Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՍՀ, Ղազախական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1946-ին, ՍՍՀՄ ԳԱ Ղազախական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Ալմա–Աթայում։ Ակադեմիայի կազմում կան 54 իսկական անդամ և 61 թղթակից–անդամ (1970)։ Ունի 5 բաժանմունք (ֆիզիկամաթեմատիկական, Տիեզերքի և Երկրի մասին գիտությունների, քիմիական–տեխնոլոգիական, կենսաբանական, հասարակական գիտությունների), 21 ԳՀԻ, Կենտրոնական բուսաբանական այգի, կենտրոնական գրադարան (1700 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Բանբեր» (1944-ից), «Տեղեկագիր» հինգ մատենաշարով (1963-ից), գիտական աշխատություններ, հրատարակության է պատրաստում Ղազախական սովետական հանրագիտարանը։

Ղազախական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Կ. Սատպաև (1946–52, 1955–64), Գ. Կունաև (1952–55), Շ. Զոկին (1964–1967), Շ. Եսենով (1967-ից)։

Գրկ. Октябрь и наука Казахстана, Алма-Ата, 1967.


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԼԴԱՎԱԿԱՆ ՍՍՀ, Մոլդավական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1961-ին, ՍՍՀՄ ԳԱ մոլդավական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Քիշնեում։ Ակադեմիայի կազմում կան 17 ակադեմիկոս, 20 թղթակից–անդամ (1971)։ Ակադեմիան ունի երեք բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների, կենսաբանական և քիմիական գիտությունների, հասարակական գիտությունների), ինը ԳՀԻ, մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, կենտրոնական գիտական գրադարան (550 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր» (մոլդավերեն և ռուսերեն, 1962-ից), «Նյութերի էլեկտրոնային մշակում» ամսագիրը (1965-ից), «Սոլդավական լեզու և գրականություն» (մոլդավերեն, 1958-ից են), հրատարակության է պատրաստում Մոլդավական սովետական հանրագիտարանը։

Պրեզիդենտն է ՍԱՀՄ ԳԱ թղթակից–անդամ Յա. Գրոսուլը (1961-ից)։

Գրկ. Первая научная сессия АН Молдавской ССР (Доклады), Кишинев,1962; Гросул Я. С., Развитие науки в Молдавской ССР «История СССР», 1967, № 5.


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՍՀՄ (ՍՍՀՄ ԳԱ), բարձրագույն գիտական հիմնարկությունը ԱԱՀՄ–ում: Միավորում է երկրի առավել ականավոր գիտնականներին։ Հիմնադրվել է 1724-ի հունվ. 28 (փետր. 8)–ին, Պետերբուրգում, Պետրոս I հրովարտակով։ Սկզբում կոչվել է Գիտությունների և գեղարվեստի ակադեմիա, 1803-ից՝ Գիտությունների կայսերական ակադեմիա, 1836-ից՝ Ս. Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիա, 1917-ի փետրվարից՝ Ռուսաստանի ԳԱ, 1925-ից՝ ՍՍՀՄ ԳԱ։ 1934–ին փոխադրվել է Մոսկվա։

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ԳԱ չուներ անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, գիտական հիմնարկությունները փոքրաթիվ էին։ Այն գլխավորում էին ցարական կառավարության նշանակած պալատական գործիչները։ Միայն 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ԳԱ իրավունք ստացավ ընտրել իր պրեզիդենտին։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվեց ԳԱ գործունեության նոր փուլ։ 1918-ի գարնանը Վ. Ի. Լենինը «Գիտատեխնիկական աշխատանքների պլանի ուրվագիր»–ում (Երկ., հ. 27, էջ 389–90) առաջադրեց մի շարք կարևոր ժողովրդա–տնտեսական խնդիրներ, որոնց լուծման համար պահանջվում էր ԳԱ գիտական ուժերի մասնակցությունը։ 1919-ից ակադեմիան աշխատանքներ ծավալեց Կուրսկի մագնիսական անոմալիայի, Կոլա–թ–կղզու, Կարա–Բողազ–գոլի և երկրի այլ շրջանների բնական հարստությունների ուսումնասիրման ուղղությամբ։ 1925-ին ՍՍՀՄ Կենտգործկոմի և ժողկոմսովետի որոշմամբ ՍՍՀՄ ԳԱ ճանաչվեց որպես «… համամիութենական բարձրագույն գիտական հիմնարկությունը»։ 20-ական և 30-ական թվականներին ուժեղացավ գիտության կապը սոցիալիստական շինարարության պրակտիկայի հետ, և աննախընթաց չափով աճեց ԳԱ դերը գործնական նշանակություն ունեցող գիտատեխնիկական խնդիրների լուծման գործում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԳԱ–ում կատարված գիտական հետազոտությունները մեծ չափով նպաստեցին ռազմական տեխնիկայի կատարելագործմանը, ռազմաճակատի և թիկունքի կարիքները բավարարելու համար հումքի նոր աղբյուրների հայտնաբերմանը։

Ետպատերազմյան տարիներին ԳԱ գործունեությունը նոր թափ ստացավ, ընդլայնվեց նրա գիտահետազոտական հիմնարկությունների ցանցը։ ՍՍՀՄ ԳԱ–ում իրականացվող հետազոտությունները սկսեցին ընդգրկել գիտության ավելի լայն ճակատ, ձեռք բերվեց ճշգրիտ գիտությունների ասպարեզում ֆունդամենտալ հետազոտությունների բարձր մակարդակ։ Դա հնարավորություն ընձեռեց կարճ ժամանակամիջոցում լուծել գիտատեխնիկական մեծ նշանակություն ունեցող պրոբլեմներ, որոնք կապված են, մասնավորապես, միջուկային էներգիան օգտագործելու և տիեզերական տարածությունները նվաճելու հետ։ ԳԱ–ի գիտական հիմնարկությունների ուշադրությունը բևեռված է բնական և հասարակական գիտությունների բնագավառում ֆունդամենտալ հետազոտությունների վրա։ Վիթխարի չափով ընդլայնվել է ԳԱ–ի նյութական բազան, աճել նրա ինստ–ների և լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունը, ստեղծվել են պինդ մարմնի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և ժամանակակից գիտության մյուս կարևորագույն բնագավառների ինստ–ների խոշոր համալիրներ։ Ամրապնդվել են ԳԱ–ի կապերը ճյուղային մինիստրությունների, գերատեսչությունների և նրանց գիտական հիմնարկությունների հետ։ ԳԱ առաջատար դեր է խաղում երկրի տեխնիկական առաջադիմության և կուլտուրական շինարարության գործում։ ՍԱՀՍ ԳԱ–ի ֆունդամենտալ հետազոտությունները մեծ չափով ներգործում են գիտության ե տեխնիկայի նոր ճյուղերի, հատկապես ռադիոէլեկտրոնիկայի, հաշվողական տեխնիկայի, պոլիմերների քիմիայի, ինչպես նաև հասարակական գիտությունների զարգացման վրա։

ՍԱՀՍ ԳԱ իրականացնում է միութենական հանրապետությունների ԳԱ–ներում և այլ գիտական հիմնարկներում, ինչպես նաև բարձրագույն ուս. հաստատություններում բնական և հասարակական գիտությունների կարևորագույն պրոբլեմների գծով տարվող հետազոտությունների ընդհանուր գիտական ղեկավարությունը։ Ակադեմիայի գիտական և գիտակազմակերպչական կենտրոնները նրա բաժանմունքներն են։ Բաժանմունքների և գիտական հիմնարկների գործունեության ղեկավարությունն իրագործում են Նախագահության ֆիզիկա–տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների, քիմիա–տեխնոլոգիական և կենսաբանական գիտությունների, Երկրի մասին գիտությունների, հասարակական գիտությունների սեկցիաները, որոնք միավորում են բաժանմունքների խմբերն ըստ գիտության համապատասխան բնագավառների։ 30-ական թթ. սկսած ՍՍՀՄ ԳԱ–ի մասնաճյուղեր և գիտահետազոտական բազաներ են կազմակերպվել հանրապետություններում, երկրամասերում, մարզերում։ Առաջին մասնաճյուղերը հիմնվել են Ուրալում, Անդրկովկասում և Հեռավոր Արևելքում։ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը (տես Արմֆան) հիմնադրվել է 1935-ին։ Մասնաճյուղերի հիման վրա հետագայում ստեղծվել է միութենական հանրապետությունների ԳԱ–ների մեծ մասը։ 1957-ին ստեղծվել է Սիբիրի բաժանմունքը, որը միավորում է Սիբիրի և Հեռավոր Արևելքի գիտական հիմնարկներում աշխատող առաջավոր գիտնականներին։ Սիբիրի բաժանմունքը ունի Նախագահություն, որը գտնըվում է Նովոսիբիրսկում։ Ուրալի և Հեռավոր Արևելքի տերիտորիայում գտնվող գիտական հիմնարկությունների հիմքի վրա կազմակերպվում են ԳԱ Ուրալի և Հեռավոր Արևելքի գիտական կենտրոնները։ 1972-ին ակադեմիան ուներ ավելի քան 250 գիտական հիմնարկ (50-ը՝ Սիբիրի բաժանմունքում), 240 ակադեմիկոս, 435 թղթակից–անդամ և 72 արտասահմանյան անդամ (1.1.1972)։ Ակադեմիայի Նախագահությանը և նրա սեկցիաներին առընթեր գործում է ավելի քան 200 գիտական խորհուրդ։ ՍՍՀՄ ԳԱ ունի ավելի քան 170 գիտական գրադարան (1969)՝ 4 գրադարանային կենտրոններով՝ Կենտրոնական գրադարան Լենինգրադում (հիմն. XVIII դ. 20-ական թթ.), Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի ինստիտուտ և հիմնակազմ գրադարան, Մասնագիտական գրադարանների ցանցի բաժանմունք Մոսկվայում, Սիբիրի բաժանմունքին կից պետական հանրային գիտատեխնիկական գրադարան Նովոսիբիրսկում։ Ակադեմիայի հրատարակչական գործունեությունն իրականացնում է խմբագրական– հրատարակչական խորհուրդը. գլխավորապես՝ «Նաուկա» («Գիտություն») հրատարակչության միջոցով։ 1969-ին լույս են տեսել մոտ 2 հզ. անուն գիրք, 150 հանդես։ ՍՍՀՄ ԳԱ 129 միջազ–