Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


արևադարձային օդային զանգվածների բախման զոնան՝ բևեռային ճակատը, ձմռանը փոխադրվում է հարավ։ Առաջավոր և Միջին Ա–ի ավելի հս. շրջաններում ցիկլոնային գործունեությունը ձմռան սկզբին և գարնանը կրկնակի ուժեղանում է՝ առաջացնելով մթնոլորտային տեղումների գարնանային մաքսիմումը։ Ամռանը բևեռային ճակատը փոխադրվում է հս.՝ Հարավային Սիբիրի լեռները։ Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ա. հանդիսանում է ցամաքային արևադարձային օդի ձևավորման գոտի։ Արևադարձային տաք և խոնավ ծովային օդը, բախվելով Ա–ի արլ. ափերը ոռողող սառը հոսանքների հետ, ստորին շերտում առաջացնում է մառախուղներ և մանրամաղ անձրևներ։ Աշնանը արևելաասիական ճակատի մոտով երբեմն անցնում են արևադարձային ցիկլոնները՝ թայֆունները՝ առաջացնելով մեծ ավերածություններ։ Մերձհասարակածային մասում ձմռանը գերիշխում է ցամաքային արևադարձային օդը, ամռանը՝ ծովային հասարակածային օդը։ Հասարակածային շրջանների վրա մշտապես գերիշխում է հասարակածային օդը՝ զենիթային առատ անձրևներով և միատեսակ ջերմաստիճաններով։

Հունվարի միջին ջերմաստիճանը Սիբիրի մեծ մասում ցածր է –20°C–ից, Վերխոյանսկում մինչև -50°C է, Խաղաղ օվկիանոսի ափերին՝ -15°C–ից -5°C։ Հունվարյան 0° իզոթերմն անցնում է Սամարղանդով, Հյուսիս–Չինական հարթավայրով և Հոնսյու կղզով։ Հս. արևադարձի երկայնքով անցնում է 20°C, հասարակածի մոտով՝ 25°C իզոթերմը։ Հուլիսին ամենաբարձր ջերմաստիճանը (միջինը 30°C) նկատվում է Առաջավոր Ասիայում և Տակլա–Մական, Թհար անապատներում։ 20°C իզոթերմը հասնում է մինչև հս. լայնության 50°–60° և Խաղաղ օվկիանոսի մոտով թեքվում դեպի հվ.։ Ա–ի հս. ափերի մոտ հուլիսի միջին Ջերմաստիճանը ցածր է 10°C–ից։

Հասարակածային զոնայում տարեկան լինում են մոտ 2000 մմ տեղումներ։ Հվ. և արլ. մերձծովյան հողմահայաց լանջերին տարեկան տեղումների քանակն անցնում է 2–3 հզ. մմ–ից (տեղ–տեղ մինչև 8–12 հզ. մմ)։ Չերափունջայում (Հնդկաստան) 1861-ին թափվել են 22900 մմ տեղումներ։ Մերձարևադարձային շրջանների հողմահակառակ լանջերին տարեկան տեղումները 1000 մմ–ից պակաս են։ Տարեկան 600–1000 մմ տեղումները մերձարևադարձային և բարեխառն մուսոնների կլիմայական շրջաններում բավական խոնավություն են առաջացնում։ Տեղումները Արևելյան Սիբիրում 350 մմ–ից քիչ են, Միջին, Կենտրոնական և Առաջավոր Ա–ի անապատներում՝ 150–200 մմ, տեղ–տեղ՝ 100 մմ–ից էլ պակաս։ Ա–ում, կլիմայի բացառիկ ցամաքայնության պատճառով, մյուս մայր ցամաքների համեմատությամբ հավերժական սառածությունը տարածված է ավելի ցածր լայնություններում։

Ներքին ջրերը։ Ա. խոշոր գետերի երկիր է։ Դեպի Սառուցյալ օվկիանոս են հոսում Օբը՝ Իրտիշի, Ենիսեյը՝ Անգարայի, Լենան՝ Ալդանի և Վիլյույի հետ, Յանան, Ինդիգիրկան, Կոլիման, Խաղաղ օվկիանոս՝ Անադիրը, Ամուրը՝ Սունգարիի և Ուսսուրիի հետ, Հուանհեն, Յանցզին, Սիցզյանը, Մեկոնգը, Սենամը, Հնդկական օվկիանոս՝ Սալուինը, Իրավադին, Բրահմապուտրան, Գանգեսը, Ինդոսը, Շատ–Էլ–Արաբը։ Միջերկրական, Սև և Ազովի ծովերի ավազաններին են պատկանում համեմատաբար ոչ մեծ լեռնային գետեր։ Դեպի ընդարձակ ներքին ավազանները՝ Կասպից և Արալյան ծովերն ու Բալխաշ լիճն են հոսում Կուրը, Ամուդարյան, Սիրդարյան, Իլին։ Խոշոր լճերից են Կասպից և Արալյան ծովերը։ Տեկտոնական իջվածքներում են ընկած Բայկալ, Իսսիկ–Կուլ, Խուբսուգուլ լճերը, Մեռյալ ծովը։ Վան, Սևան, Ռեզայե իջվածքային լճերը արգելակված են նաև լավաներով։ Մի շարք լճեր առաջացել են սառցադաշտերի հետևանքով (Տելեցկոյե), փլվածքների պատճառով (Սարեգյան), կարստային պրոցեսներից (Արևմտյան Տավրոսի լճեր) ևև։ Անհոսք իջվածքներում կան աղի շատ լճեր (Կուկունոր, Տուզ ևն)։ Հոսուն լճերը (Բայկալ, Խանկա, Պոյանհու, Տոնլե–սապ) գետերի հոսքի լավ կարգավորիչներ են։ Ա–ի չոր ու ջրահոսք չունեցող շրջանևերում ստորերկրյա ջրերը աղբյուրների ձևով դուրս են գալիս երկրի մակերես և կյանք տալիս օազիսներիև։

Հողերը։ Ա–ի հարթավայրերում լավ են արտահայտված հողային լայնական զոնաները. ծայր հս–ում՝տունդրային հողերը, անտառայիև զոնայում՝ պոդզոլային, մոխրագույն և անտառային գորշ հողերը, անտառատափաստաններում և տափաստաններում՝ սևահողերը և շագանակագույն հողերը, կիսաանապատներում և անապատներում՝ գորշ և մոխրագորշ հողերը։ Տունդրայի և անտառային զոնաներում շատ են ճահճահողերը, տափաստանային և անապատային զոնաներում՝ աղուտները և աղիացած հողերը, միջերկրածովյան մերձարևադարձներում գերիշխում են շագանակագույն հողերը, խոնավ մերձարևվադարձներում՝ դեղնահողերն ու կարմրահողերը, արևադարձներում՝ սավաննաների կարմրագորշ հողերը, հասարակածային շրջանում՝ լատերիտները։ Գետահովիտներում զարգացած են ալյուվիալ հողերը։ Հնդստան թ–կղզում տարածված են չոր սավաննաների ինքնատիպ սև գույնի հողերը՝ ռեգուռները։ Լեռներում զարգացած են ուղղաձիգ գոտիականության համապատասխան հողերի տիպերը։

Բուսականությունը։ Ա. պատկանում է Հոլարկտիկ և Պալեոարևադարձային բուսաաշխարհագրական մարզերին։ Վերջինս զարգացել է տաք պայմաններում և պահպանել դեռևս պալեոզոյան և մեզոզոյան ֆլորայից (հնագույն պտերներ, գինկգո ծառ ևն) ժառանգված տեսակների բացառիկ հարստություն։ Հոլարկտիկ ֆլորան սառցապատումների, տրանսգրեսիաների և նորագույն բարձրացումների հետևանքով աղքատ է ու միօրինակ։ Ա–ի բուսականությունը փոփոխվում է լայնակի զոնաներով՝ ծայր հս–ի տունդրաներից մինչև խոնավ արևադարձային անտառներն ու հՀվ. կիսագնդի սավաննաները։ Տունդրաներն անտառազուրկ են. բաժանվում են արկտիկական և տիպիկ (քարաքոսային, մամռային, թփուտային) տունդրաների։ Տունդրային փոխարինում է անտառատունդրան, որից հվ. տարածվում է անտառային զոնան։ Ա–ում առավել լայն է տայգայի ենթազոնան։ Լայնատերև անտառների ենթազոնան հիմնականում պահպանվել է Հեռավոր Արևելքում՝ Պրիմորիեում, Մանջուրիայում, Կորեայում և հայտնի է Ճապոնա–Մանջուրական ֆլորիստական ենթամարզ անվամբ։ Այն չի կրել անթրոպոգենի սառցապատումների ազդեցությունը, հարուստ է տեսակներով, էնդեմիկներով ու ռելիկտներով (թխկենի, ընկուզենի, հացենի, լորենի, լիանաներ ևն)։ Անտառատափաստանների և տափաստանների զոնան լավ է արտահայտված Սիբիրի հվ–արմ–ում, մասամբ Հյուսիսային Մոնղոլիայում, Անդրբայկալում և Չինաստանի հս–արլ–ում։ Ղազախստանի և Մոնղոլիայի կենտր. մասում տարածվում է կիսաանապատների զոնան, Միջին Ասիայում, Ջունգարիայում, Տակլա–Մականում և Մոնղոլիայի հվ–ում՝ բարեխառն գոտու անապատների, իսկ Լևանտում և Իրանական բարձրավանդակում՝ մերձարևադարձային անապատների զոնան։

Անապատներին և տափաստաններին բնորոշ են չորասեր հացազգիները, օշինդրային խմբավորումները, ինչպես նաև աղադիմացկուն բույսերը, որոնք հնարավոր են դարձնում այդ տերիտորիան միավորել Պոնտա–Կենտրոնաասիական ֆլորիստակաև ենթամարզի մեջ։ Միջերկրականի Ասիակաև մասում (Փոքր Ասիա, Լևանտ) տարածված են միջերկրածովյան տիպի չորասեր–թփուտային խմբակցությունները (մակվիս, շիբլյակ, ֆրիգանա), իսկ Առաջավոր Ասիայի կիսաանապատային բարձրավանդակներում՝ լեռնային տափաստանները և ֆրիգանան։ Մուսոնային մերձարևադարձների համար տիպիկ են մշտադալար անտառևերը (Կորեայի և Ճապոնիայի հվ., Հարավ–Արևելյան Չինաստան)։ Արևադարձային անապատների զոնան արտահայտված է Ա–ի միայն արմ. մասում (Արաբական թ-կղ., Թհար անապատ)։ Մնացած արևադարձային շրջանները բռնված են սավաննաներով, չոր արևադարձային և խոնավ արևադարձային անտառներով։ Հասարակածային զոնայում զարգացած են տիպիկ գիլեաները։ Հվ. կիսագնդի արևադարձային գոտու (Զոնդյան կղզիներ) բուսականությունը մասամբ նման է ավստրալիականին։ Զարգացած են լեռնային բուսականության տիպերը (տունդրա, տայգա, փշատերև–լայնատերև և լայնատերև անտառներ ևն)։ Ա–ի բուսականությունը բարեխառն է և արևադարձային լայնություններում մարդու ներգործությամբ այնքան է փոփոխվել, որ այժմ հնարավոր չէ վերականգնել նրա սկզբնական տիպը։ Ա. տվել է կուլտուրական բույսերի 65%-ը։

Կենդանական աշխարհը։ Ա–ի զգալի մասի կենդանական աշխարհը պատկանում է Հոլարկտիկ մարզի Պալեոարկտիկ բաժնին։ Կրելով սառցապատման ազդեցությունը՝ այն զարգացել է ցուրտ և չորային պայմաններում և նման է Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի կենդանական աշխարհին։ Արաբական թ–կղզու հվ–ի կենդանական աշխարհը մոտ է աֆրիկականին և պատկանում է Եթովպիական մարզին, Հարավային Ա–ինը (Հնդկաս–