Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տագործման նպատակով Ա–յան մինիստրությանը կից գործում են բժշկական գիտական խորհուրդներ։ ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի աշխատավորների սպասարկումը ապահովելու համար մինիստրություններին կից կազմակերպվել են բժշկա-սանիտարական ծառայության գերատեսչություններ, իսկ վերջին տարիներին՝ սանիտարական տեսչություններ։ Գործնական և տեսական բժշկագիտության զարգացումն իրագործում են ՍՍՀՄ ԲԳԱ և բժշկական գիտական խորհուրդները։ Ա–յան օրգանները ղեկավարում և իրականացնում են բուժկանխարգելիչ օգնությունը, սանիտարա–հակահամաճարակային աշխատանքը, մոր և մանկան պաշտպանությունը, սանատորա-կուրորտական բուժումը, հանգստի, տուրիստական և սպորտային միջոցառումները, բժշկական փորձաքննությունը, բնակչությանը դեղորայքով և պրոթեզներով ապահովելը, սանիտարական լուսավորությունը, բժշկական կադրերի պատրաստումը, բժշկական հիմնարկների նյութական և տնտեսական ապահովումը։

Բուժկանխարգելիչ օգնությունը իրականցվում է հիվանդանոցների պոլիկլինիկաների, դիսպանսերների, բուժ-սան մասերի միջոցով (տես․ աղ․ 1)

Աղ. 1. Բուժկանխարգելիչ հիմնարկների ցանցը և բժշկական
անձնակազմը ՀՍՍՀ–ում
Բժիշկների թիվը Միջին բժշկական
անձնակազմ
Հիվանդանոցային
հիմնարկներ
Հիվանդանոցային
մահճակալներ
1965 1972 1965 1972 1965 1972 1965 1972
5977 8155 14772 19385 258 351 17775 23200

Սանիտարա–հիգիենային և սանիտարա–հակահամաճարակային միջոցառումների, կանոնների ու նորմաների կատարման պետական սանիտարական հսկողությունը կազմակերպում են սանիտարա–հակահամաճարակային կազմակերպությունները (սանիտարա–հակահամաճարակային կայաններ և պետ–սան տեսչություն), որոնք իրականացնում են բնակավայրերի բարեկարգմանը, հատակագծմանն ու կառուցապատմանը ներկայացվող սանիտարական պահանջները, կազմակերպում և ղեկավարում են արդյունաբերական և կոմունալ–կենցաղային թափուկները մաքրելու, վնասազերծելու միջոցառումները, աղմուկի կանխումը և վերացումը, ռադիոակտիվ և թունավոր նյութերի արտադրության սանիտարական հսկողությունը, սննդի և մի քանի այլ ձեռնարկությունների բանվոր–ծառայոդների պարտադիր բուժքննությունը, վարակիչ հիվանդությունների կանխումն ու վերացումը, սահմանում ջրի մատակարարման սանիտարական նորմաները։ Հայաստանում գործում են (1970) 50-ից ավելի սան–հակահամաճարակային կայաններ։

Մոր և մանկան պաշտպանությունը ապահովվում է կանանց կոնսուլտացիաների, ծննդատների, մոր ու մանկան սանատորիաների, հանգստյան տների, մանկապարտեզների, մանկամսուրների և այլ մանկական հիմնարկների ցանցի միջոցով (տես աղ. 2)։

Աղ. 2. Մոր և մանկան բուժկանխարգելիչ հիմնարկների ցանցը ՀՍՍՀ–ում
1965 1971
Հղի կանանց և ծննդկանների համար մահճակալների թիվը 2657 2742
Կանանց կոնսուլտացիաների, մանկական կոնս․ և պոլիկլինիկաների թիվը 232 240

Սանատորա–կուրորտային բուժումը. ՍՍՀՄ–ում գոյություն ունի կուրորտների ե սանատորիաների լայն ցանց, որտեղ հիվանդներն ստանում են ստացիոնար ն ամբուլատոր բուժում (տես աղ. 3)։ Բուժման ցուցումներն ու հակացուցումները սահմանում է ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը:

Սանիտարական լուսավորության գործը կազմակերպում են սովետական Ա–յան բոլոր հիմնարկները

(նկ․) Վ. Ի. Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցը։

(նկ․) Ա. հ. Հակոբյանի անվ. կուրորտոլոգիայի և ֆիգիկակամ մեթոդներով բուժման գիտա–հետազոտական ինստ–ը։ Ձախից՝ ինստ–ի շենքը։ Աջից՝ գերձայնային բուժման կաբինետը։

(նկ․) Ակադ. Լ. Ա. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության և սրտի վիրահատության ինստ–ի շենքը Երևանում։

(նկ․) Սրտի վիրահատություն ակադ. Լ. Ա. Հովհաննիսյանի անվ. ինստ–ում։