Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զին ևն), ներկանյութերի (ինդիգո ևն) ստացման համար։

Գրկ. Бунятян Г. Х., Обмен гамма-аминамасляной кислоты в головном мозгу... В сб. Роль гамма-масляной кислоты в деятельности нервной системы, Л., 1964; Попов И. С., Аминокислотный состав кормов, 2 изд., М., 1965; Хрусталева В. Н., Аминокислоты М., 1967; Майстер А., Биохимия аминокислот, пер. с англ., М., 1961. Մ. Դավթյան, Ժ. Շահնազարյան

ԱՄԻՆԱԿԱՐԱԳԱԹԹՈՒ, օրգանական միացություն, ալիֆատիկ շարքի ամինաթթու։ Հայտնի է մի քանի իզոմերների ձևով։ Ըստ կարբօքսիլ և ամինախմբերի դիրքի լինում են՝ Ա–ներ։ Ա–ները ջրում լուծվող, եթերում չլուծվող բյուրեղներ են։ Ա. կա արյան, մեզի մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում։ Ա. օրգանիզմներում չի հայտնաբերված։ Ա. մեծ քանակությամբ կա բուսական և կենդանական հյուսվածքներում։ Կաթնասունների ուղեղում Ա․ մոտ 50 մգ% է։


ԱՄԻՆԱՇԱՔԱՐՆԵՐ, հեքսոզամիններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլներում կան շաքարներին բնորոշ ալդեհիդային () կամ կետոնային (), մի քանի հիդրօքսիլ () և մեկ կամ մի քանի ամինախմբեր ()։ Որպես միաշաքարների ածանցյալներ՝ Ա. օժտված են վերականգնող հատկությամբ և տալիս են շաքարներին հատուկ ռեակցիա. ունեն նաև օրգանական հիմքերի հատկություն։ Լայնորեն տարածված են բնության մեջ, պարունակվում են բուսական և կենդանական բոլոր հյուսվածքներում, միկրոօրգանիզմներում, բարդ սպիտակուցների, ճարպերի, բազմաշաքարների բաղադրության մեջ, հորմոններում և կենսաբանական այլ կարևոր նյութերում։ Առավել տարածված են գլյուկոզամինը և գալակտոզամինը։ Սինթետիկ եղանակով ստացված են շատ Ա.։ Մ. Դավթյան


ԱՄԻՆԱՍՊԻՐՏՆԵՐ, աինաալկոհոլներ, օքսիամիններ, ածխածնային տարբեր ատոմների մոտ ամինա և օքսի խմբեր պարունակող օրգանական միացություններ։ Ա. բարձր ջերմաստիճանում եռացող, յուղանման, հիմնային հատկությամբ հեղուկներ են։ Ա. ստացվում են օլեֆինների օքսիդների և ամոնիակի (կամ ամինների) փոխազդմամբ և այլ եղանակներով։ Ա–ից գործնական նշանակություն ունի Էթանոլամինը՝ կոլամինը.

Ա. են նաև խոլինը (որը կարևոր դեր է կատարում օրգանիզմում ճարպերի յուրացման գործում), էֆեդրինը, ինչպես նաև ադրենալին հորմոնը։ Ա. կիրառում են օծանելիք, դեղանյութեր, էմուլգատորներ, լվացող միջոցներ արտադրելու, ինչպես նաև ածխաթթվական գազը կլանելու համար։

Ս. Առաքելան


ԱՄԻՆԵ Ավդալ Ավդալի (1906–1964), քուրդ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ծնվել է հոկտեմբերի 15-ին, Կարսի մարզի Յամանչայիր գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1936), աշխատել ՀՍՍՀ ԳԱ արևելագիտության բաժնում։ Գրել է քրդերեն և հայերեն։ Կազմել է քուրդ սովետական գրողների բանաստեղծությունների առաջին հավաքածուն (1932), «Քրդական ժողովրդական հեքիաթներ» (1957, հայերեն) ժողովածուն։ Գրել է «Երեք եղբայր» (1957) կենցաղագրական պոեմը, «Քուրդ կինը նահապետական ընտանիքում» (1948, հայերեն), «Անդրկովկասյան քրդերի կենցաղը» (1957, հայերեն) ազգագրական աշխատությունները։ Աաեղծագործել է նաև մանուկների համար («Գարուն», 1935)։ Մահացել է սեպտ. 22-ին, Երևանում։

Հ. Ջնդի


ԱՄԻՆՆԵՐ, ամոնիակի օրգանական ածանցյալներ։ Երբ ամոնիակի մոլեկուլում ջրածնի ատոմներից մեկն է տեղակալված ռադիկալով (), ամինը կոչվում է առաջնային (), երկուսը՝ երկրորդային (), երեքը՝ երրորդային ()։ Ըստ ռադիկալի բնույթի, Ա. լինում են՝ ացիկլիկ, կարբոցիկլիկ և հետերոցիկլիկ։ Կան գազային, հեղուկ և պինդ Ա., որոնք մեծ մասամբ հոտավետ են, լուծվում են օրգանական լուծիչներում, մի քանիսը նաև ջրում։ Ա. օժտված են հիմնային հատկությամբ և թթուների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։ Երրորդային Ա. միացնում են ալկիլհալոգենիդներ՝ առաջացնելով չորրորդային ամոնիումային աղեր ()։ Ացիկլիկ շարքի Ա. արդյունաբերության մեջ ստանում են սպիրտի և ամոնիակի փոխազդմամբ (կատալիզատոր՝ ), իսկ արոմատիկ շարքի առաջնային Ա.՝ նիտրոմիացությունների վերականգնմամբ և ֆենոլների ու ամոնիակի փոխազդմամբ։ Ացիկլիկ շարքի առաջնային Ա–ի և ազոտային թթվի փոխազդեցության հետևանքով առաջանում են սպիրտներ, երկրորդային Ա–ի և ազոտային թթվի փոխազդեցության հետևանքով՝ նիտրոզամիններ (), երրորդայինները չեն մտնում ռեակցիայի մեջ։ Արոմատիկ առաջնային Ա. ազոտային թթվի հետ տալիս են դիազոմիացություններ՝ ։ Ա. կիրառվում են ազոներկանյութեր, դեղանյութեր, բարձրամոլեկուլային միացություններ ստանալու համար։ Մեծ է Ա–ի դերը կենդանի օրգանիզմի կենսապրոցեսներում (տես Ամինաթթուներ և Սպիտակուցներ):

Ա. Բաբայան


ԱՄԻՍ, Երկրի շուրջը Լուսնի պտույտով պայմանավորված ժամանակամիջոց։ Տարբերում են. 1. Սիդերական (աստղային) Ա. (երկնքում աստղերի նկատմամբ Լուսնի դիրքի կրկնման պարբերությունը՝ 27 օր 7Ժ 43 ր 11,51 վրկ), 2. Սինոդական (միացման) Ա., Լուսնի փուլերի կրկնման պարբերությունը՝ 29 օր 12 ժ 44 ր 2,82 վրկ, որը հիմք է ծառայում լուսնային օրացույցների համար, 3. Արևադարձային Ա., միևնույն երկայնությանը Լուսնի վերադառնալու պարբերությունը՝ 27 օր 7 ժ 43 ր 4,66 վրկ, 4. Անոմալիստական Ա. (երկրամերձ կետով Լուսնի իրար հաջորդող անցումների միջև ընկած ժամանակամիջոցը՝ 27 օր 13 ժ 18ր 33,16 վրկ), 5. Դրակոնական (վիշապային) Ա. (Լուսնի ուղեծրի միևնույն հանգույցով նրա երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցը՝ 27 օր 5 ժ 5 ր 35,81 վրկ)։

Ա. հասկացությունը, ինչպես և նրա անվանումը, գրեթե բոլոր ժողովուրդները կապել են Լուսնի հետ։

Տարին ամբողջ թվով լուսնային Ա–ներ չի պարունակում, այդ պատճառով էլ արեգակնային օրացույցներում Ա–ների տևողությունները հավասար չեն Լուսնի փուլերի կրկնման պարբերությանը։ Աշխարհի բնակչության ճնշող մեծամասնությունն այժմ օգտագործում է հռոմ. օրացույցը, որի Ա–ներն են.

I Հունվար (լատ. Ianuarius), ժամանակի աստված երկդեմ Յանուսի անվամբ, 31 օր,

II Փետրվար (լատ. Pebruarius), ընդերկրյա թագավորության աստված Փեբրուուսի անվամբ, 28 (կամ 29) օր,

III Մարտ (լատ. Martus), պատերազմի աստված Մարսի անվամբ, 31 օր,

IV Ապրիլ (լատ. Aprilis), aprire բառից, որ նշանակում է «բացվել», 30 օր,

V Մայիս (լատ. Maius), գարնանային ծաղկման աստվածուհի Մայայի անվամբ, 31 օր,

VI Հունիս (լատ. Junius), պտղաբերության աստվածուհի Յունոնի անվամբ, 30 օր,

VII Հուլիս (լատ. Julius), Հուլիոս Կեսարի անվամբ (մի ժամանակ անվանվում էր (Quintilis, քուինտիլիս՝ հինգերորդ ամիս), 31 օր,

VIII Օգոստոս (լատ. Augustus), Օգոստոս կայսեր անվամբ (մի ժամանակ անվանվում էր Sextilis, սեքստիլիս՝ վեցերորդ ամիս), 31 օր,

IX Սեպտեմբեր (լատ. September), յոթերորդ ամիս, 30 օր,

X Հոկտեմբեր (լատ. October), ութերորդ ամիս, 31 օր,

XI Նոյեմբեր (լատ. November), իններորդ ամիս, 30 օր,

XII Դեկտեմբեր (լատ. December), տասներորդ ամիս, 31 օր։

Վերջին չորս Ա–ների անվանումների և տարվա մեջ նրանց ունեցած կարգի անհամապատասխանության պատճառն այն Է, որ սկզբնական շրջանում հռոմ. տարին ունեցել է տաս ամիս, և առաջին ամիսը համարվել է մարտը։

1854-ին Ն. Ռուսինյանի՝ Կ. Պոլսում հրատարակած օրացույցում հռոմ. ամսանունները փոխարինված են հայկականով (սառներ, մրրկեր, զարթին, ծաղկին, մարգին, հնձար, տոթար, մրգար, կթոն, թառ–