Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ս. Խաչ տաճար ևն)։ Սովետական անիմալիստների գործերը առանձնանում են կենդանական աշխարհի նուրբ իմացությամբ, կերպարների դեկորատիվ արտահայտչականությամբ (Վ. Ա. Վատագին, Ի. Ս. Եֆիմով, Ե. Ի. Չարուշին, Ի. Գ. Ֆրիխ–Խար, Ա. Ստարկոպֆ և ուրիշներ)։ Հայ կերպարվեստագետներից անիմալիստական բազմաթիվ գործեր են ստեղծել քանդակագործ Հ. Գյուրջյանը և գրաֆիկ Վ. Այվազյանը։

Գրկ. Ватагин В. А., Изображение животного, М., 1967; Piper R., Das Tier in der Kunst, München, 1922։

(նկ․) 1. Հովազի ժայռապատկեր։ քՈղտասսւր, ՀՍՍՀ։ Մ. թ. ա. V–IV հազարամյակ։ 2. Բիզոնի բազմագույն պատկեր ֆոն դը Գոմ քարանձավում։ Ֆրանսիա։ Հին քարի դար։ 3. Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու բարձրաքանդակներից։ X դ.։ 4. Գունավոր ժայռապատկերներ Ալժիրի հարավում։ Նոր քարի դար։ 5. Ա. Վ. Վատագին։ «Արջ»։ 1956։ 6. Հ. Գյուրջյան։ «Աղվես»։ Գրանիտ։ 1934։ Հայաստանի պետական պատկերասրահ։

ԱՆԻ–ՇԻՐԱԿԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Բագրատունիների թագավորություն։


ԱՆԻՈՆՆԵՐ (<հուն. άνιόν–բարձրացող, այստեղ՝ դեպի անոդը գնացող), բացասական իոններ։


ԱՆԻՉԿՈՎ Նիկոլայ Նիկոլաևիչ (1885–1964), սովետական ախտաբան, մորֆոլոգ, ՍՍՀՄ ԳԱ ակավեմիկոս (1939), ՍՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ (1944) և պրեզիդենտ (1946–53)։ Ծնվել է հոկտեմբերի 22 (նոյեմբ. 3)–ին, Պետերբուրգում։ Բժշկական ծառայության գեներալ–լեյտենանտ։ Ա. գրել է աթերոսկլերոզի, ռետիկուլաէնդոթելային համակարգի գործունեության և մորֆոլոգիայի, ինչպես նաև վարակական պրոցեսի ծագման ու ինքնավարակման մասին աշխատություններ։ Մահացել է դեկտ. 7-ին, Լենինգրադում։


ԱՆԻՊԵՄԶԱ, քաղաքատիպ ավան (1938) Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին։ 710 բնակիչ (1972), հայեր։ Երկաթուղահատվածով կապված է Երևան–Լենինական մայրուղու հետ։ Շրջակայքը հարուստ է շինանյութերով՝ պեմզայով, տուֆով, բազալտով (տես Անիպեմզայի տուֆի հանքավայր)։ Շինանյութերն արդյունահանվում և վերամշակվում են «Անիպեմզա» կոմբինատում (հիմնադրվել է 1926-ին)։ Տարեկան արդյունահանվում է 800–850 հզ. մ³ պեմզա, 40–45 հզ. մ³ տուֆ քար, արտադրվում է մինչև 13,5 հզ. տ անդեզիտային ալյուր։ Արդյունահանվող պեմզայի մեծ մասն առաքվում է ՍՍՀՄ տարբեր շրջաններ։ Կառուցվում են պեմզա ջարդող–տեսակավորող գործարան՝ տարեկան 1 մլն. մ³ և թթվակայուն անդեզիտի ալյուրի ցեխ՝ տարեկան 70 հզ. տ արտադրողականությամբ։ Նախասովետական Ա. անշուք գյուղական բնակավայր Էր։ Այժմ կառուցապատվել Է նոր բնակելի շենքերով, ունի կուլտուր–լուսավորակսւն հիմնարկներ։ Ա–ում գործում են միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, հիվանդանոց։ Ա–ում հայտնաբերված է զարգացած երկաթի դարի դամբանադաշտ, որի պեղումների ժամանակ գտնվել են զենքեր, զարդեր ևն (մ. թ. ա. II հազարամյակի վերջ – I սկիզբ)։ Արժեքավոր է եգիպ. մածուկից պատրաստված առյուծի փոքր արձանը։ Ա–ի մոտ է Երերույքի տաճարը (V դ.)։ Ռ. Հովեսյան

(նկ․) Պեմզայի արդյունահանումը Անիպեմզայում։


ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ՏՈՒՖԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, համանուն ավանի մոտ։ ՍՍՀՄ տեխնիկական պեմզայի և պեմզային տուֆի խոշորագույն հանքավայրն Է։ Վերին պլիոցենի բազալտային լավաների 200 մ հաստությամբ շերտախումբը ծածկված է ստորին անթրոպոգենի կավավազային նստվածքներով։ Հրաբխային գործունեության հետևանքով առաջացած արդյունավետ շերտը կազմված է ստորին մասում՝ պեմզաներից, վերին մասում՝ դեղնագույն պեմզային տուֆերից։

(նկ․) Անիպեմզայի հանքավայրը։