Նկարում` Ախալցխա։ Տեսարան քաղաքից։
ծությամբ, դերձակությամբ, առևտրով։ XIX դ. և XX դ. սկգբին Ա–ում եղել է 60 տեսակ արհեստ։ Հռչակված էին Ա–ի զինագործների պատրաստած զենքերը և ոսկերիչների՝ արծաթյա և ոսկյա զարդերը, որոնք արտահանվում էին։ Կարինից եկած արհեստավորները վերստեղծեցին իրենց համքարությունները։ 1837-ին Նիկոլայ I կայսրը եղավ Ա–ում, այցելեց քաղաքի ազատագրման համար զոհված ռուս զինվորների գերեզմանը և կարգադրեց կանգնեցնել նրանց հիշատակը հավերժացնող պղնձաձույլ հուշարձանը, որը կառուցվեց հետագայում (1861)։ Կարապետ արքեպիսկոպոսի խնդրանքով Նիկոլայ I երկու տարով երկարացրեց Կարինից Ախալցխա և Ախալքալաք քաղաքները և այդ գավառների գյուղերը գաղթած հայերից հարկեր չգանձելու արտոնության ժամկետը։ 1851-ին Ա. ուներ 12474, 1874–1876-ին՝ 13300, 1900-ին՝ 16116 բն. (որից 13 հզ. հայ)։ Ռուսաստանին միանալուց հետո Ա–ում բարելավվել է ժողովրդական կրթության գործը։ 1831-ին բացվել է գավաոական դպրոց` ոուսական, հայկական և վրացական բաժիններով։ Նշանավոր էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատու նու անունը կրող Կարապետյան արական վարժարանը։ Գործել են նաև Եղիսաբեթյան օրիորդաց, Վարդանյան արական և Նոր Արշալույս վարժարանները։ Ա–ում գործել են նաև արական գիմնազիա և իգական պրոգիմնազիա, ինչպես և հայ բարեգործական ընկերության Ա–ի մասնաճյուղը իր հարուստ հայկական գրադարանով։ 1885-ին Ա–ում լույս է տեսել «Մանկավարժանոց» ամսագիրը։ Ա. XVIII–XIX դդ. եղել է Անդրկովկասի կաթոլիկների կենտրոնը: 1917-ի դեկտեմբերին թուրք ամբոխը, օգտվելով ռուս–թուրքական ռազմաճակատի կազմալուծումից, շրջապատեց Ա., որի բնակիչները վեց ամիս, առանց դրսի հետ կապ ունենալու, հերոսաբար պաշտպանվեցին. վրաց մենշեվիկ. կառավարության և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով Ա. հանձնվեց Թուրքիային: Թուրքերը Ա–ում կործանեցին Ա–ի ազատագրման համար 1828-1829-ի կռիվների ժամանակ զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանը: 1918-ի վերջերին Ա. ազատագրվեց թուրքերից և մտավ Վրաստանի կազմի մեջ: Ա–ում և շրջանում պահպանվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ: Պատմական հուշարձաններից նշանավոր է Ախալցխայի բերդը (X-XI դդ.)՝ կառուցված դժվարամատչելի ժառերի վրա։ Բերդը ն նրա պարիսպների մի մասը կանգուն են ցայսօր։ Նշանավոր է նաև Սաֆարայի վանքի համալիրը՝ պալատի ավերակներով, գմբեթավոր մեծ եկեղեցով (XIII դ.), զանգակատնով, մանըր աղոթատներով։ Եկեղեցին ունի զարդանկարներ, որմնանկարներ՝ Սամցխեի աթաբակների դիմանկարներով։ Ա–ում են ծնվել ակադեմիկոսներ Հ. Մանանդյանը, Ս. Մալխասյանցը, Բ. Ֆանարջյանը, նկարիչներ՝ Հ. Կոջոյանը, Վ. Սուրենյանցը, Վ. Գայֆեճյանը, բանասեր Գ. Տեր–Մկրտչյանը, ֆիզիկոս Հ. Նավակատիկյանը։
Գրկ. Գեղամյանց Հ․, Կարապետ արքեպիսկոպոս, «Փորձ», 1876, № 1, 1877, № 3։ Նույնի, Պատմական քաղվածներ, պր. 1, Բաքու, 1909։ Աղանյանց Գ., Կարնո գաղթը (1829-1830), Թ. 1891։ Երիցյանց Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մասն I, Թ․ 1894. Ղաֆադարյան Կ., Նյոuթեր Ախլցխայի հայ համայնքի վերաբերյալ, «ՊԲՀ», 1967, № 1։ Աբրահամյան Վ. Ա., Հայ համքարությունները Անդրկովկասի քաղաքներում, Ե., 1971։ Акты, собранные Кавказской Археографической комиссией, т. 7, Тифлис, 1878; Потто В., Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах н биографиях, т. 4, в. 1, Тифлис, 1889.
ԱԽԱԼՅԽԱՅԻ ԽՈՍՎԱԾՔ, տես Կարնո բարբառ։
ԱԽԱԼՔԱԼԱՔ (վրաց. նոր քաղաք), քաղաք Վրացական ՍՍՀ–ում, Ախալքալաքի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ախալքալալքի սարավանդում, Կուրի վտակ Փարվանա գետի ձախ ափին, Ախալցխա երկաթուղային կայարանից 74 կմ հվ–արլ.։ Գտնվում է Լենինական–Ախալցխա–Բորժոմ խճուղու վրա։ 10,8 հզ. բն. (1970)։ Ա–ի շրջանը ունի մեկ քաղաք (Ախալքալաք) ն 64 գյուղ։ Բնակչության 90,8% հայեր են, 5,7%՝ վրացիներ, 3,5%՝ այլ ազգեր (1970)։ Ա–ում և շրջանում կան յուղի, պանրի, զովացուցիչ ջրերի, գարեջրի գործարաններ։ Շրջանի տնտեսության մեջ տիրապետողը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ մսակաթնատու անասնապահությունը։ Քաղաքում և շրջանում գործում են 75 հանրակրթական, գիշերօթիկ, երաժշտական դպրոցներ, գյուղատնտեսական տեխնիկում, 63 գրադարան, 37 ակումբ 24 կինոկետ, գավառագիտական թանգարան 5 հիվանդանոց: Ա–ում լույս է տեսնում «Փարոս» - «Շուքուրա» (երեք էջը՝ հայերեն, մեկ էջը` վրացերեն) թերթը: 1934-40-ին Ա–ում գործել է Հայկական պետական թատրոն, 1944-ից գործում է Ս. Մ. Կիրովի անվ. մշակույթի տան Հայկական թատերախումբը։
Ա–ի շրջանի տարածքը կազմել է Մեծ Գուգարքի նահանգի Ջավախք (վրաց. Ջավախեթի) գավառի մի մասը։ Հայաստանի առաջին բաժանումից (387) հետո Սասանյանները Գուգարքի մյուս գավառների հետ միասին Ջավւսխքը միացրին Վրաց մարզպանությանը։ IX դ. Ջավախքի հարավային մասը՝ Գոգշենը, միացվեց հայ Բագրատունիների թագավորությանը, իսկ Ա. քաղաքը շարունակեց մնալ Վրաստանի կազմում։ Վիրաաբխազաց Սմբատ–Բագրատ Գ (975–1014) Բագրատունի թագավորը 1008–12-ին կառու–
Նկարում` Ախալքալաք։ Ձախից՝ Մայիսմեկյան փողոցը։ Աջից՝ Դ. Դեմիրճյանի հուշարձանը։