Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Պամիրը, Կարակորումը, Տիբեթը, Հիմալայները, ապա թեքվում հվ., հվ–արլ. ու Ռակհայն (Արականի) լշ–ով անցնում Մալայան արշիպելագի կղզիներ։ Պամիրի շրջանում, այս գոտուց լայնական ուղղությամբ ճյուղավորվում են Կունլունի, Նանշանի և Ցինլինի լշ–ները։ Երկրորդ գոտին ձգվում է Պամիրից հս–արլ., կազմված է Տյան–Շանի, Ալթայի, Սայանների լեռնային համակարգերից, Օխոտա–Կոլիմական, Անադիրի ու Չուկոտի բարձրավանդակներից։ Այդ գոտիների միջև ընկած են Կենտրոնական Ա–ի բարձրադիր հարթավայրերն ու սարահարթերը։ Հս–ից Կենտրոնական Ա. շրջապատված է Սինո–Տիբեթյան, Տայխանշան, Յանշան և Մեծ Խինգան լեռներով։ Մայր ցամաքի արլ. ափերին բարձրանում են Կորյակական բարձրավանդակը, Սրեդիննի, Սիխոտե–Ալին, Մանջուրա–Կորեական, Նանլին ու Աննամի լեռները։ Խաղաղ օվկիանոսի ծայրամասային ծովերը շրջապատող աղեղնաշար կղզիախմբերի ռելիեֆը նույնպես լեռնային է։ Հնդստան ու Արաբական թերակղզիները համապատասխանաբար բռնված են Դեկանի և Սիրիա–Արաբական ընդարձակ սարավանդներով ու նրանց ծայրամասային լեռներով։ Միջին Սիբիրում միայնակ բարձրանում են Պուտորանի և Բիռանգայի լեռները։ Հարթավայրերը գրավում են Ա–ի տարածության մոտ 25%-ը։ Նրանցից ընդարձակը ներցամաքային Արևմտա–Սիբիրական հարթավայրն է, որին հվ–ում փոխարինում ԷԹուրանի դաշտավայրը։ Մյուս հարթավայրերը տարածված են ծայրամասային մերձծովյան շրջաններում (Հյուսիս–Սիբիրական, Յանա–Ինդիգիրկայի, Կոլիմայի, Մեծ Չինական) կամ նախալեռնային իջվածքներում (Միջագետքի, Ինդոս–Գանգեսյան)։ Միջլեռնային առավել բարձր հարթավայրերը (Կաշգարյան, Ջունգարական, Գոբիական, Ցայդամի, Ֆերգանայի) գտնվում են Կենտրոնական և Միջին Ա–ում։

Ա–ի լեռնային կառուցվածքների նման պատկերը մեզոզոյան և ալպյան ծալքավորությունների արդյունք է։ ժամանակակից ռելիեֆը հիմնականում ձևավորվել է նեոգենի և անթրոպոգենի ընթացքում՝ երկրակեղևի հին մակերևույթների հարթեցման, ուղղաձիգ ու հորիզոնական շարժումների, էրոզիոն, կուտակումնային և այլ պրոցեսների հետևանքով։ Մակերեվութային հին հարթեցումները լավ պահպանվել են բարձրավանդակների ներքին մասերում և լավային ու ավազաքարային շերտերի ամուր զրահներով ծածկված Հնդկական, Արաբա–Սիրիական և Արևելա–Սիբիրական բարձրադիր սարավանդներում։ Նեոգեն–անթրոպոգենի տեկտոնական ուղղաձիգ շարժումներն ուժգնորեն են արտահայտվել հատկապես Կենտրոնական Ա–ում (Պամիրում, Տիբեթում, Հիմալայներում ավելի քան 4000 մ, մայր ցամաքի արլ. շրջանների իջվածքներում՝ մինչև 700 մ տատանումներով)։ Ռելիեֆին բնորոշ են բեդլենդները, անապատային շրջաններում՝ էոլային ձևերը, կրաքարերով և գիպսերով հարուստ վայրերում՝ կարստային երևույթները։ Անթրոպոգենի մայրցամաքային սառցադաշտերն ընդգրկել են Ա–ի հս–արլ. (հս. լ. 60°–ից հս.)։ Խատանգզ գետից արլ., կյիմայի չորության պատճառով, սառցադաշտերն ունեցել են լեռնային կամ ծածկութային տիպի առանձին օջախների բնույթ։ Ա–ի մյուս շրջաններում հին սառցադաշտային ռելիեֆի ձևերը կապված են բարձր և միջին բարձրության լեռների հետ։ ժամանակակից սառցադաշտեր կան Կովկասում, Կարակորումում, Պամիրում, Տյան–Շանում, Ալթայում, Հինդուկուշում, Հիմալայներում ևն։ Մյուս աշխարհամասերի համեմատությամբ, Ա–ում լայն տարածում ունի հավերժական սառածությունը։ Ռելիեֆի վրա մեծ է նաև հրաբխականության ազդեցությունը, որի հետևանքով առաջացել են լավային ընդարձակ սարավանդներ (Հայկական հրաբխային բարձրավանդակ, Արևելյան Սիբիր), երիտասարդ հրաբխային կոների շղթաներ (Հայկական լեռնաշխարհ, Կուրիլյան կղզիներ, Մալայան արշիպելագ) ևն։

Երկրաբանական կառուցվածքը։ Ա. կազմված է Սիբիրական, Չին–Կորեական, Հարավ–Կորեական, Հնդկական և Արաբական մինչքեմբրյան պլատֆորմներից (որոնց վրա տարածված են լեռնակազմական պրոցեսների ազդեցությունը համարյա չկրած պալեոզոյան, մեզոզոյան ու մասամբ էլ կայնոզոյան նստվածքներ) և ընդարձակ ծալքավոր շրջաններից։ Ուշ պրոտերոզոյան և ստորին պալեոզոյան (բայկալիտներ, կալեդոնիտներ) ծալքավորության շրջանները հվ–ից և արմ–ից եզերում են Սիբիրական պլատֆորմը և ընդգրկում Անդրբայկալը, Սայանները, Ենիսեյի բլրաշարքը, Կուզնեցկի Ալատաուն, Ալթայի բարձր լեռնային մասը, Մոնղոլական Ալթայի նշանակալից մասը, Խանգայը և Տաննու–Օլան։ Հերցինյան ծալքավորությունն առաջացրել է Ռուսական և Սիբիրական պլատֆորմների միջև ձգվող լեռների այն աղեղը, որն Ուրալից Ղազախստանով տարածվում է Սալաիր, Հարավային Ալթայ, Տյան–Շան, Մոնղոլիայի լեռնային մարզ, Չինաստանի արմ. մաս (Կունլուն, Նանշան) և Դումբեյ։ Մեզոզոյան (Խաղաղօվկիանոսյան) ծալքավորությունն ընդգրկել է Սիբիրի հս–արլ., Անդրբայկալը, Սիխոտե–Ալինը և Հնդկաչինը։ Ալպյան ծալքավորությանն են պատկանում Ալպ–Հիմալայան և Խաղաղօվկիանոսյան զոնաները։ Առաջինում առանձնացվում են երկու (որոշ տեղերում՝ երեք) խոշոր անտիկլինորիումներ, որոնց հս. շարքը առաջացնում է Սեծ Կովկասը, Թուրքմենա–Խորասանի լեռները, Պարոպամիզը, Հինդուկոլշը, Պամիրը, Հիսարո–Ալայը, իսկ հվ. շարքը՝ Տավրոսը, Զագրոսը, Մեկրանի, Սուլեյմանի լեռները, Հանդիսիշանը, Հիմալայները։ Ալպյան ծալքավորության Խաղաղօվկիանոսյան զոնան, որը Կամչատկայով անցնում է դեպի Կուրիլյան կղզիներ, Սախալին, Ճապոնիա, Ֆիլիպինյան կղզիներ և Ինդոնեզական արշիպելագ, աչքի է ընկնում նորագույն հրաբխականությամբ ու սեյսմիկությամբ։ Պալեոզոյի սկզբում Արևելա–Եվրոպական, Սիբիրական, Չին–Կորեական և Հարավ–Չինական պլատֆորմները ցամաքի տեղամասեր էին կամ մայրցամաքային ծանծաղուտներ, իսկ Հնդկական և Արաբական պլատֆորմները մտնում էին Դոնդվանայի մեջ։ Հերցինյան ծալքավորությունից հետո հս. պլատֆորմները միավորվեցին Անգարիդա զանգվածային ցամաքի մեջ։ Կայնոզոյում Դոնդվանայի տարաբաժանումից հետո Արաբական և Հնդկական պլատֆորմները ևս միացան Անգարիդային՝ առաջացնելով Ա. մայր ցամաքը։

Օգտակար հանածոները չափազանց բազմազան են։ Ածխի և նավթի հանքավայրերը հիմնականում գտնվում են առաջնային կամ միջլեռնային իջվածքներում։ Քարածխի մեծ պաշարներ կան ՍՍՀՄ–ում, Չինաստանում, Հնդկաստանում, Կորեայում, ճապոնիայում։ Նավթագազաբեր գլխ. շրջաններն են՝ Անդրկովկասը, Մերձկասպյան շրջանը, Արևմտյան Սիբիրը, Ֆերգանայի հովիտը, Սախալինը, Մերձավոր և Միջին Արևելքը, Սումատրա կղզին։ Երկաթահանքերով հարուստ են ՍՍՀՄ ասիական մասը, Հյուսիս–Արևելյան Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Ինդոնեզիան։ Քրոմի հսկայական պաշարներ կան Թուրքիայում և Ֆիլիպիններում, մանգանի հանքավայրեր՝ Վրաստանում և Հնդկաստանում, գունավոր մետաղներ՝ Կենտրոնական Ղազախստանում, Հանքային Ալթայում, Սալաիրում, Հայաստանում, Անդրբայկալում, հեռավոր Արևելքում, Ճապոնիայում, Հարավ–Արևելյան Չինաստանում, Մալակկա թերակղզում, Ինդոնեզիայում ևն։ Ոսկեբեր խոշոր շրջաններ կան ՍՍՀՄ–ում, Կորեայում, ճապոնիայում, Հնդկաստանում։ Դրաֆիտով հարուստ է ՍՍՀՄ–ը (Սիբիր) և Շրի Լանկան։ Սեծ տարածում ունեն ֆոսֆորիտները, բոքսիտները, շինանյութերն ու հանքային ջրերը։

Քարտեզը տես 560 էջից հետո՝ ներդիրում։

Կլիման։ Ա–ում հիմնականում տիրապետում է ցամաքային կլիման։ Արմ–ից նրա վրա ազդում են Ատլանտյան օվկիանոսի օդային զանգվածները, որոնք աստիճանաբար փոխակերպվում են ցամաքայինի։ Խաղաղ օվկիանոսի ազդեցությունը, լեռների արգելակման հետևանքով, տարածվում է միայն Ա–ի ծայրամասային նեղ գոտու վրա։ Հս–ից ազատորեն Ա. է թափանցում արկտիկական օդը։ Հվ–ում տիրապետում են հասարակածային և արևադարձային օդային զանգվածները։ Լայնական լեռնաշղթաները դժվարացնում են Կենտրոնական Ա–ի և ավելի ցածր լայնությունների միջև ջերմության ու խոնավության փոխանակումը։ Ամռանը ցամաքի ավելի արագ տաքանալու և ձմռանը ուժեղ սառչելու հետևանքով մթնոլորտի շրջանառության մեջ առաջանում են սեզոնային փոփոխություններ։ Ցամաքի ձմեռային սառեցումը նպաստում է Հյուսիսային և Կենտրոնական Ա–ի վրա կայուն անտիցիկլոնի ձևավորմանը (տես Ասիական մաքսիմում): Առավելագույն ցածր ջերմաստիճաններ դիտվում են Ա–ի հս–արլ–ում՝ Վերխոյանսկում և Օյմյակոնում (Հս. կիսագնդի ցրտի բևեռ)։ Այստեղ սառնամանիքները հասնում են մինչև –70°C։ Ձմեռային անտիցիկլոնի արլ. ծայրամասերով փչում են կայուն սառը քամիներ (ցամաքային ձմեռային մուսոն)։ Ասիական անտիցիկլոնի ազդեցությունը զգացվում է նույնիսկ Կովկասում, Միջին Ա–ում, Հարավային Չինաստանում։ Բևեռային և