Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բելյան մրցանակի արժանացան ֆիզիկոս Ի. Ռաբին՝ ատոմի միջուկի մագնիսական հատկությունները որոշելու նպատակով ռեզոնանսային մեթոդի կիրառման համար, և ֆիզիոլոգ Ջ. Էրլանդերը բժիշկ Հ. Գասսերի հետ միասին՝ նյարդային հյուսվածքների ֆունկցիոնալ տարբերակման համար։ 1946-ին նոբելյան մրցանակի արժանացան ֆիզիկոս Պ. Բրիջմենի, քիմիկոսներ Զ. Սամների, Ջ. Նորդրոպի, Ու. Ստենլիի, ֆիզիոլոգ Հ. Մյուլլերի աշխատանքները։ 1948-ին լույս տեսավ Նորբերտ Վիների «Կիբեռնետիկա կամ ղեկավարումը և կապը կենդանի օրգանիզմում և մեքենայում» գիտական մտքի նոր ուղղության ամփոփող գիրքը։ 1949-ին նոբելյան մրցանակ ստացավ քիմիկոս Ու. Ջիաքը, հաջորդ տարի այդ մրցանակին արժանացան ֆիզիոլոգ է. Կենդալը և բժիշկ Ֆ. Հենչը՝ տիրոքսինի ու կորտիզոնի հայտնադործման համար։ 1951-ին Գ. Սիբորգը (ԱՄՆ–ի ատոմային հանձնաժողովի նախագահ) և է. Մակմիլանը նոբելյան մրցանակի արժանացան պարբերական աղյուսակի մի քանի տարրերը գտնելու համար։ Նույն թվականին նոբելյան մրցանակ ստացավ ֆիզիոլոգ Մ. Թայլերը։ 1952-ին հայտնի դարձան նոբելյան մրցանակի նոր դափնեկիրների՝ ֆիզիկոսներ Ֆ. Բլոխի, է. Պարսելի և ֆիզիոլոգ Զ. Վանսմանի անունները։ 1953-ին ԱՄՆ–ում փորձարկեցին ջրածնային ռումբը, իսկ 1954-ին Բերկլիում կառուցվեց 6,2 մլրդ. էվ հզորությամբ արագացուցիչ, որի օգնությամբ հայտնագործվեցին հակապրոտոնը և հականեյտրոնը։ Նույն թվականին փորձարկվեց ջրածնային ռումբը, որի պատրաստման գործում մեծ դեր խաղաց Թելլերը։ ԱՄՆ–ում առաջին ատոմային էլեկտրակայանը գործարկվեց 1957-ին։ Երկու տարի անց նոբելյան մրցանակի արժանացան Ու. Շոկլին, Ջ. Բսւրդինը և Ու. Բրատեյնը՝ կիսահաղորդչային տեխնիկայի գաղտնինքները հացահայտելու համար, որից հետո հնարավոր եղավ ստեղծել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 2-րդ սերունդը։

ԱՄՆ–ում առաջին արհեստական արբանյակը արձակվեց 1958-ին։ Ստեղծվեցին «Աերոսպեյս»–ը և «ՆԱՍԱ»–ն՝ Տիեզերքի միջոցների նախագծման կորպորացիան ե Տիեզերական պրոբլեմների կենտրոնացման ազգային ասոցիացիան։ Մեկ տարի անց կազմակերպվեց ԱՄՆ–ի գիտատեխնիկական խորհուրդը, որն ուսումնասիրում է երկրում գիտության ու տեխնիկայի զարգացման օրինաչափությունները։ 1960-ական թթ. տեղի ունեցավ գիտական կենտրոնների նոր աճ։ Այդ կենտրոնները, որպես կանոն, միավորում են գիտական կադրերի պատրաստումը, գիտական հետազոտություններն ու արտադրության մեջ ներդրումը, ինչպես նաև ստացված արդյունքների իրացումը։ Ընդլայնվեցին գիտահետազոտական աշխատանքների մասշտաբները, արագացան գիտության զարգացման տեմպերը։ Այդ ժամանակաշրջանի գիտահետազոտական աշխատանքների աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցում են ազգային համախառն արտադրանքի ծավալի աճի տեմպերը։ 1964-ին ԱՄՆ–ում գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսվել է 20 մլրդ. դոլար (1954-ին՝ 5,5 մլրդ. դոլար), որից միա/ն 6 մլրդ. դոլարը մասնավոր ձեռնարկատիրության գծով։ Այս առիթով սկսեց խոսվել գիտության «ազգայնացմսւն» մասին։ Բայց այդ գումարի 50% ծախսվում է ռազմական նպատակներ հետապնդող գիտահետազոտական աշխատանքների, իսկ 27%՝ տիեզերական տարածության հետազոտության վրա, որը նույնպես ռազմական նշանակություն ունի։

1965–70-ի գիտական ֆունդամենտալ նշանակություն ունեցող նվաճումներից պետք է նշել 1965-ի նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ֆիզիկոսներ Ա Թոմոնագայի, Ռ. Ֆեյնմանի, Ջ. Շվինգերի քվանտային էլեկտրադինամիկայում տարրական մասնիկների ուսումնասիրման համար կարևոր նշանակություն ունեցող ներդրումը և քիմիկոս Ո. Վուդվարդի քլորոֆիլի, ստերինների և այլ օրգանական միացությունների սինթեզի վերաբերյալ աշխատանքները։ Քիմիկոս Ռ. Մուլիկենը 1966-ին նոբելյան մրցանակ ստացավ քիմիական կապի տեսական հետազոտությունների համար, իսկ ֆիզիոլոգներ Ֆ. Ռոուզը և Չ. Հսւգնիսը՝ շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար։ Մի խումբ քիմիկոս–ֆիզիոլոգներ նոբելյան մրցանակի դափնեկիր Ա. Կորնբերգի ղեկավարությամբ (1967) սինթեզեցին դեզօքսինակլեինային թթուն, Հ. Բեթը նույն թվականին նոբելյան մրցանակ շահեց աստղերում ընթացող պրոցեսներին նվիրված աշխատանքների համար։

ԱՄՆ–ի նվաճումներն ակնառու են նաև տիեզերքի յուրացման գործում (տես «Ապոլլոն»): Ուշադրության են արժանի ֆիզիկոս Գել–Մանի տարրական մասնիկների դասակարգման և նրանց փոխազդեցության վերաբերյալ աշխատությունները, որոնք արժանացել են 1969-ի նոբելյան մրցանակին։ Գիտության զարգացումը զգալի չափով արդյունք է «ուղեղների» ներհոսքի այլ երկրներից դեպի ԱՄՆ։ 1960-ական թթ. վերջին այն աղետաբեր չափերի հասավ հատկապես զարգացող երկրների համար։ Եթե երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում դեպի ԱՄՆ էին գաղթում առանձին գիտնականներ (Էյնշտեյն, Բեթե, Ֆերմի), ապա այժմ շատ երկրների մայրաքաղաքներրւմ ԱՄՆ–ի ներկայացուցիչները կազմակերպում են գիտնականների հավաքագրման ու ընտրության կետեր։ ԱՄՆ–ում գիտության զարգացմանը առանձնապես նպաստել են ներգաղթած գիտնականներ Էյնշտեյնը, Բեյկելանդը, Ֆերմին, Զվորիկինը, Գամովը, Կյուիպերը, Ցվիկին, Թելլերը, Վակսմանը, Լիպմանը, Դյու Վինյոն, Ցունգ Դաո–լեեն, Չեն Նիգ–յանգը և ուրիշներ։

ԱՄՆ ունի ակադեմիայի տիպի համազգային նշանակության մի քանի կոմպլեքսային զիտական հաստատություններ։ Դրանց շարքն են դասվում Ամերիկյան փիլիսոփայական ընկերությունը (Ֆիլադելֆիա)՝ մաթեմատիկական և ֆիզիկական գիտությունների, երկրաբանական ու կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների, հումանիտար գիտությունների բաժանմունքներով, Ամերիկայի արվեստի ու գիտությունների ակադեմիան (հիմն. 1777-ին, Բոստոնում) երեք հիմնական՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների, բնագիտության և փիլիսոփայական ու քաղաքական գիտությունների բաժիններով, Գիտությունների ազգային ակադեմիան (հիմն. 1863-ին, Վաշինգտոնում)՝ մաթեմատիկայի, աստղագիտության, ֆիզիկայի, տեխնիկայի, քիմիայի, երկրաբանության, բուսաբանության, կենդանաբանության և այլ բաժանմունքներով։ Հայտնի են նաև գիտությունների զարգացման համագործակցության Ամերիկայի ասոցիացիան Վաշինգտոնում (հիմն. 1848) և գիտության ու տեխնիկայի զանազան ճյուղերի ասոցիացիաները (ընկերությունները)։ Գիտական հետազոտություններ են կատարվում համալսարաններում, տեխնոլոգիական և այլ ուսումնական ինստ–ներում, արդ. մոնոպոլիաներին և պետությանը պատկանող գիտահետազոտական ինստ–ներում, մասնավոր հետազոտական հիմնարկներում։

Հասարակական գիտությունները։ Հասարակական գիտություններն ԱՄՆ–ում, ինչպես և գիտությունն առհասարակ սերտորեն կապված է մոնոպոլիստական շրջանների հետ և հիմնականում ծառայում է իշխող դասակարգերի գաղափարական և քաղաքական շահերին։

Պատմագրությունը և սոցիոլոգիան։ Գաղութատիրական շրջանում (1607–1774) գրված առաջին գործերը տարեգրություններ էին, Նոր Անգլիայի և Վիրջինիայի գաղութացման նկարագրություններ և հուշագրություններ (Ջ. Ամիթ, Ռ. Ուիլյամս, Ջ. էլիոտ)։ Բառի բուն իմաստով պատմական գիտության զարգացումն ԱՄՆ–ում սկսվեց անկախության նվաճելուց հետո, հատկապես XIX դ.։ 1837-ին Պ. Ֆորսը (1790–1868) ձեռնարկեց Միացյալ Նահանգների պատմության լիակատար աղբյուրների (Ամերիկայի հայտնագործումից մինչև ԱՄՆ–ի սահմանադրության ընդունումը) հրատարակությունը՝ «Ամերիկյան արխիվներ» խորագրով։ Սակայն կառավարական նպաստը դադարեցնելու պատճառով շուտով ստիպված եղավ հրաժարվել դրանից։ Պատմագրական նյութերի ժողովածուներ հրատարակեցին զանազան գիտական և հրատարակչական ընկերություններ, կազմակերպություններ, անհատ մարդիկ։ XIX դ. 2-րդ կեսին Հ. Բանքրոֆթը հավաքեց Խաղաղօվկիանոսյան նահանգների պատմությանը վերաբերող աղբյուրները, իսկ Ջ. Ուինգորը հրատարակեց Ամերիկայի գաղութացման պատմությունը։ Կարևոր նշանակություն ունեին նաև Ջ. Վաշինգտոնի, Ջ. Մեդիսոնի, Թ. Ջեֆերսոնի թղթերի հրատարակումը։ Ամերիկյան պատմագրության մեջ ազգայնական ոգին ներթափանցեց հատկապես անկախության պայքարի շրջանում։ Այդ ոգու առավել ցայտուն արտահայտիչը եղավ Ջ. Բանքրոֆթը։ Ռ. Հիլդրեթը և Ջ. Համիլտոնը ջատագովեցին ֆեդերալիստների ջանքերը նահանգների միասնությունն ամրապնդելու ուղղությամբ, իսկ Հ. Ռանդալը՝ ջեֆերսոնականների գործունեությունը։