նում ներկայացնել նահանգի բոլոր ընտրողներին, և քանի որ վերջիններիս համար իրենց կուսակցության թեկնածուների օգտին քվեարկելը պարտադիր է, ապա ընտրությունների առաջին իսկ փուլում հայտնի է դառնում, թե ովքեր են ստանձնելու պրեզիդենտի և փոխ–պրեզիդենտի պաշտոնը հաջորդ 4 տարիների համար։ Օրենսդրական բարձրագույն մարմինը կոնգրեսն է՝ կազմված սենատից և ներկայացուցիչների պալատից։ Սենատի կազմում ընտրվում է 100 սենատոր (երկուական՝ ամեն նահանգից)՝ 6 տարի ժամանակով։ Ներկայացուցիչների պալատը ունի 435 դեպուտատ։ Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ներկայացուցիչների պալատի նոր կազմ, և նորոգվում է սենատի կազմի 1/3-ը։ Սահմանադրությամբ պրեզիդենտն օժտված է լայն լիազորություններով։ Սենատի համաձայնությամբ նա նշանակում և ազատում է մինիստրներին (քարտուղարներին)։ Կառավարությունը սովորաբար քննարկում է պրեզիդենտի առաջադրած հարցերը, ընդ որում պրեզիդենտը կարող է ընդունել ցանկացած որոշումը, անկախ հարցի քննարկումից և անգամ հակառակ կաբինետի (կառավարության) անդամների կարծիքի։ Կառավարությանը փաստորեն պրեզիդենտին կից խորհրդակցական մարմին է։ Կոնգրեսի ընդունած օրինագիծը պետք է հաստատվի պրեզիդենտի կողմից։ Անհամաձայնության դեպքում պրեզիդենտը, իր առարկություններով հանդերձ, այն վերադարձնում է կոնգրեսին, որից հետո օրինագիծը հաստատվում է (հակառակ պրեզիդենտի կամքի) միայն այն դեպքում, եթե դրա օգտին քվեարկել է պառլամենտի անդամների 2/3-ը։ Պրեզիդենտը կարող է հրավիրել կոնգրեսի արտակարգ նստաշրջաններ, հրապարակել հրամանագրեր, կոնգրեսին ուղերձ հղել օրենսդրական այս կամ այն միջոցառումն ընդունելու հանձնարարականով։ 1967-ի փետր. 10-ին ուժի մեջ մտավ սահմանադրության 25-րդ ուղղումը՝ պրեզիդենտի հիվանդության կամ այլ պատճառներով իր պաշտոնը առժամանակ լքելու կամ մահվան դեպքում փոխ–պրեզիդենտը դառնում է պրեզիդենտ, որն իր հերթին իրավունք ունի կոնգրեսի հավանությամբ նշանակել նոր փոխ–պրեզիդենտ։ Կարևորագույն հարցերը, հատկապես արտաքին քաղաքական, լուծվում են 1947-ին ստեղծված Անվտանգության ազգային խորհրդում՝ կազմված պրեզիդենտից, փոխ–պրեզիդենտից, պետական քարտուղարից, պաշտպանության մինիստրից և արտակարգ պլանավորման վարչության դիրեկտորից։ Այս մարմնին է ենթարկվում Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Դատական բարձրագույն մարմինը գերագույն դատարանն է, որը կարող է սահմանադրական չհամարել ֆեդերացիայի կամ նահանգների կողմից ընդունված օրենքը։ Նորընտիր պրեզիդենտի երդումն ընդունում է գերագույն դատարանի նախագահը։ ԱՄՆ–ի յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ ԱՍՆ–ի վարչակարգի համար բնորոշ է երկկուսակցական սիստեմը, որը ձևավորվեյ է քաղաքացիական պատերազմից հետո՝ 1861–1865-ին։ Այն ժամանակից ի վեր, ինչպես
Աղ. 1. ԱՄՆ–ի տարածությունը և բնակչությունն ըստ նահանգների
| Շրջաններ և նահանգներ | Տարածութ. հզ. կմ² |
Բնակչութ. (1970) |
Գլխավոր քաղաքը |
|---|---|---|---|
| 1. Նոր Անգլիա | 172,6 | 11.714.392 | |
| Մեն (Maine) | 86,0 | 977.260 | Օգասթա |
| Նյու Հեմփշիր (New Hampshire) | 24,1 | 722.753 | Քոնքորդ |
| Վերմոնթ (Vermont) | 24,9 | 473.744 | Մոնթփլիներ |
| Մասսաչուսեթս (Massachusetts) | 21,5 | 5.630.224 | Բոստոն |
| Ռոդ Այլենդ (Rhode Island) | 3,2 | 922.461 | Փրովիդենս |
| Քոնեքթիքութ (Connecticut) | 12,9 | 2.987.950 | Հարթֆորդ |
| 2. Միջին Ատլանտյան նահանգներ | 266,1 | 36.733.010 | |
| Նյու Յորք (New York) | 128,6 | 17.979.712 | Օլբանի |
| Նյու Ջերսի (New Jersey) | 20,3 | 7.089.997 | Թրենթոն |
| Փենսիլվանիա (Pennsylvania) | 117,4 | 11.663.301 | Հարինբերգ |
| 3. Հյուսիս–Արևելյան կենտրոն | 643,1 | 39.803.077 | |
| Օհայո (Ohio) | 106,7 | 10.542.030 | Կոլոմբուս |
| Ինդիանա (Indiana) | 94,1 | 5.143.422 | Ինդիանապոլիս |
| Իլինոյս (Illinois) | 146,1 | 10.973.986 | Սփինգֆիլդ |
| Միչիգան (Michigan) | 150,8 | 8.776.873 | Լանսինգ |
| Վիսքոնսին (Wisconsin) | 145,4 | 4.366.766 | Մադիսոն |
| 4. Հյուսիս–Արևմտյան կենտրոն | 1339,7 | 16.156.443 | |
| Միննեսոթա (Minnesota) | 217,8 | 3.767.975 | Սենտ Փոլ |
| Այովա (Iowa) | 145,8 | 2.789.893 | Դե Մոյն |
| Միսսուրի (Missouri) | 180,4 | 610.648 | Ջեֆերսոն |
| Հյուսիսային Դակոթա (North Dakota) | 183,1 | 610.648 | Բիսմարկ |
| Հարավային Դակոթա (South Dakota) | 199,5 | 661.406 | Փիր |
| Նեբրասկա (Nebraska) | 200,0 | 1.468.101 | Լինքոլն |
| Կանզաս (Kansas) | 213,1 | 2.222.173 | Թոփիքա |
| 5. Հարավ–Ատլանայան նահանգներ | 722,4 | 29.310.696 | |
| Դելավեր (Delaware) | 5,3 | 542.979 | Դովեր |
| Մերիլենդ (Maryland) | 27,4 | 3.874.642 | Աննապոլիս |
| Վիրջինիա (Virginia) | 105,7 | 4.543.249 | Ռիչմոնդ |
| Արևմտյան Վիրջինիա (West Virginia) | 62,6 | 1.701.913 | Չառլսթոն |
| Հյուսիսային Քարոլինա (North Carolina) | 136,5 | 4.961.832 | Ռոլի |
| Հարավային Քարոլինա (South Carolina) | 80,4 | 2.522.881 | Կոլումբիա |
| Ջորջիա (Georgia) | 152,6 | 4.492.038 | Ատլանտա |
| Ֆլորիդա (Florida) | 151,7 | 6.671.162 | Թալահասի |
| 6. Հարավ–Արևելյան կենտրոն | 471,3 | 12.531.210 | |
| Կենտուքի (Kentucky) | 104,6 | 3.160.555 | Ֆրանկֆորտ |
| Թեննեսի (Tenessee) | 109,4 | 3.838.777 | Նաշվիլ |
| Ալաբամա (Alabama) | 133,7 | 3.373.006 | Մոնթգոմերի |
| Միսսիսիպի (Mississippi) | 123,6 | 2.158.872 | Ջեքսոն |
| 7. Հարավ–Արևմտյան կենտրոն | 1136,4 | 18.938.021 | |
| Արկանզաս (Arkansas) | 137,5 | 1.886.210 | Լիթլ Ռոք |
| Լուիգիանա (Louisiana) | 125,7 | 3.564.310 | Բատոն Ռուժ |
| Օկլահոմա (Okkahoma) | 181,1 | 2.498.378 | Օկլահոմա Սիթի |
| Տեքսաս (Texas) | 692,1 | 10.989.123 | Օստին |
| 8. Լեռնային նահանգներ | 2237,3 | 8.197.789 | |
| Մոնթանա (Montana) | 381,1 | 682.133 | Հելինա |
| Այդահո (Idaho) | 216,4 | 698.275 | Բոյսե |
| Վայոմինգ (Wyoming) | 253,6 | 328.591 | Շայեն |
| Կոլորադո (Colorado) | 269,9 | 2.195.887 | Դենվեր |
| Նյու Մեքսիկո (New Mexico) | 315,1 | 998.257 | Սանտա Ֆե |
| Արիզոնա (Arizona) | 295,0 | 1.752.122 | Ֆինիքս |
| Յուտա (Utah) | 219,9 | 1.060.631 | Սոլթ Լեյկ Սիթի |
| Նևադա (Nevada) | 286,3 | 481.893 | Քարսոն Սիթի |
| 9. Խաղաղօվկիանոսյան նահանգներ | 2374,3 | 26.149.085 | |
| Վաշինգտոն (Washington) | 176,6 | 3.352.992 | Օլիմպիա |
| Օրեգոն (Oregon) | 251,2 | 2.056.171 | Սեյլեմ |
| Կալիֆոոնիա (California) | 411,0 | 13.636.840 | Սաքրամենթո |
| Ալյասկա (Alaska) | 1518,8 | 294.607 | Ջունո |
| Հավայի (Hawaii) | 16,7 | 748.575 | Հոնոլուլու |
| Ֆեդերալ օկրուգ Կոլումբիա (Columbia) | 0,2 | 865.000 | Վաշինգտոն |