Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1920–22-ին խմբագրել է (Ե․ Օտյանի հետ), «Շավիղ–Իգնատ աղա» երգիծական շաբաթաթերթը։ 1922-ից հաստատվել է Բուխարեստում։ «Նոր արշալույս» և «Պա– հակ» թերթերում «Չորս հովերեն» խորա– գրի տակ տպագրած հոդվածներով ծաղ– րել է տիրող հոռի բարքերը, աղայական մտայնությունը, դատապարտել Թուրքիա– յի հայատյաց քաղաքականությունը, ֆա– շիզմը, նորաստեղծ Սովետական Հայաս– տանի հակառակորդներին։ Հրատարակ– վել են նրա «Ցավին տունը» երկը, «Բե– րայի հովարտաները» (1913) երգիծական նովելը։ Հիշատակելի է Շ–ի «Բաբելոնի աշտարակը» կատակերգությունը (բեմ․ Բուխարեստում, 1936), որտեղ ծաղրված են գաղութահայ «վւանջունիները»։ Ս․ Քուանջյան ՇԱԼ, ․1․ ուսերը ծածկելու քառանկյունաձև թիկնոց։ Շ–երը լինում են բրդյա, մետաք– սյա, բամբակյա գործվածքներից, հյուս– վում շյուղերով կամ հելունով։ Եզրերին ամրացվում են ծոպեր։ 2․ Բրդյա գործ– վածք, որից կարվում են հագուստի տե– սակներ։ XIX դ․ պատրաստվում է մե– քենայական եղանակով։ Շ․ լինում է գծա– նախշերով, բուսանախշերով, վանդակա– նախշերով։ Հայաստանում բուրդը մշակ– վել է տնայնագործական եղանակով և մանած թելով հյուսվել Շ․ կտոր։ Եղել են Շալ․ Շաաախի գավառի Թաղ գյուղի ար– տադրանք (XIX դ․, Հայաստանի պատմության պետ․ թանգարան, ԵրԱան) Շ–ի տարբեր տեսակներ՝ «բրկահ», «սար– տիրի» են։ Դրանք պատրաստվել են տար– բեր որակի բրդից։ Շ․ կտորը գործել են գետնին ամրացված հենքի վրա։ Չուխա կտրելու համար հյուսած Շ–ի հենքը եղել է 12 մ։ Շ․ արտադրվել է Կաբինում, Վա– նում, Իփզանում, Մոկսում, Կյուրինում, Զեյթունում և այլուր։ Մեծ համբավ են ունեցել Շատախի գավառում արտադըր– վող Շ–երը, որոնք հայտնի էին «Շատախի շալ» անունով։ Միայն Թաղ գյուղում յու– րաքանչյուր տարի 600–700 փաթեթ Շ․ են գործել։ Ցուրաքանչյուր Փաթեթի եր– կարությունը 12 մ էր, իսկ լայնությունը՝ 54 սմ։ «Շատախի շալը» զարդարվում էր երկրաչափական շեղանկյունաձև, եռան– կյունաձև զիգզագ և ուղիղ գծանախշերով, որոնք գունավոր էին, մեղմ գույների հա– մադրությամբ։ Տես նաև Րրդե գործվածք– ների արդյունաբերություն։ Գրկ․ Լալայան Ե․, Վասպուրական։ -Տնայնագործություն։ Շատախի սալագործու– թյուն, սյր․ 1, 1914։ Դավթյան Ս․, Հայկական ասեղնագործություն, Ե․, 1972, էչ 32։ Ն․ Ավագյան

ՇԱԼԱԵՎ Մտեփան Ալեքսեյի (ծն․ 1929), սովետական պետ․ գործիչ։ ՄՄԿԿ անդամ 1954-ից։ Ավարտել է Մոսկվայի անտառա– յին տնտեսության ինստ–ը (1951)։ 1951-ից եղել է Ուդմուրտական ԻՄՄՀ Պաստուխով– յան անտառատնտեսության գլխ․ ինժե– ները, 1955-ից՝ տարբեր անտառատնտե– սությունների դիրեկտոր Ուդմուրտական ԻՍՍՀ–ում, Կալինինի ևՆովգորոդի մարզե– րում։ 1963-ից՝ ՀԱՄԿ1ս–ի անտառանյութի, թաղանթանյութի–թղթի և փայտամշակման արդյունաբերության աշխատողների արհ– միության ԿԿ նախագահը։ 1968-ից Շ․

ՀԱՄԿԽ–ի քարտուղարն էր, 1980-ի հոկ– տեմբերից՝ ՄՄՀՄ անտառանյութի, թա~ ղանթանյութի–թղթի և Փայտամշակման արդյունաբերության մինիստրը։ 1982-ի մարտից ՀԱՄԿԽ–ի նախագահն է։ ՄՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու է 1981-ից, անդամ՝ 1982-ից։ ՄՄՀՄ X գումարման Գե– րագույն սովետի դեպուտատ է։

ՇԱԼԱԽՈ, տղամարդու անդրկովկասյան մենապար, որ հատկապես տարածում է գտել հայերի կենցաղում որպես խնջույք– ների ու երեկույթների պար։ Մեղեդին առաջինը գրի է առել, դաշնամուրի հա– մար մշակել ու կատարել է Ն․ Տիգրան– յանը (1895, տպ․ 1900)։ Այնուհետև պա– րի երաժշտությունը մշակել են և այլ կոմ– պոզիտորներ։ 1938-ից տեղ է գտել Թ․ Ալթունյանի անվ․ հայկ․ ժող․ երգի–պարի անսամբլի, ապա և այլ անսամբլների ծրագրերում, օպերա–բալետային ներկա– յացումներում։ Պարաքայլերը կազմված են բարդ ու կտրուկ շարժումներից, որի համար պահանջվում է արագաշարժու– թյուն ու ճարպկություն։ Պարաձևն ունի ծնկածալ նստումներ (չաթմա), պտույտ– ներ ու բարձր թռիչքներ։ Քայլերը կատա– րում են բացառապես ոտքերի մատներին, ձեռքերի ու իրանի կտրուկ դարձումնե– րով։ Ոճով ավելի մոտ է վրացական ժող․ պարերին։ Հիմնական պարաքայլը ոտ Փոխելն է (հայկ․ chasse) իր տարբերակնե– րով։ Պարեղանակի չափը երկմաս է (■“5“)» Ա․ Խաչատրյանը իր «Երջան– կություն» և «Գայանե» բալետներում յու– րատեսակ մեկնաբանել է երկմաս–եռա– մաս չափով։ ժ․ Խաչատրյան ՇԱԼ9-ՐԵՆ (Chalgrin) ժան Ֆրանսուա (1739–1811) ֆրանսիացի ճարտարապետ։ Փարիզում Շ–ի նախագծերով կառուցվել են կլասիցիզմի ոճով մի շարք մենատներ (1760-ական թթ․), Սեն Ֆիլիպ դյու Ռուլ եկեղեցին (1769–84) ևն։ Կարևորագույն կառույցը Փարիզի Աստղի (այժմ՝ դը Գոլի) հրապարակի հաղթակամարն է (1806– 1837)։ Այստեղ ճարտ–ը հրաժարվել է ան– տիկ հուշարձանների անմիջական ընդ– օրինակումից և ստեղծել ճարտ․ յուրօրի– նակ հորինվածք։

ՇԱԼՅԱւՊԻՆ Ֆեոդոր Ւվանովիչ [1(13)․2․ 1873, Կազան –12․4․1938, Փարիզ], ռուս երգիչ (բաս)։ Հանրապետության ժող․ ար– տիստ (1918)։ Շ–ի առաջին ելույթները մամուլում խրախուսել և երգչին Փայլուն ապագա է կռահել Վ․ Դ․ Ղորղանյանը (տպագրվել են «Кавказ» թերթում, 1892-ի մարտի 21-ին և ապրիլի 21-ին)։ 1892– 1893-ին աշակերտելով օպերային երգիչ Դ․ Ա․ Ուսատովին՝ բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է Թիֆլիսում (1893–94 թատերաշրջան)։ 1895-ին երգել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Ֆ․ Ի․ Շալյտպին 1896–99-ին՝ Մոսկվայի մասնավոր ռուս, օպերայում, որտեղ ստեղծել է իր երկա– ցանկի հիմնական դերերգերը․ 1899-ին Փոխադրվել է Մեծ թատրոն, միաժամա– նակ հանդես եկել Մարիինյան թատրոնի բեմում և գավառական քաղաքներում։ Առանձնակի նշանակություն են ունեցել պարապմունքները, այնուհետև ստեղծա– գործական բարեկամությունը Մ․ Վ․ Ռախ– մանինովի հետ։ 1901-ից հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում, ար– ժանացել համաշխարհային ճանաչման։ 1922-ից ապրել է արտասահմանում։ Շ․ ռուսական ռեալիստական վոկալ– բեմական արվեստի խոշորագույն ներկա– յացուցիչներից է։ Նրա մեջ օրգանապես միաձուլվել է երգչի և դրամատիկ դերասա– նի տաղանդը։ Բնությունից հարուստ, տեմբրի գեղեցկությամբ և փափկությամբ բացառիկ ձայնը հաղորդում էր հոգու նըր– բագույն Ելևէջներ։ Օժտված լինելով կեր– պարանափոխվելու հազվադեպ ունակու– թյամբ՝ հավասար գեղարվեստական ավարտվածությամբ կատարել է հերոսա– կան–էպիկական՝ Մուսանին (Գլինկայի «Իվան Մուսանին»), ողբերգական՝ Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Դողու– նով»), Իվան Ահեղ (Ռիմսկի–Կորսակովի «Պսկովուհին»), կենցաղային՝ Երյոմկա (Սերովի «Թշնամու ուժը»), ռոմանտիկա– կան՝ Դև (Ռուբինշտեյնի «Դև»), Մեֆիս– տոֆել (Գունոյի «Ֆաուստ»), երգիծական՝ Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափ– րիչ») դերերգեր։ Շ․ ստեղծել է կենսակա– նորեն հավաստի կերպարներ, բացա– հայտել իր հերոսների բարդ ու հակասա– կան ներաշխարհը։ Շ․ նաև խոշորագույն Ֆ․ Շ ա լ յ տ պ ի– ն ը Բորիս Դո– դունովի դերում (Մուսորգսկոէ «Բո– րիս Գոդունով») կամերային երգիչ Էր, Մ․ Գլինկայի, Ա․ Դարգոմիժսկու, Մ․ Մուսորգսկու, Ն․ Ռիմսկի–Կորսակովի, Պ․ Չայկովսկու, Ա․ Ռուբինշտեյնի, Ռ․ Շումանի, Ֆ․ Շու– բերտի ռոմանսների հիանալի մեկնա–