անջրդի, յուրարմաա կամ պատվաստված այգիներ։
Չաղողի վազն ունի շատ հին ծագում, վայրի խաղողն սկսել են մշակել դեռևս էնեոլիթի և բրոնզի դարերում։ Անդրկովկասում և Միջին Ասիայում գինեգործությունը հայտնի էր դեռ մ. թ. հազարամյակներ առաջ։
Այգիների համաշխարհային տարածությունը (ըստ Խաղողի և գինու միջազգային բյուրոյի տվյալների) կազմում է 10 մլն. հա (1966)։ Այգեգործական հիմնական երկրներն են՝ Իսպանիան (1654 հզ. հա), Իտալիան (1644 հզ. հա), Ֆրանսիան (1385 հզ. հա), ՍՍՀՄ (1057 հզ. հա)։ ՍՍՀՄ–ում Ա–յան հնագույն շրջան են՝ Անդրկովկասը, Միջին Ասիան, Ղրիմը։
Հայաստանում Ա․ ունի շատ հին ծագում։ Դեռևս մ. թ. ա. X–IX դդ. ուրարտացիներն ունեցել են զարգացած Ա. ու գինեգործություն։ Այդ մասին են վկայում ասորեստանյան սեպագիր արձանագրությունները, Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանների, բազմաթիվ կարասների (որոնց վրա նշված է տարողությունը), գինեգործական պարագաների, ծծմբի առկայությունը։ Կարմիր բլուրում հայտնաբերված խաղողի ածխացած սերմերը վկայում են, որ խաղողի այժմյան որոշ փոփոխակներ (օրինակ՝ Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի ևն) ունեն տեղական ծագում։
Աղթամարի վանքի աշխարհիկ թեմայով բարձրաքանդակներից մեկում պատկերված է այգին բահով փորող հայ շինականը (X դ.)։ Հայկական մանրանկարչությունը, միջնադարյան քաղաքների պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները արժեքավոր տեղեկություններ են տալիս նաև միջնադարում զարգացած Ա–յան վերաբերյալ։ Ա. տարածված էր Այրարատում, Վասպուրակ անում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ մասերում։ Որոշ վայրերում (Արցախ, Գողթն) XIX–XX դդ. խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտյա բարակ հենասյուներով հատուկ հարմարանքների վրա։ Այս եղանակը հատուկ էր բազմամյա այգիներին։
Նախասովետական Հայաստանում կար 9,2 հզ. հա (1913) այգի, որից բերքատու՝ 7,8 հզ. հա։ Առաջին համաշխարհային պատերազմի և քաղաքացիական կռիվների տարիներին Ա. անկում ապրեց, կրճատվեց այգիների տարածությունը (5,1 հզ. հա, 1919)։ Սովետական իշխանության տարիներին կոլեկտիվ և սովետական տնտեսությունների կազմակերպումը, ոռոգման նոր ցանցերի կառուցումը հնարավորություններ ստեղծեցին Ա–յան զարգացման համար։ 1970-ին ՀՍՍՀ–ում խաղողի այգիների տարածությունը 37 հզ. հա էր։ Նախատեսված է առաջիկայում հասցնել 60 հզ. հա–ի: Մեքենայացվել են այգունախատնկման և մշակման աշխատանքները (հողի խորդուբորդությունների վերացումը, հիմնաշրջումը, հիմնաշրջած հողի հարդարումը, այգետունկը, քաղհանը ևն)։ Արտադրության մեջ կիրառվում են ագրոտեխնիկայի առաջավոր մեթոդներ ու միջոցառումներ (հողի պարարտացում հատուկ մեքենաներով, հիմնաշրջման թարմացում, պայքար խաղողի վազի վնասատուների և հիվանդությունների դեմ ևն)։
(նկ․) ՀՍՍՀ այգիների տարածությունը ըստ տարիների (հզ. հա–ով)։
Ա–յամբ զբաղվում են Արարատյան, Վայքի, Զանգեզուրի և հս–արլ. գյուղատնտ. գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիների այգիները թաղովի են, հս–արլ. և Զանգեզուրի գոտիներինը՝ չթաղվող։ ՀՍՍՀ այգիները ջրովի են, բացառությամբ հս–արլ. գոտու որոշ այգիների։ Արարատյան գոտու ցածրադիր շրջանները մատակարարում են հումք՝ քաղցր, կիսաքաղցր, սեղանի թունդ գինիների և կոնյակի արտադրությանը (Ոսկեհատ, Գառան դմակ, Ճիլար, Կախեթի, Մսխալի, Ռքածիթելի, Մուսկատ, Աափերավի ևն), իսկ քաղաքների և արդ. կենտրոնների բնակչությանը՝ թարմ խաղող (սև և սպիտակ Արաքսենի, սև և սպիտակ Սաթենի, դեղին և վարդագույն Երևանի, Թավրիզենի, Իծապտուկ, Արարատի, Ամբարի, Շահումյանի ևն)։ Արարատյան գոտու Աշտարակի շրջանն արտադրում է հումք՝ Ոսկեհատ, Ճիլար, Մուսկատ թնդեցրած գինիների, իսկ Աբովյանի և Թալինի շրջանները՝ Ոսկեհատ, Մսխալի, Ռքածիթելի կոնյակի, շամպայն և սեղանի թեթև գինիների արտադրության համար։ Վայքի գոտին մատակարարում է սեղանի, կիսաքաղցր, կարմիր գինիների հումք և սեղանի խաղող։ Այս գոտում գինու հիմնական փոփոխակը Արենին է։ Զանգեզուրի գոտու Մեղրու շրջանն արտադրում է քաղցր և կիսաքաղցր գինիներ (հիմնական փոփոխակը Արևիկն է), իսկ Գորիսի, Սիսիանի, Ղափանի շրջանները՝ սեղանի թեթև գինիների հումք, մասամբ նաև սեղանի խաղող։ Հիմնական փոփոխակը Խնդողնին է, Կախեթը, Կարմիր կտենին, Իծապտուկը, Թավրիզենին։ Հս–արլ. գոտին հիմնականում արտադրում է սեղանի թեթև և շամպայն գինիների, մասամբ նաև կոնյակի հումք։ Հիմնական փոփոխակը Լալվարին է։ 2. Գիտություն խաղողի վազի կենսաբանական առանձնահատկությունների և նրա մշակման մասին։ Բաժիններն են. ա. ընդհանուր Ա., ուսումնասիրում է խաղողի վազի ծագման, կենսաբանության, էկոլոգիայի և ագրոտեխնիկայի հարցերը, բ. մասնավոր Ա., ուսումնասիրում է խաղողի վազի առանձնահատկությունները տարբեր էկոլոգիական պայմաններում, ըստ արտադրության ուղղության, գ. խաղողագրություն (ամպելոգրաֆիա) և խաղողի սելեկցիա։ Ա. տերմինը գործածում են նաև պտղաբուծություն, պարտիզագործություն իմաստով։
ՀՍՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ում, սկսած 1940-ից, ստեղծվել է հիբրիդային հարուստ ֆոնդ։ Ստացված են սեղանի և գինու խաղողի խոշորապտուղ, գեղեցիկ տեսքով, փոխադրադիմացկուն, տնտ. տարբեր նշանակության 42 փոփոխակներ։ Դրանցից 9-ը արդեն մտել են արտադրության մեջ և մշակվում են Արարատյան դաշտի շրջաններում, մյուսները պետական փորձարկման մեջ են ՀՍՍՀ–ում և ՍՍՀՄ մի քանի այգեգործական շրջաններում։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործության ամբիոնում գինու խաղողի միլդյուդիմացկուն, ցրտադիմացկուն և սեղանի խաղողի խոշորապտուղ փոփոխակների ստեղծման նպատակով 1964-ից ծավալվել են սելեկցիոն աշխատանքներ և ստացվել են հեռանկարային ձևեր։
Գրկ. Արզումանյան Պ.Ռ., Խաղողագործության վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում, Ե., 1967։ Գրձելյան Գ. Փ., Այգեգործություն․ վազի բազմացման եղանակները և այգու մշակությունը, Ե., 1957։ Հարությունյան Ա. Ս., Խաղողի այգիների պարարտացումը, ե., 1963։ Մերժանիան Ա., Խաղողագործություն, Ե., 1957։ Айвазян П. К. и Докучаева Е. Н., Селекция виноградной лозы, Киев, 1960; Погосян С. А., О природе семенных растений стародавних сортов корнесобственного винограда и их гибридов, Е., 1955; Хачатрян С. С., Раннеспелость у виногрда, Е., 1966.
ԱՅԳԵԶԱՐԴ (մինչև 1949՝ Դարղալու, 1949–57-ին՝ Անաստասավան), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 2908 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի գինու գործարան, հացի փուռ, միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան, ծննդատուն։ Գյուղը հիմնադրել են Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից գաղթած հայերը 1870-ին։
Գյուղատնտ. արտադրության բարձր ցուցանիշների համար Ա–ի կոլտնտեսության անդամներ Մ. Ասլանյանին, Փ. Գրիգորյանին, Հ. Խաչատրյանին, Ս. Կարապետյանին, Պ. Հովհաննիսյանին, Ա. Մուրադյանին, Հ. Սարգսյանին և Ռ. Ստեփանյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։
ԱՅԳԵԹԱՂ ՄԵՔԵՆԱ, խաղողի վազերը թաղող մեքենա։ Կան թևավոր և էլևատորային Ա. մ–ներ։ Թևավորն ունի գութանի աջ և ձախ շրջող թևեր, որոնք միջշարքերից հողը բարձրացնում և շրջում են ծերկապված վազերի վրա։ Էլևատորային Ա. մ. վազերը հողով ծածկում է Էլևատորների միջոցով։ Եթե մեքենան վազերը շարքերի ուղղությամբ պառկեցնելու մեխանիկական հատուկ հարմարանք չունի, ապա վազերը նախապես ծերկապում են։ Ա. մ–ներն աշխատում են այգեգործական տրակտորներով, 2,0–2,5 մ միջշարային տարածություն ունեցող այգիներում։
ԱՅԳԵԿ, վանք Կիլիկիայում, Տոնկալայի շրջանում, Մարաշից մոտ 70 կմ արևմուտք: Հիմնադրվել է 1166-ին, այգեշատ վայրում