Նկարում` Տեսարան Ջեֆերսոն Սիթի քաղաքից (Միսսուրի)։
Նկարում` Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդի միջազգային օդանավակայանի շենքը։ 1960–62։ Ճարտ. էերո Սաարինեն։
Նկարում` Սենտ Լուիզ։ Միսսուրիի բուսաբանական այգու կլիմատրոնի գմբեթը։ 1960։ Ճարտ. Բ. Ֆուլլեր։
ստացան մեծ թռիչքներ ծածկող մետաղական, ինչպես նաև պրոյեկցիաներում պարաբոլիկ ու բարդ ուրվագծեր ունեցող երկաթբետոնե բարակ թաղանթներով կառույցները (Ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսը Հյուսիսային Քարոլինայում, 1953, ճարտ. Հենրի, Ու. Դետրիկ), Քենեդիի օդանավակայանի ընդունարանի շենքը Նյու Յորքում (ճարտ. էերո Սաարինեն)։
Նորանոր ու բազմազան արտահայտչականության հասնելու ձգտումը ճարտարապետներին հարկադրեց դիմելու արտակարգ ձևերի, որով Ամերիկայում ստեղծվեց «էքսպրեսիոնիստական» ճարտարապետությունը, իսկ դասական ձևերը նոր պահանջներին հարմարեցնելու ձգտումը հանգեցրեց «Նեոկլասիցիզմին» («Ռեյնոլդս մեթալս բիլդինգ»–ը Դետրոյտում, 1958, ճարտ. Մինորու Յամասակի, «Անտանիք եկեղեցին» Նյու Հարմոնիում, ճարտ. Ֆ. Ջոնսոն)։
Պատկերազարդումը տես աղ. XII, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։
Նկարում` Նյու Յորք։ Ձախից ՄԱԿ–ի շենքը։
Նկարում` Կաուֆմանի տունը («Ջրվեժի վրա») Բեր Ռանում։ 1936։ ճարտ. Ֆ. Ռայթ։
Կերպարվեստը։ Հնում ԱՄՆ–ի տերիտորիայում զարգացած է եղել հնդկացիների արվեստը։ Գաղութաբնակեցումից հետո սկզբնավորվել և լայն տարածում է գտել սիրողական պարզունակ, բայց ճշմարտացի երփնագրային դիմանկարչությունը, որը XVIII դ. կեսին հասավ պրոֆեսիոնալ մակարդակի։ Ջ. Բլեկբյոռնը, Ռ. Ֆիկը գաղութարար–առևտրականներին, ֆերմերներին, քաղաքացիներին պատկերում էին կենցաղային մանրամասներով։ Հմուտ դիմանկարիչներ էին Ջ. Քոփլին և Բ. Ուեսթը։ Անկախության պատերազմի ազդեցությամբ սկզբնավորվեց ու զարգացավ պատմական ժանրը, պատմա–հերոսական բնույթ ստացավ նաև դիմանկարչությունը (մարտանկարիչ Ջ. Թրամբալ, դիմանկարիչներ Ջ. Ստյուարտ, Չ. Ու. Պիլ, Թ. Սալի, Ջ. Ոայթ)։ Ամերիկյան քանդակագործության ձևավորմանը նպաստեց ֆրանսիացի քանդակագործ Ժան–Անտուան Հուդոնը, որ ԱՄՆ էր եկել Ջ. Վաշինգտոնի մոնումենտալ մարմարյա արձանը (1785–92, Ռիչմոնդ) կերտելու համար։ 1820–50-ին տիրապետող դարձան սալոնային–ակադեմիական գեղանկարչությունն ու քանդակագործությունը (Դ, Նիգլ, Վ. Օլսթոն, Ս. Մորզե)։ 1850-ական թթ. իդիլիական, ռոմանտիկականացված բնանկարչության մեջ առաջատար դարձավ այսպես կոչված «Հուդզոն գետի դպրոցի» ուղղությունը (Թ. Կոուլ, Թ. Դաութի, Ա. Դյուրանդ)։ Զուգընթաց աշխատում էին ռեալիստներ Մ. Հիդը, Ֆ. Լեյնը։ Զարգացավ նաև նատյուրմորտի ժանրը (Ռ. Պիլ)։ Կենցաղագիրներ