Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նարկների զարգացումը հնարավոր եղավ պետության կողմից հատկացվող միջոցների հետզհետե ավելացման շնորհիվ։ Դա հնարավորություն տվեց ձեռնարկել նոր թեմաների հետազոտությունը, ստեղծել գիտահետազոտական աշխատանքի ժամանակակից բազա։ Շարք են մտել մի քանի տասնյակ կառույցներ, այդ թվում՝ Բյուրականի աստղադիտարանի և նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի համալիրները, ԳԱ Նախագահության, օրգանական և անօրգանական քիմիայի, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, բուսաբանության, ֆիզիոլոգիայի, Հաշվողական կենտրոնի, մանրէաբանության ինստ–ների, հասարակական գիտությունների բաժանմունքի և բազմաթիվ այլ գիտահետազոտական հիմնարկների շենքերը։ ԳԱ շատ հիմնարկներ ունեն ժամանակակից սարքեր, որոնք հնարավորություն են տալիս գիտական աշխատանքում կիրառել հետազոտման նորագույն մեթոդները։ Տեղադրվել են հայ գիտնականների և կոնստրուկտորների պատրաստած խոշորագույն մագնիսական մասսպեկտրոմետրերը ե ռադիո–աստղադիտակները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ սկսել շատ ե շատ հեռու գտնվող տիեզերական մարմինների գիտական հետազոտությունը։ Գիտության մի շարք ճյուղերի փորձառական հետազոտություններում լայնորեն ամրապնդվում են ռենտգենաբանական, կենսաքիմիական, ռադիոկենսաբանական, կիբեռնետիկական և այլ մեթոդները։

ԳԱ հիմնակազմ գրադարանը իր ֆոնդերում հաշվում էր 2.800 հզ. գիրք ու ամսագիր (1972)։ ՀՍՍՀ ԳԱ հիմնակազմ գրադարանը և Բյուրականի աստղադիտարանի գրադարանը գրափոխանակություն են կատարում 717 արտասահմանյան հիմնարկների հետ։ ԳԱ ունի հրատարակչություն ու տպարաններ։ 1945–72-ին լույս է ընծայել 1932 անուն գիրք ե հանդես։ Հրատարակում է «Հայաստանի գիտությունների ակադեմիայի զեկույցներ» (1944-ից, հայերենն ռուսերեն), «Աստղաֆիզիկա» (1965-ից, ռուսերեն), «Պատմաբանասիրական հանդես» (1958-ից), «Հայկական քիմիական ամսագիր» (1957-ից, հայերեն ե ռուսերեն), «Տեղեկագիր» (5 սերիայով, 1948-ից), «Հայաստանի կենսաբանական հանդես» (1966-ից, հայերեն և ռուսերեն), «Լրաբեր հասարակական գիտությունների» (1966-ից), «էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես» (1962-ից, հայերեն և ռուսերեն) հանդեսները, ինստ–ների աշխատությունները և գիտական այլ գրականություն։

ԳԱ պատրաստում և հրատարակում է Հայկական սովետական հանրագիտարանը։

1943–71-ին ՀՍՍՀ ԳԱ կազմում ընտրվել են. իսկական անդամներ (ակադեմիկոսներ)՝ Ս. Խ. Աբեղյան (1943–44), Ա. Ի. Ալիխանյան (1943), Ա. Ի. Ալիխանով (1943–1970), Ծ. Պ. Աղայան (1968, թղթ–անդամ 1950), Գ. Խ. Աղաջանյան (1956-69, թղթ–անդամ 1953), Հ. Հ. Աճառյան (1943–53), Ա. Ա. Առաքելյան (1960), Ա. Թ. Բաբայան (1968, թղթ–անդամ 1956), Գ. Հ. Բաբաջանյան (1948), Հ. |ս. Բունիաթյան (1943), Վ. Հ. Գուլքանյան (1943), Գ. Ա. Դավթյան (1950, թղթ–անդամ 1947), Դ. Կ. Դեմիրճյան (1953–56), Ի. Վ. Եղիազարով (1943–71), Ս. Տ. Երեմյան (1963, թղթ–անդամ 1953), Ս. Ե. Զորյան (1963–67), Ա. Լ. Թախտաջյան (1971, թղթ–անդամ 1945), Ա. Զ. Թամամշև (1943-67), Մ. Գ. Թումանյան (1943-50), Ա. Ղ. Իոսիֆյան (1950, թղթ–անդամ 1945), Վ. Ի. Իսագուլյանց (1943–73), Ա. Ա. Իսահակյան (1943–57), Ա. Ե. Խաչատրյան (1963), Լ. Ս. Խաչիկյան (1971, թղթ–անդամ 1963), Ս. վ. Կասյան (1956, թղթ–անդամ 1953), Ս. Կ. Կարապետյան (1943), Ա. Բ. Կարինյան (1956), Խ. Ա. Կոշտոյանց (1943–61), Ա. Ա. Հակոբյան (1943–71), Ս. Ա. Համբարձումյան (1965, թղթ–անդամ 1956), Վ. Հ. Համբարձումյան (1943), է. Հ. Հասրաթյան (1947), Ն. Խ. Հարությունյան (1950), Ա. Գ. Հովհաննիսյան (1960–72), Ա.Ռ. Հովհաննիսյան (1947), Լ. Ա. Հովհաննիսյան (1943–70), Ա. Ս. Ղարիբյան (1960, թղթ–անդամ 1947), Գ. Ս. Ղարիբյան (1971, թղթ–անդամ 1963), Գ. Բ. Ղարիբշանյան (1971, թղթ–անդամ 1965), Գ. Ա. Ղափանցյան (1943–57), Ս. Ս. Մալխասյանց (1943–47), Հ. Գ. Մաղաքյան (1948), Հ. Հ. Սանանդյան (1943–52), Մ. Գ. Սանվելյան (1963, թղթ–անդամ 1956), Բ. Ե. Մարգարյան (1971, թղթ–անդամ 1965), Կ. Ա. Մելիք–Օհանջանյան (1965–70), Ս. Ն. Մերգելյան (1956, թղթ–անդամ 1953), Ս. Ս. Մկրտչյան (1956), Ա. Լ. Մնշոյան (1953–71, թղթ–անդամ 1950), Ա. Գ. Նազարով (1960, թղթ–անդամ 1945), Ա. Բ. Նալբանդյան (1963, թղթ–անդամ 1960), Մ. Գ. Ներսիսյան (1950), Ա. Լ. Շահինյան (1947, թղթ–անդամ 1945), Ս. Ք. Չայլախյան (1971, թղթ–անդամ 1945), Կ. Ն. Պաֆենհոլց (1943), Բ. Բ.Պիոտրովսկի (1968, թղթ–անդամ 1945), Ս. Ս. Ջրբաշյան (1954, թղթ–անդամ 1953), Մ. Ս. Սարյան (1956–72), Գ. Գ. Սեակ (1971, թղթ–անդամ 1956), Ն. Մ. Սիսակյան (1963–66, թղթ–անդամ 1945), Ա. Հ. Տերտերյան (1943–53), Լ. Ա. Օրբելի (1943–1958), Հ. Ա. Օրբելի (1943-61), Բ. Ա. Ֆանարշյան (1956, թղթ–անդամ 1945)։ Թղթակից–անդամներ՝ Բ. Լ. Աբրահամյան (1971), Հ. Տ. Ադոնց (1963), Հ. Ն. Ագատյան (1956–64), Ռ. Ա. Ալեքսանդրյան (1965), Ա. Մ. Ալեքսանյան (1960–62), Վ. Վ. Ալեքսեևսկի (1960), է. Բ. Աղայան (1953), Բ. Հ. Առաքելյան (1968), Ա. Տ. Ասլանյան (1965), Գ. Ս. Ավազյանց (1965), Դ. Ն. Բաբայան (1960), Ս. Ա. Բակունց (1968), Ա. Բ. Բաղդասարյան (1971), Ա. Ա. Բոյաջյան (1945–49), Գ. Ա. Բրուտյան (1971), Ա. Հ. Գաբրիելյան (1956). Ա. Ա. Գալոյան (1971), Գ. Ա. Գալոյան (1971), Ա. Ս. Գասպարյան (1968), Ի. Ք. Գևորգյան (1963), Գ. Ա. Գուրզադյան (1965), է. Հ. Դավթյան (1956), Խ. Ա. Երիցյան (1945–56), Գ. Տ. Թադեոսյան (1968), Ա. Ա. Թալալյան (1965), Վ. Ս. Թառայան (1956), Մ. Ս. Հասրաթյան (1963), Վ Հ. Ղազարյան (1965), Ս.Պ. Ղամբարյան (1945–48), Ա. Տ. Ղանալանյան (1965), Գ. Ս. Ղարիբյան (1963), Ա. Ա. Մաթևոսյան (1971), Հ. Կ. Սաղաքյան (1945-54), Ս. Ա. Մայսուրյան (1945–67), Լ. Ս. Մելիքսեթ–Բեկ (1945-63), է. Հ. Միրզաբեկյան (1971), Ս. Հ. Սիրզոյան (1960), Վ. Գ. Սխիթարյան (1968), Ս. Ս. Սկրյան (1956), Վ. Ս. Նալբանդյան (1971), Ս. Ս. Շահինյան(1950), Հ. Հ. Չալթիկյան (1965–72), Վ. Կ. Չալոյան (1965), Գ. Բ. Ջահուկյան (1968), Լ. Մ. Ջանփոլադյան (1971), Ա. Կ. Ջիվելեգով (1945–52), Վ. Հ. Ռշտունի (1956–70), Գ. Ս. Սահակյան (1965), Գ. Ս. Սապոնջյան (1960), Ֆ. Տ. Սարգսյան (1971), Մ. Զ. Սիմոնով (1956), Ռ. Պ. Ստամբոլցյան (1971), Ս. Հ. Վարդանյան (1971), Լ. Ա. Վարդանյանց (1945–71), Հ. Հ. Վարդապետյան (1968), է. Ղ. ՏերՂազարյան (1960–61), Ս. Լ. Տեր–Միքայելյան (1963), Ա. Ի. Քարամյան (1963), Հ. Կ. Փանոսյան (1956–73), Ն. Ս. Քոչարյան (1956–67), Յ. Ֆ. Օրլով (1968)։

Պատվավոր անդամներ՝ Հ. Ս. Իսակով (1967 մարտ–1967 հոկտեմբեր), Մ. Վ. Կելդիշ (1961), Վ. Լ. Կոմարով (1943–1945), Ն. Ի. Մուսխելիշվիլի (1961), Ա. Ն. Նեսմեյանով (1952), Ս. Ի. Վավիլով (1947-51), Ի. Ս. Վինոգրադով (1952). արտասահմանյան անդամներ՝ Զ. Խանզատյան (Ֆրանսիա, 1967), Մ. Սևակ (ԱՍՆ, 1965–67), Ս. Տեր–Ներսեսյան (ԱՍՆ, 1965), արտասահմանյան թղթ–անդամ Ե. Մանվելյան (1945–48)։ ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ 1943–1947-ին՝ Հ. Ա. Օրբելի, 1947-ից՝ Վ. Հ. Համբարձումյան:

Գրկ. Համբարձումյան Վ. Հ., Գիտությունը Հայաստանում 40 տարում, Ե., 1960։ Академия наук Армянской ССР за 25 лет, Е., 1968. Ա. Սիմոնյան