Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գային կազմակերպությունների անդամ է (1968), ակտիվորեն մասնակցում է միջազգային խոշոր գիտական միջոցառումների։ Աչքի ընկնող գիտական աշխատությունների և հայտնագործությունների համար գիտնականներին խրախուսելու նպատակով՝ ԳԱ ականավոր գիտնականների անվամբ ոսկե մեդալներ ե մրցանակներ է շնորհում։ Բարձրագույն պարգևը Մ. Լոմոնոսովի անվան մեդալն է։ ՍՍՀՄ ԳԱ համաշխարհային գիտության խոշորագույն կենտրոն է։ 1969-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ՍՍՀՄ ԳԱ բաժանմունքները և ինստ–ները գիտական սերտ համագործակցության մեջ են միութենական հանրապետությունների ակադեմիաների, այդ թվում ՀՍՍՀ ԳԱ համապատասխան հիմնարկությունների հետ։

Տարբեր ժամանակներում ՍՍՀՄ ԳԱ անդամ և թդթակից–անդամ են ընտրվել հայ գիտնականներ, ակադեմիկոսներ՝ Հ. Ա. Օրբելի (1935–61), Լ. Ա. Օրբելի (1935–58), Հ. Հ. Մանանդյան (1939–52), Ա. Ի. Ալիխանով (1943–70), Տ. Լ. Կնունյանց (1953-ից), Վ. Հ. Համբարձամյան (1953-ից), Ա. Ա. Արզումանյան (1962–65), Տ. Ա. Խաչատուրով (1966-ից), Ն. Մ. Սիսակյան (1960–66), Ար. Ի. Միկոյան (1968–1970), Մ. Ք. Չայլախյան (1968-ից), Ա. Լ. Թախտաջյան (1972-ից)։ Թղթ–անդամներ՝ Ա. Արծրունի (1895–98), է. Հ. Հասրաթյան (1939-ից), Խ. Ս. Կոշտոյանց (1939–1961), Ա. Ի. Ալիխանյան (1946-ից), Ա. Ա. Ավագյան (1946–67), Ս. Գ. Բարխուդարով (1946-ից), Ս. Ն. Մերգելյան (1953-ից), Ռ. Հ. Ավանեսով (1958-ից), Հ. Ս. Իսակով (1958–67), Ա. Գ. Աղանբեգյան (1964-ից), Ն. Ի. Խիտարով (1964-ից), Ց. Ա. Ստեփանյան (1964-ից), Ն. Ս. Ենիկոլոպով (1966-ից), Ռ. Ս. Համբարձումյան (1966–71), Ք. Ս. Բաղդասարյան, (1968-ից), Ա. Հ. Քարամյան (1970-ից), Բ.Գ. Ռեիզով (1970-էւց), Տ.Մ. Տուրպաև (1972-ից), Յա. Ա. Օսիպյան (1972-ից)։

ԳԱ պրեզիդենտները՝ Լ. Բլյուեմենտրոստ (1725–33), Գ. Կեյգերլինգ (1733–հուլիս–դեկտեմբեր), Ի. Կորֆ (1734–40), Կ. Բրևերն (1740–41), 1741– 1746-ին պրեզիդենտ չի եղել, Կ. Ռազումովսկի (1746–98), Ա. Նիկոլաի (1798–1803), Ն. Նովոսիլցով (1803–10), 1810–1818-ին պրեզիդենտ չի եղել, Ս. Ուվարով (1818–55), Դ. Բլուզով (1855–64), Ֆ. Լիակե (1864–82), Դ. Տոլստոյ (1882–1889), Կ. Ռոմանով (1889–1915), 1916–1917-ին պրեզիդենտ չի եղել, Ա. Կարպինսկի (1917–36), Վ. Կոմարով (1936–1945), Ս. Վավիլով (1945–51), Ա. Նեսմեյանով (1951–61), Մ. Կելգիշ (1961-ից)։

Գրկ. История Академии наук СССР, в 3тт., т. 1-2, М.-Л., 1958-64; 220 лет Академии наук СССР, М.-Л., 1945; Несмеянов А. Н., 40 лет советской науки «Вестник АН СССР», 1957 № 11; Келдыш М. В., Советская наука и строительство коммунизма, там же, 1961, № 7; Его же Великая Октябрьская социалистическая революция и научный прогресс «Вестник АН СССР», 1967, № 11; Топчиев А. В., Строительство коммунизма и наука, М., 1957; Князев Г. А, Кольцов А. В., Краткий очерк истории Академии наук СССР, 2 изд, М.-Л., 1957.

ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ, Վրացական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ հիմնադրվել է 1941-ին, ՍՍՀՄ ԳԱ վրացական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Թբիլիսիում։ Ակադեմիայի կազմում կան 64 իսկական անդամ և 47 թղթակից–անդամ (1970)։ Ա. Գ. Վրացական ՍՍՀ ունի 6 բաժանմունք (մաթեմատիկայի և ֆիզիկայի, Երկրի մասին գիտությունների, կիրառական մեխանիկայի և կառավարման պրոցեսների, քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի, կենսաբանության, հասարակական գիտությունների), 31 ԳՀԻ, Աբասթումանի աստղադիտարան և կենտրոնական գիտական գրադարան (1725 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Վրացական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հաղորդումներ» (վրացերեն և ռուսերեն, 1941-ից), «Մացնե» («Բանբեր», 1960-ից) գիտական ամսագիրը, «Մեցնիերեբա դա տեխնիկա» («Գիտություն և տեխնիկա», 1949-ից) գիտա–հանրամատչելի ամսագիրը, մենագրություններ, ժողովածուներ, գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական աշխատություններ։ Հրատարակության է պատրաստում Վրացական սովետական հանրագիտարանը։

Վրացական ՍԱՀ ԳԱ պրեզիդենտները՝ Ն. Մուսխելիշվիլի (1941–72), Ի. Վեկուա (1972-ից)։

Գրկ. Академия наук Груз. ССР к 50-летию Октября, Тб., 1968


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՋԻԿԱԿԱՆ ՍՍՀ, Տաջիկական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1951-ին, ՍՍՀՄ ԳԱ տաջիկական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Դուշանբեում։ Ակադեմիայի կազմում կան 1 պատվավոր ակադեմիկոս, 21 ակադեմիկոս և 19 թդթակից–անդամ (1971)։ Ակադեմիան ունի 3 բաժանմունք (ֆիզիկամաթեմատիկական և երկրաբանա–քիմիական գիտությունների, կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների), 12 ԳՀԻ, ինչպես նաև մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, Կենտրոնական գիտական գրադարան (705 հզ. կտոր գիրք, 1969)։ Ակադեմիան հրատարակում է «Զեկույցներ» (1951-ից), «Տեղեկագիր» (երեք բաժանմունքների, 1960-ից, տաջիկերեն և ռուսերեն), ամսագրեր, գիտական աշխատություններ, Տաջիկական սովետական հանրագիտարանը։

Տաջիկական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Ս. Այնի (1951-54), Ս. Ումարով (1954–1964), Մ. Ասիմով (1965-ից)։

Գրկ. Умаров С. У., Расцвет науки в Таджикистане [Сталинабад], 1960; Раджабов З., Наука Советского Таджикистана, Душанбе, 1968.


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՍՍՀ, Ուզբեկական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1943-ին, ՍՍՀՄ ԳԱ ուզբեկական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Տաշքենդում։ Ակադեմիայի կազմում կան 2 պատվավոր ակադեմիկոս, 46 ակադեմիկոս և 55 թղթակից–անդամ (1971)։ Ակադեմիան ունի 5 բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների, Երկրի մասին գիտությունների, փիլիսոփայական, տնտեսագիտական և իրավաբանական գիտությունների, քիմիա–տեխնոլոգիական և կենսաբանական գիտությունների, պատմության, լեզվաբանության և գրականագիտության), Կարակալպակյան մասնաճյուղ, 28 ԳՀԻ և հիմնարկ, հանրապետության արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհուրդ, հիմնակազմ գրադարան (1750 հզ. կտոր գիրք, 1968), «Ֆան» հրատարակչություն։ Հրատարակում է «Տեղեկագիր» 2 մատենաշարով (1940-ից), 11 ամսագիր, տպագրության է պատրաստում Ուզբեկական սովետական հանրագիտարանը։

Ուզբեկական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Տ. Կարի–Նիյազով (1943–47), Տ. Սարիմսակով (1947–52), Տ. Զահիդով (1952–1956), Խ. Աբդուլաև (1956–62), Ու. Արիֆով (1962–66), Ա. Սադիկով (1966-ից)։


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍՍՀ, Ուկրաինական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1919–ին։Նախագահությունը և գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը գտնվում են Կիևում։ Ակադեմիայի կազմում կան 113 ակադեմիկոս և 162 թղթակից–անդամ (1971)։ Ակադեմիան ունի 10 բաժանմունք (մաթեմատիկայի, մեխանիկայի և կիբեռնետիկայի, ֆիզիկայի, նյութագիտության ֆիզիկա–տեխնիկական պրոբլեմների, Երկրի և Տիեզերքի մասին գիտությունների, քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի, ընդհանուր Կենսաբանության, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի և ֆիզիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության, փիլիսոփայության և իրավունքի, լեզվի, գրականության և արվեստագիտության), 47 ԳՀԻ, մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, ՈՒՍՍՀ–ի արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհուրդ, Ուկրաինական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Կենտրոնական գիտական գրադարան (ավելի քան 7 մլն. կտոր գիրք, 1968)։ Կիևից բացի գիտական հիմնարկներ կան նաև Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Դոնեցկում, Լվովում, Օդեսայում, Սևաստոպոլում, Պոլտավայում և այլուր։ ՈՒՍՍՀ ԳԱ հետազոտություններ է կատարում ժամանակակից գիտության բոլոր հիմնական բնագավառներում։

«Նաուկովա դումկա» ակադեմիական հրատարակչությունը տարեկան լույս է ընծայում 700-ից ավելի գիտական աշխատություններ։ Հրատարակում է «ՈՒՍՍՀ ԳԱ զեկույցներ» (1939-ից), գիտական 24 ամսագիր՝ «կիբեռնետիկա» (1965-ից), «Ավտոմատ զոդում» (1948-ից), «Ուկրաինական պատմական ամսագիր» (1957-ից), «Սովետական իրավունք» (1958-ից), «ժողովրդական բանահյուսություն և ազգագրություն» (1957-ից) ևն։ 1969-ին ՈՒՍՍՀ ԳԱ պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՈՒՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Վ. Վերնադսկի (1919–22), Վ. Լիպսկի (1922–1928), Դ. Զոբոլոտնի (1928–30), Ա. Բոգոմոլեց (1930–46), Ա. Պալադին (1946–1962), Բ. Պատոն (1962-ից)։

Գրկ. Академия наук Украинской ССР в кн.: Украинская Социалистическая Республика, Киев, 1967.