(նկ․) Վ. Ի. Անջափրիձեն Տատիկի դերում (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում)։ Սունդուկյանի անվ. թատրոն։
հանում») հանդես է եկել Սունդուկյանի անվ. թատրոնի բեմում։
Գրկ. <վրացերեն>., 1956. Оленин А., Народная артистка Союза ССР Варико Анджапаридзе, М., 1952.
ԱՆՋԵԼԻԿՈ (Angelico, իսկական անունը՝ Ֆրա Ջովաննի դա Ֆիեզոլե, Fra Giovanni da Fiesole, մականունը՝ Բեատո Ա.) (1387– 1455), Վաղ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, ֆլորենտական դպրոցի ներկայացուցիչ։ Ծնվել է Վիկկիոյում (Տոսկանա)։ Եղել է Ֆլորենցիայի Սան Մարկո վանքի վանահայրը։ Սկզբում ստեղծագործել է որպես մանրանկարիչ։ 1420–ական թթ. կրել է ուշ գոթական գեղանկարչության ազդեցությունը։ Ա–ի արվեստը ներթափանցված է քվաթրոչենտոյի դարաշրջանին բնորոշ լուսավոր քնարականությամբ։ Գլխավոր գործերից են՝ «Մադոննա դելլա Ստելլա»–ն (1430–1433), Լինայուոլի եռանկարը (1433), «Մադոննա Աննալենա»–ն (բոլորն էլ՝ Սան Մարկո վանքում, այժմ՝ Ա–ի թանգարան), «Մարիամի թագադրումը» (մոտ 1434–35, Լուվր, Փարիզ), ինչպես և որմնանկարներ՝ նախկին Սան Մարկո վանքում (1438–1445), Նիկողայոս V կապելլայում (Վատիկան, 1445–48)։ Մահացել է փետր. 18-ին։ .
ԱՆՋՐԴԻ, գյուղ Փոքր Հայքում, Արաբկիր քաղաքից մոտ 15 կմ հյուսիս–արևելք, Եփրատի աջ ափին, ընդարձակ սարահարթի վրա։ Անունն ստացել է սակավաջուր լինելու համար։ 1915-ին ուներ 1000 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա–ում կային երկաթագործի, թիթեղագործի, կոշկակարի, ատաղձագործի արհեստանոցներ և նպարավաճառի խանութներ։ Գործում էին Ա. Նշան եկեղեցին և Վարդանյան վարժարանը։ Ա–ի հայ բնակչությունը զոհ գնաց Մեծ եղեռնին։
(նկ․) Անջրդի գյուղի ընդհանուր տեսարանը 1907-ին։
ԱՆՋՐԴԻ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտեսական բույսերի մշակումը չոռոգվող հողերում։ ՍՍՀՄ, ինչպես և ՀՍՍՀ ընդհանուր հողային տարածության մոտ 90% անջրդի է։ ՍՍՀՍ Ա. ե–յան գոտին սկսվում է պոդզոլ հողերի գոտուց և հասնում Անդրկովկասի հանրապետությունների նախալեռնային գոտուն։ Ա. ե–յան գոտու միայն 20% –ն է ապահովված մթնոլորտային տեղումներով, մնացածը ենթակա է երաշտի։ Ագրոտեխնիկական աշխատանքների հիմնական խնդիրը հողում մեծ քանակությամբ խոնավություն կուտակելն ու պահպանելն է։ Այդ նպատակով պետք է ներդնել 7, 8, 9, 10 դաշտային ցանքաշրջանառություն և հատուկ տեղ հատկացնել սև ցելին, մշակել այնպիսի բույսեր, որոնք ջրի քիչ պահանջ ունեն։ Ա. ե–յան գոտիներում անհրաժեշտ է կիրառել հողի մշակման ցրտահերկ համակարգ, ձնակուտակում, ստեղծել դաշտապաշտպան անտառաշերտեր, կառուցել լճակներ, ջրամբարներ, կիրառել ակոսային ցանք և բնացան։
ԱՆՍԱՄԲԼ (ֆրանս. ensemnble, բառացի՝ միասին, մեկեն, միասնություն, համահնչյուն, համաձայնեցվածություն), 1. ճարտարապետության և քաղաքաշինության մեջ՝ համակառույց շենքերի, ինժեներական կառույցների (կամուրջներ, առափնյակներ ևն), մոնումենտալ գեղանկարչության, քանդակագործության և կանաչ տնկարկների տարածական կոմպոզիցիայի ներդաշնակ միասնությունս Ա. կերտելիս կարևոր են տեղանքի բնական պայմանները։ Ճարտ. Ա–ի կերտումը հնարավոր է նրա մեջ մտնող շենքերի և կառույցների քաղաքաշինական կոմպլեքսի տարածական լուծման, մասշտաբի, ռիթմի և մոդուլի միասնականության շնորհիվ։ Ա. կարող է ստեղծվել և՛ միաժամանակ (միասնական հղացումով ու մի ոճով), և՛ երկարատև ժամանակում (նախնական կոմպոզիցիան լրացնելով այլ ոճի ստեղծագործություններով). երկրորդ դեպքում Ա–ի ամբողջականությունը չի խախտվում, եթե պահպանվում են կերտվածքի ընդհանուր սկզբունքները, նորը հնի հետ զուգորդվում է օրգանապես (հայկ. միջնադարյան վանքերը, Վենետիկի Ս. Մարկոսի հրապարակը, Լենինգրադի Դվորցովայա հրապարակը ևն)։ ճարտ. Ա–ի գեղարվեստական, գաղափարա–կերպարային էությունը բացահայտելու համար նրա հորինվածքի մեջ հաճախ մտցվում են պլաստիկ արվեստների տարբեր տեսակների ստեղծագործություններ (տես Արվեստների համադրության)։ Այդպիսի Ա–ներ են՝ Դեկաբրիստների հրապարակը՝ Պետրոս I հուշարձանով (Լենինգրադ), XVII–XVIII դդ. պալատա–պուրակային Ա–ները (Վերսալ, Պետրոդվորեց, Կուսկովո ևն)։ Հայաստանում Ա–ների օրինակներ են պահպանվել Ուրարտական շրջանից (Էրեբունիի և Թեյշեբաինիի միջնաբերդերը)։ Միջնադարյան հայկ. Ա–ներին բնորոշ են տեղանքի հետ օրգանապես կապված, կանոնավոր տարրերով հատակագծային ազատ և ծավալատարածական գեղանկար լուծումները (Հաղպատ, Խծկոնք, Ամբերդ, Տաթև, Անի ևն)։ Հայ սովետական ճարտյան մեջ Ա–ային կառուցապատման սկզբունքը վերականգնեց Ա. Թամանյանը (Լենինի հրապարակը Երևանում, 1926–58)։ 2. Դեկորատիվ արվեստում՝ ստեղծագործությունների գեղարվեստական միասնական խումբ, օրինակ՝ մոնումենտալ որմնանկարների Ա. կամ շենքի
(նկ․) Լենինի հրապարակը Երևանում։ (նկ․) Կրեմլի տաճարների անսամբլը։