վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ։
Ա–ի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին՝ 1026-ին։ Դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով, տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արլ. ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։ Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հվ. ճակատից: Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ (ներսում, հս. պատի վրա)։
Դղյակից հարավ, արլ. պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X–XI դդ.), որը թաղածածկ քարե շենք է՝ փոքրիկ հանդերձարանով, համե–
Նկարում` Ամբերդի գլխավոր հատակագիծը; 1. Դղյակը։ 2. Ջրամբար։ 3. Դղյակի մուտքը։ 4. Բերդամիջի ջրամբարը։ 5. Մատուռը։ 6. Բաղնիք։ 7. Եկեղեցին։ 8. Հյուսիսային մուտքը։ 9. Հյուսիս–արևմտյան մուտքը։ 10. Պատերի Ա այլ շինությունների մնացորդներ ամրոցի ներսում։
Նկարում` Ամբերդի դղյակ–ամրոցը (1026)։ Ձախից՝ տեսքը և եկեղեցին հյուսիսից։ Աջից՝ պատերը հյուսիս–արեմուտքից։