Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հույքի, Փոխադրամիջոցների նստատե– ղերի երեսապատման համար։

ՇԱԴԴԱԴՅԱՆՆէՐ, Շադդագեանք, քրդական ծագում ունեցող ամիրայական տոհմ Հայաստանում X–– 7(11 դարերում։ Շ–ի առաջին ներկայացուցիչը՝ Մուհամ– մադ իբն Շադդադը, 951-ին գրավել է Դվինը, սակայն 954-ին Ատրպատականի տիրակալ Սալլար Մարզուբանն է տիրել քաղաքին, U Շ․ ապաստանել են Վասպու– րականում, իսկ 971-ին՝ հաստատվել Գան– ձակում։ 1022-ին Շ–ից Աբդու–լ–Ասվարը վերստին տիրել է Դվինին, որտեղ Շ․ իշ– խել են մինչե 1130-ը։ Շ–ի մի ճյուղը 1072-ին հաստատվել է Անիում և իշխել (ընդմի– ջումներով) մինչե 1199-ը։ Անիի Շ–ի ճյու– ղի հիմնադիր Մանուչեն մոր (Հայոց թա– գավոր Աշոտ Դ–ի դուստրը) կողմից հայ էր։ Անիի Շ–ի իշխանության պայմաննե– րում հայ իշխաններից Իրենց հողատիրա– կան իրավունքները պահպանել են Պահ– լավունիները և Ապիրատյանները։ Մանու– չեի հաջորդները ուժեղացրել են բնակչու– թյան շահագործումը, որի հետեանքով Անիի հայ ազգաբնակչությունը 1161-ին ապստամբել է։ Հայ–վրաց ական զորքերը պարտության են մաանել Շ–ին և գրավել քաղաքը։ Շուտով Շ․ վերագրավել են Անին, սակայն 1199-ին հայկ․ զորքերը Զաքարյանների գլխավորությամբ ազա– տագրել են այն։ Գրկ․ Տ և ր–Ղ և и ն դ յ ա ն U․, Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաս– տանում, Ե․, 1965, էջ 164-171, 206-215*․ Ա․ Տեր–Ղեոնդյան ՇԱԴՐ (իսկական ազգանունը՝ Ի վ ա– ն ո վ) Իվան Դմիտրիեիչ [30․1(11․2)․ 1887, Շադրինսկ, այժմ՝ ՌՍՖՍՀ–ի Կուրգանի մարզում –3․4․1941, Մոսկվա], սովետա– կան քանդակագործ։ 1903–07-ին սովորել է Եկատերինբուրգի գեղարվեստաարդյոլ– նաբերական դպրոցում, Թ․ Զալկալնի մոտ, 1907–08-ին՝ Պետերբուրգում, 1910– 1911-ին՝ Փարիզում (օգտվել է Ա․ Բուրդե– լի և Օ․ Ռոդենի խորհուրդներից), 1911 – 1912-ին՝ Հռոմում։ Ռուս քանդակագործ– ների ընկերության անդամ (1926-ից)։ Շ–ի վաղ շրջանի աշխատանքներում նկատելի է <մողեոն> ոճի ազդեցությունը։ Մասնակ– Ի․ Դ․ Շ щ դ ր, «Մ․ Գորկի», բրոնզ (1939, Հա– յաստանի պետ․ պատկերա՛սրահ, Երեան) ցել է մոնումենէոաւ պրոպագանդայի լե– նինյան ծրագրի իրագործմանը։ ՀեղաՓո– խական իրականության ազդեցությամբ Շ–ի ռոմանտիկական կերպարները տո– գորված են սոցիալական վերաՓոխման պաթոսով («Սերմնացանը», գիպս, 1922, «Սալաքարը պրոլետարիատի զենքն է», Ս» Կ․ Շ ադոլն ց Մ, Ա․ Շաթիր յան գիպս, 1927)։ 1924-ից աշխատել է Լենինի կերպարի ստեղծման վրա։ Սովետական լավագույն մոնումենտներից են Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, գրանիտ, ճարտ․՝ Ս․ Ե․ Չեռնիշով, բացվել է 1927-ին, Զեմո–Ավ– ճալայի ՀԷԿ, Վրաց․ ՄԱՀ), Մ․ Գորկու (նախօրինակը՝ բրոնզ, 1939, 1951-ին Մոսկվայում իրականացրել է Վ․ Ի․ Մու– խինան՝ Ն․ Գ․ Զելենսկայայի և Զ․ Գ․ Իվա– նովայի ընկերակցությամբ, բրոնզ, գրա– նիտ, ճարտ․՝ Զ․ Մ․ Ռոզենֆելդ) հուշար– ձանները։ Կերպարների սիմվոլիկ ընդ– հանրացումը բնորոշ է նաև Շ–ի դիմաքան– դակներին («Մայրը», գիպս, 1922, Տ․ Վ․ Շադր–Իվանովայի հավաքածու, Մոսկվա, «Մաքսիմ Գորկի։ Մրրկահավ», բրոնզ, 1939, թվարկված բոլոր գործերը տարբեր տարիներ ձուլվել են բրոնզից և գտնը– վում են Տրետյակույյան պատկերասրա– հում, Մոսկվա)։ Շ–ի արվեստը մեծապես նպաստել է սովետական քանդակագոր– ծության մեջ սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների հաստատմանը։ Նրա«Վ․ Ի, Լենին» (մարմար, 1932) և «Մ․ Գորկի» (բրոնզ, 1939) աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերա– սրահում (Երեան)։ Գրկ․ Воронова О․ П․, Шадр, М․, 1969․

ՇԱԴՈՒՆՏ Աուրեն Կոստանդինի [1898, գ․ Ջաբրայիլ (այժմ՛ Ադրբ․ ՍՍՀ քաա Ջաբրայիլ)–1937], սովետական կուսակ– ցական և պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Սովորեւ է Շուշիի ռեա– լական դպրոցում։ ՀեղաՓոխական աշ– խատանք է տարել և մասնակցել սովետա– կան իշխանության հաստատմանը Ադըր– բեջանում։ 1921-ի մարտին տեղափոխվել է Հայաստան, մասնակցել Զանգեզուրի քաղաքացիական կռիվներին։ 1921 –23-ին եղել է ՀԿ(բ)Կ Երեանի կոմիտեի քարտու– ղար, 1923–27-ին՝ ՀՍՍՀ հողժողկոմատի ջրային տնտեսության վարչության պետ, իսկ 1927–28-ին ղեկավարել է ջրային տնտեսության Անդրկովկասյան վարչու– թյունը։ 1928–31-ին Շ․ աշխատել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմում։ 1931–32-ին Մի– ջինասիական բամբակամիավորման նա– խագահն էր։ 1931-ի գարնանը, որպես ՀամԿ(բ)Կ Միջինասիական բյուրոյի լիա– զոր, ղեկավարել է Տաջիկստան ներխու– ժած բասմաչական բանդաների ջախջախ– ման գործը։ 1932-ին Շ․ եղել է ՀամԿ(բ)Կ Միջինասիական բյուրոյի քարտուղար, 1934-ից՝ Տաջիկստանի կոմկուսի Կենտկո– մի աոաջին քարտուղար։ 1936-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ ԿՎՀ ֆինանսական խմբի ղեկավար։ Պարգևատրվել է Լենինի շքա– նշանով (1935)։ Հ․ Օtհան յան

ՇԱԹԻՐՏԱՆ Միքայել Ալեքսանդրի (ծն․ 27․2․1916, Թիֆլիս), հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստ–ը (1939)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթա– կից Լենինգրադյան ռազմաճակատում։ 1966–69-ին՝ Հայաստանի գրողների միու– թյան վարչության քարտուղար և «Գրա– կան թերթ»-ի խմբագիր, 1973–75-ին՝ «Լիտերատոլրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր։ 1950-ին լույս է տեսել Շ–ի «Պատմվածքներ» ժողովածուն։ Գրողին հատկապես մոտ է ռազմահայրենասիրա– կան («Զինվորներ», 1955, վեպ) և պատմա– հեղափոխական («Գարունը նորից եկավ», 1960, վիպակ, կինոնկար՝ «Նվագախմբի տղաները», 1960) թեմատիկան։ «Ասք ար– մավենու մասին» (1967, գերմ․ հրտ․ 1975) վեպը Բաքվի 26 կոմիսարների հերոսա– կան պայքարի պատմությունն է։ Ա․ Մյաս– նիկյանին է նվիրված «Հեղափոխության գեներալը» (1978) վեպը։ Հանրապետու– թյան շրջանային թատրոններում բեմա– դրվել են նրա «Անխորտակելի կամուրջ– ներ», «Կովկասի արտակարգ կոմիսարը» և այլ պիեսներ։

ՇԱԹԻՐՅԱՆ Աերգեյ Ալեքսանդրի (20․3․ 1907, Ալեքսանդրապոլ–18․10․1959, Լե– նինգրադ), հայ սովետական կոմպոզի– տոր և դիրիժոր։ 1928-ին ավարտել է Երե– վանի կոնսերվատորիայի վալտոռնի դա– սարանը, միաժամանակ դասեր վերցրել Ա․ Սպենդիարյանից (գործիքավորում և ձևի վերլուծություն)։ Պարապ ել է Լենին– գրադի կոնսերվատորիայում որպես վալ– տոռնահար (1928–31, Վ․ Բայանովսկու դասարան) և դիրիժոր (1931–34, Ա․ Գաու– կի և Ս․ Ելցինի դասարան)։ Դիպլոմը պաշտպանել է 1937-ին։ Երեանի դրամա– տիկական (1924–28) և օպերային (1934– 1936) թատրոնների, Լենինգրադի ռադիո– յի (1937–41) դիրիժոր, Քիշնեի (1946-47) և Երեանի (1947–48) ֆիլհարմոնիկ նվա– գախմբերի գլխ․ դիրիժոր։ Լենինգրադի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայի երաժշտական խմբագիր (1937–41, 1948– 1959)։ Դասավանդել է Երեանի (տեսական դասընթաց, վալտոռն, 1934–36) և Լե– նինգրադի (դիրիժորություն, 1950–59) կոնսերվատորիաներում։ Գրել է «Բուլ– ղարական սյուիտ» (մեներգիչների, երգ– չախմբի և նվագախմբի համար, 1950), սիմֆոնիկ 4 սյուիտ (1931, հայկ․ թեմա– ներով, 1936, 1949, 1958), ջութակի և նվագախմբի ֆանտազիա (1953), լարային կվարտետ (1928), Կոմիտասի թեմաներով կվարտետային վարիացիաներ (1933), ռո– մանսներ, 2 սյուիտ էստրադային նվագա– խմբի, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների հա– մար, կատարել հայկ․ երգերի մշակումներ ձայնի և քառյակի համար (1937)։ Շ․ եղել է Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերայի ա– ռաջին լիարժեք բեմադրության (1935, Երեանի օպերայի U բալետի թատրոն) երաժշտ․ ղեկավարը։ Ա․Րոէդաղյան

ՇԱԹՐՅԱՆ Լեոն, Ս ի լ վ ի ա–Մ արիա (1880, Կ․ Պոլիս –28․9․1937, Բուխարեստ), հայ գրող–երգիծաբան, հրապարակախոս։ Ավարտել է Կ․ Պոլսի Կեդրոնական վար– ժարանը։ Զբաղվել է մանկավարժությամբ։