Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վահե Վահյան կական գործիչ, մանկավարժ։ Ականա– տես է եղել Մեծ եղեռնին։ Մովորել է Այն– թապի և Հալեպի վարժարաններում։ 1930-ին ինժեների մասնագիտությամբ ավարտել է Բեյրութի համալսարանը, դասավանդել Բեյրութի մերձակայքում գտնվող Բրումանայի անգլ․ վարժարա– նում և հայկ․ տարբեր կրթօջախներում։ 1965-ից պաշտոնավարում է Բեյրութի Երվանդ Հյուսիսյան հայագիտ, հիմնար– կում ։Վ․ Վ․ 1930-ից՝ Մարգիս Մեհյան, Մ․ Հ․ Հարգվարթյան, 1933-ից՝ Վ„ Վ․ գրական անուններով աշխատակցել է «Անահիտ», «Զվարթնոց», «Արագած» և սփյուռքահայ այլ պարբերականների։ 1946-ին Բեյրու– թում հիմնել և գլխավորել է <Մսի> ամսա– գիրն ու համանուն հրատարակչությունը։ Առաջին՝ «Արև–անձրև» (1933) ժողովա– ծուի բանաստեղծություններում արտա– հայտվել են թախծոտ, վերացական տրա– մադրություններ, «․․․արյունի ու կրակի ճամփաներեն ոտաբոբիկ անցած» բանաս– տեղծի հոգեկան վերապրումներ։ Հայրե– նական մեծ պատերազմից հետո սփյուռք– Սովետական Հայաստան կապերի վերա– հաստատումը ոգևորել է նրան, գրել է բանաստեղծություններ, երագելով «ճեր– մակ տուն՝ Հրազդանի զմրուխտ ափին» («Ոսկի կամուրջ», 1946, ժող․)։ Սովետա– կան Հայաստանից ստացած տպավորու– թյունների արդյունք է «Հարալեզներու հաշտությունը» (1953) ուղեգրությունը։ «Մատյան սիրո և մորմոքի» (1968) և «Հուշարձան Վահրամիս» (1977) ժողո– վածուների բանաստեղծություններում, որոնց լեզուն ժամանակակից արևմտահա– յերենի ուշագրավ արտահայտություննե– րից է, Վ․ Վ․ արտացոլել է մարդ–անհատի հոգեկան տվայտանքներն ու խոհերը։ Լույս է ընծայել գրաքննադատական հոդ– վածների ժողովածու («Բերքահավաք», 1978), որտեղ անդրադարձել է նաև հայ սովետական գրողների ստեղծագործու– թյուններին։ 1983-ին Երևանում նշվել է Վ․ Վ–ի ծննդյան 75-ամյակը։ Մանկավար– ժական գործունեության համար պարգե– վատրվել է ՀՍՍՀ լուսավորության մի– նիստրության Մեսրոպ Մաշտոցի անվ․ մրցանակով։ Երկ․ Ոսկի կամուրջ, Ե․, 1958։ Մատյան սի– րո և մորմոքի, Ե․, 1971։ Գ․ Գույոսէջյան

ՎԱՀՐԱՄ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դարի հայ քարգործ վարպետ։ Պահպան– վել է նրա մի խաչքարը (1281), որը գտնը– վում է Դսեղ գյուղի գերեզմանատունը։ Խաչքարը պատվանդանի վրա է, ճակա– տին, քիվը կազմող առանձին քարի վրա, քանդակված է Հիսուսի պատկերը՝ նստած, աջ ձեռքը բարձրացրած, ձախ ձեռքին՝ մագաղաթ։ Կենտրոնում խաչելությունն է՝ մի կողմում Հովհաննեսի, Նիկադիմոսի, մյուսում՝ Աստվածածնի և Հովսեվփ պատ– կերներով։ Պատվանդանի ընդարձակ ար– ձանագրությունում նշված են պատվիրա– տուների անունները, ապա ե՝ կազմողի ստորագրությունն է; Վ–ի կազմած խաչ– քարը եզակի է իր հարուստ պատկերա– քանդակներով և կառուցվածքային ինք– նատիպությամբ։ Վահրամ․ Խաչքար (1281, Դսեղ) Գրկ․ Բ ա ր խ ու դ արյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՎԱՀՐԱՄ V Գ ո ռ, Վոամ, Բահրամ (ծն․ թ․ անհտ․–439), Իրանի շահ 420/ /421-ից։ Սասանյանների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Հագկերտ 1-ին։ 421 – 422-ին անհաջող պատերազմել է Բյու– զանդիայի դեմ։ Հայաստանի պարսկ․ մասում թագավոր է նշանակել Վռամշա– պուհի որդի Արտաշեսին (տես Արաա– շես Գ), սակայն, օգտվելով Հայոց արքա– յի և հայ նախարարների գժտությունից, գահընկեց է արել (428) նրան, որով Հա– յաստանում վերացել է Արշակունիների տիրապետությունը և հայկ․ պետականու– թյունը։ Գրկ․ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։

ՎԱՀՐԱՄ ՉՈՒՐԻՆ, Վահրամ Միհ– րևանդակ, Բահրամ Չուբին (ծն․ թ․ անհտ․– մոտ 592), պարսիկ զո– րահրամանատար, Իրանի շահ 590– 591-ին։ 589 կամ 590-ին խորասանում պարտության է մատնել Իրան ներխուժած թյուրքերին։ Պատերազմել է Բյուզանդիա– յի դեմ։ Արտահայտելով զինվ․ բարձր ավագանու շահերը, 589 կամ 590-ին ապըս– տամբել է մանր ազնվականության և առևտրականների վրա հենվող Որմիզդ IV-ի դեմ, սպանել նրան, գերեւ թագա– ժառանգին (ապագա շահ հոսրով II Ափար– վեզին), իրեն հռչակել «արքայից արքա»։ Խռսրովն օգնություն է խնդրել բյուզ․ կայսր Մավրիկիոսից (Մորիկ)։ Զորավար Մուշեղ Մամիկոնյանը բյուզ․ և հայկ․ զորքերով ճնշել է Վ․ Չ–ի ապստամբու– թյունը։ Վ․ Չ․ փախել է թյուրք, խաքանի մոտ, սակայն շուտով սպանվել է։ Գրկ․ Ս և բ և ո ս, Պատմութիւն, Ե․, 1979։ Пигулевская Н․ В․, Византия и Иран на рубеже VI и VII вв․, М․–Л․, 1946․

ՎԱՀՐԱՄ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․– 1045), ռազմ, և պետ․ գործիչ։ Պակավու– նիների իշխանական տոհմից։ Իշխան Գրիգոր Համզեի և Շուշանի որդին։ Բագ– րատունյաց Հայաստանի արքունիքում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է Հայոց իշխանաց իշխան (980-ական թթ․ մինչև 1020-ական թթ․)» այնուհետև՝ Հա– յոց սպարապետ։ Ատրպատականի ամի– րա Մամլանի դեմ հայ–վրաց․ միացյալ ուժերի պայքարում գլխավորել է հայոց զորքերը (տես Ծումբի ճա կաաամարա 998)։ Պետ․ ծառայության դիմաց Բագրա– տունի թագավորներից տիրույթներ է ըս– տացել Շիրակում, Արագածոտնում, կա– ռուցել Մարմաշենի գլխ․ եկեղեցին (988– 1029) և Ամբերդի եկեղեցին (1026)։ Վա– րել է Բագրատունյաց կենտր․ իշխանու– թյան ամրապնդման և ավատատիր․ խռո– վությունների ճնշման քաղաքականու– թյուն։ Հայոց Հովհաննես–Սմբատ թագա– վորի մահից (1041) հետո մերժել է Վեսա Մարգս ի գահակալական հավակնություն– ները և օժանդակել Գագիկ A-ի գահ բարձ– րանալուն։ Փորձել է խոչընդոտել վերջի– նիս այցը Կոստանդնուպոլիս, հասկանա– լով, որ բյուզ․ արքունիքը դավադրություն է նյութում Հայոց արքայի դեմ։ Ըստ Արիս– տակես Լաստիվերցու, Հայոց բանակը՝ Վ․ Պ–ու գլխավորությամբ, Անիի մատույց– ներում չորս անգամ ետ է մղել այն նվա– ճել փորձող բյուզ․ բանակը։ Անին Բյու– զանդիային անցնելուց (1045) հետո Վ․ Պ․ մասնակցել է կատապան Միքայել Իասի– տեսի՝ Դվինի ամիրա Աբու–լ–Ասվարի դեմ կազմակերպած արշավանքին և Գրիգոր որդու հետ գոհվեէ մարտի ժամանակ։ Թաղված է Մարմաշենի վանքում։ Գրկ․ Արիստակես Լաստիվնր– ց ի, Պատմություն, Ե․, 1971։ Մատթեոս քԱոհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Լ և Ո, Երկ․, հ․ 2, Ե․, 1967։ Ռ․ Մաթևոսյան

ՎԱՀՐԱՄ ՊԱՀԼԱՎՈհՆԻ, Բ ա հ ր ա մ ա լ Ար ման ի (ծն․ թ․ անհտ․–1140/41), հայազգի պետ․ գործիչ Եգիպտոսում։ Գրի– գոր Բ Վկայասերի քրոջ որդին, Ներսես Շնորհալու հորեղբայրը։ Ծնվել է Ասորիքի Թլպաշար (Թելլ Պաշիր) վայրում։ Հավա– նաբար XI դ․ վերջին փոխադրվել է Եգիպ– տոս և աչքի ընկնող ծառայությունների համար 1135-ին նշանակվել է Ատորին Եգիպտոսի Ղարպիյյա նահանգի նահան– գապետ։ Նույն տարում, Եգիպտոսի ան– կայուն վիճակի պայմաններում, պաշա–