Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ճել է Կազբեկ, Արարատ, Արագած, Էլբրուս գագաթները։ Ա. ՍՍՀՄ–ում մասսայական բնույթ է ստացել 1930-ից։ «ՍՍՀՄ ալպինիստ» կրծքանշանը սահմանվել է 1934-ին։ Վ. Աբալակովը 1933-ին նվաճել է Պամիրի Կոմունիզմի պիկը (7495 մ), իսկ 1938-ին Լ. Գուտմանը, Ե. Իվանովր, Ա. Սիդորենկոն՝ Տյան–Շանի Հաղթանակի պիկը (7439 մ)։ ՍՍՀՄ–ում ալպինիզմի ասպարեզում աչքի ընկնող ծառայություններ ունի նաև ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ Ի. Գալուստովը։

Սովետական Հայաստանում ալպինիստական արշավներ կազմակերպվել են 1923-ից, իսկ լայնորեն ծավալվել 1934-ից, երբ կազմակերպվեց մասսայական աստղաձև արշավ դեպի Արագած։ 1935-ին հայ ինն ալպինիստներ նվաճեցին Էլբրուսի գագաթը։ Հայաստանի ալպինիստները նվաճել են Զանզեզուրի Կապուտջուղ (3906 մ, 1940-ի օգոստոս) և Մեծ Իշխանասար (3552 մ) լեռնագագաթները։ 1960-ին ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին կից կազմակերպվել է Ա–ի ֆեդերացիա։

Ալպինիստը պետք է լինի ֆիզիկապես կոփված, մարզված և հարմարված լեռնային պայմաններին (տես Բարձունքային հիվանդություն)։ Ա. զարգացնում է արիություն, ճարպկություն, վճռականություն, կամքի ուժ, ընկերոջն օգնելու պատրաստականություն։ Ա. ունի նաև գիտական և գործնական նպատակներ՝ ուսումնասիրել լեռներն ու սառցադաշտերը, կազմակերպել բարձր լեռնային օդերևութաբանական կայաններ։

Ալպինիստներն օգտագործում են հատուկ հագուստներ, որոնք մարմինը պաշտպանում են քամուց, մթնոլորտային տեղումներից, ջերմաստիճանային տատանումներից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ալպինիստի պարագաներն են՝ սեպաձև մեխերով կամ ռետինե ներբաններով կոշիկները, սառցակտրիչը, ապառաժային և սառցային մետաղյա սեպերը, սառցաճանկերը, ալպինիստական մուրճիկը, քնելու պարկը, վրանը, պարանը ևն։

Գրկ. Դարյան Վ. Ա., Ալպինիզմը Հայաստանում, Ե., 1938։ Աբալակով Վ. Մ., Ալպինիզմի հիմունքները, Ե., 1950։ Побежденные вершины. Ежегодник советского альпинизма, М., 1966. Հ. Փարսադանյան

Աշխարհի 8000 մ–ից բարձր լեռնագագաթների նվաճումը

Գագաթների անվանումը Բարձրությունը (մ) Լեռնային համակարգը Նվաճողները Որ երկրից Տարեթիվը
Անապուռնա 8078 Հիմալայներ Մ. Հերցոգ և Լ. Լաշընալ Ֆրանսիա 3.6.1950
Ջոմոլունգմա (Էվերեստ) 8882 > Է. Հիլարի և Թենսինգ Նորգեյ Անգլիա 29.5.1953
Նանգապարբատ 8125 > Հ. Բուհլ (միայնակ) Ավստրիա 3.6.1953
Չոգորի 8611 Կարակորում Լ. Լաչեդելի և Ա. Կոմպանիոնի Իտալիա 31.7.1954
Չո–Օյյու 8153 Հիմալայներ Հ. Տիխի. Ս. Ցոխլեր,Փասանգ Դավա Լամա Ավստրիա 19.10.1954
Մակալու 8472 > Ժ. Բուվե, Լ. Թեռեյ, Գ. Մանիոն, Ժ. Քուզի, Պ.Լերու, Ս. Քուփե, Ժ. Ֆրանկո, Ա. Վիոլատ, Գիալցեն Նուրբու Ֆրանսիա 17.5.1955
Կանչենջանգա 8558 > Ջ. Բենդ, Ն. Հարդի,Ջ. Բրաուն, Թ. Սթրիդեր Անգլիա 25.5.1955
Մանասլու 8128 > Թ. Իմանիսի, Գիալցեն II, Մ. Սիգետա, Կ. Կատո Ճապոնիա 9.5.1956
Լհոծե 8504 > Է. Ռեյս ե Ֆ.Լուսինգեր Շվեյցարիա 18.5.1956
Բրոուդ պիկ 8045 Կարակորում Մ. Շմուկ, Կ. Դիմբերգեր, Հ. Բուհլ, Կ. Վինտերշտալեր Ավստրիա 9.6.1957
Գաշերբրում 8035 > Ֆ. Մորավեց, Գ. Վիլենպարտ, Ս. Լարխ Ավստրիա 7.7.1956
Հիդեն պիկ 8068 > Պ. Շոենինգ, է. Կաուֆման ԱՄՆ 4.7.1958
Դհաուլագիրի 8172 Հիմալայներ Ա. Շելբերտ, Ե. Ֆոռեր,Կ. Դիմբերգեր, Նյիմա Դորիե, Նավանգ Դորիե, Պ. Դիներ, Մ. Վոշեր,Գ. Վեբեր Շվեյցարիա 13.5.1960
Գոսաինտան 8013 > Շու Չին,Վան Ֆու–չժոու և ուրիշներ (ընդամենը՝ 10 մարդ) Չինաստան 14.6.1964

ԱԼՊ–ՀԻՄԱԼԱՅԱՆ ԳԵՈՍԻՆԿԼԻՆԱԼ, Միջերկրածովյան գեոսինկլինալ, երկրակեղևի ամենամեծ գեոսինկլինալներից։ Տարածվում է Ատլանայան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ ընդգրկելով Հարավային Եվրոպան, Հարավային ու Հարավ–Արևելյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկայի մի մասը։ Ա.–հ. գ–ի երկրաբանական պատմությունը բաժանվում է՝ ա. գեոսինկլինալային էտապի (մեզոզոյ–պալեոգեն, մոտ 215 մլն. տարի)՝ գերազանցապես ծովային ռեժիմով (Թետիս ծով), վայրընթաց տեկտոնական շարժումներով, տրանսգրեսիաներով, նստվածքային ու մագմատիկ ֆորմացիաների կուտակումով, բ. հետգեոսինկլինալային կամ օրոգեն էտապի (նեոգեն–անթրոպոգեն, մոտ 30 մլն. տարի), երբ տիրապետող են դառնում վերընթաց տեկտոնական շարժումները, լեռնակազմական պրոցեսները և այժմյան խիստ մասնատված լեռնային ռելիեֆի ձևերը։ Լեռնակազմական պրոցեսները Ա–հ. գ–ում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։ Ա–հ. գ. կազմված է՝ ա. մեգաանտիկլինորիումներից (Ալպեր, Կարպատներ, Հիմալայներ ևն), բ. միջադիր զանգվածներից (Լոմբարդիա, Մակեդոնիա, Զիրուլ ևն), գ. մեզասինկլինորիումներից, միջլեռնային ու նախալեռնային իջվածքներից (Կուրի, Հունգարական, Վալախյան, Իրանա–Անատոլիական, Միջագետքի ևն)։ Ա–հ. գ–ում անջատվում է երեք գոտի։ Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (Պիրենեյներ, Հյուսիսային Ալպեր, Կարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։ Կենտրոնական գոտին (Կենտրոնական Ալպեր, Դինարիդներ, Անատոլիա, Իրան, Փոքր Կովկաս) բնորոշվում է ավելի բարդ կառուցվածքով և մագմատիզմի ինտենսիվ զարգացմամբ։ Այս գոտում են գտնվում նաև Միջերկրական, Մարմարա, Սև ծովերը և Կասպից ծովի հարավային մասը, որոնք իրենց խորքային կառուցվածքներով անցողիկ են երկրակեղևի օվկիանոսային և մայրցամաքային տիպերի միջև։


ԱԼՊՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ, լեռներում, Ալպերում և Կովկասի արմ–ում 2200–3500 մ, Հիմալայևերի հվ. լանջերին 3600–5000 մ բարձրության վրա յուրահատուկ (ալպիական) բուսածածկ ունեցող տարածություններ։ ՍՍՀՄ–ում հանդիպում