Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

410 ԱՆԻ

տան ձևերը գլխավոր դեր սկսեցին խաղալ։ Ա–ի աշխարհիկ ճարտարապետության վրա ակտիվ ներգործել են մի շարք հանգամանքներ՝ սոցիալ–տնտեսակսւն միջավայրը և նրա հետ կապված աշխարհիկ մտածելակերպը, բնակչության բազմազգ կազմը ևն։ Ա–ի ճարտարապետության ծաղկումը XII–XIII դդ. կապված է եղել քաղաքային կյանքի զարգացման հետ։ Ա–ի աճն աչքի է ընկել մի շարք բնորոշ գծերով, աշխարհիկ ճարտարապետության մշտական ազդեցությունը եկեղեցականի վրա, ճարտարապետական–գեղարվեստական հնարների ընդհանրությունը (օր. հարուստ շքամուտքի մոտիվը) ևն։ Քաղաքային դասի ուժեղացման հետ մեկտեղ մեծատունների կողմից հոյակապ շենքեր են կառուցվել Ա–ում։ Այս կարգի շինություններից է Անիի Պարոնի պալատը։ 1905-ին Գագկաշենից հյուսիս պեղված մի այլ պալատի շքամուտքի՝ Թ. Թորամանյանի վերակազմությունը ցույց է տալիս, որ այն լրիվ նմանվել է Պարոնի պալատի շքամուտքին։ Աստղաձև քարերից մեկի վրա կարդացվել է«Սարգսի» անունը (այստեղից՝ «Սարգսի պալատ»)։ Ա–ի իջևանատների (խանապար) մասին պահպանվել են վկայություններ վիմագրական արձանագրություններում։ Պեղված շենքերից մեկը երկարավուն, սրբատաշ քարերով սալահատակված բաց սրահ է։ Պատերի երկայնքով տեղավորված են թաղածածկ սենյակները։ Ա–ի իջևանները նույնպես ունեցել են հիանալի մշակված շքամուտքեր։

Բնակարանային ճարտարապետության մեջ ցայտուն կերպով դրսևորվել է բնակչության շերտավորումը։ Պեղումները բացել են բազմաթիվ բնակելի շենքեր՝ ճոխ հարդարանքով առանձնատներ և հասա րակ տներ։ Բնակելի տները գերազանցապես բաղկացած էին 3–5 հիմնական և օժանդակ սենյակներից։ Բնակարանների բաղկացուցիչ մասերն էին՝ թոնիրները, ոորնրը, բուխարիները, պատրհանները, ամբարները ևն։ Կառուցվել են գերազանցապես ճեղքված քարերով և սալահատակվել (հիմնականում տեղադրվել են գլխավոր փողոցի վրա, պեղվել են 1912-ին)։ Բնակելի յուրահատուկ թաղամաս է կազմել ժայռափոր Ա.։ Անդնդախոր կիրճերի եզրով ձգվում են հարյուրավոր արհեստական քարանձավներ։ Լայն տարածում էին գտել դեռևս Բագրատունյաց ժամանակ առաջ եկած եկեղեցական գավիթներն ու ժամատները, որոնք թեև եկեղեցիներին կից, բայց աշխարհիկ շենքեր էին՝ ժողովըրդական տան ձևերով և, երբեմն, իրենց կառուցվածքով ավելի արժեքավոր, քան բուն եկեղեցիները։ Տաճարների արտաքին հարթությունների նախկին զուսպ հարդարանքին փոխարինել են գեղատեսիլ, հաճախ աշխարհիկ թեմաներ բովանդակող ճոխ զարդաքանդակները, որ ամբողջական պար են կազմում տաճարների չորս կողմը։ Մուտքերի շրջանակները մեծացել և լցվել են քանդակներով։ Բուսական քանդակները ընդմիջվում են թռչունների և չորքոտանի կենդանիների պատկերներով։ Աննախընթաց վերելք է ապրել նկարչությունը, որ գերազանցապես արտահայտվել է որմնանկարչության և մանրանկարչության մեջ։ Տաճարների պատերի ներսի երեսները ծածկվել են որմնանկարներով, որոնց մեջ Աստվածաշնչի տեսարանները, սրբոց պատկեր– ները և քրիստոնեություն ընդունելու առասպելները կարևոր տեղ են բռնել։ Այս շրջանի շենքերից ամենակարևորը մեծահարուստ Տիգրան Հոնենցի կառուցած՝ Ա–ի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ իր ժամատնով, որը նկարներով ու քանդակներով շատ զարդարված լինելու պատճառով հետագայում կոչվել է «Նախշլի»։ Հոնենցը եկեղեցու գոյությունն ապահովելու համար բազմաթիվ նվերներ է տվել նրան, որոնք մանրամասն թվարկված են շինության արձանագրության մեջ։ Նա իր կառուցած վանքին է տվել գյուղեր, կալվածքներ, այգիներ, ջրաղացներ, հյուրատներ, խանութներ, բաղնիք։ Հոնենցի եկեղեցուն չի զիջում նույն ճոխությամբ կառուցված Անիի Բախտաղեկի եկեղեցին։ Ա–ում կան տոհմական մի քանի այլ եկեղեցիներ ևս։ Այդ շրջանում նշանակալի բարձրության հասավ քարային կոնստրուկցիաների մշակման գործը (հատվող և խաչվող կամարներ ու թաղեր)։ Ա–ում մեծ թափ ստացավ ճանապարհաշինությունը, կամուրջների, քարավանատների, իջևանների, շքեղ մենատների, գավիթների, ժամատների, տոհմային՝ դամբարանների և վիմափոր կառուցվածքների շինարարությունը, որոնք անկրկնելի, յուրատեսակ կոթողներ են և զարմանք են պատճառում յուրօրինակ ճարտարապետական լուծումներով։ Հայկական ճարտարապետության զարգացման հիմնական կենտրոնի իր նշանակությունը Ա. պահպանեց մինչև XIV դ.։ Զաքարյանների իշխանությունը վերջացավ թուրքական ցեղերի ներխուժումով։

Ա–ի ճարտարապետության ընդհանուր արժեքը ի հայտ բերելու գործում բացառիկ դեր խաղաց Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին։ Նա, հենվելով Թ. Թորամանյանի ուսումնասիրությունների և մանավանդ չափագրությունների վրա, ցույց տվեց, որ Արևմտյան Եվրոպայի ռոմանական և գոթական ոճերն արևելյան ծագում ունեն և այդ ոճերի նախադրյալները Եվրոպա են գնացել միջնադարյան հայկական ճարտարապետության միջոցով, հայ գաղթականության ուղիներով։

Կրթությունը։ Կամսարականները Ա–ում և նրա շրջակայքում հանդես են եկել իբրև գիտության և կրթության հովանավորներ։ V դ. Ա–ի ամրոցի հոգևոր կենտրոնը հանդիսացող Տեկորի տաճարի դպրոցում ուսուցիչ է եղել գիտնական և մանկավարժ Թաթուլ ճգնավորը, որից մեզ են հասել իր խրատներն աշակերտին։ VII դ. ուսուցիչ է եղել Անանիա Շիրակացին (կոչվել է նաև Անեցի)։ Բագրատունյաց ժամանակ Ա., բացի սովորական դպրոցներից, ուներ իր համալսարանը, որտեղ դասախոսում էին ժամանակի խոշոր գիտնականներն ու մանկավարժները։ Երկար տարիներ Ա–ի բարձրագույն դպրոցը ղեկավարել են բազմաթիվ աշխատությունների հեղինակ և հույն փիլիսոփաների թարգմանիչ ու մեկնաբան Պահլավունի Գրիգոր Մագիստարոսը, ինչպես նաև Հաղպատից հրավիրված Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր)։ Այդ դպրոցի սաներից էին ժամանակագիր Սամուել Անեցին, Գրիգոր Փակակալը և ուրիշներ։ Դպրոցում, բացի կրոնական առարկաներից և լեզուներից, դասավանդել են նաև երաժշտություն, նկարչություն, համարողական արվեստ, ճարտարապետություն ևն։ Ինչպես Կամսարականները, այնպես էլ Բագրատունիներն ունեցել են իրենց պատմագիրները։ Ա–ում գրվել են բազմաթիվ ձեռագիր գրքեր։ Այն եղել է հայ գրչության օջախ։ Բագրատունյաց արքունիքը, ինչպես և կաթողիկոսարանը ունեցել են իրենց թանգարանները, ուր մեծ տեղ են գրավել ձեռագրերը։ Ա–ի հարյուրավոր վիմական արձանագրությունները գրագետ և գեղեցիկ հայերենով են գրված և, բացի իրենց բովանդակությունն արտահայտելուց, շենքերի պատերին ծառայել են իբրև զարդարանք։ Ն. Մառի քսանամյա պեղումները երևան բերեցին Ա–ի նյութական մշակույթի, մասնավորապես՝ արհեստագործական բազմաթիվ նյութեր, որոնք մեծ դեր խաղացին միջնադարյան Հայաստանի սոցիալ–տնտեսական կյանքի ուսումնասիրության գործում, վեր հանեցին հայ արհեստավորի փորձն ու հմտությունը։ Ա–ի, որպես տիպիկ միջնադարյան քաղաքի, արտադրության ինքնատիպ կողմերը երևան բերեցին նրա տեղը և դերը միջազգային առևտրի համակարգում։ Գտնված նյութերը ցույց տվեցին, որ Ա–ում արդեն արհեստային արտադրանքը նեղ, անհատական շրջանակներից դուրս է եկել և ստացել շուկայական, մասսայական արտադրանքի բնույթ։ Ա. միջնադարյան Հայաստանի արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այդ են վկայում մատենագրակաև և վիմական արձանագրությունները։ 1222-ին, Ա–ից ոչ հեռու գտնվող Մաղասբերդում տնեցիների կողմից արաբերենից հայերեն թարգմանված երազահանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 695) հիշատակված է մոտ քառասուն արհեստ, այդ թվում՝ դարբնություն, սլեհարարություն (զինագործություն), դերձակություն, ջուլհակություն, բրուտագործություն, ջահ բարություն, պղնձագործություն ևն։ Ա–ում կային հատուկ փողոցներ, շարքեր, թաղեր, որտեղ ըստ համքարությունների կենտրոնացված են եղել որոշակի արհեստանոց–կուղպակներ՝ բազզնոց (ջուլհակների փողոց), սառաճփողոց (թամբագործների փողոց), կոշկակարոց, նալբընդնոց, գտակկարոց ևն։ Պահպանվել են նաև արհեստավորների անուններ (Կոնդեր դարբին, 1213, Սարգիս լարարար, XIII դ.)։ Ա–ի արհեստներում կարևոր տեղ է գրավել մետաղագործությունը։ Գտնվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ, կողպեքներ, դանակներ, զենքեր, զարդեր։ Ա–ում պատրաստված մոմակալները, աշտանակները և ջահերը հայտնի են եղել ողջ երկրռւմ։ Հետաքրքրակաև է, որ Ա–ի միջնաբերդում գտնվել են X–XI դդ. զոդման եղանակով պատրաստված խողովակներ։ Ամենատարածված և զարգացած արհեստներից է եղել խեցեգործությունը։ Կավից պատրաստել են տարբեր կիրառության անոթներ, որոնք սպառվել են ներքին և արտաքին շուկաներում։ Գտնված իրերի մեջ մեծ թիվ են կազմում շինարարական խեցեղենը