1943)։ 1949– 1957-ին աշխատել է Լենինգրադի ֆիզիկա– տեխ․ ինստ–ում։ 1957-ից աշխատում է Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստ–ում (1967-ից՝ հադրոն– ների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ)։ 1963-ից դասավանդում է Մոսկվայի ֆի– զիկատեխ․ ինստ–ում (1963–82-ին՝ տար– րական մասնիկների ֆիզիկայի ամբիոնի վարիչ)։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Մշակել է մի– ջուկների կուլոնյան գրգռման տեսությու– նը։ Զբաղվել է թեթեագույն միջուկների հետազոտությամբ, մասնավորապես, երեք մարմինների քվանտային պրոբլեմով։ Բարձր էներգիայի մասնիկների Փոխազ– դեցության բնագավառում կատարած աշ– խատանքները նվիրված են հիմնականում Ռեջեի կոմպլեքս մոմենտների տեսու– թյան (տես Ուժեղ փոխազդեցություններ) զարգացմանը և հադրոնների ցրման պրո– ցեսներում այդ տեսության կիրառմանը։ Մշակել է գերբարձր էներգիաների տի– րույթում պոմերոնների փոխազդեցու– թյան տեսությունը։ ԱԱՀՄ պետ․ մրցանակ (1968)։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Теория калибровочных взаимодей– ствий элементарных частиц, М․, 1984 (հեղի– նակակից4 Волошин М․ Б․)․ Ա․ Գրիգորյան Ա․ Մ․ Տեր–Մարուքյան ՏԵՐ–ՄԱՐՈՒՔՅԱՆ Անդրեաս Մարուքի (1871, Երեան –1919, Փարիզ), հայ քան– դակագործ։ 1890-ական թթ․ ավարտել է Երեանի արական գիմնազիան, երկու տարի սովորել Մոսկվայի Գեղանկարչու– թյան, քանդակագործության և ճարտ–յան ուսումնարանում։ 1894-ին մեկնել է Պե– տերբուրգ, ապա՝ Փարիզ, ընդունվել Կեր– պարվեստի բարձրագույն պետ․ դպրոց (Ա․ Ֆալգիերի դասարան), որտեղ սովո– րել է չորս տարի։ 1899-ին Փարիզում ցու– ցադրվել է նրա «Հայ գրողներին դափնե– պսակ նվիրաբերող մուսան» կոմպոզի– ցիոն քանդակը (դափնեպսակ կրող կա– նացի ֆիգուր՝ պատվանդանին Խ․ Աբով– յանի, Ռ․ Պատկանյանի, Մ․ Պեշիկթաշըլ– յանի, Գ․ Արծրունու, Ա․ Նազարյանի բարձ– րաքանդակներով, գիպս, տեղն անհայտ է)։ Այդ տարիներին ստեղծել է հայ մշա– կույթի գործիչների, ինչպես նաև պատվի– րատուների կիսանդրիներ ու մահարձան– ներ, որոնց թվում՝ П*․ Պատկանյանի (Նոր Նախիջեանի Մ․ Իաւչ վանքի բակում, 1901, կրկնօրինակը՝ էջմիածնի Գեորգյան ճե– մարանի բակում, 1902), Մ․ Նալբանդյանի (Նոր Նախիջեանի Մ․ Ի»աչ վանքի բակում, 1902) հուշարձանները, Ն․ Թաիրյանի (1903), Ղ․ Ալիշանի (1903), Խրիմյան Հայ– րիկի (1907, երեքն էլ՝ Հայաստանի պետ․ Ա․ Տ և ր–Մ ա ր ու– ք յ ա ն․ Ղեոնդ Ալիշանի դիմա– քանդակը, բրոնզ (1903, Հայաստա– նի պետ․ պատկե– րասրահ) պատկերասրահ, Երեան, բոլորն էլ՝ բրոնզ), Պ․ Ադամյանի (մարմար, 1905, տեղն անհայտ է) դիմաքանդակները։ Դը– րանք ռեալիստ, մեկնաբանմամբ կեր– պարների անհատականությունը, հոգեոր հարստությունն ընդգծող աշխատանքներ են։ Տ–Մ․ ստեղծել է նաև ազգ․–հայրենա– սիրական թեմաներով «Հայաստան» (գիպս, 1914), «1512-հայ տպագրություն– 1912» (1912, գիպս) բարձրաքանդակները, հայ գեղջուկի և գեղջկուհու դիմաքանդակ– ները (երկուսն էլ՝ գիպս, 1915), «Հովա– նավորություն» քանդակը (գիպս, 1915, բոլորի տեղն անհայտ է)։ Քանդակագործի ստեղծագործության գլուխգործոցն է Խա– չատուր Աբովյանի (բարձր․ 220 սմ) ար– ձանը։ 1913-ին այն բրոնզից ձուլվել է Փարիզում, իսկ 1925-ին տեղափոխվել է Երեան, 1933-ի հուլիսի 6-ին դրվել այժմ– յան «Մոսկվա» կինոթատրոնի հրապարա– կում (ներկայումս գտնվում է R Աբովյա– նի տուն–թանգարանի առջե)։ Պլաստիկա– կան պարզ արտահայտչամիջոցներով կերտված արձանն աչքի է ընկնում հա– մամասնությունների ներդաշնակությամբ և դասական ավարտվածությամբ։ Հայ քանդակագործության պատմության մեջ Տ–Մ․ սկզբնավորել է XX դ․ սկզբի հուշար– ձանային քանդակագործությունը՝ հարըս– տացնելով և նոր աստիճանի բարձրաց– նելով նախասովետական շրջանի ազգ․ արձանագործհւթյունը։ Գրկ․ Սարգսյան Մ․ Ս․, Անդրեաս Տեր– Մարուքյան, Ե․, 1960։ Մ․ Սարգսյան

ՏԵՐՄԻԴՈՐԱԿԱՆՆԵՐ, Ֆրանսիայում հա– կահեղափոխական Տերմիդորյան հեղա– շրջման (1794) մասնակիցներ։ Մտել են, այսպես կոչված, տերմիդորյան Կոնվենտի (1794-ի հուլիս -1795-ի հոկտ․) մեջ, կա– րեոր դեր են խաղացել Դիրեկտորիայի շրջանում (1795-ի հոկտ․–1799-ի նոյեմբ․)։ Տ․ միավորում էին զանազան քաղ․ խմբա– վորումներ, ուր գլխ․ դերը պատկանում էր աջ Տ–ին (գլխավորում էին ժ․ Լ․ Տալ– յենը, Պ․ Բարրասը, ժ․ Ֆուշեն)՝ վերա– սերված յակոբինյաններին, որոնք կապ– ված էին սպեկուլյացիայով հարստացած հակահեղափոխ․ նոր բուրժուազիայի հետ։ Ձախ Տ․ (ղեկավարում էին ժ․ Կոլլո դ’էր– բուան, ժ․ Բիյո–Վարենը, Մ․ Վադյեն) մե– ծամասնությամբ նախկինում ձախ յակո– բինյաններ էին։ Մ․ Ռոբեազիեռի և նրա համախոհների մահապատժից հետո աջ Տ․ ձգտել են իշխանությունից հեռացնել ձախ Տ–ին և որպես առիթ օգտագործելով 1795-ի ժերմինալի ապստամբությունը, որին մասնակից չէին ձախ Տ․, ձերբակա– լել են նրանց գլխ․ ղեկավարներին և ջախ– ջախել ամբողջ խմբավորումը։ Գ․ Քիչիմջյան

ՏԵՐՄԻԴՈՐՅԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ (1794), հակահեղափոխական հեղաշրջում Ֆրան– սիայում, հուլիսի 27/28 (ըստ հանրապե– տական օրացույցի 2-րդ տարվա տերմի– դորի 9)-ին, որը տապալեց հեղափոխ․- դեմոկրատ, յակոբինյան դիկտատուրան։ Տ․ հ․ հետեանք էր յակոբինյան դիկտա– տուրայի ներքին հակասություններից առաջացած ճգնաժամի։ Արտաքին ու ներ– քին հակահեղափոխության դեմ մղած պայ– քարում, միավորելով մանր ու միջին բուր– ժուազիային, գյուղացիությանը և քաղ․ չքավորությանը, յակոբինյանները կարճ ժամանակամիջոցում լուծեցին բուրժ․ հե– ղափոխության գլխ․ խնդիրները՝ վերաց– րին ֆեոդ, միապետ․ կարգերը Ц ապահո– վեցին հանրապետական Ֆրանսիայի ազգ․ միասնությունը։ Աակայն, իրականացնե– լով բաշխման խիստ կարգավորման սկըզ– բունքը (մաքսիմում, ռեկվիզիցիա), յա– կոբինյանները ձեռք չտվեցին մասնավոր սեփականության վրա հիմնված բուն ար– տադրամիջոցներին, ինչի հետեանքով չկարողացան կասեցնել խոշոր բուրժուա– զիայի, մասնավորապես՝ սպեկուլյացիա– յով հարստացած նոր բուրժուազիայի տնտ․ հզորության արագ աճը։ Ֆեոդ, կարգերի վերականգնման վտանգը հարկադրեց բուրժուազիային, ինչպես նաև հարուստ գյուղացիությանը ժամանակավորապես համակերպվել հեղաՓոիւ–դեմոկրատ․