Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյուններից, մարմնական վնասվածքներից, դժբախտ պատահարներից տուժածների կյանքը և առողջությունը փրկելու համար։ Ա. օ–յան միջոցառումներն են՝ տուժածին վտանգավոր միջավայրից հեռացնելը, ծանր վիճակից (շոկ, շնչահեղձություն, արյունահոսություն) դուրս բերելը. մասնագիտական օգնությունը (վիրակապ, կոտրվածքների անշարժացումև այլն), հիվանդին անհապաղ մոտակա բժշկական հիմնարկություն (հիվանդանոց, պոլիկլինիկա) տեղափոխելը կամ, եթե հնարավոր չէ տեղաշարժել, շտապ բուժօգնության բրիգադ հրավիրելը։ Համաձայն օրենսդրության, տուժածներին պարտավոր են օգնություն ցույց տալ բոլոր բուժաշխատողները ե բժշկական հիմնարկների համապատասխան անձնակազմը։ Հանկարծահաս հիվանդություններից տուժածներին Ա. օ. ցույց տալու նպատակով ՍՍՀՄ առողջապահության ցանցում գոյություն ունեն շտապ օգնության կայաններ, անհետաձգելի բուժօգնության կետեր, իսկ գործարանների արտադրամասերում, հիմնարկ–ձեռնարկություններում՝ սանիտարական պոստեր։ Բնակչության մեջ Ա. օ–յան ուսուցումը Կարմիր խաչի ե Կարմիր մահիկի կամավոր ընկերությունների կարևոր խնդիրներից է։ Մ. Դալլաքյան

ԱՌԱՋՆԱՅԻՆ ՃԿՎԱԾՔ, եզրային ճկվածք, նախալեռնային ճկվածք, երկրակեղևի երկարաձիգ տեկտոնական ճկվածք՝ ծալքավոր զոնայի և պլատֆորմի միջև։ Առաջանամ է գեոսինկլինալի բարձրացման, ծալքավոր սիստեմի վերածվելու ժամանակաշրջանում, երբ Ա. ճ–ի շրջանում երկրակեղևը սկսում է իջնել և լցվել հարևան բարձրացող լեռնաշղթաների քայքայման նյութերով՝ մոլասներով։ Նստվածքների հզորությունը հասնում է մինչև 6–7 կմ։ Ա. ճ–ները, որպես կանոն, անհամաչափ կառուցվածքի են. գեոսինկլինալին հարող մասի շերտերը խիստ ճմլված են նեղ ծալքերում, իսկ դեպի պլատֆորմը առաջացնում են զառիկող գմբեթներ և թմբեր, երբեմն՝ դիապիրային ծալքեր։ Ա. ճ–ի բնորոշ օրինակներ են Նախակարպատները, Նախակովկասը, Նախաուրալը։ Ա. ճ–ների հետ կապված են նավթի, զազի, ածխի և աղերի խոշոր հանքավայրերը։


ԱՌԱՋՆԱԽՌԻԿՆԵՐ, տես Փորոտանիներ։


ԱՌԱՋՆԱՏԱՓ, գետի, ջրանցքի հունի անջրանցիկ ծածկույթ, որը հիդրոտեխնիկական կառուցվածքին (օր. պատվարին) հարում է նրա վերին բիեֆի կողմից։ Ա. երկարացնում է կառույցի տակի ծծանցման ճանապարհները, նվազեցնում ծծանցման ծախսը և կառույցի հիմնատակի վրա ջրի ճնշումը։ Պատրաստվում է կավից, տորֆից, բիտումից, երկաթբետոնից են։


ԱՌԱՍՊԵԼ, ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակ, ուր չար ու բարի ոգիների, դյուցազունների, աստվածների կերպարանքով արտացոլվել են մարդկանց վրա իշխող տարերային ուժերը։ Ա. նախնական աշխարհընկալման ծնունդ է, ունի իրական հիմքեր։ Հայ ժողովրդի Ա–ներից հայտնի են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ» ևն։

Առաստաղապատկեր.jpg
Առաստաղապատկեր 2.jpg
Առաստաղապատկեր. 1 Էջմիածնի Մայր տաճարի առաստաղապատկերի գմբեթային մասը: 2 Հռոմոսի վանքի գավթի քանդակազարդ առաստաղապատկերի մի մասը (Թ. Թ. Թորամանյանի գծագրից) 3 Վենետիկի դոժերի պալատի Տասի խորհրդի դահլիճներից մեկի առաստաղապատկերը: Նկարիչ Պ. Վերոնեզե: 1554:


ԱՌԱՍՏԱՂԱՊԱՏԿԵՐ, պլաֆոն (ֆրանս. plafond – առաստաղ), գեղանկարչական կամ քանդակագործական (նաև ծեփածո) պատկերներով կամ ճարտարապետական–դեկորատիվ մոտիվներով զարդարված առաստաղ։ Ա. է կոչվում նաև որևէ շինության հարթ, թաղակապ կամ գմբեթավոր ծածկը գարդարող սյուժետային կամ զարդանկար մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչական ստեղծագործությունը։ Ա–ները կարող են կատարվել անմիջականորեն սվաղի վրա (ֆրեսկոյով, յուղաներկով, սոսնձաներկով են), առաստաղին կպցված կտավի վրա, խճանկարով և այլ միջոցներով։ Առաստաղների նկարազարդումը տարածված է եղել Հին Եգիպտոսում, անտիկ աշխարհում։ Խճանկար և ֆրեսկային պատկերներով են զարդարվել բյուզանդական, ռուսական և այլ տաճարների գմբեթները։ Հայաստանում հատկապես տարածված է եկեղեցիների ու նրանց գավիթների (Էջմիածնի տաճար, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Հոռոմոսի վանք են) նկարազարդ և հիմնականում քանդակազարդ Ա–ները։ Ըստ Թովմա Արծրունու վկայության, մեծաշուք Ա. է ունեցել Գագիկ Արծրունու Աղթամարի պալատը (տաճարը), որի ճարտարապետը, քանդակագործն ու նկարիչն է եղել Մանուելը։ Գեղանկարչական Ա–ների դասական օրինակներ են թողել Վերածննդի վարպետներ Ա. Մանտենյան, Ռաֆայելը, Կոռեջոն, Պ. Վերոնեզեն, Յա. Տինտորետտոն։ Կերպարների վեհությամբ առանձնանում են Հռոմի Սիքստոսյան կապելլայի Ա–ները, որ կատարել է Միքելանջելոն 1508–12-ին։ Բարոկկոյի և ռոկոկոյի արվեստում առանձնապես հաճախ էր օգտագործվում ծածկը «թափանցելու» պատրանք ստեղծելու արտահայտչամիջոցը. ուժեղ ռակուրսներով պատկերվում էին երկինք թռչող ֆիգուրներ։ Այդ ժամանակ էլ տարածում գտավ սյունաշարեր, թաղեր ևն պատկերող Ա., որ ստեղծում էր ծածկից այն կողմ շարունակվող ճարտարապետական իրական տարածության պատրանքը։ Ա–ի արվեստը նոր ծաղկում ապրեց ՍՍՀՄ–ում։ Սովետական արվեստագետներից շատերը (Ե. Ե. Լանսերե, Ա. Ա. Դեյնեկա և ուրիշներ) հասարակական մոնումենտալ շինությունների (Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների, թատրոնների, մշակույթի տների, հյուրանոցների ևն) համար ստեղծեցին մի շարք բարձրարվեստ Ա–ներ։


ԱՌԱՎԵՂՅԱՆՆԵՐ, հայ նախարարական տոհմ։ Ա–ի մասին տեղեկությունները ավանդախառն են։ Ըստ Մովսես Խորենացու, Ա–ի նախարարությունը հիմնել է Հայոց Արտաշես Ա թագավորը։ Ա., իբրև Սաթենիկ թագուհու մերձավոր ազգականներ, Հայաստան գայով, դասվեցին հայ նախարարների շարքը։ Սեբեոս պատմիչը