Կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ ԱՄՆ–ի բուրժուական պատմագրության և սոցիոլոգիայի դասակարգային բնույթը դարձավ ավելի որոշակի և ընդգծված։ XX դ. սկզբին առաջ եկավ այսպես կոչված «տնտեսական ուղղությունը»՝ կապված Ֆ. Թյոռների և Չ. Բիրդի անունների հետ։ Այդ հոսանքը, որն առաջին անգամ փորձեց բացսւհայտել Հյուսիսային Ամերիկայում անգլ. գաղութների անկախության պայքարի, 1861–65-ի քաղաքացիական պատերազմի և ԱՄՆ–ի պատմության այլ կարևոր իրադարձությունների տնտ. պատճառները, դարձավ բուրժուական պատմագրության առաջատար ուղղությանը առաջին համաշխարհային պատերազմից հետո, հատկապես 1930-ական թթ.։ Այդ ուղղության շատ ներկայացուցիչներ նպաստեցին սոցիալ–տնտեսական պրոբլեմների մշակմանը, սակայն «տնտեսություն» ասելով նրանք հասկանում էին սոսկ բնակչության աճ, տեխնիկայի ու փոխանակության զարգացում՝ տիրապետող արտադրական հարաբերություններից անկախ։ Իմպերիալիզմի դարաշրջանի սկզբին ծագեց բուրժուական պատմագրության մի այլ ուղղություն՝ «գործարար պատմություն» կամ «բիզնեսի պատմություն», որը պրոպագանդում էր մոնոպոլիաների «բարենպաստ դերը» հասարակության զարգացման գործում։ Ամենից վաղ այն զարգացավ ԱՄՆ–ում, որտեղ կար իմպերիալիզմի մանրբուրժուական քննադատությամբ զբաղվող գրականություն։ «Բիզնեսի պատմաբանները» արդարացնում էին ֆինանսական մագնատներին «բարոյական» տեսանկյունից։ Հայտնվեց նաև մի ուղղություն, որը քարոզում էր «գունավոր ժողովուրդների» նկատմամբ սպիտակամորթի գերիշխանության անհրաժեշտության գաղափարը։ Ջ. Ֆիսքեն, Ջ. Բյորջեսը, Դ. Մեհենը և ուրիշները անգլո–սաքսոնական «բարձր» ռասայի համաշխարհային տիրապետություն հաստատելու և իմպերիալիստական զավթումների կոչ էին անում։
1920–30-ական թթ. բուրժուական պատմագրության վրա մեծ ներգործություն ուներ ֆրեյդիզմի և պրագմատիզմի փիլիսոփայությունը։ Հայտնվեցին գրքեր, որտեղ փորձ էր արվում տալ 1-ին համաշխարհային պատերազմի ծագման պատկերը՝ հարմարեցնելով այն տիրող դասակարգերի մտածելակերպին։ ԱՄՆ–ում (նաև Անգլիայում և Ֆրանսիայում) ձևավորվեց այսպես կոչված «ռևզիոնիստական» ուղղությունը, որի նպատակն էր տեսական հիմք ստեղծել Գերմանիայի հետ հաշտեցման և հիտլերյան ագրեսիան խրախուսելու համար։ Մյուս կողմից բանվորական շարժման պատմությունը շարադրվում էր բուրժուա-լիբերալ և ռեֆորմիստական տեսանկյունից (Զ. Կոմմոնսի «սոցիալական դպրոցը»)։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո բուրժուական պատմագրության կենտրոնը տեղափոխվեց ԱՄՆ։ Ամերիկյան պատմագրությունը դուրս եկավ «ավանդական» ամերիկյան թեմաների շրջանակներից։ Հրատարակվեցին բազմաթիվ աշխատություններ պատմության բոլոր ժամանակաշրջանների և պրոբլեմների մասին, որը ամերիկյան իմպերիայիզմի գլոբալ հավակնությունների արտահայտությունն էր պատմագրության մեջ։
Ժամանակակից ամերիկյան բուրժուական պատմագրության ու սոցիոլոգիայի հիմքը փիլիսոփայական իդեալիզմն է, հատկապես սուբյեկտիվ իդեալիզմը։ 1960–ական թթ. նկատելի էր «տնտեսական ուղղության» անկումը և առավել հետադիմական սոցիոլոգիական տեսությունների Ազդեցության ուժեղացումը ամերիկյան պատմագրության վրա։ Որպես կանոն ամերիկյան բուրժուական պատմագիրները սքողում են դասակարգերի պայքարը՝ այն ներկայացնելով որպես ԱՄՆ–ի աշխարհագրական տարբեր շրջանների շահերի ընդհարում։ Այսպես կոչված պրոսոպոգրաֆիական ուղղությունը այդ նույն դիրքերից դասակարգային պայքարը Հին Հռոմում մեկնաբանում է որպես ազնվազարմ տոհմերի և ընտանիքների բախում (Լ. Թեյլոր, Թ. Բրոութոպ և ուրիշներ)։ Այդ տեսակետից բնորոշ են պատմաբանների նոր դպրոցի ներկայացուցիչների (Դ. Փոթեր, Լ. Հարց, Դ. Բուրեսթին) աշխատությունները, որոնց հեղինակները ձգտում են ժխտել դասակարգային պայքարի դերը ԱՄՆ–ի պատմության մեջ։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմը ներկայացվում է որպես ոչ անհրաժեշտ, պատահական թյուրիմացություն (Զ. Ռենդել, Ա. Քերվեյն) կամ բարոյական պատճառներով ծագած կոնֆլիկտ (Ա. Շլեզինգեր կրտսեր, Ա. Նևիս և ուրիշներ)։ Ռ. Պալմերը նման կոնֆլիկտ է հռչակում նաև 1775–83-ի անկախության պատերազմը։
Ժամանակակից բուրժուական պատմագրությանը ընդհանրապես և ամերիկյան պատմագրությանը մասնավորապես յուրահատուկ է «նեոկապիտալիզմի» կոնցեպցիան։ Բուրժուական պատմագիրները, սոցիոլոգները և տնտեսագետները ճգնում են ապացուցել, որ իբր արդի կապիտալիզմն արմատապես տարբերվում է XIX դ. կապիտալիզմից, որ իբր նվազել է մոնոպոլիզացիայի աստիճանը, «դեմոկրատացել է հարստությունը», սեփականության դիսպերսիայի շնորհիվ կապիտալիզմը դարձել է «ժողովրդական», իսկ կապիտալիստական հասարակարգը՝ «համընդհանուր բարեկեցության» հասարակարգ։ «Հին» և «նոր» կապիտալիզմի հակագիտական տեսակետն էլ ընկած է նեոգաղութակալության տեսության հիմքում (Վ. Հառլոու, Դ. Պերկինս)։
ԱՄՆ–ի ետպատերազմյան պատմագրությունը և սոցիոլոգիան կրում են «սառը պատերազմի» քաղաքականության կնիքը։ Ուժեղացել է պատմությունը ամերիկյան իմպերիալիզմի պլաններին և քաղաքականությանը հարմարեցնելու տենդենցը, որը հայտնի է «պրեզենտիզմ» (անգլ. present - ժամանակակից բառից) անվամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմաբանների «ռևիզոնիստական» դպրոցի ներկայացուցիչները (Չ. Թենզիլ, Ֆ. Սենբոռն) պրեզենտիզմի դիրքերից ելնելով՝ արևմտյան տերություններին մեղադրում են այն բանում, որ նրանք մինչև վերջ չհասցրին «մյունխենյան» քաղաքականությունը, հիտլերականների և ճապոնական միլիտարիստների հետ դաշինք չկնքեցին ընդդեմ ԱՍՀՄ–i և դրանով իսկ հրահրեցին պատերազմը, որը կապիտալիզմի համար աղետալի հետևանքներ բերեց։ Նույնքան պրեզենտիստական է նաև այն տեսակետը, թե պատերազմի ծագման պատճառը արևմտյան տերությունների միջև անհրաժեշտ համագործակցության բացակայությունն Էր։ Զարգացնելով այդ տեսակետը՝ ամերիկյան պատմաբանները նպատակ ունեն արդարացնել սոցիալիստական երկրների դեմ ուղղված ռազմա-քաղաքական դաշինքների ստեղծման քաղաքականությունը։ 2-րդ համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված աշխատություններից հիշատակության արժանի է Ու. Շիրերի «Երրորդ ռայխի վերելքն ու անկումը» (1960) գիրքը, որտեղ վավերագրերի հիման վրա շարադրված է ֆաշիստական Գերմանիայի պատմությունը։ Այնուհանդերձ, Շիրերը 2-րդ համաշխարհային պատերազմին նախորդած որոշ իրադարձությունների, հատկապես 1939-ի սովետագերմանական պակտի պատմությունը տվել է ոչ առանց բուրժուական պատմագրությանը հատուկ տենդենցիոզության։
Ժամանակակից ամերիկյան պատմագրության վրա զգալի է բուրժուական սոցիոլոգիայի նորագույն տեսությունների ազդեցությունը։ Իշխում է տնտեսության և սոցիալ–քաղաքական հարաբերությունների պատմությունը միմյանցից անջատելու, արտադրողական ուժերի զարգացումը արտադրական հարաբերությունների բնույթից անջատ դիտելու միտումը։ Այդ մեթոդոլոգիան իր ավարտուն արտահայտությունն է գտել ամերիկյան պատմաբան և տնտեսագետ Ու. Ոոստոուի «Տնտեսական աճի փուլերը։ Հակակոմունիստական մանիֆեստ» աշխատության մեջ։ Քմահաճորեն ընտրված չափանիշներով Ռոստոուն որոշում է զարգացման 5 «փուլեր»՝ հակադրելով դրանք սոցիալ–տնտեսական ֆորմացիաներին։ Ըստ Ռոստոոփ, սոցիալիստական երկրներին, որոնք ապրում են ինդուստրացման շրշան, յուրահատուկ են նույն պրոցեսները, ինչ տեղի է ունեցել զարգացած կապիտալիստական երկրներում անցյալ հարյուրամյակում։ Այստեղից բխեցվում է այսպես կոչված «ինդուստրիալ հասարակության» տեսությունը, որը փորձում է կապիտալիզմի և սոցիալիզմի միջև գտնել ընդհանրություններ (տեխնիկական բարձր մակարդակ, արդյունաբերական արտադրության գերակշռություն, տրանսպորտի և կապի բարձր զարգացում, համատարած գրագիտություն, զարգացած մշակույթ, բարձր կենսամակարդակի ձգտում ևն), անտեսելով նրանց բաժանող Էական հատկանիշը՝ արտադրական հարաբերությունների սկզբունքային հակադրությունը։ Այդ երևութական ընդհանրությունների հիման վրա Ռոստոուն և նրա հետևորդները կապիտալիզմը և սոցիալիզմը միավորում են մեկ ընդհանուր «արդյունաբերական հասարակություն» հասկացության մեջ։ Բավական տարածված է նաև «կոնվերգենցիայի» կամ կապիտալիզմի ու սոցիալիզմի փոխադարձ ներթափանցման տեսակետը, որը փաստորեն աջ–սոցիալիստների՝ «երկու հասա–