Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նեն 6600 հա–ի։ Հողային ֆոնդը 60,8 հզ. հա է (1972), որի 50% է պիտանի գյուղատնտեսության համար։ Ունի 18 հզ. հա բնական խոտհարքներ ու արոտավայրեր, 13,6 հզ. հա վարելահողեր։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնատու անասնապահությունն է, հվ. մասերում նաև երկրագործությունը։ 1972-ին շրջանում կար 22,4 հզ. գլուխ խոշոր և 77,3 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն։ Անասնապահությունը տալիս է շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 2/3-ից ավելին։ Երկրագործության մեջ գերակշռում է հացահատիկային ե կերային կուլտուրաների մշակությունը։ Հացահատիկի ցանքային տարածությունը 4,7 հզ. հա է։ Մշակվում են ցորեն (հվ. մասերում) ե գարի (հս. բարձրադիր մասերում), ինչպես նաև շաքարի ճակնդեղ և ծխախոտ։ Համեմատաբար թույլ են զարգացած խոզաբուծությունը, թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը։ Բնական–հումքային ռեսուրսների բացակայության պատճառով Ա. շ–ում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան։ Գլխավոր ճյուղը յուղի–պանրի արտադրությունն է, որը տալիս է արդյունաբերության համախառն արտադրանքի 95% (մոտ 1548 հզ. ռ.)։ Արտադրվում է շվեյցարական պանիր, որի մեծ մասն արտահանվում է։ Հիմնական ձեռնարկություններից են Ամասիայի, Շուրաբադի պանրագործարանները, ձկնաբուծական գործարանը են։ Երկաթուղին անցնում է շրջանի տերիտորիայից 10–30 կմ հեռավորության վրա։ Հաղորդակցությունը շրջկենտրոնի ե Լենինականի միջև կատարվում է Լենինական–Ամասիա–Շուրաբադ խճուղով։ Ամասիա–Ցողամարգ խճուղով (8 կմ) Ա. շ. կապվում է Լենինական–Ստեփանավան–Թբիլիսի խճուղու հետ։ Ունի 36 կմ հանրապետական ենթակայության և 117.3 կմ տեղական ճանապարհներ։ Բոլոր բնակավայրերը ավտոմոբիլային տրանսպորտով կապված են շրջկենտրոնի և Լենինականի հետ, ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից։ 7 բնակավայրում կան կապի բաժանմունքներ։

Առողջապահությունը։ Ա. շ–ում կա 3 հիվանդանոց (Ամասիա, Գյուլլիբուլաղ, Թափաքյոյ)՝ 125 մահճակալով, 18 բուժական–մանկաբարձական կետ, 17 բժիշկ, 84 միջին բուժաշխատող։ Ամասիայի շրջանային հիվանդանոցին կից գործում է շտապբուժօգնության կայանը։ Բնակչությանը բուժական օգնություն են ցույց տալիս նաև Լենինականի առողջապահական հիմնարկները։

Մշակույթը։ 1972/73 ուսումնական տարում շրջանում գործել է 26 հանրակրթական դպրոց, որոնցից 9 միջնակարգ, 20 ութամյա և տարրական (6217 աշակերտ, 433 ուսուցիչ, որից բարձրագույն կրթությամբ՝ 178)։ Շրջանն ունի 28 գրադարան (150 հզ. կտոր գիրք), 26 մշակույթի տուն և ակումբ։ 7 բնակավայր ունեն կինո։ Լույս է տեսնում «Աշխատանք» շրջանային թերթը։

Պատկերազարդումը տես աղ. IX, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

Ամասիայի շրջանի բնակավայրերը

Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ագիզբեկով գյուղ 222 1467
Ամասիա քտա 555 2786
Բալըխլի գյուղ 66 402
Բայթար գյուղ 58 187
Բանդիվան գյուղ 61 334
Գյոլլի գյուղ 130 681
Գյուլլիբուլաղ գյուղ 395 2459
Գյուլլիջա գյուղ 162 818
Դուզքենդ գյուղ 100 516
Ենի–յոլ գյուղ 174 1072
էլլար գյուղ 64 292
Թափաքյոյ գյուղ 107 772
Իբիշ գյուղ 68 382
Իլլի գյուղ 82 410
Կուգիքենդ գյուղ 147 865
Ղարաբուլաղ գյուղ 46 215
Ղոնջալի գյուղ 51 265
Մաղարաջուղ գյուղ 157 860
Մեղրաշատ գյուղ 66 330
Շուրաբադ գյուղ 38 219
Չախմախ գյուղ 39 197
Չայբասար գյուղ 87 501
Չիվինլի գյուղ 86 521
Ջրաձոր գյուղ 61 343
Օքսյուզ գյուղ 45 241
Օխչօղլի գյուղ 241 1412

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։ Ռ. Հովեսյան, Մ. Բայրամով

ԱՄԱՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Ալաշկերտի (պատմ. Բագրևանդ) գավառում, Արածանի գետի վերին ավազանում, Կալո և Ախտե վտակների միջև։ 1890-ական թթ. ուներ 113 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ:

Ա–ից հս., ձորակի եզրին, գտնվում էր Նորելուկ անունով ուռենու ծառաստանը, որն ուխտատեղի էր (ենթադրվում է, որ ծառաստանի պաշտամունքը Բագրևանդում մնացել էր հեթանոսական ժամանակներից, երբ հայերի մոտ տարածված էր անտառապաշտությունը):

Ա–ից մոտ 5 կմ հս., լեռան գագաթին էր Ամատա բերդը։ Ա–ից հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Գրկ. Հայկունի Ա., Բագրեանդ, ջրաբաշխ գավառ, մասն 1, Վաղ–պատ, 1894, էջ 129-33։


ԱՄԱՏԻ (Amati), աղեղնավոր նվագարաններ պատրաստող իտալացի վարպետների ընտանիք Կրեմոնա քաղաքում (Հս. Իտալիա)։ Անդրեա Ա. (մոտ 1520 - մոտ 1580) ջութակի դասական տիպի ստեղծողներից մեկն է։ Նրա որդիները՝ Անտոնիո Ա. (1540–1630-ից հետո) և Ջիրոլամո (Հերոնիմոս) Ա. (1561–1630)։ Վերջինիս որդին՝ Նիկոլո Ա. (1596–1684), ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր և Ա. Գվառներիի ու Ա. Ստրադիվարիի ուսուցիչը. նրա որդին էր Ջիրոլամո 2-րդ Ա. (1649–1740)։ Ա–ների ջութակները և թավջութակները կամերային տիպի համերգային լսվագույն երաժշտական գործիքներից են, աչքի են ընկնում ձևի նրբությամբ, գեղեցիկ տեմբրով և հնչեղ ձայնով։


ԱՄԱՏՈՒՆԻ Անդրեյ Ցոլակի (ծն. 1928), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան։ ֆիզմաթ, գիտությունների դոկտոր (1972)։ Ծնվել է հունվարի 10-ին, Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1950)։ 1965–73-ին ՍՍՀՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի դիրեկտորի առաջին տեղակալն էր, իսկ 1973-ից՝ դիրեկտորը։ Ա–ի առաջին աշխատանքները վերաբերում են անտիֆերոմագնիսականության քվանտային տեսության պրոբլեմներին։ Մասնակցել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ֆիզիկական սկզբունքների մշակմանը։ Հետազոտել է անցումային ճառագայթման որոշ հատկություններ (անցումային ճառագայթումը երկու միջավայրերի ընդհանուր սահմանում, անցումային ճառագայթումը միջավայրի տարածական դիսպերսիայի դեպքում ևն)։ 1963-ից զբաղվում է տարրական մասնիկների տեսության տարբեր հարցերով։ Կոմպլեքս մոմենտների տեսությամբ հաշվել է մեզոնների ֆոտոծնումը (վեկտորական՝ ρ, μ, φ և պսևդոսկալյար՝ k+, k°), տարրական մասնիկների ոչ գծային խնդիրներ լուծելու համար կիրառել ֆունկցիոնալ անալիզի մեթոդներ։ Մասնակցել է Նոր Ամբերդի միջազգային փորձարարական և տեսական ֆիզիկայի դպրոցի կազմակերպմանը, այդ դպրոցում կարդացած զեկուցումների խմբագրմանն ու հրատարակմանը։ 1950-ից տեսական ֆիզիկա է դասավանդում Երևանի պետական համալսարանում։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։


ԱՄԱՏՈՒՆԻ Աշոտ Հաբեթի (ծն. 1923), սովետական բանակի գնդապետ, Սովետական Միության հերոս (27.2.1945)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է դեկտեմբերի 23-ին, Լենինականում։ Հայրենական պատերազմի տարիներին մասնակցել է Ստալինգրադի պաշտպանությանը, Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի օպերացիային։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է Լեհաստանի Սոխաչև, Լյուբան, Ինովրոցլավ քաղաքների ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Եղել է տանկային դասակի, ապա վաշտի հրամանատար։ Այժմ ծառայում է սովետական բանակում։


ԱՄԱՏՈՒՆԻ Սահակ Գևորգի (Բաղդասար Բաղդասարյան, 1856–1917), բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ,վարդապետ։ Ծնվել է Օշականում։ Երկար տարիներ թղթակցել է «Արարատ» ամսագրին, տպագրել թարգմանություններ, բանաստեղծություններ և ընդարձակ հոդվածաշար՝ շարականների մասին։ 1911-ին հրատարակել է «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը՝ ամփոփելով այդտեղ բազմաթիվ ձեռագրերից Իր ԻԱԿ քաղած շարականները։ Ա.առանձնապես հայտնի է «Հայոց բառ ու բան» (1912, Վաղ–պատ) մեծարժեք գավա–