Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տորների ստեղծագործություններում և բազմաձայն ժող. երաժշտության մեջ գործածվում են այլ կաոուցվածքի, օր. քվարտաներով, քվինտաներով, սեկունդսւներով դասավորվող հնչյուններից կազմըված Ա–ներ։ 2. Երաժշտական լարավոր գործիքի (կիթառ, ջութակ են) լարերի հավաքածուն։


ԱԿՈՐԴԵՈՆ (ֆրանս. accordéon), 1. ձախ ձեռքի պատրաստի ակորդներով օդհունչ լեզվակավոր գործիքների ընդհանուր անվանումը (տես Հարմոն)։ Առաջին անգամ պատենտը տրվել է Ֆրիդրիխ Դուշմանին (1822, Բեռլին), Ա. անունով՝ Սիրիլ Դեմիանին (1829, Վիեննա)։ 1910-ական թթ. սկսեցին Ա. կոչել միայն քրոմատիկ հնչյունաշար ունեցող հարմոնները։ 2. Ռուսաստանում հաճախ Ա. են անվանում նաև աջ ձեռքի համար դաշնամուրային տիպի ստեղնաշարով բայանը։


ԱԿՍԱԿՈՎ Սերգեյ Տիմոֆեևիչ (1791–1859), ռուս գրող։ Ծնվել է սեպտեմբերի 20 (հոկտ. 2)–ին, Ուֆայում։ Առաջին իսկ պատմվածքներում Ա. իրեն դրսևորել է որպես ռուս, բնության հմուտ գիտակ և նուրբ երգիչ։ «Ընտանեկան ժամանակագրություն» (1856), «Բսւգրով թոռան մանկական տարիները» (1858) ինքնակենսագրական երկերում նկարագրել է կալվածատիրական Ռուսաստանի բարքերը։ Մահացել է ապրիլի 30 (մայիսի 12)–ին, Մոսկվայում։

Երկ. Собр. соч., т. 1-5, М., 1966

Գրկ. Машинский С. И., С. Т. Аксаков, М., 1961.


ԱԿՎԵԻՍՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում՝ Բայազետի գավառում։ XX դ. սկզբին ուներ 123 տուն հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Կար ուսումնարան և եկեղեցի։ Բնակիչների մի մասն Արևելյան Հայաստան է գաղթել դեռևս 1829–30-ին, մյուսը՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասն էլ զոհ է գնացել Մեծ եղեռնին։


«ԱԿՏԻ ԿԱՎԿԱԶՍԿՈՅ ԱՐԻԵՈԳՐԱՖԻՉԵՍԿՈՅ ԿՈՄԻՍՍԻԻ» [«Акты Кавказской Археографической комиссии» (АКАК) – «Կովկասյան հնագրական հանձնաժողովի ակտեր»], Կովկասի փոխարքայության գլխավոր վարչության արխիվային փաստաթղթերի և վավերագրերի հավաքածու։ Լույս է տեսել 12 հատորով (VI հատորը՝ 2 մասից) Թիֆլիսում, 1866– 1904-ին։ Ընդգրկում են ռուսերեն, մասամբ՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն և թաթարերեն զեկուցագրեր, հաշվետվություններ, գրագրություններ, ռազմական գործողությունների օրագրեր ևն, որոնք վերաբերում են XIV–XIX դդ.։ Նյութերի հիմնական բովանդակությունը 1762– 1862-ի փաստաթղթերն են։ Օտարալեզու վավերագրերի թարգմանությունը տրված է ռուսերեն։ Կարևոր նյութեր է պարունակում Կովկասը և Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու, կովկասյան ժողովուրդների պատմության, ռուս–պարսկական, ռուս–թուրքական և Ղրիմի պատերազմների, լեռնականների մղած ազատագրական պայքարի, գյուղացիական շարժումների և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև արժեքավոր նյութեր՝ Արևելյան Հայաստանի, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող սահմանամերձ հայկ. շրջանների պատմության, վարչական վիճակի, ժողովրդի կացության, լեռնարդյունաբերության զարգացման, հայ եկեղեցու, պարսկահայերի և արևմտահայերի վերաբնակեցման, ազատագրական շարժման մասին։ Հավաքածուի հրատարակության նպատակն էր հիմնավորել ցարիզմի գաղութային քաղաքականությունը Կովկասում, որ երևում է նյութերի ընտրությունից (հիմնականում ներկայացված են ռազմական պատմության աղբյուրները, փոքրաթիվ են սոցիալ–տնտեսական վիճակը պատկերող փաստաթղթերը) և դասակարգումից (հատորները կազմված են ըստ Կովկասի կառավարչապետերի և փոխարքաների կառավարչության ժամանակաշրջանների)։ Հնագրական առումով հավաքածուն ունի թերություններ. կան սխալ ընթերցումներ, վերնագրերը հաճախ չեն արտացոլում վավերագրերի բովանդակությունը են։ Այնուամենայնիվ, վավերագրերի այս ժողովածուն նրանում զետեղված նյութերի բնագրերի մի մասի կորստյան պատճառով մնում է որպես արժեքավոր սկզբնաղբյուր։ Վ. Դիլոյան


ԱԿՏԻՆԻԱՆԵՐ (Actiniaria), աղեխորշավորների տիպի, վեցճառագայթավոր կորալների ենթադասի ծովային կենդանիներ։ Մեծ մասամբ մենակյաց են, երբեմն հանդիպում են գաղութներով ու վարում նստակյաց կյանք, հաճախ համակեցության մեջ մտնում ճգնավոր խեցգետնի հետ։ Մարմինը երկշերտ է։ Գունավորումը՝ վառ, խայտաբղետ։ Սնվում են ջրային կենդանիներով։ Գիշատիչ են, որսը հափշտակում են բերանի շուրջը գտնվող շոշափուկներով, որոնք ունեն թունավոր խայթիչ բջիջներ։ Բաժանասեռ են, բազմանում են սեռական, երբեմն՝ անսեռ ճանապարհով։ Ա. տարածված են հիմնականում արևադարձային ե մերձարևադարձային շրջաններում։ Ա. Մինասյան


ԱԿՏԻՆԻԴՆԵՐ, ակտինոիդներ (<ակտինիում + հուն. έιδος – տեսակ), տարրերի պարբերական համակարգի VII պարբերության III խմբում ակտինիումից հետո տեղավորված ռադիոակտիվ տարրերի ընտանիք։ Ա. քիմ. հատկություններով նման են իրար, քանի որ մի տարրից մյուսին անցնելիս էլեկտրոնները լրացնում են ոչ թե վերջին՝ յոթերորդ, այլ հինգերորդ էլեկտրոնային թաղանթը։ Թորիում–լոուրենցիում շարքում էլեկտրոններն աստիճանաբար զբաղեցնում են 5 f էներգետիկ մակարդակը, ուր կարող է տեղավորվել 14 էլեկտրոն։ Այդ պատճառով Ա., լանթանիդների (որոնց մոտ լրացվում է 4 f մակարդակը) նման, թվով 14 ևն։ Ուրանին հաջորդող Ա. ստացվել են արհեստականորեն և կոչվում են տրանսուրանային տարրեր։ Բնության մեջ հանդիպում են թորիում, պրոտակտինիում, ուրան (չնչին քանակներով նաև նեպտունիում, պլուտոնիում)։ Առայժմ կիրառվում են միայն ուրանը, թորիումը և պլուտոնիումը՝ որպես միջուկային վառելանյութեր ե ատոմային պայթուցիկ նյութեր (տես Միջուկային էներգետիկաԴ. Գայբակյան


ԱԿՏԻՆԻՈՒՄ (Actinum, <հուն. άχτιυοίς – ճառագայթող), Ac, տարրերի պարբերական համակարգի III խմբի ռադիոակտիվ քիմիական տարր, կարգահամարը՝ 89։ Էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ թաղանթները լրացված են։ Հայտնի են Ա–ի 221–230 զանգվածի թվով 10 ռադիոակտիվ իզոտոպները՝ որոնցից ամենակայունը է (T½ = 21,8 տարի)։ և (T½ = 6,13 ժամ) բնական ռադիոակտիվ ընտանիքների (համապատասխանաբար՝ ակտինիումի և թորիումի) անդամներ են։ ճառագայթում է β (98,8%) և α (1,2%) մասնիկներ։ Ա. հայտնաբերել է ֆրանս. ֆիզիկոս Ա. Դեբյերնը, 1899-ին՝ ուրանի հանքի վերամշակումից առաջացած թափոններում։ Ուրանի հանքի 1 տ պարունակում է մոտ 0,15 մգ Ա.։ Ա. կազմում է Երկրի կեղևի զանգվածի 6·10–10%։ Արծաթագույն մետաղ է, հալմս։ն ջերմաստիճանը՝ 1050±50°C։ Քիմ. հատկություններով նման է լանթանին, հիմնային հատկություններով գերազանցում է նրան: Միացություններում եռարժեք է։ Ռեակցունակ է, օդում հեշտ օքսիդանում է, լուծվում է թթուներում, Ա–ի հիդրօքսիդը, ֆոսֆատը, կարբոնատը, ֆտորիդը ջրում չեն լուծվում։ Աղերի մեծ մասն սպիտակ է, լուծույթներում՝ անգույն։ Ա. ստանում են ուրանի հանքի թափուկներից, իոնափոխանակման և էքստրակցիայի միջոցով կամ արհեստականորեն՝ ռադիումը նեյտրոններով ռմբակոծելով։ Ա. տեսակարար բարձր α–ակտիվություն ունեցող ռադրոակտիվ թույն է։ Դ. Գայբակյան


ԱԿՏԻՆՈ… (<հուն. άκτίς, սեռ. հոլ. άκτίνος – ճառագայթ), բարդ բառերի սկզբնամաս, որը ցույց է տալիս կապը ճառագայթների, ճառագայթման և ճառագայթային Էներգիայի հետ (օր. ակտրնոմետրիա, ակտինոմիցետներ)։


ԱԿՏԻՆՈ ՄԵՏՐԻՍ (ակտինո… + …մետրիա), գեոֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ճառագայթումը (ռադիացիա), նրա փոխակերպումները և տեղափոխությունը մթնոլորտում, հիդրոսֆերայում և Երկրի մակերևույթին։ Նեղ իմաստով Ա. Երկրի ճառագայթման չափման մեթոդների ամբողջությունն է օդերևութաբանության մեջ։ Ա–ի հիմնական խնդիրն է՝ արեգակնային ուղիղ, ցրված ու անդրադարձվող ճառագայթման, ինչպես նաև Երկրի մակերևույթի ու մթնոլորտի երկարալիք ճառագայթման, մթնոլորտի ճառագայթման հաշվեկշռի քանակական և որակական ուսումնասիրությունը, ճառագայթային էներգիայի փոխակերպումների չափման սարքերի և մեթոդների մշակումը։ Ակտինոմետրիական ուսումնասիրությունները կատարվում են տեսական հաշվարկների և սարքերի (ակտինոգրաֆ, ակտինոմետր ևն) միջոցով։ Ակտինոմետրիական հետազոտությունների արդյունքները օգտագործվում են գյուղատնտևսության, արդյունաբերության, բժշկության, կուրորտագիտության ե այլ բնագավառներում։ Երկրի արհեստական արբանյակների արձակումից հետո Ա–ի հետազոտական հնարավորությունները ընդլայնվեցին։ Ռ. Քարտաշյան