Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԿԱԴԵՄԻԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Համամիութենական Վ. Ի. Լենինի անվան (ՀամԳԳԱ Վ. Ի. Լենինի անվան), գյուղատնտեսության, ջրային և անտառային տնտեսությունների գծով բարձրագույն գիտական հիմնւսրկությունը։ Հիմնադրվել է 1929-ին, գտնվում է Մոսկվայում։ Ա–ում տարվող գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտ. կարևորագույն խնդիրներին և պրոբլեմներին, որոնց լուծումը նպաստում է գյուղատնտ. արտադրության վերելքին։ Ա–ի հիմնական խնդիրներն են. գյուղատնտ. գիտությունների գլխավոր ուղղությունների տեսական հետազոտությունների ընդլայնում, գյուղատնտեսության մեջ տեխնիկական առաջադիմության սկզբունքորեն նոր ուղիների բացահայտում, գիտական հետազոտության մեթոդների կատարելագործում, համաշխարհային գիտության նվաճումների ուսումնասիրում, կոլտնտ. ե սովետական տնտեսություններում գիտության նվաճումների և առաջավոր փորձի կիրառում են։ Ա–ի ընթացին աշխատանքները ղեկավարում է նրա ընդհանուր ժողովում ընտրված Նախագահությունը։ Նրա կազմում կան 1 պատվավոր ակադեմիկոս, 85 իսկական անդամ, 67 թղթակիցանդամ, 21 օտարերկրյա անդամ (1.10.1968)։ Ա. ունի 8 բաժանմունք, ինչպես նաև 3 գոտիական բաժանմունք և 31 գիտահետազոտական հիմնարկ (1969)։ Բաժանմունքներն են. երկրագործության և գյուղատնտեսության քիմիացման, բուսաբուծության և սելեկցիայի, անասնապահության, անասնաբուժության, մեքենայացման և էլեկտրիֆիկացման, հիդրոտեխնիկայի և մելիորացիայի, անտառաբուծության, ագրոանտառաբարելավման, գյուղատնտ. էկոնոմիկայի և արտադրության կազմակերպման։

Ա. համագործակցում է արտասահմանյան գիտատեխնիկական բազմաթիվ հիմնարկների և գիտնականների հետ։ Հրատարակում է «Լրաբեր» (1956-ից), «Աելսկոխոզյայստվեննայա բիոլոգիա» («Գյուղատնտեսական կենսաբանություն», 1966-ից), «Զեկույցներ» (1936-ից) ամսագրերը ևն։

1949-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ա–ի կազմում ընտրված են նաև հայ գիտնականներ, իսկական անդամներ՝ Ա. Զ. Թամամշևը (1956–67), Ա. Ա. Ավագյանը (1948–66), Ա. Լ. Մազլումովը (1956-ից), Ն. Ա. Մայսուրյանը (1958–70), Ի. Ա. Վարունցյանը (1948-ից), Ա. Ա.Ռուխկյանը (1973-ից), թղթ–անդամներ՝ Ա. Հ. Պողոսյանը (1956-ից), |ս. Ա. Խաչատրյանը (1967-ից)։

ՀամԳԳԱ պրեզիդենտները՝ Վ. Վավիլով (1929-35), Ա. Մուրալով (1935–1937), Գ. Մեյստեր (1937, պաշտոնակատար), Տ. Լիսենկո (1938–56 և 1961-1962), Պ. Լոբանով (1956–60 և 1965-ից),Մ. Օլշանսկի (1962–65)։


ԱԿԱԴԵՄԻԱ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ, բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հիմնարկություն հասարակական և բնական գիտությունների (1918–1936)։ Հիմնադրվել է Մոսկվայում, ՌԱՖԱՀ Կենտգործկոմի 1918-ի հունվ. 25-ի դեկրետով։ 1919-ից վերանվանվել է Սոցիալիստական ակադեմիա, իսկ 1924-ի ապրիլից՝ Կոմունիստական ակադեմիա։ 1929-ին կազմակերպվել է Լենինգրադի բաժանմունքը։ Ակադեմիայի կազմում կային փիլիսոփայության, պատմության, գրականության, արվեստի և լեզվի, սովետական շինարարության և իրավունքի, համաշխարհային տնտեսության ու համաշխարհային քաղաքականության, տնտեսագիտության, ագրարային և բնագիտության ինստ–ներ։


ԱԿԱԴԵՄԻԱ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ Ն. Կ. Կրուպսկայայի անվան, մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն (1923–35)։ Հիմնադրվել է Մոսկվայում, Սոցիալական դաստիարակության ակադեմիայի (ստեղծված 1919-ին) հիման վրա։ Ակադեմիան պատրաստում էր միջնակարգ ուսումնական հաստատությունների հասարակական առարկաների դասատոներ, մանկավարժության, քաղաքական–լուսավորական աշխատանքի մասնագետներ, շրջանների, քաղաքների և երկրամասերի ժողկրթության բնագավառի ղեկավար աշխատողներ, հանրակրթական և հատուկ մասնագիտական դպրոցական ցանցի աշխատողներ։ Ուսման տևողությունը 4 տարի էր։ Ա–ում դասավանդել են Ն. Կրուպսկայան, Պ. Բլոնսկին և ուրիշներ։ 1934-ին ակադեմիան տեղափոխվեց Լենինգրադ, 1935-ին վերափոխվեց և կոչվեց Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական մանկավարժական ինստիտուտ, որը 1941-ին միացավ Լենինգրադի Ա. Գերցենի անվ. մանկավարժական ինստիտուտին։


ԱԿԱԴԵՄԻԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՍՍՀՄ), բարձրագույն գիտական հաստատություն, որ միավորում է մանկավարժական գիտությունների բնագավառի առավել ականավոր գիտնականներին, ժողկրթության նշանավոր գործիչներին։ Ստեղծվել է 1966-ին, ՌԱՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի (1943–66) վերակառուցման հետևանքով։ Գտնվում է Մոսկվայում։ Կից է ՍՍՀՄ լուսավորության մինիստրությանը։ ՍՍՀՄ ՄԳԱ կազմում կան 48 իսկական անդամ (ակադեմիկոսներ) և 80 թղթակից–անդամ (1968)։ Ակադեմիան իր կազմում կարող է ընտրել արտասահմանյան անդամներ։ Ունի 3 բաժանմունք (մանկավարժության տեսության և պատմության, դիդակտիկայի և մասնավոր մեթոդիկաների, հոգեբանության և տարիքային ֆիզիոլոգիայի), 12 ԳՀԻ, 10 փորձարարական դպրոց, գրադարան, գիտական արխիվ և այլ հիմնարկներ (1969)։ ՍՍՀՄ ՄԳԱ օրգաններն են «Սովետսկայա պեդագոգիկա» («Սովետական մանկավարժություն», 1937-ից), «Վոպրոսի պսիխոլոգիի» («Հոգեբանության հարցեր», 1955-ից), «Սեմյա ի շկոլա» («Ընտանիք և դպրոց», 1946-ից), «Ռուսսկի յազիկ վ նացիոնալնոյ շկոլե» («Ռուսաց լեզուն ազգային դպրոցում», 1957-ից), «Դեֆեկտոլոգիա» («Արատաբանություն», 1969-ից) պարբերականները։

ՍՍՀՄ ՄԳԱ հայ ակադեմիկոսները՝ Բ. Անանյան (Անանով, 1967–72), Ս. Սազմանյան (1966-ից), Հ. Մարկոսյան (1967–1972), թղթ–անդամները՝ Մ. Սանթրոսյան (1967–72), Շ. Սիմոնյան (1967-ից)։

ՍՍՀՄ ՄԳԱ պրեզիդենտները՝ Վ. Խվոստով (1967–72), Վ. Ստոլետով (1972-ից)։

Գրկ. Каиров И. А., Академия педагогических наук РСФСР, М., 1957.


ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, պլաստիկ արվեստների խնդիրներով զբաղվող գիտաստեղծագործական կենտրոններ հանդիսացող հիմնարկություններ (հաճախ պետական), ինչպես և բարձրագույն (երբեմն՝ մասնավոր) գեղարվեստական դպրոցներ։ XVI դ. Իտալիայում ստեղծած առաջին Ա. գ., սակայն, եղել են արվեստագետների ազատ միավորումներ։ 1648-ին Փարիզում հիմնվել է Գեղանկարչության և քանդակագործության արքայական ակադեմիան։ Փարիզի օրինակով ակադեմիաներ ստեղծվեցին եվրոպական շատ պետությունների արքունիքներին Կից (Վիեննայում՝ 1692-ին, Բեռլինում՝ 1694-ին, Լոնդոնում՝ 1768–ին)։ Ներկայումս Գեղարվեստի ակադեմիաներն Արևմտյան Եվրոպայում աննշան դեր են կատարում գեղարվեստական կյանքի ուղղությունը որոշելիս։ Գրանցից մի քանիսը, օրինակ՝ Փարիզում (Ecole des beaux-arts) և Լոնդոնում, ջանալով պահել իրենց ազդեցությունը, որոշակիորեն թույլ են տալիս նորագույն գեղարվեստական հոսանքների ներթափանցումը։

Ռուսաստանում Գեղարվեստի ակադեմիա հիմնադրվել է 1757-ին, Պետերբուրգում, ըստ. Ի. Շուվալովի նախագծի («Երեք նշանավորագույն գեղարվեստների ակադեմիա»՝ գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության)։ 1764-ին այն վերակազմվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի։ 1918-ին Գեղարվեստի ակադեմիան ժողկոմխորհի դեկրետով արձակվեց և փոխարինվեց այլ ուսումնական հաստատություններով։ 1933-ին Լենինգրադում ստեղծվեց Գեղարվեստի համառուսական ակադեմիա, որը գոյատևեց մինչև 1947-ը։ Նույն տարին կազմակերպվեց Ակադեմիա գեղարվեստի ՍՍՀՄ։

Գրկ. Петров П. Н., Сборник материалов для истории имп. С.-Петербургской Академии художеств за 100 лет ее существования, ч. 1-3, СПБ, 1864-1866; Зотов А. И., Академия художеств СССР, М., 1960; Montaiglon A. de, Procès verbeaux de l'Académie royale de peinture et de sculpture, 1648-1792, P., 1875.


ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, բարձրագույն գիտական հիմնարկություններ ճարտարապետության բնագավառում։ Առաջին Ա. ճ. (ճարտարապետության արքայական ակադեմիա) կազմակերպվել է Ֆրանսիայում, 1671-ին։ 1823-ին Իռլանդիայում (Գուբլինում) հիմնադրվել է Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության Հիբեռնյան արքայական ակադեմիան, 1908-ին Նիդերլանդներում՝ ճարտարապետության ակադեմիան, 1951-ին ԳԴՀ–ում՝ Գերմանական շինարարական ակադեմիան։

1934-ին կազմակերպվել է ՍՍՀՄ ճարտարապետ ու թյան ակադեմիան, որը գոյատևել է մինչև 1956՝ Մոսկվայում։ Ունեցել է 6 գիտահետազոտական ինստիտուտ (Քաղաքաշինության