Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են Մեծ Կովասի, Անդրկովկասի, Կարպատների, Ալթայի և միջինասիական հանրապետությունների բարձր լեռնային շրջաններում։ Անդրկովկասում կազմում են ինքնատիպ ալպյան գոտի՝ ընդարձակ լեռնահարթային տարածություններով և զանազան թեքության լանջերով։ Ա. ա–ում կան ճմային, տորֆային, լեռնա–մարգագետնային հողերի բազմաթիվ տարատեսակներ, որոնք ունեն թույլ հզորություն, խիստ կմախքային են և քարքարոտ։ Կենսաբանական տեսակետից Ա. ա–ում բուսականությունն արտացոլում է միջավայրի առանձնահատուկ պայմանները (խիստ կլիմա, վեգետացիայի կարճատևություն)։ Հողը ծածկված է խիտ, ցածր և տարբեր տեսակի բուսականությամբ։ Բուսածածկի ցածր և գունեղ կազմի շնորհիվ ալպյան ֆիտոցենոզների մի քանի տիպեր «գորգեր» անունն են ստացել։ ՀՍՍՀ–ում Ա. ա. կան գլխավորպես Գեղամա լեռնաշղթայում, Զանգեզուրի լեռներում, Արագածի բարձունքներում և ըստ բուսակազմի լինում են հացազգի, բոշխային, տարախոտային։ Հացազգի Ա. ա–ում գերակշռող բույսերն են՝ ցորնուկները, դաշտավելուկները, շյուղախոտը ևն, բոշխայինում՝ տխուրը, սարասերը և այլ բոշխեր, իսկ տարախոտայինում՝ զանգակիկները, քեմոնը, խառը «տարախոտային գորգերը»։ Ա. ա. ամառային արոտավայրեր են։

ԱԼՊՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզոյան և առավելապես կայնոզոյան դարաշրջաններում։ Բնորոշ դրսևորման շրջաններից են Ալպերը, որից և ծագում է Ա. ծ. անվանումը։ Հաճախ տրիասի, յուրայի և ստորին կավճի ծալքավորությունն առանձնացնում են և անվանում վաղ ալպյան կամ կիմերյան ծալքավորություն։ Այն մարզերում, որտեղ տրիասի նստվածքները ծալքավորված են պերմակարբոնի նստվածքների հետ միասին (Կովկաս, Միջին Ասիա ևն), Ա. ծ–յան համապատասխան մասն անվանում են էպիհերցինյան (տես Հերցինյան ծալքավորություն)։ Ա. ծ. ընդգրկում է (լայն առումով) Խաղաղ օվկիանոսն օղակող լեռների համակարգը (Կորդիլիերներ, Անդեր, Նոր Զելանդիա, Մալայան արշիպելագ, Նոր Գվինեա, Ֆիլիպինյան, Ճապոնական կղզիներ, Սախալին, Կուրիլյան կղզիներ, Կամչատկա, Ալեության կղզիներ, Վերխոյանսկի լեռնաշղթա) և Ալպ–Հիմալայան գեոսինկլինալի տարածման մարզերը։ Ա. ծ–յան սահմաններում գտնվում են համեմատաբար երիտասարդ և բարձր լեռնաշղթաները, ակտիվ սեյսմիկ օջախները, բազմաթիվ գործող և հանգած հրաբուխները, ծանրաթյան ուժի բացասական խոշոր անոմալիաները։ Նորագույն տվյալներով Ա. ծ–յանն են պատկանում նաև համաշխարհային օվկիանոսի հատակում լայնորեն տարածված ստորջրյա լեռնաշղթաները, երկրակեղևի ստորջրյա խզվածքները և խորջրյա տեկտոգենները։ Ա. ծ–յան մարզերը ներդրված են գաբրոպերիդոտիտային և գրանիտային մագմայի բազմաթիվ ինտրուզիաներով, որոնց հետ էլ կապված են մետաղային օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր։


ԱԼՊՈՅԱՃՅԱՆ Արշակ Աստվածատուրի (1879–1962), հայ պատմաբան, բանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ սփյուռքում։ Ծնվել է հունիսի 17-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել է տեղի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Գրական ասպարեզ է մտել 1897-ին՝ տպագրելով հոդվածներ «Բյուզանդիոն» օրաթերթում։ Հանդես է եկել «Ս. Անգեղյա» և «Շավարշ» ծածկանուններով՝ «Հանդես ամսօրյա», «Կոչնակ», «Բյուրակն», «Մասիս», «Ծաղիկ» և այլ պարբերականներում։ Գործակցել է Թեոդիկի «Ամենուն տարեցույց»–ներին։ Եղել է Կ. Պոլսի Պատրիարքարանի քարտուղար (1910–22)։ 1922-ին տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ երկար տարիներ ուսուցչություն է արել, եղել է Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի դիվանապետ։ Հրատարակել է «Ազատ միտք» (1936–37) շաբաթաթերթը, «Գրասերի առաջնորդ» (1938–49) պարբերականը, Դ. Շահլամյանի հետ՝ «Կյանք և գիր» (1948) տարեգիրքը։ Մահացել է հուլիսի 24-ին, Կահիրեում։

Հայ բանասիրության մեջ Ա. հայտնի է ազգային ականավոր գործիչների կյանքի ու գործունեությանը նվիրված մեծարժեք երկերով՝ «Ուսումնասիրաթյան Սրբուհի Տյուսսւբի» (1901), «Գրիգոր Զոհրապ» (1919), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (1936), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (1940), «Հայ եպիսկոպոսի մը առաքելությունը ի Հապեշիստան ԺԷ դարուն» (1946) ևն։ Ա. մամուլում հրատարակել է «Անհետացող դեմքեր» շարքը, որն իր ապրած ժամանակաշրջանի հայ մշակույթի նշանավոր գործիչների վերաբերյալ մի ուրույն հանրագիտարան է։ Հայագիտության բնագավառում Ա–ի ամենամեծ ներդրումը հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մեծածավալ գործերն են։ Այդ ուսումնասիրություններից առաջինը՝ «Հայք ի Ռումելի» (անտիպ), 1905-ին արժանացել է իզմիրյան գրական մրցանակի։ Այնուհետև լույս տեսան «Պատմություն հայ Կեսարիո» (հ. 1–2, 1937), «Պատմություն Եվդոկիո հայոց» (1952), «Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (1960), «Պատմություն Մալաթիո հայոց» (1961), «Հուշամատյան Կուտինահայերու» (1961) աշխատությունները։ Այդ գործերն ընդգրկում են համապատասխան շրջանի աշխարհագրությունը, պատմությունը, մշակույթը, հասարակական և տնտեսական կյանքը, հայերի տեղահանման և աշխարհով մեկ սփռվելու պատմությունը և բազմաթիվ անվանի մարդկանց կենսագրություներ։ Ա. գրել է հայկական գաղթավայրերի առաջին ամբողջական պատմությունը («Պատմություն հայ գաղթականության», հ. 1–3, 1941 – 1961): Նա դրել է նաև հայ դպրոցի լիակատար պատմություն ստեղծելու հիմքը («Պատմություն հայ դպրոցի», հ. 1, 1946)։ Ա–ի մահից հետո նրա գրադարանն ու դիվանը տեղափոխվել են Հայաստան և պահվում են Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանում։ Ա–ի ձեռագրերի մեջ կան արժեքավոր ուսամնասիրություններ։

Երկ. Մինաս Չերազ, Կահիրե, 1927։ Պատմական Հայաստանի սահմանները, Կահիրե, 1950։ Les Dadians, traduction de Anna Na-guib Boutros Ghali, Le Caire, 1965. Ս. Քոլանջյան


ԱԼՋԱՎԱԶ, Ադիլջևազ, քաղաք Արևմտյան Հայաստանում։ Տես Արծկե։


ԱԼՎԱՌԻՆՋ, Ալվառինճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մուշ քաղաքից մոտ 12 կմ հարավ–արևելք, Բիթլիս (Բաղեշ) տանող ճանապարհի աջ կողմում, բարեբեր հարթավայրում։ Գյուղի միջով հոսում է Մեղրագետի ձախակողմյան փոքրիկ վտակներից մեկը, որի ջրերով ոռոգվում եnն Ա–ի դաշտերը։ 1890-ին ուներ 130, իսկ 1909-ին՝ 160 տուն հայ բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքն էր երկրագործությունն ու այգեգործությունը։ Ա–ում կար եկեղեցի և դպրոց։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք հրոսակները ավերեցին գյուղը, ոչնչացրին բնակիչների մեծ մասին։


ԱԼՎԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վերին Բասենում, Հասան–կալա քաղաքից մոտ 7 կմ հարավ–արևմուտք, Արաքսի վտակ Մուրց գետի աջ ափին, արգավանդ հարթավայրում։ Ա. հիշատակվում է Ղազար Փարպեցու մոտ՝ V դ. 80-ական թվականների հայ ազատագրական պատերազմների առնչությամբ։ Ա–ի մասին մի քանի հիշատակություններ կան նաև XVII–XVIII դդ.։ 1830-ին Ա–ից մոտ 20 հայ ընաանիք գաղթել և բնակվել են Արևելյան Հայաստանում։ Գյուղը 1877–78-ին ուներ 154 հայ բնակիչ (22 տուն), որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերն ունեին եկեղեցի և ուսումնարան։ Թուրքերի ճնշման տակ հետագայում Ա–ի հայ բնակիչների թիվը աստիճանաբար նվազել է։ Գյուղի հայկական թաղերը վերջնականապես ավերվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱԼՎԱՐԱԴՈ ՄՈՆՍՈՆ (Alvarado Monson) Բեռnարդո (1925–1972), Գվատեմալայի կոմուnիստական շարժմաn գործիչ։ Սովորել է Գվատեմալայի համալսարաnի իրավաբանական ֆակուլտետում։ 1949-ին ընտրվել է Գվատեմալայի աշխատանքի կուսակցության (ԳԱԿ) Կենտկոմի և նրա քաղաքական հանձնաժողովի անդամ, 1954-ին՝ գլխավոր քարտուղար։ 1955-ին բանտարկվել է, սակայն հասարակական կարծիքի ճնշման տակ իշխանություններն ազատել են նրան և արտաքսել Հոնդուրաս (1956)։ Հետագայում գաղտնի վերադարձել է Գվատեմալա։ 1963-ի սեպտեմբերին նորից է բանտարկվել, ապա՝ արտաքսվել։ Զոհվել է 1972-ին։


ԱԼՎԱՐԵՍ (Alvarez) Լուիս Ուոլթեր (ծն. 1911), ամերիկյան ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների