Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակում էին մնալ Կայսիկները։ X դ․ երկրորդ կեսին Բյուզանդիայի կայսր Վասիլ II նվաճելով Ա․ հանձնեց Դավիթ Կյուրապաղատին, ե գավառն ու նրա կենտրոն Մանազկերտը կռվախնձոր դարձան տեղական ամիրաների ու Դավիթ Կյուրապաղատի միջև։ Վերջինս, գրավելով Մանազկերտը, քաղաքից վտարեց մահմեդականներին և բնակեցրեց քրիստոնյաներով։ Այս հողի վրա 998-ին Ատրպատականի ամիրա Մամլանի ե հայ–վրացական միացյալ ուժերի միջև Ա–ում տեղի ունեցավ Ծումբի ճակատամարտը, որը վերջացավ հայերի ու վրացիների հաղթանակով։ Դավիթ Կյուրապաղատի մահից հետո (1001) Վասիլ II գավառը տվեց Վասպուրականի թագավորությանը։ 1021-ին Վասպուրականի թագավորության մյուս գավառների հետ Ա․ միացվեց Բյուզանդիային։ 1071-ին Ա–ում՝ Մանազկերտի ճակատամարտում, Բյուզանդիան վճռական պարտություն կրեց սելջուկներից և Ա․, ուրիշ շրջանների հետ միասին, ընկավ սելջուկների գերիշխանության տակ։ 1100-իև Ա․ գրավեց Շահ–ի–արմենների պետության հիմնադիր Սուքման ալ–Կուտբին։ V դարից Ա․ ուներ առանձին եպիսկոպոսություն։ Աղբյուրներն Ա–ում հիշատակում են Ապահունյաց վանքը։ Մինչև XX դ․ սկիզբը գավառը Մուշի առաջնորդության թեմերից մեկև էր և ուներ 23 հայաբնակ գյուղ։ Վ․ Վարդանյան

ԱՊԱՃՈՒՄ, ատրոֆիա (<հուն․ άτροφεω – քաղցում եմ, հյուծվում եմ), մարդկանց և կենդանիևերի օրգանների և հյուսվածքների չափերի փոքրացում, որն ուղեկցվում է տվյալ օրգանի կամ հյուսվածքի գործունեության անկումով։ Ա–ման պրոցեսը չպետք է շփոթել օրգանի ի ծնե թերզարգացման՝ հիպոպլազիայի հետ։ Ա․ լինում է ֆիզիոլոգիական, ախտաբանական, ընդհանուր և տեղային։ Ֆիզիոլոգիական Ա․ ի հայտ է գալիս օրգանների կամ հյուսվածքների բնականոն զարգացման տարբեր փուլերում (մարդու սեռակաև հասունացումից հետո ուրցագեղձի, ծերունական հասակում՝ կմախքի և բոլոր օրգանների Ա․)։ Ախտաբանական, ընդհանուր Ա․ (հյուծանք) առաջանում է անբավարար սնուցման, քրոնիկական վարակիչ հիվանդությունների, ինքնաթունավորումների, ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների հետևանքով։ Ախտաբանական տեղային Ա․ առաջանում է նյարդասնուցողական խանգարումների (կմախքային մկանների Ա․ պոլիոմիելիտի ժամաևակ), անբավարար արյունամատակարարման (գլխուղեղի կեղևի Ա․ ուղեղայիև աթերոսկլերոզից), ֆունկցիայի խանգարման (տեսողական նյարդի Ա․ աչքը հեռացնելուց հետո), ճնշման (երիկամների Ա․ միզածորանի խցանման դեպքում), օրգանի անգործության (վերջույթների մկանների Ա․ երկարատև անշարժացումից), քիմիական և ֆիզիկական գործոնների ազդեցության (ավշային հյուսվածքի Ա․ ճառագայթային էներգիայից, վահանաձև գեղձի Ա․ յոդի պրեպարատների օգտագործումից) հետևանքով։ Ա–ման ժամանակ օրգանի չափերը փոքրանում են, բայց երբեմն ճարպային հյուսվածքի գերաճման հետևաևքով, որը փոխարինում է ապաճած հյուսվածքին, օրգանը մեծանում է։ Ախտաբանական Ա․ որոշ փուլերում վերադարձելի է, իսկ խորացած դեպքերում բուժումն անհնար է։ Լ․ Մարգարյան


ԱՊԱՆԱՑԻՍՏԱԿԱՆԱՑՈՒՄ, Գերմանիայի պետական, հասարակական–քաղաքական և տնտեսական կյանքի մաքրագործումը ֆաշիստական տիրապետության հետևանքներից՝ երկրի դեմոկրատական վերափոխումը հեշտացնելու նպատակով։ Պոտսդամի կոնֆերանսի (1945) և Գերմանիայի վերահսկողության խորհրդի որոշումներով նախատեսվում էր ոչնչացնել նացիոնալ–սոցիալիստական (ֆաշիստական) կուսակցությունը, արձակել նացիստական հիմնարկությունները, այն հաշվով, որ դրանք ոչ մի կերպ և ոչ մի դեպքում չվերականգնվեն, արգելել նացիստական գործունեությունն ու պրոպագանդան, դատական պատասխանատվության ենթարկել ռազմակա հանցագործներին և ակտիվ նացիստներին, կարևոր պաշտոններից հեռացնել նացիստներին, վերացնել ֆաշիստական օրենսդրությունը ևն։ Սակայն Ա․ հետևողականորեն իրականացվեց միայն օկուպացման սովետական գոտում (ավարտվեց 1948-ի գարնանը), իսկ օկուպացման ամերիկյան, անգլիական և ֆրանսիական գոտիներում զուտ ձևական բնույթ կրեց։ 1958-ին ԳՖՀ–ում պաշտոնապես չեղյալ հայտարարվեց նացիոնալ–սոցիալիստական կասակցության արգելման վերաբերյալ դաշնակցային օրենքը։ Շատ նացիստներ մտան նացիոնալ–դեմոկրատական և նեոնացիստական կազմակերպությունների մեջ։


ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ (միջազգայիև իրավունքում), որոշակի տերիտորիայում ռազմակաև նշանակություն ունեցող ամրությունների և կառույցների վերացումը և այդ տերիտորիայում գինված ուժեր պահելու արգելումը։ Ա․ լինում է լիակատար և սահմանափակ։ Առաջին դեպքում պետությունը պարտավորվում է պայմանավորված տերիտորիայում քանդել ամրությունները, չկառուցել նորերը, չպահել զինված ուժեր, բացառությամբ հասարակական կարգի պահպանման համար անհրաժեշտ զորքի, չունենալ ռազմական բազաներ, ռազմամթերքի պահեստներ ևն։ Սահմանափակ Ա․ պետությանը պարտավորեցնում է նոր ամրություններ չկառուցել և չպահել պայմանագրով նախատեսվածից ավելի զորք ու բազաներ։ Միջազգային հարաբերությունների պրակտիկայում Ա–ման են ենթարկվել պետական սահմանի երկայնքով որոշակի գոտիները։ Հաճախ այդպիսի գոտիներ ստեղծվում են զինադադարի մասին համաձայնությամբ սահմանված ժամանակավոր դեմարկացիոն գծի երկու կողմերում (օրինակ, 1953-ին Կորեայում, 1954-ին Վիետնամում և 1954-ին Մերձավոր Արևելքում)։ Ա․ կարող է վերաբերել նաև պետության ողջ տերիտորիային։ Պոտսդամի կոնֆերանսի (1945) որոշումների համաձայն պետք է ապառազմականացվեր ողջ Գերմանիան, իսկ արտաքին գործերի մինիստրների (ՍՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա) Մոսկովյան խորհրդակցության (1945) որոշումների համաձայն՝ Ճապոնիան։ Սակայև արևմտյան տերությունների քաղաքականության պատճառով այդ որոշումները չիրականացվեցին։

Նավագնացության ազատությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով Ա–ման են ենթարկվել որոշ միջազգային նեղուցներ և ջրանցքներ (Մագելանի նեղուցը, Սուեզի ջրանցքը), ապառազմականացված են Ալանդական և Շպիցբերգենի արշիպելագները։ 1959-ի դեկտ․ 1-ին ստորագրված բազմակողմանի համաձայնությամբ լիովին ապառազմականացված գոտի է ճանաչված ողջ Անտարկտիկան։


ԱՊԱՍԻՆԽՐՈՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ (ապա– + <հուն․ σύухρονος–միաժամանակյա), ապասինխրոն ռեժիմով աշխատող գեներատոր՝ էլեկտրական մեքենա։ Տես Գեներատոր էլեկտրական:


ԱՊԱՍԻՆԽՐՈՆ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉ, էլեկտրական էներգիան մեխանիկականի փոխակերպող էլեկտրական ապասինխրոն մեքենա։ Տես Շարժիչ էլեկտրական:


ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ, պետության իրավունքը՝ թույլատրել իր տերիտորիայում անվտանգ բնակվելու օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, որին իր ապրած երկրի իշխանությունները հետապնդել են քաղաքական, գիտական և կրոնական հայացքների ու գործունեության համար։ Ա․ ի․ հռչակվել է 1793-ի հունիսի 24-ին՝ յակոբինյան սահմանադրությամբ։ ՍՍՀՄ–ը Ա․ ի․ է տալիս աշխատավորների շահերի պաշտպանության, գիտական գործունեության, ազգային–ազատագրական պայքարի համար հետապնդվող օտարերկրյա քաղաքացիներին (ՍՍՀՄ սահմանադրություն, հ․ 129 և ՀՍՍՀ սահմանադրություն, հ․ 104)։ Սոցիալիստական երկրներում Ա․ ի․ ծառայում է առաջավոր մարդկության շահերին՝ նպաստելով խաղաղության, դեմոկրատիայի ու սոցիալիզմի համար մղվող պայքարին։ Իմպերիալիստական պէտություններում, որպես կանոն, Ա․ ի․ տրվում է հետադեմ վտարանդիներին, միապետականներին, ֆաշիստներին և պատերազմական հանցագործներին։


ԱՊԱՍՏԱՐԱՆ (ռազմ․), փակ տիպի ամրաշինություն դիրքերում, զորքերի տեղաբաշխման շրջաններում, ղեկավարման կետերում և թիկունքում՝ ոչնչացման զանազան միջոցների (արկերի, ավիառումբերի, թունավոր նյութերի, ատոմային զենքի ևն) ներգործությունից պաշտպանվելու համար։ Քաղաքացիական բնակչության պաշտպանության համար նույնպես կառուցվում են Ա–ներ՝ առանձին կամ բնակելի և արդյունաբերական շենքերի ներսում։ Որպես Ա–ներ կարող են ծառայել շենքերի նկուղայիև հարկերը, թունելները, մետրոները ևն։ Ռազմական Ա–ներում տեղադրվում են սարքավորումներ՝ շտաբների, ղեկավարման կետերի, կապի հանգույցների, բուժ, կետերի, պահեստների և այլևի տևական աշխատաևքի համար։


ԱՊԱՏԻՏ (<հուև․ άπάτω - խաբում եմ, Ա․ հաճախ շփոթել են այլ միներալների հետ), միներալ, կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր։ Ֆտորի գերակշռությունը տալիս է ֆտորապատիտ (), քլորի գերակշռությու–